26/12/2022
Տարեվերջյան ջղայն գրառում․․․
Կարծում եմ մի քանի կետ կա, որ բուժառուն պետք է մեկ&միշտ ընդունի և հետևի․․․ ուրիշ տարբերակ չկա
1․ Չքննարկել բժշկի նշանակումները - բացարձակ միևնույն է, թե դուք հարգելի բուժառուներ ինչ կրթություն ունեք, ինչքան լավ եք տիրապետում գուգլելու նուրբ արվեստին և Ձեր դիմացի հարևանը նույն խնդրով բուժվել է լրիվ ուրիշ ձևով։ Եթե ես եմ Ձեր բժիշկը, ապա վերջ․․․ չեք ուզում․․․ խնդրեմ․․․
2․ Բժիշկը ունի անձնական կյանք ու ժամանակ - ես հասկանում եմ, որ դուք չափազանց անհանգիստ եք ձեր, ձեր երեխայի, ձեր ծնողի կամ ցանկացած այլ հարազատի առողջությամբ, բայց եթե հարց ունեք իրոք շտապ - զանգում եք 1-03․․․ կամ էլ սպասեք հաջորդ օրվան․․․ եթե բժիշկը պատասխանել է Ձեր ժամանակին շատ շատ ու էլի շատ տգեղ է հիշեցնել, որ երեկ կամ ինչ-որ մի օր ես զանգել եմ, ու դու էլ չես պատասխանել․․․ այո չեմ պատասխանել, քանի որ հենց այդ պահին հնարավոր է եղել եմ զուգարանում կամ էլ ավելի կարևոր գործով եմ զբաղվել, օրինակ այդ պահին մեկ ուրիշ բուժառու էի զննում․․․
3․ Գրեցի հետո ջնջեցի․․․ շատ վատ բաներ էի գրել
4․ Ոչ մի օնլայն խորհրդատվություն - ամեն անգամ ասում եմ, բայց չեմ անում - եթե Ձեզ հարմար չի աշխատանքից դուրս գալ, եթե հեռու եք ապրում, ու էլի շատ եթեներ, ապա ես բացարձակ պարտավորված չեմ Ձեր խնդիրը կարևորել և զբաղվել - բացառությամբ - տեղաշարժման խնդիր ունեցողները - հաշմանդամները, արտերկրի մեր հայրենակիցները, որոնք չունեն հնարավորություն տեղում դիմել մասնագետի, Արցախի մեր հայրենակիցները (չնայած տեղում շատ լավ մասնագետներ կան)։ Չզարմանաք, որ Ձեր հարցերին ինչ անեմ այս կամ այն դեպքում ստանալու եք պատասխան, մոտեցեք տեսնեմ
5․ Միմիայն հայատառ․․․ վերջ․․․ հունվարի մեկից բացառվում է այլ լեզվով պատասխանել․․․ նեղանալ չլինի․․․ ես իհարկե հեռում եմ գրագիտությունից, բայց իմ լեզուն շատ ավելի շատ եմ սիրում ու հարգում․․․
6․ Հաջորդ տարի - ոչ մի այցելու առանց հերթագրման․․․ չէ ու վերջ․․․ ով ուզում է լինի․․․ չկա տարբերակ․․․ փակ է․․․ հատկապես դիմում եմ իմ սիրելի ընկերներ բժիշկներին, ովքեր հուսով եմ վստահելով են ինձ այցելուներ ուղարկում․․․ բայց չեմ ընդունի․․․ միայն հերթագրում․․․
7․ Արդեն ժամանակն է մի քիչ էլ ես ինձ գնահատեմ․․․ թե չէ ինչ ուզում ես արա․․․ մեկա բուժառուն դժգոհ է․․․
Հ․Գ․ Ես գիտեմ, հիմա գրելու եք, որ իմ նմանը չկա, ես սենց, ես նենց - բայց արդեն լավ էլ հասկացել եմ․․․ դա մանիպուլյացիայի ձև է․․․ կարող է առանց հասկանալու եք անում․․․ բայց անում եք․․․
Հ․Հ․Գ․ Սիրում եմ բոլորին․․․ մինչև տոները, որ տրամադրություն լինի, մի լավ դրական պոստ էլ կանեմ․․․
Հ․Հ․Հ․Գ․ գրեթե բոլորիդ