Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic

  • Home
  • Armenia
  • Vagharshapat
  • Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic

Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic, Hospital, Вагаршапат, Месропа Маштоца 12/38, Vagharshapat.

 #բուժքույր📣Պահանջվում է բուժքույր Մարգարյան ստոմ կլինիկայում աշխատելու համար:Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Տեղեկությո...
23/01/2023

#բուժքույր
📣Պահանջվում է բուժքույր Մարգարյան ստոմ կլինիկայում աշխատելու համար:
Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Տեղեկությունների համար զանգահարել.
☎️Հեռ.` 055 222 606
հասցե ք. Վաղարշապատ, Մ. Մաշտոց 12/38

🔎🦷Ատամների խնամք թելի միջոցով.👌Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:Հատուկ թել...
31/07/2022

🔎🦷Ատամների խնամք թելի միջոցով.

👌Առողջ ատամներ ունենալու համար հարկավոր է Ձեր և ստոմատոլոգի միասնական աշխատանքը:
Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար է հեռացնել ատամի խոզանակի միջոցով: ❗️Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: ⚠️Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա:
24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի (որը կոչվում է նաև calculus` քար), որը հնարավոր է հեռացնել միայն մասնագիտական մաքրման միջոցով: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի:
🤔Ինչպե՞ս մաքրել ատամները հատուկ թելի (Dental Floss) միջոցով.

👉Քայլ 1-ին
Թելի երկարությունը պետք է հավասար լինի
ձեռքի դաստակից մինչև ուս ընկած հեռավորությանը: Փաթաթեք այն Ձեր ցուցամատին և միջնամատին` ձեռքերի միջև հեռավորությունը
թողնելով մոտավորապես 5-6 սմ:

👉Քայլ 2-րդ
Թելն անցկացրեք ատամների արանքը` նրան զգուշությամբ տալով "C"-ի ձև: Երկուսից երեք անգամ ատամները
մաքրեք հիմքից մինչև ծայր:

👉Քայլ 3-րդ
Համոզվեք, որ ատամի երկու կողմերն էլ մաքրվել են: Չմոռանաք ծամիչ ատամների ետևի հատվածի մասին: Պարբերաբար փոխեք թելի աշխատող հատվածը, քանի որ նրա վրա են հավաքվում ատամների արանքում առկա մնացորդները:

👉Քայլ 4-րդ
Ատամները թելով մաքրելուց հետո դրանք մաքրեք խոզանակով: ‼️Սա կարիեսից և լնդային հիվանդություններից խուսափելու արդյունավետ մեթոդ է:

Հատուկ թելով մաքրման հետևանքով առաջացած խնդիրները և դրանց լուծումները
⚠️Առաջին անգամ ատամները թելով մաքրելիս երբեմն լնդերն արնահոսում են: Սովորաբար արնահոսությունը դադարում է մի քանի օր անց: Եթե արնահոսությունը չի դադարում, դիմեք Ձեր 👨‍⚕️ստոմատոլոգին:

🆘❗️🦷Ունե՞ք հեռացված կամ բացակա ատամներ և չե՞ք կողմնորոշվում՝ ինչ մեթոդով վերականգնել այն. մենք կօգնենք ձեզ այդ հարցում: ...
31/07/2022

🆘❗️🦷Ունե՞ք հեռացված կամ բացակա ատամներ և չե՞ք կողմնորոշվում՝ ինչ մեթոդով վերականգնել այն. մենք կօգնենք ձեզ այդ հարցում: Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է բացակա ատամների վերականգնման հետևյալ մեթոդները⤵️

✅Բացակա ատամների վերականգնում իմպլանտացիայի մեթոդով:

✅Անշարժ կամրջաձև պրոթեզների միջոցով (мосты), որոնք կարող են պատրաստված լինել մետաղկերամիկական, ցերկոն-կերամիկական, ամբողջական ցերկոնե, ամբողջական կերամիկական նյութերից:

✅Ապակե մանրաթելերի միջոցով աթհեզիվ կամուրջների պատրաստում ( բացակա ատամներին կից ատամների մինիմալ հղկումով):

📍📍Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով📲☎️ +374 55 222 606 (Բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Մարգարյան) կամ 🏩այցելել ք. Էջմածին Մ. Մաշտոց 12/38 հասցեում գտնվող Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա:

🆘Լնդերի արյունահոսություն  Եթե Ձեր լնդերն այտուցված են դարձել, և հատկապես, եթե արյունահոսում են, ապա դրա պատճառները կարո...
24/08/2020

🆘Լնդերի արյունահոսություն

Եթե Ձեր լնդերն այտուցված են դարձել, և հատկապես, եթե արյունահոսում են, ապա դրա պատճառները կարող են բազմազան լինել: Եվ շատ կարևոր է ճշգրիտ ու ժամանակին ախտորոշել այն, ‼️քանի որ ոչ ժամանակին բուժումը կարող է հանգեցնել ատամների կորստի: Որպես հիմնական պատճառ կարող ենք նշել բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքը՝ ⚠️ատամնաքարերի առաջացումը: Լնդերի արյունահոսության պատճառներ կարող են հանդիսանալ նաև ⚠️հորմոնային խանգարումները (սեռական հասունության ժամանակաշրջանում կամ հղիության ընթացքում), շաքարային դիաբետը, արյան տարբեր հիվանդությունները և այլն: Կան այլ պատճառներ ևս, կապված քրոնիկական, ժառանգական հիվանդությունների հետ:

‼️💊Լնդերի արյունահոսության բուժումը

Եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը. մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, բժշկի ցուցմամբ լնդերի բուժում անցնել: ‼️Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է Ձեզ լնդերի բուժման փորձված և ամենաարդյունավետ մեթոդը: Բուժման կուրսը տևում է 5 օր:

⚠️⚠️Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 📲📲+374 55 222 606 (բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Մարգարյան) կամ այցելել ‼️ ք. Էջմիածին Մաշտոց 12 հասցեում գտնվող Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա (Margaryan’s dental clinic)

👨‍⚕️‼️Ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջ ուժերն ուղղում է, որպեսզի կանխարգելի, այլ ոչ թե բուժի լնդերի հիվանդությունները:

👨‍⚕️Վինիրների պատրաստման գործընթաց.🦷ատամների գույնի և ձևի փոփոխում
05/07/2020

👨‍⚕️Վինիրների պատրաստման գործընթաց.🦷ատամների գույնի և ձևի փոփոխում

05/07/2020
04/07/2020

Address

Вагаршапат, Месропа Маштоца 12/38
Vagharshapat
1101

Telephone

+37455222606

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մարգարյան ստոմատոլոգիական կլինիկա Margaryan’s dental clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category