Բժիշկ-ֆիզիոթերապևտ Արթուր Մխիթարյան / Dr. Artur Mkhitaryan

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Բժիշկ-ֆիզիոթերապևտ Արթուր Մխիթարյան / Dr. Artur Mkhitaryan

Բժիշկ-ֆիզիոթերապևտ Արթուր Մխիթարյան / Dr. Artur Mkhitaryan Բուժում ֆիզիկական գործոններով․
🔹 էլեկտրոթերապիայով,
🔹 լուսային ճառագայթմամբ,
🔹 ուլտրաձայնային ճառագայթմամբ

25/04/2026
Սիրելի՛ բարեկամներ և գործընկերներ,թող Նոր տարին բերի առողջություն, ներքին ուժ և նոր հնարավորություններ։ Մաղթում եմ խաղաղ...
31/12/2025

Սիրելի՛ բարեկամներ և գործընկերներ,
թող Նոր տարին բերի առողջություն, ներքին ուժ և նոր հնարավորություններ։ Մաղթում եմ խաղաղ օրեր, վստահ քայլեր և հաջողություններ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ։ Թող յուրաքանչյուր վերականգնում սկսվի հավատով և ավարտվի ժպիտով։
Ձեզ հետ՝
դր․ Արթուր Մխիթարյան
բժիշկ-ֆիզիոթերապևտ, վերականգնողաբան։

Շնորհավոր օրդ, անկախ հայրենի՜ք 💙
21/09/2025

Շնորհավոր օրդ, անկախ հայրենի՜ք 💙

Գիտելիքն է ամենահզոր զենքը։Շնորհավոր գիտելիքի և դպրության տոն 📝
01/09/2025

Գիտելիքն է ամենահզոր զենքը։

Շնորհավոր գիտելիքի և դպրության տոն 📝

Սպոնդիլոզը ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունն է, որն ազդում է ողնաշարի հոդերի, միջողային սկավառակների վրա։ Սպո...
13/08/2025

Սպոնդիլոզը ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունն է, որն ազդում է ողնաշարի հոդերի, միջողային սկավառակների վրա։

Սպոնդիլոզի ժամանակ առաջացած ախտանիշներն են․
🔹 ողնաշարի տարբեր հատվածների ցավեր,
🔹 կրակող ցավեր դեպի վերջույթներ,
🔹ոտքերում և ձեռքերում թմրածության և թուլության զգացողություն,
🔹 շարժումների սահմանափակում։

Սպոնդիլոզի առաջացման հիմնական պատճառներն են․
🔹 նյութափոխանակության նվազում,
🔹 սխալ կեցվածք,
🔹 մշտական ծանրաբեռնվածություն (օրինակ՝ ֆիզիկական աշխատանք),
🔹 հիպոդինամիա (նստակյաց կյանք),
🔹 նախկին վնասվածքներ,
🔹 ժառանգականություն։

Սպոնդիլոզը ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջանալ քրոնիկ ցավ, նյարդային վնասում և շարժունակության լուրջ սահմանափակում։

Ժամանակակից ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական մեթոդները, կարող են զգալիորեն մեղմել ցավը, կանխել բարդությունները և վերադարձնել կյանքի որակը։

Վստահե՜ք մեզ և ապրեք առանց ցավի։
📞 098 019 711

#ֆիզիոթերապիա #մագնիտոթերապիա #լազերայինթերապիա #հարվածաալիքայինթերապիա #հոդացավ

Ոսկրային գերաճը ոսկրային հյուսվածքի հավելյալ աճն է, որը կարող է ճնշել հարակից հյուսվածքները՝ առաջացնելով ցավ, շարժման սա...
09/08/2025

Ոսկրային գերաճը ոսկրային հյուսվածքի հավելյալ աճն է, որը կարող է ճնշել հարակից հյուսվածքները՝ առաջացնելով ցավ, շարժման սահմանափակում և ֆունկցիոնալ խանգարումներ։

Ֆիզիոթերապիայի հիմնական նպատակները ոսկրերի գերաճի դեպքում․
✔️ ցավի նվազեցում,
✔️ շարժունակության վերականգնում,
✔️ մկանների պահպանում,
✔️ նյարդային գրգռման նվազեցում (եթե գերաճը ճնշում է նյարդին),
✔️ ակտիվության բարելավում։

Հաճախ կիրառվող ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներն են․
1️⃣ հարվածալիքային թերապիա,
2️⃣ ուլտրաձայնային թերապիա,
3️⃣ մագնիսային թերապիա,
4️⃣ լազերային թերապիա,

🧑‍⚕️ Ֆիզիոթերապիան չի վերացնում գերաճը, սակայն նվազեցնում է դրա ախտանշանները, կանխում շարժման սահմանափակումներն ու բարելավում ընդհանուր ֆունկցիոնալությունը։

Մանրամասների համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարեք․
📞 098 019 711

#տրավմա #ֆիտնես #ֆիզիոթերապիա #физиотерапия

Տենդինոպաթիան մկանային ջլի բորբոքումն է, որը կարող է առաջանալ սուր վնասվածքի և քրոնիկ ախտահարման դեպքում։Առաջանում է մար...
30/07/2025

Տենդինոպաթիան մկանային ջլի բորբոքումն է, որը կարող է առաջանալ սուր վնասվածքի և քրոնիկ ախտահարման դեպքում։

Առաջանում է մարմնի տարբեր շրջաններում, սակայն ավելի հաճախ ախտահարում է․
🔹 ուսերի,
🔹 արմունկների,
🔹 դաստակների,
🔹 ծնկների,
🔹 ոտնաթաթերի ջլերը։

Ախտանիշներն են․
▫️ ցավ,
▫️ այտուցվածություն,
▫️ ջլի շարժմանն ուղեկցող տհաճ զգացողություն,
▫️ շարժումների սահմանափակում։

Բուժում.🏥
Տենդինոպաթիայի բուժման համար հաճախ կիրառվում է ֆիզիոթերապիան, որն ունի բարձր արդյունավետություն։

Հաճախ կիրառվող ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներն են․
✔️ ուլտրաձայնային թերապիա,
✔️ մագնիսային թերապիա,
✔️ լազերային թերապիա,

Մշտական ցավի դեպքում դիմել բժշկի 🧑‍⚕️
📞 098 019 711

#ֆիզիոթերապիա #մագնիտոթերապիա #լազերայինթերապիա #հարվածաալիքայինթերապիա #հոդացավ

20/07/2025

Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ/ General and Endovascular neurosurgeon

Հոդերի ռեկոնստրուկտիվ վիրահատությունից հետո վերականգնման շրջանը կարևոր փուլ է՝ լիարժեք շարժունակությունը վերականգնելու, ...
20/07/2025

Հոդերի ռեկոնստրուկտիվ վիրահատությունից հետո վերականգնման շրջանը կարևոր փուլ է՝ լիարժեք շարժունակությունը վերականգնելու, ցավն ու այտուցը նվազեցնելու, հետագա բարդություններից խուսափելու և կյանքի որակը բարձրացնելու համար։

🔬 Լազերային թերապիան ժամանակակից, ոչ ինվազիվ մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է հոդերի հետվիրահատական վերականգնման ընթացքում։

Ունի մի շարք դրական ազդեցություններ․
✔️ նվազեցնում է ցավն ու այտուցը,
✔️ խթանում է բջջային ռեգեներացիան,
✔️ բարելավում է արյան շրջանառությունը վիրահատված շրջանում,
✔️ նպաստում է շարժողական ֆունկցիայի վերականգնմանը։

🧑‍⚕️ Վերականգնողական ծրագիրը կազմվում է անհատական մոտեցմամբ՝ բուժող բժշկի և ֆիզիոթերապևտի համատեղ գնահատման արդյունքում։

Լազերային թերապիան հաճախ կիրառվում է համալիր այլ մեթոդների հետ, ինչպիսիք են՝ մագնիսաթերապիան, ուլտրաձայնային թերապիան։

Վստահե՜ք մեզ և ապրեք առանց ցավի։
📞 098 019 711

#ֆիզիոթերապիա #մագնիտոթերապիա #լազերայինթերապիա #հարվածաալիքայինթերապիա #հոդացավ

🧑‍⚕️ Ուլտրաձայնային թերապիան ֆիզիոթերապիայի մեթոդ է, որի ժամանակ օգտագործվում են բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ...
12/07/2025

🧑‍⚕️ Ուլտրաձայնային թերապիան ֆիզիոթերապիայի մեթոդ է, որի ժամանակ օգտագործվում են բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ՝ մեխանիկական և ջերմային ազդեցության միջոցով հյուսվածքների վրա բուժական ազդեցություն թողնելու նպատակով։

Այն հաճախ օգտագործվում է տարբեր մկանային, հոդային և փափուկ հյուսվածքների ախտահարումների բուժման համար։

Օգտագործման հիմնական ցուցումներն են․
🔹 մկանների ձգվածություն և ցավ,
🔹 օստեոխոնդրոզ, արթրիտ և արթրոզ,
🔹 տենդինիտ,բուրսիտ,միոզիտ,
🔹 հետվնասվածքային
խնդիրներ`կոտրվածքներ,հոդախախտեր,մկանների և ջլերի ձգումներ,
🔹 ցելյուլիտ և մաշկի էսթետիկ խնդիրներ,
🔹 վիրաբուժական միջամտություններից հետո վերականգնում`սպիներ,հոդերի կոնտրակտուրաներ։

Ուլտրաձայնային թերապիան նպաստում է մի շարք բուժական, վերականգնողական գործընթացների, որոնք օգնում են արագացնել առողջացման ընթացքը և նվազեցնել ցավը կամ բորբոքումը։

Ուլտրաձայնային թերապիան նպաստում է՝
🔹 հյուսվածքների վերականգնմանը,
🔹 բորբոքման ու ցավի նվազեցմանը,
🔹 արյան շրջանառության բարելավմանը,
🔹 սպիերի և մաշկային խնդիրների բուժմանը։

Մանրամասների համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարեք․
📞 098 019 711

#ֆիզիոթերապիա #մագնիտոթերապիա #լազերայինթերապիա #հարվածաալիքայինթերապիա #հոդացավ

Address

Նժդեհի 2/42
Vanadzor
2020

Opening Hours

Monday 09:00 - 15:30
Tuesday 09:00 - 15:30
Wednesday 09:00 - 15:30
Thursday 09:00 - 15:30
Friday 09:00 - 15:30

Telephone

+37498019711

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ-ֆիզիոթերապևտ Արթուր Մխիթարյան / Dr. Artur Mkhitaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ-ֆիզիոթերապևտ Արթուր Մխիթարյան / Dr. Artur Mkhitaryan:

Share