Dr Gayane Baghjian

Dr Gayane Baghjian Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr Gayane Baghjian, Պուշկին 56/1, Yerevan.

Is a full member of “Associatin of Kineziologists and Professional Masseurs of Armenia“ NGO

Russian league of massage therapists and kosmetologists

Diode Hair Removal Specialist

https://www.instagram.com/gayane.baghjian?igsh=MXRxajlscTQzNHFsbg==

16/12/2025

Թեպետ դիոդային լազերը չի թափանցում խորքային հյուսվածքներ , ԲԱՅՑ …
Հղիության ժամանակ
🔹 հորմոնալ ֆոնը անկանխատեսելի է
🔹 մաշկի ռեակցիան կարող է փոխվել
🔹 արդյունքը՝ լինել անկայուն

Բժշկությունը սիրում է անվտանգ ուղիներ, այլ ոչ թե ռիսկեր։
Ուստի լավագույն որոշումը՝ հետաձգել լազերը մինչև ծննդաբերությունից հետո։

✨ Գեղեցկությունը կարող է սպասել, առողջությունը՝ երբեք։

👉 Եթե ունես հարցեր կամ ցանկանում ես անհատական խորհրդատվություն՝ գրիր ինձ, կուղղորդեմ ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով։

(Լազերը չի փախչի, խոստանում եմ 😉)

25/11/2025

✅ Իսկ դու՞… որոշեցի՞ր թե որն է հենց քեզ հարմար եղանակը …

Իսկ քո հարթ մաշկի համար կարող ես գրել 💌
Կամ զանգահարել ՝
📞 +374 99 099 373 🩶

🎯 Վիսցերալ մերսումը  ներքին հավասարակշռության բանալին է։ 🔶 Քչերն են գիտակցում, որ մեր օրգանները նույնպես «շարժվում են»։ ...
06/11/2025

🎯 Վիսցերալ մերսումը ներքին հավասարակշռության բանալին է։

🔶 Քչերն են գիտակցում, որ մեր օրգանները նույնպես «շարժվում են»։

🔶 Երբ այդ շարժունակությունը սահմանափակվում է՝ լարվածությունից, սթրեսից, սխալ կեցվածքից կամ վիրահատությունից հետո,
մեր մարմինը սկսում է արձագանքել՝ ցավերով, լճացումներով, մարսողական կամ հորմոնալ խանգարումներով։

💆🏻‍♀️ Վիսցերալ մերսումը՝ դա ոչ թե պարզապես որովայնի մերսում է, այլ խորը մեթոդ, որով ձեռքով վերականգնվում է ներքին օրգանների բնական շարժունակությունը,
բարելավվում է արյան և լիմֆայի հոսքը, ազատվում է լարվածությունը։

✨ Արդյունքում

🔻Աղիքային պերիստալտիկայի բարելավում, փորկապության նվազում
🔻Ցավերի նվազում որովայնի շրջանում՝ հատկապես լեղուղիների դիսկինեզիայի, սպազմների, միզասեռական համակարգի լճացման դեպքում
🔻Լիմֆոդրենաժային էֆեկտ, որովայնի այտուցների նվազում
🔻Կանանց մոտ՝ փոքր կոնքի օրգանների տոնուսի բարելավում, երբեմն՝ դաշտանային ցավերի նվազում
🔻Ընդհանուր ինքնազգացողության բարելավում՝ շնորհիվ պարանսիմպատիկ նյարդային համակարգի ակտիվացման

🚫 Երբ է պետք բացառել (հակացուցումներ)

Վիսցերալ մերսումը խստիվ արգելվում է կամ սահմանափակվում հետևյալ դեպքերում.
🔹Սուր բորբոքային պրոցեսներ՝ ապենդիցիտ, խոցային հիվանդություն սրացման շրջանում, սուր գաստրիտ
🔹Օնկոլոգիական հիվանդություններ որովայնի կամ փոքր կոնքի շրջանում
🔹Քարեր լեղապարկում կամ միզապարկում (կարող են շարժվել և առաջացնել խցանում)
🔹Հղիություն
🔹 Մարմնի բարձր ջերմություն, վարակներ
🔹 Հարցական իրավիճակներ հետո վիրահատությունից (մինչև լիարժեք սպիացում)
🔹 Հեմոռագիկ դիաթեզներ, վատ մակարդելիություն
🔹 Մեծ ճողվածքներ կամ կիստաներ որովայնի շրջանում

🔊 Կարճ ասած

Վիսցերալ մերսումը լավ է այն ժամանակ, երբ այն իրականացվում է խորը անատոմիական գիտելիքներով և հստակ ցուցումներով։ Այն կարող է դառնալ հզոր գործիք՝ մարսողական, լիմֆային և նույնիսկ հորմոնալ համակարգերի կարգավորման համար, բայց միայն բժշկական վերահսկողությամբ և ճիշտ ընտրությամբ։

🟢 Խորհրդատվության համար 📩
Սիրով կպատասխանեմ 🧡

✨ Մերսողի ձեռքերով խոսում է սերըՄերսումը մասնագիտություն չէ։Դա մարդկանց բուժելու արվեստ է — անտեսանելի, բայց իրական։Ձեռք...
02/11/2025

✨ Մերսողի ձեռքերով խոսում է սերը

Մերսումը մասնագիտություն չէ։
Դա մարդկանց բուժելու արվեստ է — անտեսանելի, բայց իրական։

Ձեռքեր, որոնք տաքացնում են հոգին, հանգստացնում են միտքը, ազատում են մարմինը ծանրությունից։
Սա այն աշխատանքն է, որտեղ առանց սիրո պարզապես հնարավոր չէ։

Ճիշտ մերսողը ոչ թե վերցնում է էներգիա, այլ տալիս է։
Տալիս է սեր, հոգատարություն, ջերմություն։
Տալիս է խաղաղություն՝ առանց բառերի։

Երբ ձեռքերդ դառնում են միջոց ուրիշին հանգստություն տալու համար — դու արդեն պարզապես մերսող չես։ Դու փոխանցող ես՝ սրտից սիրտ։

Մերսումը սիրո ֆիզիկական լեզուն է։ 🤍

Եթե դու էլ ես ուզում զգալ այն սերը, ջերմությունն ու հոգատարությունը, որի մասին խոսում եմ ես, ապա սպասում եմ ՔԵԶ 🤍

✨ «Լազերը ճառագայթ չէ» ✨Շատերը կարծում են, թե լազերը ռենտգեն է կամ ռադիոակտիվ ճառագայթ է։ Իսկ իրականում լազերն ընդամենը ...
14/09/2025

✨ «Լազերը ճառագայթ չէ» ✨

Շատերը կարծում են, թե լազերը ռենտգեն է կամ ռադիոակտիվ ճառագայթ է։
Իսկ իրականում լազերն ընդամենը լույս է։ Ուղղորդված, խելացի ու թիրախային լույս։ 🌟

💡 Այն տեսնում է միայն մազի մելանինը
🎯 Աշխատում է խորքում՝ ֆոլիկուլի վրա
❄️ Մաշկը պաշտպանված է սառեցմամբ

Այսինքն՝ լազերը ոչ մի կապ չունի «վտանգավոր ճառագայթման» հետ։ Այն պարզապես քո մաշկի ու ժամանակի լավագույն դաշնակիցն է 🤍

Եթե դու էլ ես գնահատում քո ժամանակը կամ պարզապես ցանկանում ես խնամված ու ինքնավստահ լինել 24/7 , ապա կարդալուց հետո կատարիր հաջորդ քայլդ 👌🏼

👉🏻 Գրիր DM 📩

Մենք բոլորս գիտենք, թե որքան դժվար է երբեմն ասել «ոչ» 🙅🏻‍♀️։ Հաճախ համաձայնվում ենք բաների, որոնք մեզ այնքան էլ հարմար չ...
08/09/2025

Մենք բոլորս գիտենք, թե որքան դժվար է երբեմն ասել «ոչ» 🙅🏻‍♀️։ Հաճախ համաձայնվում ենք բաների, որոնք մեզ այնքան էլ հարմար չեն, միայն թե չվիրավորենք մյուսներին 🤐։ Բայց դրա գինը սովորաբար մենք ենք վճարում՝ մեր առողջությամբ🫀։

Պարանոցի և ուսերի լարված ցավերը շատ դեպքերում գալիս են ոչ թե հոգնածության, այլ նաև չարտահայտված բառերից։ Յուրաքանչյուր չասված «ոչ» դառնում է լրացուցիչ բեռ 🪨, որը նստում է մեր մկանների վրա։

Ասել «ոչ» = ընտրել ինքդ քեզ 🌸։ Դա միշտ չէ, որ հեշտ է, բայց շատ ավելի առողջ է, քան լուռ կրելը 🤍։

✨ Հիշի՛ր, քո «այո»-ն արժեքավոր է միայն այն ժամանակ, երբ այն ազնիվ է , ազնիվ ինքդ քո հանդեպ 👌🏼

👉🏻 Իսկ դու վերջին անգամ երբ ես քեզ թույլ տվել ասել «ոչ»՝ առանց մեղքի զգացման❓

🤍

Լազերային մազահեռացման մասին ամենաշատ տարածված միֆերը 💡Ճշմարտությունը միշտ ավելի պարզ է, քան թվում էԻսկ դու որ միֆն ես ա...
25/08/2025

Լազերային մազահեռացման մասին ամենաշատ տարածված միֆերը 💡

Ճշմարտությունը միշտ ավելի պարզ է, քան թվում է

Իսկ դու որ միֆն ես ամենաշատը լսել❓

#լազեռայինմազահեռացում #միֆերհակառակճշմարտություն #մաքուրմաշկ #կանանցխնամք #գեղեցկությանխորհուրդներ

☘️ Իմ աշխատանքային փորձի ընթացքում ես հաճախ եմ նկատել, որ մարդու մարմինը երբեք պարզապես «չի հիվանդանում» կամ «չի ցավում»...
10/08/2025

☘️ Իմ աշխատանքային փորձի ընթացքում ես հաճախ եմ նկատել, որ մարդու մարմինը երբեք պարզապես «չի հիվանդանում» կամ «չի ցավում» առանց պատճառ:
💔 Ամեն ցավ, ամեն անհարմարություն կամ քրոնիկ խնդիր հաճախ ունի իր խորքային արմատները՝ զգացմունքներում, չարտահայտված հույզերում, սթրեսում կամ անցած փորձառություններում։

🧠 Սա է հենց փսիխոսոմատիկան՝ գիտություն ու մոտեցում, որը թույլ է տալիս տեսնել խնդրի իրական արմատը, այլ ոչ միայն պայքարել ախտանիշի դեմ։

🗣️ Ես իմ աչքերով տեսել եմ, թե ինչպես մարդու հոգեկան վիճակը կարող է ուղղակիորեն փոխել մարմնի վիճակը, և հակառակը՝ մարմնի առողջացումը կարող է բացել ճանապարհ ներքին խաղաղության համար։ Այդ գիտակցումն ամբողջովին փոխեց իմ մասնագիտական մտածելակերպը և օգնեց ավելի խորը, համակողմանի մոտենալ յուրաքանչյուրի խնդրին։

💌 Իմ փոքրիկ խորհուրդը բոլոր կանանց — եղեք շռայլ ձեր մարմնի, մտքերի և հույզերի նկատմամբ 🫶։ Թույլ տվեք սիրել ինքներդ ձեզ ❤️, և կտեսնեք՝ ամեն բան իր տեղը կգտնի ✨🌿։

❓Պարանոցդ հաճախ լարված  է ❓ Ուսերդ կարծես անտեսանելի ծանրություն են կրում 📌 Դա միշտ չէ, որ մկանային խնդիր է 📌💡Երբ հույզե...
12/07/2025

❓Պարանոցդ հաճախ լարված է
❓ Ուսերդ կարծես անտեսանելի ծանրություն են կրում

📌 Դա միշտ չէ, որ մկանային խնդիր է 📌

💡Երբ հույզերը չեն արտահայտվում , մարմինդ սկսում է «խոսել» դրանց փոխարեն ։

💫 Մերսումը «դեղ» է, որի ժամանակ մարմինդ վերջապես դադարում է «կռվել» և դու կարող ես թուլանալ՝ առանց որևէ բան բացատրելու ։

🌿Եթե մարմինդ հոգնել է ուժեղ լինելուց , վերցրու հեռախոսդ և գրիր DM 📩
🤍 Սիրով կսպասեմ քեզ
📌Պուշկին 56/1

«Երբ լազերը սիրում է մաքուր կանոններ… 🤍Ահա 6 բան, որ չպետք է անես պրոցեդուրայից առաջ, եթե ուզում ես խուսափել այրվածքից, ...
09/06/2025

«Երբ լազերը սիրում է մաքուր կանոններ… 🤍
Ահա 6 բան, որ չպետք է անես պրոցեդուրայից առաջ, եթե ուզում ես խուսափել այրվածքից, հետքերից ու վատ արդյունքներից։»

❌ Չայրվել
«Արևը քեզ սիրում է, բայց լազերը՝ ոչ։
Սեանսից 7 օր առաջ խուսափիր արևից ու սոլյարիից։ Այրված մաշկը ռիսկային է 💥»

❌ Մի քաշիր մազերը
«Voks? Shugaring? Հապա՛ դադար։
Մազիկը պետք է տեղում լինի, որ լազերը բռնի մազի արմատը։ Քաշե՞լ ես՝ բան չի անելու😐»

❌ Թթուներ STOP 🍋
«Ակնե՞ ունես, բայց լազե՞րի ես պատրաստվում գալ։
5 օր առաջ դադարեցրու ռետինոիդները, թթուները ու ամեն ինչ, ինչ բորբոքում է մաշկը։»

❌ Բնական մաշկ, ոչ գունավոր 🟤
«Ինքնաշագանակեցնող յուղեր, բրոնզերներ
Այդ ամենը խանգարում է լազերին տեսնել մազի գույնը։»

❌ Մի զարմացրու ինձ քո օծանելիքով 😅
Մի օգտագործիր դեզոդորանտ 🙄

❌ Դեղեր = Վտանգ ⚠️
«Ստուգի՛ր քո դեղամիջոցները։
Որոշ հակաբիոտիկներ ու լուսազգայուն դեղեր պետք է դադարեցնես՝ առնվազն 7 օր առաջ։»

✨ «Հիմա դու գիտես՝ ինչ չպետք է անել։
Հաջորդիվ պատրաստե՞մ ՝ 👉 ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ հետո։
Տիրապետի՛ր քո լազերային փորձին ինձ հետ միասին ։» 💫

💌 Գրանցումների համար DM
📍 Պուշկին 56/1

✨Մերսումը պարզապես մեխանիկական շարժում չէ։ Այս մասնագիտության համար պետք է շատ ՍԵՐ ունենաս քո ներսում 🤎💫 Սեր՝ մարդկանց հ...
03/06/2025

✨Մերսումը պարզապես մեխանիկական շարժում չէ։ Այս մասնագիտության համար պետք է շատ ՍԵՐ ունենաս քո ներսում 🤎

💫 Սեր՝ մարդկանց հանդեպ, սեր՝ քո գործի, սեր՝ ամեն շարժման հանդեպ …

🖇️ Սա է իմ մոտեցումը. Մասնագետը պետք է լինի նախ հոգատար և հետո նոր պրոֆեսիոնալ

💫 Իսկ դու շտապիր ՍԵՐ տալ քո մարմնին

📍Պուշկին 56/1
Գրանցվելու համար 📩 DM

#սերլիքըսեր❤️✔️

Address

Պուշկին 56/1
Yerevan

Opening Hours

Monday 00:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00

Telephone

+37499099373

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Gayane Baghjian posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr Gayane Baghjian:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram