Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա

Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա Նյարդաբանական կլինիկա

�Գրանցում և այլ տեղեկություններ +37496519641
�Հասցե՝ Տիտոգրադյան 14 փող․, ձախ թև 6-րդ հարկ, Սոմնուս նյարդաբանական կլինիկա, ք․ Երևան, 0087
� Էլեկտրոնային հասցե՝ info@somnus.am

�ՄԵՐ ՄԱՍԻՆ
�Ծանոթացեք մեր մասնագետներին և ծառայություններին ստորև�

�ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ.

�ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
բ․գ․թ, նյարդաբան, սոմնոլոգ, էպիլեպտոլոգ
Սոմնուս կլինիկայի ղեկավար
� ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամ

բիոնի վարիչ
� ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու
� «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
� Դոկտորական աշխատանքի թեման է «Քնի խանգարումների կառուցվածքը և դերը էպիլեպսիայի ժամանակ»
�Վերապատրաստվել է`
� Weill-Cornell Medical Center Sleep Disorders Center, New York, NY, USA
� Cleveland Clinic Sleep Disorders Center, Cleveland, OH, USA
� Bern University Hospital's Sleep Medicine Center, InselSpital, Bern, Switzerland

�ԶԱՐՈՒՀԻ ԹԱՎԱԴՅԱՆ
նյարդաբան, Պարկիսոնի հիվանդության և այլ շարժողական խանգարումների մասնագետ
�ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի դասախոս
�«Շարժողական խանգարումների հայկական խումբ» ՀԿ-ի նախագահ
� Թեկնածուական աշխատանքի թեման է` «Պարկինսոնի հիվանդության մոտոր և ոչ-մոտոր արտահայտումների ազդեցությունը կյանքի որակի վրա»
�Վերապատրաստվել է`
� Bern University Hospital's Movement Disorders Clinic, InselSpital, Bern, Switzerland

�ԳԵՎՈՐԳ ՓԱՇԻԿՅԱՆ
հոգեբույժ
�ՀՀ ԱՆ ԱԱԻ Հոգեբուժության ամբիոնի դասախոս
�ՀՀ ԱՆ հոգեբուժության գծով խորհրդատու

�ՀԱՅԿՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կլինիկական հոգեբան
�Կոգնիտիվ-վարքային թերապիայի մասնագետ (հոգեթերապիա)
�Անքնության ոչ-դեղորայքային վարքային թերապիայի մասնագետ (cognitive-behavioral therapy for insomnia)

�ՄԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

�ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
� Ինսոմնիա (անքնություն)
� Քնի շնչառական խանգարումներ (խռմփոց, քնի օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէ/շնչարգելություն)
� Նարկոլեպսիա և այլ հիպերսոմնիաներ (ցերեկային գերքնկոտ վիճակներ)
� Քնի շարժողական խանգարումներ (անհանգիստ ոտքերի համախտանիշ, ոտքերի պարբերական շարժումներ քնած ժամանակ)
� Պարասոմնիաներ (սոմնամբուլիզմ/լուսնոտություն, գիշերային այլ վարքային խանգարումներ, առաջնային գիշերային էնուրեզ, բրուքսիզմ)
� Քնի ցիրկադիանային խանգարաւմներ (քնելու-արթնանալու ժամերի շեղումներ)

�ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
� Պարկինսոնի հիվանդություն և այլ պարկինսոնյան համախտանիշներ
� Էսենցիալ տրեմոր/դող
� Դիստոնիաներ և Վիլսոնի հիվանդություն
� Տիկեր և Տուրետի համախտանիշ
� Խորեաներ և Հենտինգտոնի հիվանդություն
� Միոկլոնուս
� Քայլվածքի խանգարում

�ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ
�Միգրեն և այլ գլխացավեր
� Տրիգեմինալ նևրալգիա
� Մեջքի և այլ տեղակայման ցավեր
� Գլխապտույտ
� Ալցհեյմերի հիվանդություն և այլ դեմենցիաներ
� Էպիլեպիա և ուշագնացություններ
� Կաթվածի (ինսուլտի) առաջնային և երկրորդային կանխարգելում
� Ցրված սկլերոզ
� Պոլինեյրոպաթիաներ և նյարդամկանային սինապսի հիվանդություններ
� Նեյրոգենետիկական հիվանդություններ
� Խոսքի խանգարումներ

�ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
�ՊՈԼԻՍՈՄՆՈԳՐԱՖԻԱ � Քնի խանգարումների ախտորոշման ոսկե ստանդարտ
�ՊՈԼԻՍՈՄՆՈԳՐԱՖԻԱ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԷԳ-ՈՎ � գիշերային էպիլեպտիկ ցնցումների և քնի տարբեր խանգարումների տարբերակման լավագույն մեթոդ
�ԷԷԳ-ՄՈՆԻՏՈՐԻՆԳ � Երկարատև ԷԷԳ մոնիտորավորում
�ՏՆԱՅԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ � Քնի ապնոէի ախտորոշում տան պայմաններում
�ՑԵՐԵԿԱՅԻՆ ՔՆԿՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ � Նարկոլեպսիայի և այլ հիպերսոմնիաների ախտորոշում ՝ MSLT և MWT պրոտոկոլներ
�ՎԵԳԵՏԱՏԻՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ � Օրթոստատիկ հիպոտենզիայի թեստ, Վալսալվայի մանևր, և այլն
�ՇԱՐԺԱԿԱՆ ԷԷԳ ՄՈՆԻՏՈՐԱՎՈՐՈՒՄ � ԷԷԳ կլինիկայից դուրս

���Եթե Դուք (կամ Ձեր հարազատը) ունեք կամ կասկածում եք, որ ունեք վերը նշված խնդիրները, կարոք եք զանգահարել խորհրդատվություն ստանալու համար` 096519641:

- Որքա՞ն պետք է քնի չափահաս անձը․- Ինչու՞ է անհրաժեշտ առողջ և որակյալ քունը․- Ինչու՞ են մարդիկ լինում քնկոտ ցերեկային ժա...
17/06/2025

- Որքա՞ն պետք է քնի չափահաս անձը․
- Ինչու՞ է անհրաժեշտ առողջ և որակյալ քունը․
- Ինչու՞ են մարդիկ լինում քնկոտ ցերեկային ժամերին և ի՞նչ են գերքնությունները (հիպերսոմնիաները)

Այս և շատ այլ կարևոր հարցերի շուրջ է խոսել մեր կլինիկայի նյարդաբան Լիլիթ Աթաբեկյանը Առավոտ լուսո հաղորդմանը։

Եղեք իրազեկված!

Public TV Company of Armenia 2025Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք

11/04/2025

Ապրիլի 11-ին ընդառաջ․․․

ԱՊՐԻԼԸ ՊԱՐԿԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԻՍՆ Է, ԱՊՐԻԼԻ 11՝ ՊԱՐԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՍոմնսուս կլինիկայի Պ...
11/04/2025

ԱՊՐԻԼԸ ՊԱՐԿԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԻՍՆ Է, ԱՊՐԻԼԻ 11՝ ՊԱՐԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Սոմնսուս կլինիկայի Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների կենտրոնը Պարկինսոնի հիվանդության հայկական ասոցիացիայի հետ միասին նշում են այս օրը, ցանկանալով բարձրացնել Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկումը Հայաստանում։ Այս օրը նշելու նպատակներից են հրավիրել հասարակկության ուշադրությունը այն խնդիրներին, որոնց բախվում են այս հիվանդությամբ տառապող պացիենտներն ու նրանց ընտանիքների անդամները, նշել այս հիվադության բուժման ներկա և ապագա հաջողությունները։
Սոմնսուս կլինիկայի Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների կենտրոնը մշտապես միտված է այս հիվամդությամբ պացիենտների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործմանը։

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՆՅԱՐԴԱԲԱՆԼիլիթ Գագիկի ԱթաբեկյանՆյարդաբան📢 Ուրախությամբ ներկայացնում ենք մեր թիմի նոր անդամինՆյարդաբան Լիլ...
13/03/2025

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՆՅԱՐԴԱԲԱՆ

Լիլիթ Գագիկի Աթաբեկյան
Նյարդաբան

📢 Ուրախությամբ ներկայացնում ենք մեր թիմի նոր անդամին
Նյարդաբան Լիլիթ Աթաբեկյանին
Լիլիթի մասնագիտական հետաքրքրության շրջանակներն են՝ էպիլեպսիա, քնի խանգարումներ և նեյրոիմունոլոգիա։
Բժիշկ Աթաբեկյանն իր բժիշկ նյարդաբանի որակավորումն ստացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնում (2021-2024)՝ Էրեբունի ԲԿ-ի, Սոմնուս կլինիկայի և Արաբկիր ԲԿ-ի ուսումնական բազաներում։
Թեև իր երիտասարդ տարիքին, հպարտությամբ կարող ենք ասել, որ բժիշկ Աթաբեկյանը անցել է տարաբնույթ կարճաժամկետ և երկարաժամկետ վերապատրաստումներ, մասնակցել տեղական և միջազգային կոնգրեսների, որոնց ընթացքում նաև հանդես է եկել իր զեկույցներով և հետազոտական աշխատանքներով, ներկայացրել իր և թիմի կողմից իրականացվող գիտական գործունեության արդյունքները։
2023 թվականին (մարտ 15 – ապրիլ 15), եղել է դիտորդ Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի նյարդաբանության և նեյրոտեխնոլոգիայի կենտրոնում։
2024 թվականին անցել է Միչիգանի համալսարանի կողմից կազմակերպված «Sleep: Neurobiology, Medicine, and Society/Քուն․նյարդաբանություն, բժշկություն և սոցիում» օնլայն դասըթացը։
Բանավոր զեկույցներ է ունեցել․
1. 10-րդ Eilat միջազգային կրթական ծրագիր․ Էպիլեպսիայի ֆարմակալոգիական բուժում, Սեպտեմբեր, 15-20, 2024, Լիմասոլ, Կիպրոս
Բանավոր զեկույց - Role of gender in health-related quality of life in patients with epilepsy vs healthy controls.

2. Էպիլեպսիայի 15-րդ եվրոպական կոնգրես, 7 - 11 Սեպտեմբեր, 2024, Հռոմ
Բանավոր զեկույց - Role of sleep-disordered breathing in adult
patients with focal vs generalized epilepsy: an EEG-polysomnographic study.

3. Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 9-րդ կոնգրես, 1-4 Հուլիս, 2023, Բուդապեշտ, բանավոր զեկույց - “Association of seizure frequency and suicidal tendencies in adults with epilepsy”

4. «Քուն» թեմայով 10-րդ միջազգային ֆորում, 16-18 Մարտ, 2023. Մոսկվա,
Բանավոր զեկույց - “Quality of life in patients with epilepsy depending on the circadian distribution of seizures.

Բժիշկ Աթաբեկյանը նաև բազմաթիվ սեղմագրերի հեղինակ և համահեղինակ է։

Նրա նվիրվածությունը նյարդաբանության, և մասնավորապես էպիլեպսիայի և քնի խանգարումների ուսումնասիրությանը մեր թիմի համար մեծ արժեք է:
Լինելով նախկինում մեր կլինիկական օրդինատոր նա արդեն ծանոթ է կլինիկայի աշխատանքային ոճին, պացիենտների վարման սկզբունքներին, գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև տիրապետում է ԷԷԳ-ին և պոլիսոմնոգրաֆիային։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք, բուժված պացիենտներ, մեծ հաջողություններ նյարդաբանական հիվանդությունների խրթին ասպարեզում։

ԱՇԽԱՏԱՏԵՂ - ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՍոմնուս նյարդաբանական կլինիկան հայտարարում է ադմինիստրատորի աշխատատեղի մրցույթ։Մենք փնտրում ենք...
24/02/2025

ԱՇԽԱՏԱՏԵՂ - ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

Սոմնուս նյարդաբանական կլինիկան հայտարարում է ադմինիստրատորի աշխատատեղի մրցույթ։

Մենք փնտրում ենք երիտասարդ, շփման մեջ բարեհամբույր ադմինիստրատորի՝ կլինիկայի աշխատանքը համակարգելու համար։ Նախընտրելի է Երևանում բնակվող և բուժքրոջ կրթություն ունեցող։

Աշխատանքային ժամեր 09:00-18:00, օրեր՝ երկ-ուրբ, շբթ - 09:00-15:00:

Աշխատանքը հիմնականում ներառում է կլինիկայի զանգերին պատասխանելը, պացիենտների հերթագրումը խորհրդատվության և հետազոտությունների, հարցերի վերաբերյալ տվյալների տրամադրումը, կլինիկայի աշխատանքի ժամանակային մենեջմենթը, պացիենտների և բժիշկների միջև երկկողմանի կապի ժամանակին և արդյունավետ ապահովումը։ Լեզուների իմացություն (հայերեն - գերազանց, անգլերեն և ռուսերեն – լավ կամ գերազանց)։ Համակարգչի լավ իմացություն, տեքստի հավաքման և էլ. նամակների ուղարկման հմտություններ (Word, Excel)։

Հայերենի գերազանց իմացությունը և անգլերեն և ռուսերեն լեզուների առնվազն լավ իմացությունը աշխատանքի կարևոր պայման է։ Բժշկական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Ադմինիստրատորի աշխատանքային փորձը, բուժքույրական կրթությունը և ARMED համակարգի հետ աշխատանքի փորձը կդիտվեն որպես առավելություն։
Համակարգչային և Windows միջավայրի հիմնական ծրագրերին բավարար տիրապետումը կարևոր կհամարվեն։

Մանրամասների համար զանգահարեք աշխատանքային օրերին ժամը 10:00-16:00 կլինիկայի հեռախոսահամարով՝ 096519641:

Հետաքրքրվողները կարող են ինքնակենսագրականներն (ռեզյումե, CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեով. info@somnus.am

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ. 15.03.2025թ.

Սպասում ենք,

Սոմնուս նյարդաբանական կլինիկա

Սույն թվականի Հոկտեմբերի 19-20-ին Շարժողական խանգարումների հայկական խումբ հասարակական կազմակերպությունը `  Պարկինսոնի հի...
26/10/2024

Սույն թվականի Հոկտեմբերի 19-20-ին Շարժողական խանգարումների հայկական խումբ հասարակական կազմակերպությունը ` Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների միջազգային կազմապերպության, Հանտինգտոնի հիվանդության Եվրոպական ցանցի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր վորքշոփ Դիլիջան քաղաքում, որի թեման այս անգամ Հանտինգտոնի հիվանդությունն էր: Վորքշոփը ղեկավարում էր Շարժողական խանգարումների հայկական խումբ հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Թավադյանը, դասախոսել են ոլորտի առաջատար մասնագետներ`
Հյու Ռիկարդսը (Մեծ Բրիտանիա),
Մատեյ Սկորվանեկը (Սլովակիա),
Յուրի Սելիվերստովը (Գերմանիա),
Ունա Ջոնսը (Մեծ Բրիտանիա),
Լյուսի Պիերրոնը (Ֆրանսիա)
Իրինա Խատիաշվիլին (Վրաստան)։
Վորքշոփը կազմակերպված էր հայ և վրացի այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են Հանտինգտոնի հիվանդության վարման տարբեր ասպեկտներով` նյարդաբանների, հոգեբույժների, հոգեբանների, ռեաբիլիտոլոգների, լոհոպեդների, գենետիկների։ Վորքշոփի ընթացքում հրավիրյալ դասախոսների հետ տեղի ունեցավ նաեւ փորձի փոխանակում Հանտինգտոնի հիվանդություն ունեցող պացիենտի մասնակցությամբ և նրա մանրակրկիտ զննումով և քննարկումով։
Վորքշոփից հետո Պրոֆեսորները և բժիշկ-նյարդաբան Զարուհի Թավադյանը որոշեցին էլ ավելի ընդլայնել համագործակցությունը Հայաստանում Հանտինգտոնի հիվանդություն ունեցող պացիենտների բուժման և կյանքի որակի բարելավման համար։
#հանտինգտոնիհիվանդություն
#սոմնուսկլինիկա
#շարժողականխանգարում
#նյարդաբանություն

ԵՐԲ ԵՐԱԶ ՏԵՍՆԵԼԻՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ, ԲՂԱՎՈՒՄ ՈՒ ՀԱՐՎԱԾՈՒՄԴուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը քնի մեջ ագրեսիվ վարքագի՞ծ է դրսևոր...
25/10/2024

ԵՐԲ ԵՐԱԶ ՏԵՍՆԵԼԻՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ, ԲՂԱՎՈՒՄ ՈՒ ՀԱՐՎԱԾՈՒՄ

Դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը քնի մեջ ագրեսիվ վարքագի՞ծ է դրսևորում` գոռալով, ձեռքերը թափահարելով, հարվածելով, բղավելով՝ կարծես իրականացնելով երազի բովանդակությունը: Հնարավոր է, որ դուք տեսել եք նման դեպքեր կամ լսել պատմություններ այն մասին, թե ինչպես է ձեր հարազատը կամ ծանոթը երազում հարվածել, գոռացել կամ նույնիսկ անկողնուց ընկել։

Այս դրսևորումները կարող են տարօրինակ թվալ և նույնիսկ վախեցնել ձեզ։ Այնուամենայնիվ, դրանք կարող են լինել հատուկ տեսակի քնի խանգարման նշաններ, որոնք պահանջում են ախտորոշում և բուժում:

Եթե նկատել եք որ որևէ մեկը քնած ժամանակ.
• Խոսում է միաժամանակ վերջույթների ակտիվ շարժումներ կատարելով, կարծես քայլում է, ուտում, հարվածում, վիճում,
• Բղավոցներ կամ հայհոյանքներ արձակում,
• Ծիծաղում է, կամ երկխոսության մեջ է մտնում ինչ որ մեկի հետ,
Ապա դիմեք խորհրդատվության և ախտորոշման մեր կենտրոնում։ Փորձառու մասնագետների մեր թիմը պատրաստ է առաջարկել արդյունավետ լուծումներ։

Եթե ցանկանում եք ավելին իմանալ կամ հերթագրվել խորհրդատվության, խնդրում ենք կապվել մեզ հետ 096519641 համարով կամ գրել ֆեյսբուքյան էջին:

Մեր կենտրոնը մասնագիտացած է քնի խանգարումների հայտնաբերման և բուժման մեջ: Մենք առաջարկում ենք հետազոտությունների ամբողջական շրջանակ և յուրաքանչյուր հիվանդի բուժման անհատական պլանի մշակում: Նպատակն է բարելավել ձեր քունը և պահպանել ձեր և ձեր սիրելիների անվտանգությունը:

Պատկերում վերը նշված խնդիրն ունեցող անձը բռնցքամարտի է բռնվել երազում և իրականացնում է նույն շարժումները անկողնում պառկած։

03/05/2024

ԲՈՒԺՔՈՒՅՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՊԵՍ ՔՆԻ ԵՎ ԷԷԳ ՏԵԽՆԻԿ։

⬇️⬇️ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍ ՆԿԱՐՈՒՄ⬇️⬇️
❓ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 📞 096519641 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ ԺԱՄԸ ⏱️10:00-17:00

Նյարդաբանական կլինիկա

Սիրելի բարեկամներ, ինչպես տեղյակ եք ապրիլ ամիսը ամբողջ աշխարհում համարվում է Պարկինսոնի հիվանդության լուսաբանման ամիս և ...
15/04/2024

Սիրելի բարեկամներ, ինչպես տեղյակ եք ապրիլ ամիսը ամբողջ աշխարհում համարվում է Պարկինսոնի հիվանդության լուսաբանման ամիս և Պարկինսոնի հիվանդության հայկական ասոցիացիան ևս անմասն չի մնում այս կարևոր առաքելությունից։ Այս առիթով, որպես Պարկինսոնի հիվանդության իրազեկման արշավ, սիրով հրավիրում ենք Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտներին, նրանց հարազատներին և պարզապես բոլոր ցանկացողներին միանալու մեզ՝ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ հաղթահարելու ՀԱՏԻՍ լեռան բարձունքը։
Շարժվելու ենք Երևան քաղաքից՝ Էրեբունի հիվանդանոցի մոտից, առավոտյան 10։00-ին․ խնդրում ենք միանալու դեպքում նախապես հայտնել մեզ։ Տեղեկացնելու վերջնաժամկետն է ընթացիկ շաբաթվա վերջը։
Կարող եք արշավին միանալ Ձեր սեփական մեքենայով կամ մեր կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով՝ նույնպես նախապես նշելով դրա մասին։ Բարձունքի մի մասը կարող եք հաղթահարել մեքենայով։
Հեռախոս՝ +37496519641(նաև viber), կարող եք գրել նաև մեր ֆեյսբուքյան էջին։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԷՊԻԼԵՊՍԻԱՍոմնուս կլինիկայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը doctors.am կայքին տված հարցազրույցում բարձ...
14/02/2024

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԷՊԻԼԵՊՍԻԱ
Սոմնուս կլինիկայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը doctors.am կայքին տված հարցազրույցում բարձրաձայնում է էպիլեպսիայի, դրա առաջացրած բազմաբնույթ խնդիրների և պացիենտների ունեցած դժվարությունների մասին։

https://www.doctors.am/world-epilepsy-day?fbclid=IwAR1WowLYbq1r10wSqLTv-D4mxUd2iitQuFHnEsATeyoJ5p7zewXFaQf64TE

Էպիլեպսիան գլխուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է։ Այն աշխարհում ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն է։ Փետրվարի 12-ը էպիլեպսիայի միջազգայի...

01/09/2023

↪️Ինչպես ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ, այնպես էլ 5️⃣ տարեկանից բարձր ԵՐԵԽԱՆԵՐԻ համար, մեզ մոտ գործում է ԼՈԳՈՊԵԴԻ ծառայություն։

⬇️Ստորեւ նշված ԽՈՍՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ կարող են հանդիպել և՛ #երեխաների, և՛ #մեծահասակների շրջանում։

ՊԵՏՔ Է դիմել, եթե առկա են...

➡️Խոսքի և կլման խանգարումներ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ (աֆազիա, դիզարթրիա, դիսֆագիա)
➡️Ձայնի խանգարումներ (ձայնալարերի խնդիրների ռեաբիլիտացիա և այլն)
➡️Հնչյունների #ՈՉ ճիշտ արտաբերում, հնչյունատառային շփոթումներ,
➡️Գրելու և կարդալու դժվարություններ և այլն։

Մանրամասների համար՝
📲 096 51 96 41(ժամը 10:30-16:00, երկ-ուրբ)
📩 Գրեք էջին

#լոգոպեդ #լոգոպետ #Պարկինսոն #հիվանդություն #նյարդաբանական #Սոմնուս #կլինիկա #խոսք #ինսուլտ #բժիշկ #նյարդաբան #դպրոց #հոգեբան

Նյարդաբանական կլինիկա

17/05/2023

❗ԱՇԽԱՏԱՏԵՂ – ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ❗

✅ Փնտրում ենք երիտասարդ, շփման մեջ բարեհամբույր, ակտիվ ադմինիստրատորի՝ կլինիկայի աշխատանքը համակարգելու համար. նախընտրելի է Երևանում բնակվող։ Բուժքույրական կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։
📍 Մենք գտնվում ենք Տիտոգրադյան 14 հասցեում (Էրեբունի ԲԿ շենքի ներսում)
✅ Աշխատանքային օրեր և ժամեր` երկ-ուրբ 09:00-18:00 (շբթ 10:00-14:00)

✅ Աշխատանքը հիմնականում ներառում է
➡️Հեռախոսազանգերի պատասխանում, նամակագրություն
➡️Պացիենտների հերթագրում
➡️Ամբուլատոր քարտերի բացում և դասավորում
➡️Այլ ադմինիստրատիվ աշխատանք (գիտական աշխատանքների ադմինիստրատիվ համակարգում)

❗ Հայերենի գերազանց իմացությունը, անգլերենի և ռուսերենի առնվազն լավ իմացությունն աշխատանքի կարևոր պայման է։
❗ Բժշկական ոլորտում աշխատանքային փորձը և ադմինիստրատորի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
❗ Համակարգչային և Windows միջավայրի հիմնական ծրագրերին (Word, Excel) բավարար տիրապետումը կարևոր նախապայման է։

✅ ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 096519641 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ ԺԱՄԸ 10:00-16:00
Հետաքրքրվողները կարող են ինքնակենսագրականներն (ռեզյումե, CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ info@somnus.am

Սպասում ենք,
Սոմնուս նյարդաբանական կլինիկա

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+37496519641

Alerts

Be the first to know and let us send you an email when Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Somnus Neurology Clinic / Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա:

Share