11/05/2026
♻️«Վանաձոր» ԲԿ-ի մասնագետների օպերատիվ ու թիմային աշխատանքը տվեց իր արդյունքը
🏥Բժշկական կենտրոններից մեկից «Վանաձոր» ԲԿ տեղափոխված պացիենտի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Տղամարդու մոտ առկա էին մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, որոնցից ամենավտանգավորը պարանոցի շրջանի թափանցող վնասվածքն էր։
✍️Պացիենտը շտապ կարգով տեղափոխվեց վիրահատարան։ Վերքերի առաջնային մշակման և պարանոցի բացազատման ընթացքում բժիշկները հայտնաբերեցին նաև կոկորդամուտքի թափանցող վնասվածք, ինչը բարդացնում էր իրավիճակը և պահանջում ակնթարթային ճշգրիտ որոշումներ։
👨⚕️👨⚕️Ավելի քան երկու ժամ տևած բարդ վիրահատությունն անցավ բարեհաջող՝ շնորհիվ մեր կենտրոնի փորձառու վիրաբուժական թիմի՝ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և Էնդոկրին վիրաբույժ Դավիթ Ազարյանի հմուտ և ճիշտ գործողությունների։
🙏Հետվիրահատական փուլում բարդություններ չեն առաջացել։ Վերակենդանացման բաժանմունքում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո պացիենտն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։ Ներկայումս նրա վիճակը գնահատվում է բավարար։
🫶Առողջություն ենք մաղթում մեր պացիենտին, իսկ մեր բժիշկներին՝ շնորհակալություն մասնագիտական բարձր պատասխանատվության համար։