05/10/2025
Arm 🇦🇲 Eng🇬🇧
Հոկտեմբերի 4–5-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի անոթային վիրաբույժների 4-րդ տարեկան գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցում էին անոթային վիրաբույժներ, թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանյան տարբեր բժշկական կենտրոններից։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ մասնագիտական զեկույցներ, տեղի ունեցան բովանդակային քննարկումներ և փորձի փոխանակում։
Հրավիրված էին նաև արտասահմանյան առաջատար կլինիկաներում աշխատող հայ անոթային վիրաբույժներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով։
Վստահաբար կարող ենք նշել, որ անոթային վիրաբուժությունը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է զարգանալ՝ հաստատուն ու նպատակային քայլերով։
Շնորհակալություն գիտաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին՝ իրենց ակտիվ մասնակցության, գիտելիքների և փորձի փոխանակման համար։
On October 4–5, the 4th Annual Conference of Vascular Surgeons of Armenia was held in Gyumri.
The conference brought together vascular surgeons from various medical centers in Armenia as well as from abroad.
During the event, numerous professional presentations were delivered, accompanied by insightful discussions and exchange of experience.
Invited Armenian vascular surgeons working in leading international clinics also shared their expertise.
It is safe to say that vascular surgery in Armenia is at a high professional level and continues to develop steadily and purposefully.
Special thanks to the organizers of the conference and to all participants for their active involvement, knowledge sharing, and valuable contributions.