Dr. Zorayr Baghdasaryan/Gynecologist

Dr. Zorayr Baghdasaryan/Gynecologist գինեկոլոգիական վիրաբուժություն, լապարոսկոպիա, հիստեր

14/04/2026

Հարգելի կանայք, ապրիլի 19 -ից մինչև 27-ը կլինեմ Հայաստանից դուրս: Հերթագրվելու և այլ տեխնիկական հարցերի համար խնդրում եմ դիմել իմ բուժքույր Մարինեին(098-45-60-43):

31/03/2026

✅ ՎԲԿ դիմած կնոջ մոտ առկա էր արգանդի իջեցում, արգանդի բազմահանգույց միոմա, արգանդի պարանոցի էլոնգացիա (երկարում):
❗️Տրանսվագինալ եղանակով (առանց որովայնահատման) կատարվել է
‼️մեծ չափսերի արգանդի հեռացում, հեշտոցի պատերի պլաստիկա և Ռիխտերի վիրահատություն (✅կարևոր պայման արգանդի իջեցումների վիրահատական բուժման համար):

https://imbjishk.am/dr/zorayr-levoni-baghdasaryan
20/03/2026

https://imbjishk.am/dr/zorayr-levoni-baghdasaryan

Ծանոթացեք մանկաբարձ-գինեկոլոգ Զորայր Լևոնի Բաղդասարյանի մասնագիտական էջին: Ստացեք արդի մշտապես թարմացվող տեղեկատվություն նրա բժշկական գործունեության, փորձի, գիտ...

08/03/2026

Շնորհավոր, սիրելի կանայք🙂

19/02/2026

Մասնագիտական մտորումներ և ոչ միայն:
Տարիներ առաջ, երբ դեռ շատ երիտասարդ էի, նեղ մասնագիտական վերապատրաստման էի Եվրոպայի ամենից առաջադեմ օնկոգինեկոլոգիական կենտրոններից մեկում, որտեղ մշակվում էին օնկոգինեկոլոգիայի առաջատար ուղեցույցները: Մի օր վիրաբուժական բաժանմունքի վարիչն ինձ հարցրեց, թե ինչ մասնագետ եմ (նկատի ուներ քիմիոթերապև՞տ, թե՞ վիրաբույժ) և քանի՞ տարվա փորձ ունեմ: Երբ ասացի, որ 4 տարի է, ինչ բժիշկ եմ աշխատում, նա ինձ ընդհատեց` ասելով, որ փաստորեն քիմիոթերապևտ եմ: Ասացի` ոչ, վիրաբույժ եմ, նա կրկին ինձ ընդհատեց` ասելով. Vous n’êtes pas médecin, vous êtes chirurgien. Թարգմանաբար նշանակում է` Դուք բժիշկ չեք, դուք վիրաբույժ եք: Հասկանալու համար այս խոսքերը, պետք է ծանոթ լինել եվրոպական բժշկական կրթական մեխանիզմներին, որպեսզի պատկերացնեք, թե ինչ դժվար ճանապարհ է անցնում վիրաբույժը աշխատանքի իրավունք ստանալու համար, և ինչ տարբերություն կա վիրաբույժի և ոչ վիրաբուժական պրոֆիլի մասնագետների միջև (որևէ կերպ չեմ նսեմացնում ոչ վիրաբույժ իմ կոլեգաների անչափ կարևոր գործը, առանց որի վիրաբույժները չեն կարող աշխատել): Բժշկի համար ակադեմիկ ճանապարհորդությունն ունի կարևոր կենսական նշանակություն, հատկապես մեր երկրում:
Տարբեր դպրոցներով անցնելը, տարբեր վիրտուոզ վիրաբույժների գործը տեսնելն ու սովորելը ինձ համար բացե ին մի կարևոր ճշմարտություն. ես ինքս ինձ վիրաբույժ գինեկոլոգ կհամարեմ միմիայն այն պարագայում, եթե հավասարաչափ, կրկնում եմ, հավասարաչափ և ազատ աշխատեմ ինչպես բաց և լապարոսկոպիկ, այնպես էլ տրանսվագինալ եղանակներով, և ամեն պարագայում տիրապետեմ տվյալ մուտքի հնարավոր ծավալներին: Խնդիրը պարզ էր, լուծումները ևս: ԵՒ մոտ վեց տարի առաջ վերջիվերջո նպատակիս հասա: Ճանապարհը, ինչ խոսք, բարդ էր և խորդուբորդ: Այս ճանապարհին դու մենակ ես, ինքդ քեզ հետ, ժամանակ, միջոցներ, ամեն ինչը գնում է քեզանից, բայց ոչինչ ու ոչ-ոք չէր կարող խանգարել ինձ, եթե ես կայացրել եմ որոշում: Գուցե մի քիչ ուշ, այլ վայրում, այլ պայմաններում, բայց ես պիտի հասնեի իմ նպատակին: Հիմա, երբ լապարոսկոպիկ սակրոկոլպոլևատորոպեկսիաները կամ տրանսվագինալ ՍՍ-ֆիքսացիաները դարձել են ամենօրյա գործ, հետ եմ նայում, և հիշում, որ տարիներ առաջ ես չէի էլ երազում, որ այս ամենը հնարավոր է այսքան կարճ ժամանակահատվածում:
Ասածս ինչ է, հավատացեք Ձեզ, երբեք մի նահանջեք և լսեք միայն Ձեր ներքին ձայնին, մնացածն ընդամենը ժամանակի հարց է:
Նկարը գեներացված է ԱԲ-ի կողմից` տեքստի հիման վրա։

24/01/2026

✅ Աշերմանի համախտանիշը արգանդի խոռոչում առաջացած կպումներն են արգանդի խոռոչի քերուկներից, կեսարյան հատումներից կամ աբորտներից հետո:
✅Արգանդի խոռոչի կպումներն առաջացնում են անպտղություն և այլ խնդիրներ:
‼️ՎԲԿ-ում մեր կողմից կատարվել է հիստերոսկոպիկ եղանակով կպումների անջատում լապարոսկոպիկ ասիստենցիայով և արգանդափողերի անցանելիության ստուգում, այսինքն նույն վիրահատության ժամանակ տարբեր անատոմիական զոնաներում առկա էր երկու տեսախցիկ ու օգտագործվում էր երկու մոնիտոր:
✅Ստեղծվել են պայմաններ հղիություն պլանավորելու համար:

17/01/2026

✅Արգանդը պահպանելու նպատակով կատարվել է երկու վիրահատություն
👉Արգանդի խոռոչում տեղակայված միոման` 6*5 սմ չափերով, հեռացվել է հիստերոսկոպիկ եղանակով (նկարի աջ հատվածում)։
👉Արգանդի պատում տեղակայված միոմաները հեռացվել են որովայնի կողմից։
‼️ 8 ամիս հետո կարելի է պլանավորել հղիություն։

31/12/2025

2025 թվականը շատ կարևոր էր ՎԲԿ էնդոսկոպիկ գինեկոլոգիայի և ուրոգինեկոլոգիայի համար: Ձեր բարձր վստահության լավագույն ցուցանիշը մեր կողմից կատարված խորհրդատվությունների և վիրահատությունների աննախադեպ քանակն էր և մեզ դիմած բուժառուների աշխարհագրությունը` ինչպես ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, այնպես էլ արտերկրից: Սիրելի' կանայք, 2025 թ. կարճ ամփոփումից հետո ցանկանում եմ շնորհավորել ձեր Սուրբ ծնուննդն ու Ամանորը: Մաղթում եմ ձեզ առողջություն և անսպառ երջանկություն:

28/12/2025

‼️Տարիներ առաջ կատարել եք արգանդափողերի անցանելիության վիրաբուժական արգելափակում (օկլյուզիա կամ ստերիլիզացիա), իսկ հիմա ցանկանում եք կրկին զգալ հղիության բերկրա՞նքը:
‼️Ձեզ թվում է, թե ձեզ համար բնական ճանապարհով հղիությունն արդեն անհնարի՞ն է:
✅ Ի ուրախություն ձեզ հայտնեմ, որ եթե արգանդափողերը հեռացված չեն և արգանդափողի նախկինում կապված կամ կլիպավորված հատվածից բացի մյուս տեղամասերն առողջ են, խնդիրն ունի պարզ լուծում:
✅Շնորհիվ լապարոսկոպիկ փոքրիկ վիրահատության կատարվում է բլոկավորված տեղամասի հեռացում և արգանդափողի երկու առողջ եզրերի միմյանց միացում հատուկ կարերով (անաստամոզի ձևավորում):
✅Առո՛ղջ եղեք, սիրելի կանայք:

21/12/2025

կոնսերվատիվ միոմէկտոմիա կամ միոմաների հեռացում: Արգանդը պահպանվել է:

Address

Garegin Njdeh 2/42
Vanadzor
2021

Opening Hours

Monday 09:00 - 04:00
Tuesday 09:00 - 04:00
Wednesday 09:00 - 04:00
Thursday 09:00 - 04:00
Friday 09:00 - 04:00

Telephone

+37455265529

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Zorayr Baghdasaryan/Gynecologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Zorayr Baghdasaryan/Gynecologist:

Share