26/01/2026
🎯«Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագրի ամփոփում՝ պանելային քննարկմամբ
«Լուսաստղ» ՀԿ «Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ամփոփեց
պանելային քննարկմամբ, որը դարձավ կարևոր հարթակ՝ համայնքային բյուջետավորման, ներառականության և
երիտասարդների մասնակցության վերաբերյալ բաց ու կառուցողական երկխոսության համար։
Քննարկման ընթացքում ծրագրի շահառու երիտասարդները ներկայացրին համայնքային բյուջեների
ուսումնասիրության արդյունքները, պարզեցված դիտարկումներն ու առաջարկները՝ շեշտադրելով ներառական
բյուջետավորման կարևորությունը։ Պանելին մասնակցեցին համայնքապետարանների ներկայացուցիչներ,
ոլորտային մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում էին՝
📌 հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությունը համայնքային որոշումների կայացման
գործընթացներին,
📌 բյուջեի դիտարկումը որպես սոցիալական և քաղաքական գործիք,
📌 ներառական բյուջետավորման կիրառման հնարավորությունները համայնքներում,
📌 համագործակցության և շարունակական երկխոսության ձևավորումը ՏԻՄ–երի և երիտասարդների միջև։
Պանելային քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երիտասարդները կարող են և պետք է լինեն ոչ միայն լսվող,
այլ նաև որոշումների ձևավորմանը մասնակցող դերակատարներ, իսկ ներառական բյուջետավորումը կարող է
դառնալ այդ մասնակցության իրական գործիք։
📍 Շնորհակալ ենք բոլոր պանելիստներին, մասնակիցներին և գործընկերներին՝ ակտիվ մասնակցության և
կառուցողական քննարկման համար։
📍 «Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագիրը ևս մեկ քայլ էր դեպի ավելի բաց, հասանելի և ներառական համայնքներ։
✨✨✨
Սույն հրապարակումը պատրաստվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական
աջակցությամբ իրականացվող «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների
կառավարում)» ծրագրի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության
երկրներում» ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
(GIZ) կողմից՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ: