27/10/2019
⚠️Ատամնաքարը տեղակայվում է ինչպես վերլնդային, այնպես էլ ստորլնդային տարածությունում, որը ժամանակի ընթացքում բերում է շուրջատամնային հյուսվածքի բորբոքման, վնասում ատամի կապանային համակարգը, ի վերջո, հանգեցնում ատամի կամ ատամնաշարի կորստին:
⚠️Ատամնաքարերի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ՝
⚀Ատամները պարբերաբար չմաքրելը (առավոտյան և երեկոյան) կամ էլ ոչ ճիշտ եղանակով մաքրումը,
⚁Օգտագործվում է ատամի ոչ որակյալ մածուկ և խոզանակ,
⚂Միայն փափուկ սննդի ընդունումը,
⚃Ատամների անբավարար հարթ մակերեսը և դրանց անկանոն դասավորվածությունը:
⚠️Ատամներն ու լնդերն առողջ պահելու ամենահասարակ եղանակը չծուլանալն ու ատամները կանոնավոր (օրը 2 անգամ) մաքրելն է, հատուկ հեղուկներով բերանի խոռոչը ողողելն ու ատամի թելով ատամների միջակայքը մաքրելն է:
⚠️Անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հետ մեկտեղ անհրաժեշտ է (տարին առնվազն երկու անգամ) այցելել ստոմատոլոգին` կանխարգելիչ զննման և ատամնաքարի հեռացման համար: