Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա

27/12/2025

🏥 Ընդամենը մի քանի օրից՝ հունվարի 1-ից, Հայաստանում կգործարկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

Այն Կառավարության սոցիալական քաղաքականության առանցքային բարեփոխումներից է, որի նպատակն է ապահովել հասանելի, հուսալի և որակյալ առողջապահական համակարգ մեր քաղաքացիների համար։

ℹ️ Մանրամասները՝ մեկ էջանոց ամփոփագրում։

Չ
27/12/2025

Չ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը:
Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:
📌 Այսպիսով.
Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:
🔰 Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:
2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:

200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:
500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:
Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին:
Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

16/12/2025
08/12/2025

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝
🚫 Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
💪 Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.
🔸 Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
🔸 Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք
🔸 Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները
🔸 Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները
🔸 Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ
🔸 Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ
🔸 Հագնվե՛ք եղանակին համահունչ
🔸 Հետևե՛ք անձնական հիգիենային:

22/11/2025

🔵 Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթին: Այն արդեն ուղարկվել է Ազգային ժողով անհետաձգելի ընթացակարգով քննարկման համար:

❓ Ովքե՞ր առաջին փուլով կներառվեն ապահովագրության համակարգում.

🔹 մինչև 18 տարեկան երեխաները
🔹 65 և բարձր տարիքի անձինք
🔹 հաշմանդամություն ունեցող քաղաքացիները
🔹 սոցիալական աջակցության համակարգում նպաստառու անձինք
🔹 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:

❓ Ո՞ւմ ապահովագրավճարը 100 տոկոսով կվճարի պետությունը.

🔸 մինչև 18 տարեկան երեխաների
🔸 65 և բարձր տարիքի անձանց
🔸 հաշմանդամություն ունեցող քաղաքացիների
🔸 սոցիալական աջակցության համակարգում նպաստառու անձանց:

❗️ 200 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար, ապահովագրավճարի ազդեցությունը մեղմելու նպատակով, նախատեսվում է նրանց կողմից «Զինապահ» հիմնադրամին տրամադրվող 5500 դրամից միայն 1000 դրամն ուղղել այդ հիմնադրամին, մնացած 4500 դրամը կհատկացվի տվյալ քաղաքացու ապահովագրավճարին:

Բացի այդ, հայտարարագիր լրացրած 200-500 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող անձինք հնարավորություն կստանան արդեն իսկ 2026 թվականին իրենց վճարած եկամտահարկից հետ ստանալ ամսական 6000 դրամը, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները` ամսական 4000 դրամ:

❓ Ի՞նչ բուժծառայություններ են ներառվելու ապահովագրական փաթեթում.

🔹 Սքրինինգային հետազոտություններ
🔹 ախտորոշիչ հետազոտություններ
🔹 դեղերի փոխհատուցում` ԱԱՊ օղակում
🔹 նորագույն ծառայություններ:

Ինչպես նաև, պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև հսկայական ծախսեր պահանջող ծառայությունները:

❓ Որքա՞ն կարժենա ապահովագրության փաթեթը.

🔸 ամսական` 10 800 դրամ
🔸 տարեկան` 129 600 դրամ:

Կստեղծվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ, որը հանդիսանալու է պետության կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպություն:

Նախատեսվում է, որ ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի մինչև 2029 թվականը:

📌 Անցումային շրջանում Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց համար կառավարությունը կսահմանի ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը:

11/10/2025

‼️Լրատվամիջոցներով տարածվում է «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղեփոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվություն:

Առողջապահության նախարարությունը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025թ. պացիենտը շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:

Պացիենտի վիճակը ծանր է, գիտակցությունը պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:
Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:

Միաժամանակ, հարկ է նշել, որ մինչ այս պացիենտը ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել: Վերջին պատվաստումը պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:

‼️Առողջապահության նախարարությունը կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները պացիենտի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով:

06/10/2025

ՀՀ Վարչապետն այսօր հրապարակում էր արել` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք ամենազգայունն են ապատեղակատվական տեխնոլոգիաների առումով. 4 ոլորտների շարքում իհարկե մեր ոլորտն է` առողջապահությունը:

Թարմ օրինակ այսօրվա «տեղեկատվական
դաշտից». վերլուծենք ստորև «լայք ու պանիկա» գեներացնող հրապարակումը:

1. Տրվում է բուժհաստատություն տեղափոխված անձի առողջական վիճակի գնահատական` առանց պաշտոնական աղբյուրը նշելու և ճշգրտելու` աննուղղակի նաև բժշկական գաղտնիք տարածելով:

2. Առանց որևէ հանգամանք պարզելու կամ տեղեկատվություն հայցելու իրավասու անձանցից` հղում է արվում 1 շաբաթ առաջ ստացած պատվաստմանը. նկարագրվածից այնպիսի տպավորություն է, որ ծնողները «տնային ոչ մասնագիտական բուժում են» արել և, երբ տեսել են էլ ի վիճակի չեն «բուժել», տարել են հիվանդանոց:

Հրապարակումն իր մեջ ներառում է ապատեղեկատվություն, մանիպուլիացիա, հուզականություն և միայն մի նպատակ է հետապնդում` խարխլել մարդկանց մոտ հավատը պատվաստումների և ընդհանրապես պետության կողմից իրականացվող առողջապահական գործառույթների հանդեպ:

Այնինչ, այս պահին մասնագիտական թիմը համակողմանի դիտարկելով դեպքը, եզրահանգել է, որ անձի ախտորոշումը, այս պահին բուժման ընթացքը, պատվաստում ստանալու ժամանակագրությունը, նախկինում իրականացված պատվաստումների պատմությունը, հետպատվաստումային առողջական դեպք չէ:

Եվ ի՞նչ օգուտ մեր հերքումներից. «տաք- տաք» հրապարակումն իր հուզախեղդ ապատեղեկատվական տեռորն արել է....

Միակ փրկությունը մեր իրազեկվածությունն ու ճանաչողությունն է:

26/09/2025
25/09/2025
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️❗️❗️📢 Հարգելի համաքաղաքացիներ սիրով տեղեկացնում ենք, որ հերթական անգամ Վանաձորի թիվ 1 պոլիկլինի...
22/09/2025

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ❗️❗️❗️

📢 Հարգելի համաքաղաքացիներ սիրով տեղեկացնում ենք, որ հերթական անգամ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան կիրականացնի >:

✅Սեպտեմբերի 27-ին անոթային վիրաբույժ Լևոն Տոնոյանը հերթական անգամ կիրականացնի պացիենտների ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն և դեղորայքային բուժում։

✅Անհրաժեշտության և ցուցումների դեպքում կիրականացվի նաև վիրահատական միջամտություն։

📞 Այցելության համար պետք է նախապես գրանցվել, զանգահարելով՝

077 40 28 25 ժամը 09:00-18:00

Address

Մյասնիկյան 17
Vanadzor
2012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37432220836

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram