26/10/2025
Վանաձորի Բժշկական Կենտրոնի օնկովիրաբույժ Գոռ Գոգչյանը մասնակցել է Վիրաբուժական Ուռուցքաբանության Եվրոպական Միության 44-րդ կոնգրեսին (ESSO 44), որը կայացավ 2025 թ. հոկտեմբերի 15–17-ին Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում 🇸🇪։
Կոնգրեսում ներկայացված էին ժամանակակից օնկովիրաբուժության նորագույն ձեռքբերումներն ու մոտեցումները, մինիմալ ինվազիվ և ռոբոտիկ տեխնոլոգիաների զարգացումը և մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքը։
Սա բացառիկ հնարավորություն էր սովորելու, կիսվելու փորձով և ստեղծելու նոր մասնագիտական կապեր աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ։
Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ առաջընթացը հնարավոր է միայն թիմային աշխատանքի, շարունակական կրթության և գիտության շնորհիվ։
Այս արժեքավոր փորձը կօգնի զարգացնել վիրաբուժությունն ու ուռուցքաբանությունը Վանաձորի Բժշկական Կենտրոնում։