05/04/2026
Թող այս Զատիկը մեզանից յուրաքանչյուրին բերի ոչ թե պարզապես ուրախություն, այլ ներսի վերածնունդ։✨ Թող լույս մտնի այնտեղ, որտեղ հոգնել ենք... որտեղ կոտրվել ենք... որտեղ լռել ու հեռացել ենք անգամ ինքներս մեզանից։
Այս սուրբ օրը հիշեցում է, որ կյանքը միշտ հաղթում է նույնիսկ, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է։
Աղոթում եմ, 🙏որ մենք կարողանանք հավատալ ոչ միայն հրաշքներին, այլ նաև այն ճանապարհին, որով Աստված մեզ տանում է դեպի այդ հրաշքները։
Թող մեր հավատը լինի կենդանի, մեր սրտերը՝ բաց,
ու մեր քայլերը՝ օրհնված։🌿
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...🤍
#սուրբզատիկ🙏