Pediatric Clinic by Professor Nune Baghdasaryan

Pediatric Clinic by Professor Nune Baghdasaryan ԵԱԿ մանկաբուժական կլինիկայի առաքելությունն է երեխաների առողջության պահպանումը, իսկ հիմնական խնդիրը հոսպիտալացումների իջեցումը:

18/04/2026
Դեռահասություն․ կենսաբանական և հոգեբանական վերակազմավորման շրջան✅Դեռահասությունը բնութագրվում է որպես զարգացման փուլ, որ...
15/04/2026

Դեռահասություն․ կենսաբանական և հոգեբանական վերակազմավորման շրջան✅

Դեռահասությունը բնութագրվում է որպես զարգացման փուլ, որը ուղեկցվում է ինտենսիվ էնդոկրին, սոմատիկ և նյարդահոգեբանական փոփոխություններով։

Այս շրջանում դիտվում են՝
• հիպոթալամուս-հիպոֆիզ-գոնադային առանցքի ակտիվացում
• երկրորդային սեռական հատկանիշների ձևավորում
• արագ աճ (growth spurt)
• նյարդահոգեկան հասունացման գործընթացներ

Զուգահեռաբար տեղի է ունենում՝
• ինքնության ձևավորում
• սոցիալական դերերի վերաիմաստավորում
• հուզական լաբիլություն
• վարքային ռիսկերի բարձրացում

👩‍⚕️ Մանկաբուժական տեսանկյունից կարևոր է՝
✔️ գնահատել ֆիզիկական զարգացումը (աճ, սեռական հասունացում)
✔️ վերահսկել սննդային և մետաբոլիկ վիճակը
✔️ վաղ հայտնաբերել հոգեկան և վարքագծային խանգարումները
✔️ իրականացնել կանխարգելիչ խորհրդատվություն

Դեռահասության ընթացքում ձևավորվում են այն կենսակերպային սովորությունները, որոնք էական ազդեցություն ունեն մեծահասակների առողջության վրա։

Հետևաբար, դեռահասությունը պահանջում է համակարգված, բազմակողմանի և անհատականացված մոտեցում՝ ուղղված ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության պահպանմանը։

#Դեռահասություն #Մանկաբուժություն #ԳիտականՄոտեցում #ԱռողջԶարգացում

Ուշադիր և հոգատար մանկաբույժ 💙Մանկաբույժ լինելը միայն մասնագիտություն չէ…դա ամեն օր լսելու, հասկանալու և զգալու կարողութ...
11/04/2026

Ուշադիր և հոգատար մանկաբույժ 💙

Մանկաբույժ լինելը միայն մասնագիտություն չէ…
դա ամեն օր լսելու, հասկանալու և զգալու կարողություն է

✨ Ուշադիր բժիշկը
✔️ նկատում է այն, ինչ երբեմն անտեսվում է
✔️ լսում է ոչ միայն երեխային, այլ նաև ծնողին
✔️ բացատրում է պարզ և հասկանալի

✨ Հոգատար բժիշկը
✔️ ստեղծում է վստահություն
✔️ հանգստացնում է, երբ ծնողը անհանգիստ է
✔️ ուղեկցում է երեխային առողջանալու ճանապարհին

👶 Յուրաքանչյուր փոքրիկ արժանի է
ոչ միայն ճիշտ բուժման, այլ նաև ջերմ ու մարդկային մոտեցման

💙 Մեր կլինիկայում մենք հավատում ենք՝
լավագույն բուժումը սկսվում է ուշադրությունից և հոգատարությունից

#Մանկաբույժ #ՀոգատարԲժիշկ #ԱռողջԵրեխա #Վստահություն #Մանկաբուժություն

Մենք արդեն 18,000 ենք Սա պարզապես թիվ չէ…Սա 18,000 վստահություն է 💙Շնորհակալ ենք յուրաքանչյուր ծնողի,ով ընտրում է մեր մա...
10/04/2026

Մենք արդեն 18,000 ենք

Սա պարզապես թիվ չէ…
Սա 18,000 վստահություն է 💙

Շնորհակալ ենք յուրաքանչյուր ծնողի,
ով ընտրում է մեր մանկաբուժական կլինիկան 🙏

✨ Ձեր վստահությունն է մեր ամենամեծ արժեքը
✨ Ձեր երեխաների առողջությունն է՝ մեր առաջնահերթությունը

Մենք շարունակում ենք աշխատել նույն նվիրումով՝
👶 ավելի առողջ մանկություն ապահովելու համար
👩‍⚕️ ավելի որակյալ բժշկական օգնություն մատուցելու համար

💬 Շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին եք

📍 Առջևում՝ նոր ծրագրեր, նոր ծառայություններ և ավելի մեծ թիմ 💪

#18000 #Շնորհակալություն #Մանկաբուժություն #Վստահություն #ԱռողջԵրեխա

Երեխային կրծքով կերակրելը ունի բազմաթիվ առողջապահական և զարգացման օգուտներ, որոնք ապահովում են երեխայի և մոր առողջությու...
08/04/2026

Երեխային կրծքով կերակրելը ունի բազմաթիվ առողջապահական և զարգացման օգուտներ, որոնք ապահովում են երեխայի և մոր առողջությունը: Այս ամենը կարևոր է, հատկապես առաջին 6 ամիսներին, երբ երեխանի սննդային կարիքները և իմունային համակարգը դեռ զարգանում են:
🔹 Կրծքով կերակրելը օգնում է նվազեցնել մարսողական և շնչառական համակարգի հիվանդությունների ռիսկը։

🔹 Կրծքի կաթը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը, որոնք երեխային անհրաժեշտ են նրա աճի և զարգացման համար՝ իդեալական հավասարակշռությամբ։

🔹 Կրծքով կերակրելը կարող է նվազեցնել մոր որոշ հիվանդությունների, ինչպես օրինակ թոքաբորբի, օվարների քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Մինչև 6 ամսական երեխաները պետք է կերակրվեն միայն կրծքի կաթով։ Վեց ամսականից հետո ճաշացանկը աստիճանաբար ընդլայնվում է խյուսային, իսկ հետո կտորներով մանկական սնունդ:
10–12 ամսականից երեխայի ճաշացանկը կարող է հնարավորինս մոտենալ մեծահասակների, այսինքն՝ երեխաները կարող են կերակրվել մեծահասակների ուտեստներով։

👉Դիմե՛ք լավագույն մասնագետներին։
Երեխաների Առողջության Կենտրոն մանկաբուժական կլինիկայում յուրաքանչյուր փոքրիկ ստանում է անհատական մոտեցում ♥️։

Եղեք տեղեկացված և առողջ ♥️։:
---------
❤Երեխաների առողջության կենտրոն
📍 Արգիշտի 11/4,Գլենդել Հիլզ թաղամաս
📲011554024, 099554024 Меньше

Խոսք մանկաբուժության պրոֆեսորի կողմիցARFID (Avoidant/Restrictive Food Intake Disorder) Սննդի ընդունման սահմանափակող խանգ...
04/04/2026

Խոսք մանկաբուժության պրոֆեսորի կողմից

ARFID (Avoidant/Restrictive Food Intake Disorder) Սննդի ընդունման սահմանափակող խանգարում
Սննդային վարքագծի խանգարում, որի դեպքում երեխան
խուսափում կամ սահմանափակում է սնունդը ոչ թե նիհարելու նպատակով, այլ՝ համի/հոտի/ խտություն նկատմամբ զգայունության պատճառով, վախից (օր.՝ խեղդվելու, փսխելու) կամ ցածր ախորժակի պատճառով;
Հիմնական դրսևորումներ՝սահմանափակ սննդակարգ, քաշի չավելացում կամ կորուստ, սննդային դեֆիցիտներ, երբեմն՝ կախվածություն հավելումներից կամ սննդից։
Պահանջվում է մուլտիդիսցիպլինար թիմ՝ մանկաբույժ, հոգեբան/վարքաբանական թերապևտ և սննդաբան։
ARFID-ը (Avoidant/Restrictive Food Intake Disorder) հաճախ դիտվում է աուտիզմի սպեկտրի խանգարման՝ Autism Spectrum Disorder հետ համակցված, և դրանց միջև կապը բավական ուժեղ է։ ASD ունեցող երեխաները հաճախ ունեն հոտերի, համերի և հպման նկատմամբ բարձր զգայունություն, արդյունքում երեխան կարող է ընդունել միայն շատ սահմանափակ սնունդ (օրինակ՝ միայն փափուկ կամ միայն նույն գույնի սնունդ)։ ASD-ի դեպքում բնորոշ է նույն սնունդը կրկնելու ցանկություն և նոր սննդից խուսափում, սա նպաստում է ARFID-ի ձևավորմանը։ Վախեր և բացասական փորձ՝ խեղդվելու վախ և փսխման փորձ կարող են ամրապնդվել և բերել սննդից խուսափման։
Կիրառվում է՝ սենսորային ինտեգրացիոն թերապիա, սննդի աստիճանական ընդլայնում և վարքաբանական մոտեցումներ։
Ինչ անել տանը
1. «Անվտանգ սնունդ»՝ միշտ ապահովեք երեխայի սիրելի/ընդունելի սնունդը։
2. Փոքր քայլերով նոր սնունդ «միանգամից տալը» չի աշխատում՝ նայել նոր սննդի վրա, դիպչել, հոտ քաշել, լեզվով փորձել, փոքր կծել։ Յուրաքանչյուր փուլը կարող է տևել օրեր կամ շաբաթներ։
3. Խաղի ձևով ներկայացնել՝ սնունդը դասավորել գունավոր ձևերով, «խաղալ» ուտելիքի հետ, ներգրավել երեխային պատրաստման մեջ, սա նվազեցնում է վախը։
4. Կանոնավոր ռեժիմ՝ 3 հիմնական + 2 միջանկյալ սնունդ նույն ժամերին, խուսափել անընդհատ «խորտիկներից»։
5. Չստիպել ուտել՝ չպարտադրել, չպատժել, չվախեցնել։
6. «Մոդելավորում» (ծնողի օրինակ)՝ ուտել նույն սեղանին, ցույց տալ հաճույք սննդից, երեխան սովորում է դիտելով։
Երբ դիմել մասնագետի եթե կա՝ քաշի կորուստ, շատ սահմանափակ սննդակարգ (

Մեր թիմը՝ ձեր երեխայի առողջության կողքին 💙Մանկաբուժական կլինիկան միայն սարքավորումներ և պատեր չէ…Այն մարդիկ են, ովքեր ամ...
03/04/2026

Մեր թիմը՝ ձեր երեխայի առողջության կողքին 💙

Մանկաբուժական կլինիկան միայն սարքավորումներ և պատեր չէ…
Այն մարդիկ են, ովքեր ամեն օր ընտրում են երեխաների առողջությունն ու ժպիտը

✨ Մեր բժիշկները
✔️ փորձառու մասնագետներ են
✔️ մշտապես վերապատրաստվում են
✔️ աշխատում են սիրով և նվիրվածությամբ

✨ Մեր բուժքույրերը
✔️ հոգատար են ու համբերատար
✔️ գիտեն՝ ինչպես մոտենալ յուրաքանչյուր փոքրիկին

✨ Մեր ամբողջ թիմը
👉 աշխատում է մեկ նպատակի համար՝
առողջ, ուրախ և ապահով մանկություն 👶💙

📩 Մեզ մոտ յուրաքանչյուր երեխա ստանում է անհատական մոտեցում
📍 Մենք ձեր կողքին ենք՝ ամեն փուլում

#Մանկաբուժություն #ԱռողջԵրեխա #Բժիշկներ #ՍերԵվՀոգատարություն

Ի՞նչ է սկսում անել 6 ամսական երեխան 👶Այս շրջանում երեխան բավականին ակտիվ է և ձեռք է բերում նոր հմտություններ:Կարողանում ...
01/04/2026

Ի՞նչ է սկսում անել 6 ամսական երեխան 👶

Այս շրջանում երեխան բավականին ակտիվ է և ձեռք է բերում նոր հմտություններ:
Կարողանում է տարբերակել ծանոթ և անծանոթ մարդկանց, ուզում է մեծահասակների ուշադրությունը գրավել: 🙂

✅ Շրջվում է մեջքից որովայն և հակառակը, ինքնուրույն պահում է գլուխը և կարողանում է կառավարել ցանկացած դիրքում:

✅ Երեխայի լեզվական հմտություններն աճում են, ու թեև նա պատրաստ չէ բառեր կազմելուն, սակայն ընդօրինակում և արտաբերում է լսած հնչյունները:

✅ Սկսում է հետաքրքրություն ցուցաբերել բոլոր իրերի նկատմամբ:
Այս առումով պետք է հետևողական գտնվել և վտանգավոր իրերը երեխայի տեսադաշտից հեռացնել:

Կարևոր է երեխայի հետ մշտական շփումը։ Ցույց տվեք առարկաներ և ասեք անունները, այդպես նա կկուտակի բառերի պաշար, ինչը կօգնի հետագայում խոսքի ձևավորմանը: 🧠
_____________________________________
📍 Հասցե՝ Արգիշտի 11/4, Գլենդել Հիլզ թաղամաս
📞 Հեռ՝ (011) 55 40 24; 099554024

Երեխադ հիվանդացե՞լ է՝ քթահոսք, հազ, ջերմությո՞ւնՄի՛ սպասիր, որ «ինքն անցնի»…Սուր շնչառական վարակները կարող են արագ բարդա...
28/03/2026

Երեխադ հիվանդացե՞լ է՝ քթահոսք, հազ, ջերմությո՞ւն

Մի՛ սպասիր, որ «ինքն անցնի»…
Սուր շնչառական վարակները կարող են արագ բարդանալ ❗

🔴 Քթի փակվածություն
🔴 Գիշերային հազ
🔴 Անընդհատ ջերմություն

Սրանք պարզապես «մրսածություն» չեն միշտ։

💡 Ինչ ենք առաջարկում
✔️ Արագ և ճշգրիտ ախտորոշում
✔️ Անհատական բուժում՝ առանց ավելորդ դեղերի
✔️ Ժամանակակից մոտեցում երեխաների համար

⏳ Որքան շուտ սկսես ճիշտ բուժումը, այնքան արագ կվերադառնա երեխադ իր ակտիվ առօրյային 💙

📩 Գրիր մեզ հիմա կամ ամրագրիր այց
👩‍⚕️ Քո երեխայի առողջությունը մեր առաջնահերթությունն է

Մանկությունը կյանքի ամենազգայուն և պատասխանատու փուլն է, որտեղ յուրաքանչյուր փոքր փոփոխություն պահանջում է մասնագիտական ...
26/03/2026

Մանկությունը կյանքի ամենազգայուն և պատասխանատու փուլն է, որտեղ յուրաքանչյուր փոքր փոփոխություն պահանջում է մասնագիտական ուշադրություն։

Մեր մանկաբուժական կլինիկայում ապահովում ենք՝
✅անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
✅ ժամանակակից ախտորոշում և ապացուցողական բուժում
✅ հոգատար և անվտանգ միջավայր
✅ փորձառու մասնագետների թիմ

Մենք ոչ միայն բուժում ենք, այլ նաև օգնում ենք ծնողներին հասկանալ իրենց երեխայի առողջությունը՝ վստահություն և հանգստություն ապահովելով յուրաքանչյուր այցելության ընթացքում։

💙 Առողջ երեխան՝ երջանիկ ընտանիք

Խոսք մանկաբուժության պրոֆեսորի կողմիցՎերջին տարիներին, հատկապես COVID-19-ից հետո, նկատվում է երեխաների միկոպլազմային վար...
25/03/2026

Խոսք մանկաբուժության պրոֆեսորի կողմից

Վերջին տարիներին, հատկապես COVID-19-ից հետո, նկատվում է երեխաների միկոպլազմային վարակի հիվանդության վերաճ՝ կապված իմունաբանական «դատարկության» և սոցիալական շփումների վերականգնման հետ։
Առավել հաճախ հանդիպում է 5–15 տարեկանների մոտ, բնորոշ են ցիկլիկ բռնկումները՝ յուրաքանչյուր 3–5 տարին մեկ։ Հարուցիչը չունի բջջային պատ և չեն ազդում բետա-լակտամ հակաբիոտիկները։ Կպչում է շնչուղիների էպիթելին առաջացնում բորբոքային ռեակցիա և ցիլիար դիսֆունկցիա։ Կարևոր դեր ունի իմունաբանական մեխանիզմը և ոչ միայն ուղիղ վարակը։
Կլինիկական պատկերը հաճախ՝ տենդ (սովորաբար կարճատև); երկարատև, չոր հազ (շաբաթներով); թույլ ընդհանուր վիճակ։ Հնարավոր են՝ «walking pneumonia» կամ ծանր թոքաբորբ։ Ունի արտաթոքային դրսևորումներ՝ մաշկային, նյարդաբանական, հեմատոլոգիական։ Ախտորոշումը PCR (ամենահուսալի), սերոլոգիա (IgM, IgG) IgM-ը կարող է տալ կեղծ դրական արդյունքներ։ Կլինիկական դժվարություններ՝ ախտանշանները ոչ սպեցիֆիկ են։ Բուժում՝ մակրոլիդներ (ազիթրոմիցին, կլարիթրոմիցին), սակայն դիտվում են մակրոլիդ-ռեզիստենտ շտամերի աճ։
Mycoplasma pneumoniae-ի դեպքում սպասողական տակտիկան ճիշտ է, եթե՝
Թեթև կլինիկական ընթացք՝ սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր վիճակը լավ է, երեխան ակտիվ է, միայն չոր հազ, առանց շնչառական դիստրեսի։ Թոքաբորբի հստակ նշաններ չկան՝ առանց կրեպիտացիաների կամ լոկալ փոփոխությունների, սատուրացիան նորմալ, շնչառության հաճախությունը տարիքին համապատասխան։ CRP՝ ցածր կամ միջին, լեյկոցիտոզ չկա կամ քիչ է։ Վաղ փուլ է (առաջին 3–5 օր)՝ հաճախ հիվանդությունը ինքնուրույն սահմանափակվող է, իմունային համակարգը կարող է հաղթահարել
Երբ ՉԻ կարելի սպասել
եթե կա՝ բարձր ջերմություն (>38.5, երկարատև), թոքաբորբի կլինիկա, շնչառական դիստրես, SpO₂ ↓, երկարատև (>5–7 օր) չբարելավվող վիճակ, ռիսկային երեխա (քրոնիկ հիվանդություն, փոքր տարիք)
Կլինիկական միտք
• Միկոպլազմայի դեպքում վնասը հաճախ իմուն-միջնորդված է, ոչ թե միայն բակտերիալ
• Այդ պատճառով՝ ոչ բոլոր PCR (+) դեպքերը պետք է բուժել։

Address

Արգիշտի 11/4, Գլենդել Հիլզ թաղամաս
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37411554024

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pediatric Clinic by Professor Nune Baghdasaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Pediatric Clinic by Professor Nune Baghdasaryan:

Share

Category