27/02/2026
💢Խանդը շատերը փորձում են թաքցնել կամ ամաչում են ընդունել, բայց դա բնական հույզ է։
Խնդիրը ոչ թե խանդի գոյությունն է, այլ այն, թե ինչպես ենք մենք այն հասկանում ու ապրում։
🔎 Ի՞նչ է խանդը իրականում
Խանդը սովորաբար վախ է՝
• կորցնելու կարևոր մարդուն
• չլինելու բավարար
• փոխարինվելու
• լքվելու
Այն հաճախ ավելի շատ խոսում է մեր ներքին անապահովության մասին, քան իրական դավաճանության։
🧠 Ինչպե՞ս է այն առաջանում
Խանդը ձևավորվում է, երբ՝
• ունենք ցածր ինքնագնահատական
• ունեցել ենք լքման փորձ (երեխայություն, նախկին հարաբերություններ),
• վստահության խնդիրներ կան
• հարաբերություններում սահմանները հստակ չեն
• մեր մտքերը սկսում են կառուցել սցենարներ առանց փաստերի
Շատ հաճախ խանդը սնվում է ոչ թե իրականությունից, այլ մեր մտքերից՝
«Ես բավարար չեմ»,
«Նա հաստատ ուրիշին է ընտրելու»,
«Ես կկորցնեմ»։
❤️ Կարևոր է հասկանալ
Խանդը ոչ թե սեր է, այլ վախի արտահայտություն։
Իսկ առողջ հարաբերությունները կառուցվում են ոչ թե վերահսկողության, այլ վստահության վրա։