Հայելի հոգեբանական կենտրոն

Հայելի հոգեբանական կենտրոն Ψ Հոգեբանական խորհրդատվություն

~ ~Ամեն ինչ հոգեբանության մասին

07/02/2024

ՄԻՖԵՐ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ

🚫 Հոգեթերապևտը լինելը շատ հեշտ է: Շատերը կարծում են, որ հոգեթերապևտի դիպլոմ կարելի է ստանալ մեկ տարում և սկսել աշխատել: Սակայն անգամ հոգեբանության բակալավրի կոչում ստացած մասնագետը դեռ հոգեթերապևտ չի: Անհրաժեշտ է լրացուցիչ վերապատրաստվել, անցնել սեփական հոգեթերապիան:

🚫 «Ես գիժ չեմ, որպեսզի գնամ հոգեբանի մոտ»: Հոգեթերապիան և հոգեբուժությունը տարբեր են։ Հոգեբույժի աշխատանքը հիմնված է դեղորայք նշանակելու վրա, իսկ հոգեբանն պարզապես իրավունք չունի դեղ նշանակել։

🚫 Մենք մեզ կօգնենք գրքեր կարդալով կամ տեսանյութեր նայելով:

🚫 Լավագույն հոգեթերապիան դեղորայքն է: Այս միտքը առաջանում է վախի և անվստահության արդյունքում: Ավելի շատ վստահում են բժշկին, ով դեղորայք կնշանակի և չի մտնի մտքերի և ապրումների մեջ: Իհարկե կան իրավիճակներ, երբ առանց դեղորայքի հնարավոր չէ, ինչի կարիքը պրոֆեսիոնալ հոգեթերապևտը կարող է տեսնել: Բայց չկա դեղորայք, որն օրինակ կարող է գտնել կյանքի իմաստը կամ օգնի հարաբերությունների կարգավորմանը: Եվ չկա ոչ մի կախարդական դեղ, որի մի կոճակն օգտագործելով Ձեզ կզգաք լիակատար առողջ։

🚫 Հոգեթերապևտը չի կարող կարդալ մարդկանց մտքերը։

🚫 Հոգեթերապևտի հետ աշխատանքի արդյունքը կարող է երևալ 3-6 ամիսների ընթացքում։ Սպասել անհավանական արդյունք 1 հանդիպումով անհավանական է։

#հոգեթերապիա #հոգեբան #միֆեր

⏳ Մի քանի հարցեր, որոնք կօգնեն գրագետ հոգեբանորեն ամփոփել տարին՝1) Ինչպե՞ս են փոխվել իմ արժեքներն այս տարվա ընթացքում։2)...
26/12/2023

⏳ Մի քանի հարցեր, որոնք կօգնեն գրագետ հոգեբանորեն ամփոփել տարին՝

1) Ինչպե՞ս են փոխվել իմ արժեքներն այս տարվա ընթացքում։

2) Որքա՞ն եմ վաստակել այս տարի։

3) Ճանապարհորդե՞լ եմ, եթե այո որտե՞ղ եմ եղել։

4) Այս տարվա ընթացքում ի՞նչ/ո՞ւմ եմ կորցրել և ձեռք բերել։

5) Տարվա թոփ միտքը (ինչի՞ մասին եմ ամենաշատը մտածել)։

Գրեք այս հարցերի պատասխանները և պահեք մինչ նոր տարվա ավարտը։

#տարվաամփոփում #конецгода2023

13/12/2023

☝️ Ամփոփում ենք տարին

🎨 Շուրջ մեկ տարի աշխատել եմ Մանդալաթերապիայով։

⏳03֊10֊2022թ.֊ից մինչև 17.11֊2023թ.

Իսկ Դուք ընտրե՞լ եք տարբերակ ինչպես ամփոփել տարին։

Ահա մի քանի տարբերակ՝

💗 Գրել, թե ինչի համար եք շնորհակալ այս տարվան (միայն դրական)։

💗 Նկարեք տոնածառ և վրան գրեք այս տարվա Ձեր դրական ձեռքբերումները, ծանոթությունները, կարևոր օրերը։

💗 Գրեք 10 նպատակ (մանրամասն նկարագրելով քայլերը, ինչ պետք է անեք իրականացնելու համար) հաջորդ տարվա համար։

#մանդալա #մանդալաթերապիա #ամփոփումենքտարին
#мандалатерапия

📚 1. Секреты семейного счастьяАвтор: Сергей Николаевич Лазарев📚 2. «Лжец на кушетке» Автор: Ирвин Ялом📚 3. «Сказать жизн...
15/11/2023

📚 1. Секреты семейного счастья
Автор: Сергей Николаевич Лазарев

📚 2. «Лжец на кушетке»
Автор: Ирвин Ялом

📚 3. «Сказать жизни «Да!»: Психолог в концлагере»
Автор: Виктор Франкл

📚 4. Психология бессознательного
Автор: Зигмунд Фрейд

📚 5. «Դիսպերսիա»
Հեղինակ՝ Արտյոմ Գրիգորյան

Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ մարդկային հոգեբանությանն գրքերի միջոցով. կարող եք սկսել այս ցանկից։

#գրքեր #հոգեբանականգրքեր #книги #психологическиекниги #сергейниколаевичлазарев #ирвинялом #викторфранкл #зигмундфрейд #արտյոմգրիգորյան

05/11/2023

#հիշողություններ

👩‍🏫《Ժեստ》 հոգեբանական կենտրոնի կողմից 2019թ.֊ին ճանաչվել եմ տարվա լավագույն հոգեբան ուսանող։

📋 Հաջորդիվ պարգևատրել եմ 2021թ.֊ի տարվա լավագույն հոգեբան ուսանողին։

#տարվալավագույնհոգեբանուսանող
#հոգեբան

Հոգեբանական թեստ👇 Վերծանում 🐦 Ագռավ. Այս պատասխանը տալիս են վատ տրամադրություն ունեցող մարդիկ։ Մտածեք, թե ինչն է ձեզ ընկ...
12/09/2023

Հոգեբանական թեստ

👇 Վերծանում

🐦 Ագռավ. Այս պատասխանը տալիս են վատ տրամադրություն ունեցող մարդիկ։ Մտածեք, թե ինչն է ձեզ ընկճում և ինչպես բարելավել իրավիճակը: Մեծ է հավանականությունը, որ շատ հոգնած եք և երկար հանգստի կարիք ունեք։ Պահանջվում է վերաբեռնում և փոփոխություն: Սա կօգնի ձեզ վերանայել Ձեր կյանքի նպատակները և վերականգնել էներգիան հետագա գործունեության համար:

🧒 Գլուխ. Այս արդյունքը մարդուն բնութագրում է որպես սթրեսակայուն և հոգեպես հավասարակշռված: Դուք կայուն նյարդահոգեբանական վիճակում եք, հակված չեք հիստերիայի և անվերահսկելի վարքագծի։ Չափազանց դժվար է Ձեզ զայրեցնել կամ նյարդայնացնել առանց հիմնավոր պատճառի։

#հոգեբանականթեստ
#պրոյեկտիվթեստեր

🎭 «Նևրոզ» տերմինն օգտագործվում է պաթոլոգիաների մի ամբողջ խումբ նշելու համար, որոնք հիմնված են ժամանակավոր դարձելի հոգեկա...
17/08/2023

🎭 «Նևրոզ» տերմինն օգտագործվում է պաթոլոգիաների մի ամբողջ խումբ նշելու համար, որոնք հիմնված են ժամանակավոր դարձելի հոգեկան խանգարումների վրա, որոնք առաջանում են հիմնական նյարդային պրոցեսների՝ գրգռման և արգելակման հետևանքով: ‹‹Նևրոզները›› ֆունկցիոնալ հիվանդություններ են, որոնք հիմնված չեն կառուցվածքային խանգարումների վրա (որևիցե առողջական խնդիր չկա):

💔 Հնարավոր ախտանշանները՝

• անհիմն դյուրագրգռություն, հիշողության հետ կապված խնդիրներ
• հոգնածության, թուլության զգացողություն
• մշտական վեճեր սիրելիների, գործընկերների հետ
• սուր արձագանք ամենաաննշան գրգռիչներին, ինքնատիրապետման կորուստ
• տրամադրության հանկարծակի փոփոխություններ
• քնի խանգարումնեև
• սննդային խանգարումներ
• դող, սրտխփոց, շնչարգելություն և այլն

Կլինիկական պատկերը մեծապես կախված է հիվանդության փուլից։

Առաջին փուլ. Դրսևորվում է քնի խանգարմամբ, դյուրագրգռությամբ։ Անձը միշտ «նյարդերի վրա» է, սուր ձայները կամ վառ լույսերը նրան ցավ են պատճառում։ Առկա է գլխացավ, գլխապտույտ, հուզմունք, սիրտն ուժեղ բաբախում է։

Երկրորդ փուլ. Նյարդային համակարգը սպառված է, մարդն անընդհատ թուլություն է զգում, պետք է լարվի, որ ապրի սովորականի պես։ Առավոտյան դժվար է վեր կենալ անկողնուց, նա ստիպված է իրեն ստիպել գնալ աշխատանքի, կատարել տնային գործերը։

Երրորդ փուլ. Աճում է թուլությունն ու անտարբերությունը։ Վերոնշյալ ախտանշաններին ավելանում են կոնֆլիկտը, լացկանությունը, տրամադրության հանկարծակի փոփոխությունները։ Ոչինչ մարդուն չի ուրախացնում կամ մոտիվացնում

👇 Ամենատարածված պատճառներն են.

• հոգեբանական տրավմա (ամուսնալուծություն, սիրելիների մահ, աշխատանքից ազատում, դավաճանություն և այլն)
• քրոնիկական սթրես, որը հանգեցնում է նյարդային համակարգի աստիճանական հյուծմանը
• ֆիզիոլոգիական խնդիրներ, գանգուղեղային տրավմա
• լուրջ հիվանդություններ (վարակներ, ուռուցքաբանություն և մի շարք այլ հիվանդություններ)
• ներգանգային ճնշման բարձրացում
• վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլիզմ, խաղամալություն)
• աշխատել վտանգավոր, թունավոր արտադրության մեջ
• աշխատանքի և հանգստի ռեժիմին չհամապատասխանելը, ֆիզիկական և մտավոր գերլարվածությունը

👌 Ինչպե՞ս հաղթահարել և բուժել․

Այն ներառում է ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ հոգեթերապիա: Միայն այս մոտեցումը կտա ցանկալի արդյունք։

Հոգեթերապիայի հիմնական նպատակն է այցելուի հետ համատեղ հասկանալ, ինչ է ընկած նրա խնդիրների հիմքում և ինչու է այս ամենը կատարվում նրա հետ: Հաջորդը, անհրաժեշտ է փոխել մարդու վերաբերմունքը այն հրահրող գործոնների նկատմամբ (փոխել վերաբերմունքը տրիգերների հանդեպ): Սովորեցնել ճիշտ արձագանքել կյանքի դժվարություններին և դրդել փոխել ապրելակերպը։ Բուժման մեթոդները կարող են շատ տարբեր լինել (կոգնիտիվ-վարքային թերապիա, հոգեվերլուծություն, հոգեթերապիա և այլն):

Դեղորայքային բուժումը կրում է օժանդակ բնույթ։ Կախված կլինիկական պատկերից՝ մասնագետը կարող է նշանակել նեյրոէլպտիկներ, հանգստացնողներ, հակադեպրեսանտներ, մուլտիվիտամիններ։ Բացի դեղորայքային թերապիայից, անհրաժեշտ է սկսել պահպանել աշխատանքի և հանգստի ճիշը ռեժիմը, վերահսկել քաշը, ճիշտ սնվել, ավելի շատ շարժվել, հրաժարվել վատ սովորություններից: Լավ ազդեցություն է տալիս առողջարանային բուժումը, մերսումները, սպորտով զբաղվելը, շնչառական տեխնիկաները։

Երեխաների և դեռահասների մոտ հիվանդության կանխարգելումը ներառում է ներդաշնակ ընտանիքում մեծանալը, երեխայի ուժեղ կողմերի զարգացումը և գերխնամքի/թերխնամքի բացակայությունը: Անհրաժեշտ է նրա մեջ զարգացնել մտածողության ճկունությունը, անկախությունը, իր գործողություններն ու արարքները վերլուծելու կարողությունը, դրական մտածելու և ապագային լավատեսորեն նայելու կարողությունը, ինքնուրույնությունը։

📍 Մեծահասակների մոտ հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար պետք է հետևել հետևյալ առաջարկություններին.

 առողջ սնունդ - ավելի շատ թարմ մրգեր և բանջարեղեն, խորհուրդ է տրվում հրաժարվել կամ զգալիորեն նվազեցնել արագ սննդի, աղի, տապակած, ապխտած, թթու մթերքների օգտագործումը.
 մի զբաղվեք ինքնաբուժմամբ. երբ ի հայտ գան առաջին տհաճ ախտանիշները, Դուք պետք է անհապաղ դիմեք մասնագետին և անցնեք հետազոտություն, դա մեծապես կնպաստի հետագա բուժմանը և կբարելավի ընթացքը.
 հրաժարվել նստակյաց ապրելակերպից, ավելի շատ շարժվել, զբաղվել ֆիզիկական մարմնի առողջությամբ.
 ամենօրյա զբոսանք մաքուր օդում, գտնել սիրելի հոբբի․
 հնարավորինս խուսափել սթրեսից (նվազեցնել վատ նորություններ ընթերցելը, դիտելը, կոնֆլիկտային միջավայրը)․
 ամրապնդել իմունիտետը.

#նևրոզ #նևրասթենիա
#невроз #неврастения

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայելի հոգեբանական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category