17/11/2025
🇦🇲Շնորհավորում եմ բոլոր Զինվորական բժիշկներին բուժծառայողի օրվա առթիվ, մաղթում ծառայություն խաղաղ պայմաններում և քիչ հիվանդներ:
💪 Միևնույն ժամանակ մաղթում եմ քաջ առողջություն, ուժեղ կամք և համբերություն այս կրկնակի պատվաբեր և պատասխանատու գործում... հանուն մեր քաջ զինվորի, հանուն Հայոց բանակի, հանուն Հայաստանի Հանրապետության:
💖 Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, ծառայակից գործընկերներին, բուժքույրերին, մայրապետներին` ում հետ անցա մի ողջ կյանք ու կռիվ..., և հատկապես զինվորներին ու նրանց ծնողներին` իրենց վստահության համար:
☝️Ասում են` «Զինվորականը նախկին չի լինում»: Ուրեմն` ծառայել եմ, ծառայում եմ ու դեռ պիտի ծառայեմ Հայրենիքիս 🫡🇦🇲