04/05/2026
Մայիսը հոգեկան առողջության իրազեկման բարձրացման ամիսն է, և հենց այս հատկանշական ամսում մենք մեկնարկում ենք «Հոգեկան առողջություն Հայաստան» լայն մեդիաարշավը՝ նպատակ ունենալով նպաստել մեր կողմից մատուցվող «Իրազեկ համայնք, առողջ միջավայր» հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության շարժական (մոբիլ) ծառայությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը Արարատի մարզում։
Առաջիկայում մանրամասնորեն կներկայացնենք տրամադրվող ծառայությունների առանձնահատկությունները, մասնագետներին, որոնք սիրով ու հոգատարությամբ պատրաստ են աջակցել, ինչպես նաև մեզ դիմելու հնարավորությունները։
Մենք ակնկալում ենք լայն արձագանք և մասնակցություն՝ հնարավոր շահառուների ներգրավվման նպատակով։
***
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: