Ani Karapetyan

Ani Karapetyan Soul Design Studio

Head of HR | ICF member | Coach | Psychologist | Cor. Gov.

Expert | Specialized in developing and implementing effective human capital management strategies and tools for financial institutions

💡 Իրականությունը մեկն է՞… թե մենք ենք այն կառուցումՀոգեգոյաբանության ինստիտուտը մասնակցում էԵրևանի պետական համալսարանում...
28/03/2026

💡 Իրականությունը մեկն է՞… թե մենք ենք այն կառուցում

Հոգեգոյաբանության ինստիտուտը մասնակցում է
Երևանի պետական համալսարանում կազմակերպվող բաց դաս-սեմինարին՝

«Հոգեգոյաբանության հորիզոնները. 4 իրականությունների գիտակարգը»

Եթե երբևէ զգացել եք, որ
մարդիկ նույն իրավիճակում ապրում են «տարբեր իրականություններում» —
այստեղ կգտնեք դրա պատասխանը։

✨ Սեմինարի ընթացքում մենք կբացենք՝
ոչ թե «ինչ է իրականությունը»,
այլ՝ ինչպես է այն ձևավորվում մարդու ներսում։

Որտե՞ղից է սկսվում որոշումը։
Ինչո՞ւ նույն փաստը տարբեր մարդկանց մոտ տարբեր իմաստ է ստանում։
Ինչպե՞ս է մեր ներսի իրականությունը կառավարում մեր ընտրությունները։

🎤 Բանախոսներ՝
Ռուբեն Նաղդյան
Էդգար Գալստյան
Անի Կարապետյան

📅 Ապրիլի 6
🕝 14:30
📍 ԵՊՀ, 8-րդ մասնաշենք, 302 լսարան

👉 Եթե ուզում եք ոչ միայն լսել, այլ սկսել տեսնել իրականությունը այլ մակարդակում,
այս հանդիպումը ձեզ համար է։

🫆 Հոգեգոյաբանական աշխարհի պատկերի կառուցման տրամաբանությունըՀոգեկանի տեղը իրականության կառուցվածքում շարունակում է մնալ ...
17/03/2026

🫆 Հոգեգոյաբանական աշխարհի պատկերի կառուցման տրամաբանությունը

Հոգեկանի տեղը իրականության կառուցվածքում շարունակում է մնալ ժամանակակից գիտության և փիլիսոփայության ամենաբարդ և մինչև վերջ չպարզաբանված խնդիրներից մեկը։ Չնայած հոգեբանության, նյարդագիտության և կոգնիտիվ հետազոտությունների ոլորտներում ձեռք բերված զգալի առաջընթացին՝ մինչ այժմ չի ձևավորվել այնպիսի ամբողջական գոյաբանական մոդել, որը թույլ կտա առանց հակասությունների բացատրել, թե ինչ կերպ է հոգեկան աշխարհը կապված իրականության կառուցվածքի հետ և ինչ դեր է այն կատարում մարդկային իրականության ձևավորման մեջ։

Նոր ժամանակներում ձևավորված դասական գիտական աշխարհի պատկերացումը հիմնված էր այն ենթադրության վրա, որ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որը անկախ է սուբյեկտից և նրա հոգեկան գործընթացներից։ Այդ պարադիգմում հոգեկան երևույթները դիտարկվում էին հիմնականում որպես երկրորդային՝ կամ որպես արտաքին աշխարհի արտացոլում, կամ որպես ուղեղի կենսաբանական գործընթացների ֆունկցիա։

Այս մոտեցումը բացառիկ արդյունավետ էր բնական գիտությունների զարգացման համար, սակայն այն բաց թողեց մի հիմնարար հարց՝
ինչպես է մարդու սուբյեկտիվ աշխարհը կապված իրականության օբյեկտիվ կառուցվածքի հետ։

Քսաներորդ դարում այս խնդիրը նոր սրություն ստացավ։ Քվանտային ֆիզիկայի, տեղեկատվության տեսության, կոգնիտիվ գիտությունների և գիտակցության փիլիսոփայության զարգացումը ցույց տվեց, որ դիտորդի դերը, ընկալման կառուցվածքը և ճանաչողական համակարգերի առանձնահատկությունները աշխարհի պատկերի ձևավորման վրա ազդում են անհամեմատ ավելի խորքային ձևով, քան նախկինում ենթադրվում էր։

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մարդկային իրականությունը հնարավոր չէ հասկանալ որպես արտաքին աշխարհի պասիվ արտացոլում։

Այս պայմանները ստեղծում են հիմք նոր գիտական ուղղության ձևավորման համար, որը կարելի է անվանել հոգեգոյաբանություն։

🤔 Պատկերացրեք մի պահ․ ձեր 8 ժամվա աշխատանքը AI-ը կատարում է ընդամենը 12 րոպեում։Սարսափելի՞ է։Միայն այն դեպքում, եթե շարո...
04/03/2026

🤔 Պատկերացրեք մի պահ․ ձեր 8 ժամվա աշխատանքը AI-ը կատարում է ընդամենը 12 րոպեում։
Սարսափելի՞ է։

Միայն այն դեպքում, եթե շարունակում ենք մտածել հին ձևով։

Իրականում խնդիրը մասնագիտության մեջ չէ։ Խնդիրը մտածողության ձևի մեջ է։
Արհեստական բանականությունը «պատերազմ» է հայտարարել այն աշխատանքի դեմ, որը կրկնվող է, հրահանգային և կաղապարային։ Այն ամենը, ինչը կարելի է բաժանել հստակ քայլերի, վաղ թե ուշ դառնում է ալգորիթմ։

Այս թեմայի շուրջ իմ նոր հեղինակային հոդվածում staffmedia.am-ում խոսել եմ այն մասին, թե ինչու է մտածողության փոփոխությունը այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։

Մեր գեղեցիկ համագործակցության շրջանակում փորձել ենք հասկանալ՝ ինչ է իրականում սպասվում աշխատաշուկային և ինչն է դարձնելու մասնագետներին երկարաժամկետ պահանջված։

⬇️ Եթե ուզում եք հասկանալ ապագայի աշխատաշուկայի խաղի նոր կանոնները և պահպանել մասնագիտական երկարակեցությունը, կարող եք կարդալ ամբողջ վերլուծությունը այստեղ․

AI -ը չի խլելու ձեր աշխատանքը, այլ ձեր մեխանիկական մտածողությունը։ Ապագան պատկանում է ոչ թե կատարողներին, այլ իմաստ և արժեք ստեղծողներին։

✋Սահման դնելը սառնություն չէ«Դու փոխվել ես» — ասում են, երբ վերջապես սկսում ես քեզ չդավաճանել։Մենք այնքան ենք սովոր «հար...
01/03/2026

✋Սահման դնելը սառնություն չէ

«Դու փոխվել ես» — ասում են, երբ վերջապես սկսում ես քեզ չդավաճանել։

Մենք այնքան ենք սովոր «հարմար» լինել, որ «ոչ»-ը սկսում է թվալ անտարբերություն։

Բայց սահմանը պատ չէ։
Սահմանը ինքնահարգանքի գիծ է։

Սերը չի նշանակում՝
միշտ հասանելի,
միշտ զիջող,
միշտ լռող։

Սերը նշանակում է՝
ես քեզ հետ եմ,
բայց ոչ երբ ես ունեմ ինքս ինձ հետ մնալու կարիք:

Երբ ասում ես․
«Այսպես ինձ համար ճիշտ չէ»,
դու ոչ թե հեռանում ես,
դու պաշտպանում ես հարաբերությունը մաշվելուց։

Իրական սերը չի պահանջում ինքնազոհություն։
Իրական սերը պահանջում է ամբողջականություն։

Եվ ամենաուժեղ «այո»-ն
ծնվում է այն պահին,երբ դու վերջապես սովորում ես ասել «ոչ»։

Սահման դնելը սառնություն չէ։
Դա հասուն սիրո առաջին նշանն է, առաջինն ինքդ քո հանդեպ։

Սիրով քեզ համար 💛

💛 Սիրելի՛ կին ղեկավարներ, գործընկերներ և ընկերներ,Իմ շատ հարգելի երիտասարդ գիտնական գործընկերը իրականացնում է կարևոր գիտ...
25/02/2026

💛 Սիրելի՛ կին ղեկավարներ, գործընկերներ և ընկերներ,

Իմ շատ հարգելի երիտասարդ գիտնական գործընկերը իրականացնում է կարևոր գիտական հետազոտություն, և նրա աշխատանքի համար չափազանց արժեքավոր է հենց Ձեր փորձը և մասնագիտական դիտարկումները։

Խնդրում եմ, եթե հնարավոր է, մի քանի րոպե տրամադրել և լրացնել կից հարցաշարը։ Ձեր մասնակցությունը ոչ միայն կաջակցի երիտասարդ գիտնականին, այլև կնպաստի ոլորտի գիտական զարգացմանը։

Նախապես մեծ շնորհակալություն Ձեր ժամանակի և պատրաստակամության համար 🤍

This link will take you to a page that’s not on LinkedIn

📣 Սիրով տեղեկացնում եմ, որ հիմնադրել ենք Institute of Psychoontology գիտական և հետազոտական հասարակական կազմակերպությունը...
21/02/2026

📣 Սիրով տեղեկացնում եմ, որ հիմնադրել ենք Institute of Psychoontology գիտական և հետազոտական հասարակական կազմակերպությունը։

Համահիմնադիրներն ենք դոկտոր պրոֆեսոր պարոն Ռ. Նաղդյանը, Էդգար Գալստյանը և ես։

📊Ինստիտուտի ուշադրության կենտրոնում է լինելու գիտահետազոտական գործունեությունը (գրքեր, գիտական հոդվածներ), ուսուցումը և Հոգեգոյաբանության գիտակարգի պրակտիկ և տեսական զարգացումը ու միջազգային տարածումը, որը շահույթ չհետապնդող կառույց է։

📚Մեր հիմնական ուղղություններն են՝ Հոգեբանություն, Ֆիզիկա, Փիլիսոփայություն, Կառավարման հոգեբանություն, Նեյրոգիտություն, Կրթություն, Քոուչինգ և Մանկավարժություն։

👩‍💼 Մենք հավատում ենք, որ այսօր կարևոր է ոչ միայն տիրապետել դասական գիտելիքին, այլև ձևակերպել նոր հարցադրումներ և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ՝ համադրելով տեսությունն ու պրակտիկան նորովի։

📌 Ինստիտուտի պաշտոնական էջը՝
https://www.facebook.com/profile.php?id=61587491457909

Եթե ձեզ հետաքրքրում է այս ուղղությունը, կարող եք կապ հաստատել ինձ հետ անձնական նամակով։

📣 Սիրով տեղեկացնում ենք բոլորին,📚 Պարոն Ռուբեն Նաղդյանի գիտական և մանկավարժական ահռելի նվաճումները, տարիների խորքային հե...
12/02/2026

📣 Սիրով տեղեկացնում ենք բոլորին,

📚 Պարոն Ռուբեն Նաղդյանի գիտական և մանկավարժական ահռելի նվաճումները, տարիների խորքային հետազոտությունները և մտավոր հետևողական աշխատանքը չէին կարող չտալ իրենց արժանի պտուղը։

📇 Այդ ճանապարհի բնական և հասուն շարունակությունն է նրա կողմից մշակված չորս իրականությունների գիտակարգի հիմքով ձևավորված նոր ուղղությունը՝ հոգեգոյաբանությունը, որի տեսական և կիրառական զարգացումը այսուհետ համակարգված իրականացվելու է Հոգեգոյաբանության ինստիտուտի շրջանակում։

🏛️ Ինստիտուտի հիմնադիրն է՝ Ռուբեն Նաղդյան, որը հիմնադրվել է 28.11.2025թ.

📈 Սա կարևոր փուլ է ոչ միայն մեկ գիտնականի կենսագրության մեջ, այլ նաև գիտական մտածողության զարգացման գործընթացում։
Հոգեգոյաբանությունը ձևավորվում է որպես ինքնուրույն գիտական ուղղություն՝ իր մեթոդաբանական հենքով և պրակտիկ կիրառության դաշտով։

📖 Հրավիրում եմ բոլոր գործընկերներին, ուսանողներին, հետազոտողներին և հետաքրքրված անձանց այսուհետ հետևել մեր դոկտոր-պրոֆեսորի աշխատանքներին արդեն պրոֆեսիոնալ հարթակներում՝

📎Ինստիտուտի պաշտոնական
Facebook,
Instagram և
LinkedIn էջերում տվյալ անվանումով
Institute of Psychoontology

🔎 Սա գիտական նոր փուլ է։
Եվ ես վստահ եմ՝ այն կունենա իր շարունակական և խորքային զարգացումը։

https://www.facebook.com/share/p/1H692XgUeN/?mibextid=wwXIfr

🆕 Հոգեգոյաբանության ինստիտուտ

Հոգեգոյաբանության ինստիտուտը ստեղծվել է որպես անկախ, գիտահետազոտական և կրթական հարթակ, որի հիմնական նպատակը հոգեգոյաբանության զարգացումն է որպես գիտական ինքնուրույն ուղղություն։

Ինստիտուտը ուսումնասիրում է հոգեկան իրականության և գոյաբանական հիմքերի փոխկապակցվածությունը՝ միավորելով հոգեբանությունը, փիլիսոփայությունը, գիտակցության գիտությունը և մետաֆիզիկան։

🏛️ Ի՞նչ է իրականացնելու ինստիտուտը

🔹 Կկատարի հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ
🔹 Կմշակի հոգեգոյաբանական մեթոդաբանություն և տեսական մոդելներ
🔹 Կկազմակերպի գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ և կրթական ծրագրեր
🔹 Կհրատարակի մենագրություններ, ուսումնական և մեթոդական նյութեր
🔹 Կիրականացնի փորձագիտական և խորհրդատվական գործունեություն
🔹 Կզարգացնի միջազգային գիտական համագործակցություն
🔹 Կպատրաստի մասնագետներ և կիրականացնի սերտիֆիկացիոն ծրագրեր

Ինստիտուտը գործում է գիտական օբյեկտիվության, ակադեմիական անկախության, միջդիսցիպլինարության և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքներով։

🌀 Ինստիտուտի հիմնադիրն է՝ Ռուբեն Նաղդյան
ℹ️ Համահիմնադիրներն են՝ Անի Կարապետյանը և Էդգար Գալստյանը

Սա քայլ է դեպի գիտական նոր հորիզոններ՝
որտեղ հոգեկան իրականությունը դիտարկվում է որպես գոյության հիմնարար չափում։

🇬🇧 English Version
Institute of Psychoontology

The Institute of Psychoontology has been established as an independent research and educational organization dedicated to the development of psychoontology as a distinct scientific discipline.

The Institute explores the relationship between psychic reality and the ontological foundations of being, integrating psychology, philosophy, consciousness studies, and metaphysics.

What the Institute will implement

🔹 Conduct fundamental and applied research
🔹 Develop psychoontological methodology and theoretical models
🔹 Organize conferences, seminars, and educational programs
🔹 Publish monographs, academic and methodological materials
🔹 Provide expert and consulting services
🔹 Build international scientific cooperation
🔹 Train specialists and develop certification programs

The Institute operates on the principles of scientific objectivity, academic independence, interdisciplinarity, and respect for human dignity.

🧾Founder: Ruben Naghdyan
📑 Co-Founders: Ani Karapetyan and Edgar Galstyan

This is a step toward new scientific horizons — where psychic reality is recognized as a fundamental dimension of being.

🧳 Վստահության սահմանըՎստահությունը պայմանագիր չէ։Այն նաև զգացողություն չէ՝ մաքուր, անվերապահ, մշտապես նույնը։Վստահությու...
08/02/2026

🧳 Վստահության սահմանը

Վստահությունը պայմանագիր չէ։
Այն նաև զգացողություն չէ՝ մաքուր, անվերապահ, մշտապես նույնը։

Վստահությունն կապ է իրականության հետ։

Սահման ունի՞ վստահությունը։
Այո՛, եթե այն առողջ է։
Ոչ թե որովհետև քիչ ես սիրում կամ քիչ ես հավատում,
այլ որովհետև տեսնում ես՝ ով ինչ կարող է տալ, և ով՝ ոչ։

Մենք հաճախ ցավ ենք ապրում ոչ թե մարդու պատճառով,
այլ մեր սպասումից։
Այն սպասումից, որ մարդը պիտի կարողանար լինել այնպիսին,
ինչպիսին նա երբեք չի եղել։

Հոգեբանական հասունությունը սկսվում է հենց այստեղ․
երբ դադարեցնում ես պահանջել այն,
ինչը տվյալ մարդը չունի իր ներսում։

Վստահել կարելի է,
բայց ոչ կուրորեն։
Սիրել կարելի է,
բայց ոչ ինքնախաբեությամբ։

Երբ վստահությունը հենվում է իրական հնարավորությունների վրա,
այն չի փլվում։
Այն դառնում է հանգիստ, կայուն ու ցավ չպահանջող։

Եվ ամենակարևորը՝
երբ դադարում ես սպասել անհնարինը,
ազատվում ես։
Ու այդ ազատության մեջ
վստահությունը վերջապես դառնում է ուժ, ոչ փորձություն։

Սիրով քեզ համար 💛

💛 Մինչ կոտրվելը՝ հիշիր սաԱմեն կոտրվելուց առաջ կա մի վայրկյան։Մի շատ փոքր վայրկյան, որտեղ կարող ես կանգ առնել ու հիշել՝ ց...
07/02/2026

💛 Մինչ կոտրվելը՝ հիշիր սա

Ամեն կոտրվելուց առաջ կա մի վայրկյան։
Մի շատ փոքր վայրկյան, որտեղ կարող ես կանգ առնել ու հիշել՝ ցանկացած իրավիճակում կա առնվազն երեք ելք։

1️⃣ Առաջինը՝ այն, որը հիմա ինչ տեսնում ես վախով է ֆիլտրված, իսկ դա նշանակում է գիտակցությունը նեղացած է ու չի տեսնում ելք։

2️⃣ Երկրորդը՝ այն, որը այդ ժամանակ տեսնում ես նաև ցավի ֆիլտրով, իսկ դա նշանակեւմ է միացել է «փախի» կամ «փրկվի» ռեժիմը։

3️⃣ Երրորդը՝ այն ամենը ինչ պետք է երևա, երևում է միայն այն ժամանակ,
երբ շունչդ մի պահ հանգստանում է։

Մենք հաճախ կոտրվում ենք ոչ թե իրավիճակից, այլ այն մտքից, որ «այլ տարբերակ չկա»։
Բայց հոգեկան իրականությունն ավելի լայն է, քան մեր առաջին արձագանքը։

Եթե հիմա ծանր է, դա չի նշանակում, որ փակուղի է։ Դա նշանակում է՝ դու դեռ չես տեսել երրորդ ճանապարհը։

Եվ երբ սկսում ես փնտրել ոչ թե փախուստ, այլ ընտրություն,
կոտրվելը դադարում է մի նոր սկիզբ՝ ապահովելով քո հոգեկանի անցումը։

Սիրով քեզ համար ♥️

🥰 Ուրախ լինել, թե՞ ամեն բանից զայրանալՀոգեկան համակարգի համար սա պարզապես տրամադրության հարց չէ։Սա ընտրության հարց է՝ որ...
05/02/2026

🥰 Ուրախ լինել, թե՞ ամեն բանից զայրանալ

Հոգեկան համակարգի համար սա պարզապես տրամադրության հարց չէ։
Սա ընտրության հարց է՝ որտեղ ես պահում քո էներգիան։

Զայրանալը հաճախ թվում է ուժի նշան։
Իրականում դա նյարդային համակարգի մշտական լարված ռեժիմն է՝ մարմինը պատրաստ է կռվի, բայց կյանքը կռիվ չէ։

Ուրախ լինելը չի նշանակում չտեսնել իրականությունը։
Ուրախ լինելը նշանակում է չկապվել ամեն խթանին այնպես, կարծես այն սպառնալիք է քո գոյությանը։

Զայրույթը արագ է։
Բայց արագը միշտ չէ, որ արդյունավետ է։ Այն սպառում է ռեսուրսը՝ ուշադրությունը, էներգիան, ներսի խաղաղությունը։

Ուրախությունը դանդաղ է։
Բայց խորքային։
Այն կարգավորում է շնչառությունը, մտածողությունը, հարաբերությունները։
Այն հոգեկանին վերադարձնում է իր բնական ռիթմը։

Եվ ամենակարևորը՝ ուրախությունը պաշտպանություն չէ իրականությունից,
այն ներսից կայուն լինելու կարողությունն է իրականության մեջ։

Երբ հոգեկանը ընտրում է ուրախությունը, նա դադարում է ապրել արձագանքով և սկսում է ապրել ընտրությամբ։

Եվ այդտեղից սկսվում է իսկական արդյունավետությունը։

Սիրով քեզ համար♥️

😉 Հարմարվել, թե պայքարել․ ո՞րն է իրականում խնայում քո ռեսուրսըՄենք սովոր ենք մտածել, որ պայքարելն է ուժ վերցնում, իսկ հա...
04/02/2026

😉 Հարմարվել, թե պայքարել․ ո՞րն է իրականում խնայում քո ռեսուրսը

Մենք սովոր ենք մտածել, որ պայքարելն է ուժ վերցնում, իսկ հարմարվելը՝ խնայում։
Բայց հոգեբանորեն ամեն ինչ այդքան ուղիղ չէ։

Պայքարը միշտ չէ, որ պատերազմ է։
Շատ հաճախ այն պարզապես ինքդ քեզ չլքելու որոշում է։
Այո, դա էներգիա է պահանջում,
բայց այդ էներգիան վերադառնում է՝ ինքնության, արժանիքի, կենդանության տեսքով։

Հարմարվելը նույնպես կարող է լինել ռեսուրսային։
Եթե այն ժամանակավոր է։
Եթե այն գիտակցված է։
Եթե դրա տակ չկա վախ, այլ կա ընտրություն։

Սակայն երբ հարմարվելը դառնում է մշտական դիրք,
այն սկսում է սպառել ամենախորքային ռեսուրսը՝ քո ինքնազգացողությունը որպես սուբյեկտ։

Հոգեբանական պարադոքսն այստեղ է․
պայքարը կարող է հոգնեցնել մարմինը,
բայց սնուցել հոգին։
Հարմարվելը կարող է հանգստացնել իրավիճակը, բայց երկարաժամկետում դատարկել ներսը։

Ռեսուրսի տեսանկյունից ամենաարդյունավետը ոչ թե
պայքարելն է կամ հարմարվելը,
այլ հասկանալը՝ երբ որն է պետք։

Պայքարիր այնտեղ, որտեղ վտանգվում ես դու։
Հարմարվիր այնտեղ, որտեղ վտանգվում է միայն ձևը։

Երբ ընտրությունը գալիս է ներսից,
ոչ մի տարբերակ չի սպառում։
Երբ ընտրությունը գալիս է վախից,
երկուսն էլ արժեն շատ թանկ։

Եվ եթե մի օր կանգնես այդ հարցի առաջ՝
իմացիր․ քո ռեսուրսը միշտ սկսվում է այն կետից, որտեղ դու մնում ես քեզ հետ և լիարժեք ապրելով և ունենալով ամեն բան։

Սիրով նրանց համար ովքեր ուղղակի ապրում են և դրա մեջ կա և պայքար և հարմարվել 💛

😇 Ներելն ինչո՞ւ է երբեմն ավելի դժվար, քան թողնելըԹողնելը հաճախ արտաքին գործողություն է։Դու հեռանում ես, լռում ես, փակում...
03/02/2026

😇 Ներելն ինչո՞ւ է երբեմն ավելի դժվար, քան թողնելը

Թողնելը հաճախ արտաքին գործողություն է։
Դու հեռանում ես, լռում ես, փակում ես դուռը։
Քեզ թվում է՝ վերջ։

Բայց ներելն այլ ճանապարհ է։
Այն քեզ հետ է մնում։

Ներել նշանակում է ընդունել, որ քեզ ցավեցրել են և դու այլևս չես ուզում այդ ցավը պահել քո ներսում՝ որպես ինքնության մաս։

Եվ հենց այստեղ է դժվարությունը։
Որովհետև երբեմն ցավը դարձել է մեր պաշտպանությունը։
Մեր սահմանը։ Մեր «ես»-ի մի հատվածը։

Թողնելը թույլ է տալիս ասել․
«ես այլևս այստեղ չեմ»։

Ներելը ստիպում է հարցնել․
«իսկ ով եմ ես, եթե այլևս չեմ պահում այս վիրավորանքը»։

Ներելն ավելի դժվար է, քանի որ այն պահանջում է ներքին ուժ,
ոչ թե փախուստ։

Բայց կա մի լուռ ճշմարտություն․ վիրավորանքը ծանրացնում է հոգին,
իսկ ներման մեջ կա թեթևություն։

Ներել՝ չի նշանակում արդարացնել։
Ներել՝ նշանակում ազատվել։

Եվ երբ դա տեղի է ունենում,
դու չես կորցնում քեզ։
Դու վերադառնում ես դեպի քեզ։

Սիրով քեզ համար ♥️

Address

A. Aharonyan 63
Yerevan
0014

Opening Hours

Tuesday 20:00 - 22:00
Wednesday 20:00 - 22:00
Thursday 20:00 - 22:00
Friday 20:00 - 22:00
Saturday 18:00 - 22:00
Sunday 18:00 - 22:00

Telephone

+37491479694

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ani Karapetyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ani Karapetyan:

Share

Category