
14/12/2022
Սիրելի հետևորդներ, եկեք այսօր հասկանանք, թե որ դեպքերում է կատարվում ՄՌՏ հետազոտություն:
Գինեկոլոգիայում հիմնական ախտորոշիչ մեթոդը, իհարկե, ուլտրաձայնային մեթոդն է, մինչդեռ որպես հստակեցնող մեթոդ՝ երկրորդ տեղում ՄՌՏ-ն է (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Այս մեթոդին հիմնականում դիմում ենք այն ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության միջոցով ձեռք բերված ինֆորմացիան համարում ենք անբավարար, կամ երբ կա կլինիկական պատկերի անհամապատասխանություն, կամ երբ անհրաժեշտ է գնահատել պաթոլոգիական գործընթացի տարածվածությունը:
Հետևյալ հիվանդությունների համար ՄՌՏ-ն ավելի տեղեկատվական է, քան ուլտրաձայնը`
✔️արատներ,
✔️էնդոմետրիոզ,
✔️բարորակ և չարորակ ուռուցքներ կոնքի շրջանում,
✔️նախկինում կատարված միջամտությունների արդյունավետության գնահատում:
Եթե կան հարցեր, գրեք մեկնաբանություններում՝ քննարկենք։😊