«Լոռիմեդ» բժշկական կենտրոն Lorimed Medical Center

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • «Լոռիմեդ» բժշկական կենտրոն Lorimed Medical Center

«Լոռիմեդ» բժշկական կենտրոն Lorimed Medical Center «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը բազմաֆունկցիոնալ և գերժա?

Այստեղ աշխատում են հմուտ և փորձառու բժիշկներ ինչպես ամբողջ մարզից, այնպես էլ մայրաքաղաքից: Առողջապահության ոլորտի ամենավերջին նվաճումներն այստեղ կիրառվում են պրակտիկ աշխատանքի ընթացքում, իսկ արդիական լաբորատորիայում իրականացվում են ճշգրիտ հետազոտություններ:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Քիթ-կոկորդ-ականջաբանություն
2.Թերապիա
3.Սրտաբանություն
4. Էխոկարդիոգրաֆիա
5.Տրեդմիլ և Հոլթեր
6. Անոթների դուպլեքս և դոպլեր


7. Սոնոգրաֆիա (4D)
8.Գինեկոլոգիա
9. Սեքսոպաթոլոգիա
10.Մանկաբուժություն
11. Նյարդաբանություն
12.Էնդոկրինոլոգիա
13. Հոգեթրապիա
14. Լազերայի ֆիզիոթերապիա
15․ Բժշկական կոսմետոլոգիա
16. Հոմեոպաթիա
17.Լաբորատորիա
18. Տնային կանչեր

Հարգելի Բժիշկ Ադամյան,Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ խորին հարգանքով և ջերմությամբ ցանկանում ենք Ձեզ սրտանց շնորհավորել։...
13/05/2025

Հարգելի Բժիշկ Ադամյան,

Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ խորին հարգանքով և ջերմությամբ ցանկանում ենք Ձեզ սրտանց շնորհավորել։ Թող այս օրվան հաջորդող բոլոր օրերը լցված լինեն առողջությամբ, սիրով և հաջողությամբ։

Ձեր մասնագիտական նվիրվածությունը, մարդկային վերաբերմունքը և առաջնորդող արժեքները մեծ օրինակ են մեզ համար։ Ձեր շնորհիվ ձևավորվում է աշխատավայրի վստահելի, համագործակցային և առաջադեմ մթնոլորտ։

Մաղթում ենք Ձեզ և Ձեր մարդասիրական գործին հաջողություն և անդադար վերելքներ։

Հարգանքով ու շնորհակալությամբ՝
Ձեր Լոռիմեդի կոլեկտիվ

Եվս մի կարևոր լուր.❗️❗️❗️Հարգելի՜ քաղաքացիներ,Հայտնում ենք, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը ձեռք է բերել ժամանակակից և որ...
26/03/2025

Եվս մի կարևոր լուր.❗️❗️❗️
Հարգելի՜ քաղաքացիներ,
Հայտնում ենք, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը ձեռք է բերել ժամանակակից և որակյալ մամոգրաֆ (Լոռու մարզում առաջին անգամ) և հնարավորություն ունի այսուհետ ախտորոշել և նաև ճիշտ բուժման հիմքի վրա դնել կրծքագեղձի նորագոյացությունները և ուռուցքները։
Յուրաքանչյուր կին ուղղակի պարտավոր է սեփական առողջության համար 40֊45 տարեկանից հետո տարին 1֊2 անգամ անցնել այդ քննությունը։ Ցավոք, հիմա երտասարդացել են նաև կրծքագեղձի նորագոյացությունները, ուստի պետք է լինել հնարավորին չափ հետևողական` բոլոր հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Հետազոտվելու համար զանգահարել
(0322) 23111, 094311165 , 099024339 հեռախոսահամարներով։

03/02/2025

Այ այսպիսի հայտարարություն ունենք՝ Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Վ Ա Ծ կոսմետոլոգիական մեր ծառայությանը անհրաժեշտ են կոսմետոլոգներ․․․ Սպասում ենք !!!

Send a message to learn more

03/02/2025

Ուշադրություն !
«Լոռիմեդ» բժշկական կենտրոնի լիցենզավորված և ժամանակակից գործիքներով հագեցած կոսմետոլոգիական կաբինետին անհրաժեշտ են կոսմետոլոգներ:
Դիմումների համար դիմել «Լոռիմեդ» ԲԿ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
094311165; 099024339 ; 032223111, 098204541։ 😊☺️😊

Send a message to learn more

24/01/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից սարքավորումներով հագեցած կոսմետոլոգիական կաբինետում բարձր աշխատավարձով աշխատանքի ենք հրավիրում կոսմետոլոգների։
Դիմել ադմինիստրացիա հետևյալ հեռախոսահամարներով ՝
094311165; 099024339 ;032223111։🙂☺️🙂

Send a message to learn more

17/04/2024

📢Ներդրվում է անհատական լիցենզավորման համակարգ, ըստ որի`

✅անհատական լիցենզիա կստանան ավագ բուժաշխատողները` կենտրոնացված քննության արդյունքում,

✅անցումային անհատական լիցենզիա կստանան կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք` կենտրոնացված քննության արդյունքում:

📝Անհատական լիցենզիան կտրվի 5 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:

Համակարգը ներդրվում է՝ բուժաշխատողների գիտելիքների ու հմտությունների բարելավման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և պացիենտների անվտանգության ապահովման նպատակով:

Բացի այդ, կվերանայվի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկը` ստեղծելով իրավական հիմք հետագայում առողջապահական ոլորտի համապատասխան հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումներով կադրերի պատրաստման համար:

⏳Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անցումային անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ի՞նչու պետք է դրանք իրականացնել ժամանակին ✅Հղիությա...
10/05/2023

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ի՞նչու պետք է դրանք իրականացնել ժամանակին ✅

Հղիության ընթացքում կատարվող սքրինինգը հետազոտությունների համալիր է, որը թույլ է տալիս ծնողին և բժշկին ստանալ տեղեկություն դեռևս չծնված երեխայի առողջության վերաբերյալ։ Հղիության ընթացքում պարտադիր է առնվազն երեք անգամ կատարել սքրինինգային հետազոտություններ։

🔻Առաջին սքրինինգ․Ուշադրության կենտրոնում է անատոմիական կառույցների գնահատումը և գենետիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սքրինինգը այս փուլում ներառում է ՈւՁՀ-ն և արյան հետազոտությունը, որոնք իրականացվում են հղիության 11-ից 13/6-րդ շաբաթում։ Այս ժամանակաշրջանում պտղի չափը 45-84մմ է։

🔻Երկրորդ սքրինինգ․ Պտուղը արդեն բավականաչափ մեծ է, որպեսզի ավելի հստակ գնահատվի նրա անատոմիական կառույցների զարգացումը։ Օրինակ՝ ուսոմնասիրվում է սրտի անատոմիան, հնարավոր բնածին արատների վաղ ախտորոշման համար։

🔻Երրորդ սքրինինգ․ Իրականացվում է հղիության 30-ից 34 շաբաթականների ընթացքում։ Ուշադրության կենտրոնում պտղի մոտ առավել ուշ դրսևորվող բնածին արատների բացահայտումն է։ Մի շարք բնածին արատներ, որոնք առաջանում են պտղի զարգացման երրորդ եռամսյակում, հնարավոր է հայտնաբերել միայն այս սքրինինգի ժամանակ։

Այսպիսով, վերոնշյալ հետազոտությունները շատ կարևոր են և պետք է կատարվեն ժամանակին։

Հետևեք մեր էջին և եղեք առողջ
📲0322 2 31 11
📲099 02 43 39
📲094 31 11 65
ք. Վանաձոր, թատերական 6/1

Շուտով մենք կլինենք 9 տարեկան և ի՞նչ կարողացանք անել այդ 9 տարիների ընթացքում:Նախ` ունենալով պրոֆեսիոնալ աշխատակազմ, հայ...
20/04/2023

Շուտով մենք կլինենք 9 տարեկան և ի՞նչ կարողացանք անել այդ 9 տարիների ընթացքում:

Նախ` ունենալով պրոֆեսիոնալ աշխատակազմ, հայտնի, ճանաչված բժիշկներ և ժամանակակից բուժ. սարքավորումներ, կարողացանք ընդհանուր առմամբ մտնել առողջապահության համակարգ, Վանաձորի` այսպես ասած առողջապահության դաշտ, և ոչ միայն կայանալ, այլ նաև հստակ մեր տեղն ունենալ:

Այս ընթացքում բուժվեցին հազարավոր մարդիկ, հիվանդներ, ովքեր դիմեցին Լոռիմեդ, և կարծում ենք մեծագույն մասը գոհ էր և´ բուժական արդյունքից, և´ վերաբերմունքից:

Բայց, անշուշտ, նաև խնդիրներ ունեցանք: Մենք միշտ կողմ ենք եղել առողջ մրցակցությանը, բայց հաճախ նաև ունեցել ենք ոչ առողջ մրցակցության դեպքեր, որոնք ևս կարողացել ենք հաղթահարել: Ինչևիցե, մեր հիմնական գերխնդիրը առողջապահության բժշկական, բուժական հարցն է, և այդ հարցում կարծում ենք, որ մենք միանշանակ կայացել ենք և կարողացել ենք օգտակար լինել ազգաբնակչությանը:

Մենք միշտ առաջնորդվել ենք թիրախային սկզբունքներով, միշտ հաշվի առնելով մեր մարզի առողջապահության ուժեղ և թույլ կողմերը, կարիքները, ուղղորդված աշխատել ենք հենց այդ ուղղությամբ, և հավատացնում ենք` դա շատ արդյունավետ է եղել:

Ծառայության գները բարձր չեն, այնուամենայնիվ, վճարովի ծառայությունները կազմում են մեր հիմնական բյուջեի մեծ մասը։ Սակայն միանշանակ պետք է նշել, որ պետ. պատվերային փոքր սահմանը, որը հատկացնում են մեզ հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ կատարելու համար, ևս նպատակային է օգտագործվում և սոցիալապես անապահով անձինք ևս կարող են օգտվել մեր ծառայություններից:

Այս մասով նաև պետք է նշել, որ շատ պետական իրավաբանական անձիք, ինչպես նաև մասնավոր բժշկական ընկերություններ նույնպես օգտվում են մեր բժշկական ծառայություններից՝ պայմանագրային եղանակով։

Հետևեք մեր էջին և եղեք առողջ
📲0322 2 31 11
📲099 02 43 39
📲094 31 11 65
ք. Վանաձոր, թատերական 6/1

Մեր տոնը նշեցինք ուխտագնացությամբ դեպի 13-դար՝դեպի Մակարավանք։
21/06/2022

Մեր տոնը նշեցինք ուխտագնացությամբ դեպի 13-դար՝դեպի Մակարավանք։

Address

Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37432223111

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Լոռիմեդ» բժշկական կենտրոն Lorimed Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share