04/05/2023
Բերանաբորբ (ստոմատիտ), բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է։ 😷
Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ, գրիպ, սանդիդոզ և այլն) ախտանշան։
🚫Ծխելը, թունդ սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սննդի ընդունումը նույնպես կարող են բերանաբորբի պատճառ լինել։
Վերջինս երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության (հատկապես ինքնաբուժման դեպքում), իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ։
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի՝
• ատամների ճիշտ խնամքը
• ատամի քարը հեռացնելը
• անհաջող ատամների պրոթեզների փոխարինումը
• քայքայված ատամների հեռացումը, որոնք վարակի օջախ են
• չլվացած մրգեր ու բանջարեղենից խուսափելը
• կեղտոտ ձեռքերով սնվելուց խուսափելը
• հոգ տանելը առողջության մասին՝ ուժեղացնելով իմունային համակարգը
• առնվազն տարին 2 անգամ այցելելը ստոմատոլոգին
• ամեն օր քնելուց առաջ ատամնաթելով մաքրել-մշակելը ատամների արանքները
• ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողելը գոնե պարզապես ջրով
• վատ չէր լինի վերջ տալ այնպիսի վատ սովորություններին, ինչպիսիք են` ծխելը, եղունգները կամ գրչակոթը կրծելը
• ատամները մաքրել օրը 2 անգամ, նվազագույնը` 3 րոպե։
Բուժումը պայմանավորված է ստոմատիտի ծանրության աստիճանից։
❕Բուժման ճիշտ կազմակերպման դեպքում բորբոքային ախտանշանները վերանում են 3-7 օրվա ընթացքում, սակայն լորձաթաղանթը կատարելապես վերականգնվում է 10-20 օրվա ընթացքում (կախված հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից)։ ❕Լավացման նշանների բացակայությունը անհանգստության տեղիք պետք է տա. այդ դեպքում որևէ սպեցիֆիկ վարակ կամ ուռուցքային պաթոլոգիա բացառելու նպատակով անհրաժեշտ է կատարել հյուսվածքաբանական ախտորոշում։
❕Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև երեխաների, դեռահասների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը։
🦷🦷🦷
Հետևեք ձեր առողջությանն ու եղեք առողջ🤍
—————————————
SAHAKYAN DENTAL CLINIC
Ք.Էջմիածին, Շահումյան 79/1