Վարդենիսի ԲԿ

Վարդենիսի ԲԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վարդենիսի ԲԿ, Medical and health, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյանի 34, Vardenis.

06/03/2026
06/02/2026

📌 Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար, սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:

Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:

ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել:

30/01/2026

💗Եվ օրն ավարտենք դրական նոտայով.
Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը:

3530.0 գ քաշով, 51 սմ հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում և առաջիկայում դուրս կգրվեն:

Բարի ու խաղաղ գիշեր:

28/01/2026

🖥👨‍⚕️Առցանց հանդիպում` ԱԱՊ տնօրենների, բուժաշխատողների համար։

📆Հունվարի 29-ին, ժամը` 11:00-ին:

Թեման` Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում Արմեդում գրանցումների, ուղեգրումների կազմակերպում, մատյանների վարում, ընթացիկ այլ հարցեր։

Խնդրում ենք անցնել հղումով, լրացնել և նշված ժամին միանալ քննարկմանը zoom հարթակում։

🔗 Հղումը` https://us02web.zoom.us/meeting/register/zgHx-W0lTZWClOoIXDPJaw

25/01/2026
16/01/2026

🤱 Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում` միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը:

Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են.
1️⃣ Նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով
2️⃣ Նորածնի վաղ մոտեցում կրծքին` առաջին 30 րոպեի ընթացքում
3️⃣ Մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում
4️⃣ Նորածնի զննում, վիճակի գնահատում
5️⃣ Աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում
6️⃣ Պատվաստումներ
▪️ ՎՀԲ ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով
▪️ ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակով
7️⃣ Սքրինինգներ
▪️ բնածին հիպոթիրեոզի,
▪️ ֆենիլկետոնուրիայի,
▪️ լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,
▪️ անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),
▪️ սրտի բնածին արատների,
▪️ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,
▪️ ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում
▪️ նորածնային ակնային սքրինինգ
8️⃣ Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում
9️⃣ Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)
🔟 Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին:

13/01/2026

Գեղարքունիքի մարզի Սոթք, Շատվան և հարակից գյուղերի հարգելի’ բնակիչներ,

«Հեռաբժշկություն» ծրագրի շրջանակներում VIVA բարեգործական հիմնադրամի բժիշկների խումբը հունվարի 17-ին և 18-ին կայցելի ձեր համայնքներ։

Ձեզ կընդունեն հետևյալ մասնագիտությունների բժիշկներ՝

• սրտաբան

• էնդոկրինոլոգ

• նյարդաբան

• մանկաբույժ

• ՈՒՁՀ բժիշկ

• ակնաբույժ

• ՔԿԱ բժիշկ

ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն խորհրդատվություններ, կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կնշանակվի բուժում և կտրամադրվեն անհրաժեշտ դեղամիջոցներ։

⚠️ ՊԱՐՏԱԴԻՐ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։

Ընդունման ժամանակն ու վայրը․

Հունվարի 17, շաբաթ

📍 գ. Սոթք — ժամը 11:00 – 18:00

Հունվարի 18, կիրակի

📍 գ. Շատվան — ժամը 10:00 – 17:00

25/12/2025

🏥 Ընդամենը մի քանի օրից՝ հունվարի 1-ից, Հայաստանում կգործարկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

Այն Կառավարության սոցիալական քաղաքականության առանցքային բարեփոխումներից է, որի նպատակն է ապահովել հասանելի, հուսալի և որակյալ առողջապահական համակարգ մեր քաղաքացիների համար։

ℹ️ Մանրամասները՝ մեկ էջանոց ամփոփագրում։

Address

ք. Վարդենիս, Վ. Համբարձումյանի 34
Vardenis

Telephone

+37426924432

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարդենիսի ԲԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վարդենիսի ԲԿ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

ՊՓԲԸ-ի հիմնադրման տարեթիվը և զարգացման պատմությունը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի ներկայիս հիվանդանոցը գործել է նախկին Բասարգեչարի շրջանի Բասարգեչար կենտրոնում: Տարիների ընթացքում այն վերանվանվել է Բասարգեչարի առողջապահության բաժին, հետագայում Վարդենիսի բուժ միավորում:

1960-ական թվականներից հիվանդանոցը և պոլիկլինիկան, ինչպես նաև ծննդատունը տեղադրվել են համապատասխան շենքերում: Գործել է նաև ստոմոտոլոգիական պոլիկլինիկան:

1979թ-ին սկսվեց և 1982թ-ին շահագործման հանձնվեց ներկայիս եռահարկ շենքը իր բոլոր բաժանմունքներով` վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն, մանկաբարձա-գինեկոլոգիական և շտապ օգնության:

Հիվանդանոցը ապահովված է լաբորատոր-գործիքային դիագնոստիկ սարքավորումներով: Հիվանդանոցին կից գործում է շտապ օգնության կայանը հագեցած ժամանակակից ավտոպարկով, սարքավորումներով և մասնագիտացված անձնակազմով: