24/09/2024
🎗️ Սեպտեմբերի 22-ը Քրոնիկ Միելոիդ Լեյկեմիայի (ՔՄԼ) համաշխարհային օրն է 🌍
❓ Ինչու՞ հենց սեպտեմբերի 22-ը
Պատճառն այն է, որ այս հիվանդության առաջացման հիմքում ընկած է 9 և 22 քրոմոսոմների խաթարումը: 🧬
ՔՄԼ-ի համաշխարհային օրվա նպատակներն են՝
✅ Իրազեկել հանրությանը, հատկապես բուժառուներին և առողջապահության ոլորտի մասնագետներին, հիվանդության մասին,
✅ Ընդգծել վաղ ախտորոշման և բուժման կարևորությունը,
✅ Ամրապնդել բուժառուների և բժիշկների համագործակցությունը ՔՄԼ-ի դեմ պայքարում։
ℹ️ Հիշեցնենք, որ ամերիկյան ”The Max Foundation” հիմնադրամի օգնությամբ 2003թ-ից սկսած Հայաստանում քրոնիկ միելոլեյկոզ, գաստրոինթեստինալ ստրոմալ ուռուցքներ և Ph դրական սուր լիմֆոբլաստային լեյկոզ ունեցող պացիենտները, այդ թվում նաև երեխաները, անվճար ստանում են բժշկագիտության մեջ թիրախային (target) թերապիայում մեծ հեղափողություն իրականացրած I սերնդի թիրոզին կինազայի ինհիբիտոր “Glivec”-imatinib թանկարժեք դեղամիջոցն ամբողջ ծավալով:
✅ 2018թ․-ից քրոնիկ միելոլեյկոզով պացիենտներն անհրաժեշտության դեպքում իրենց բուժումը ստանում են 2-րդ “Tasigna”-nilotinib և 3-րդ “Iglusig”-ponatinib սերնդի թիրոզին կինազայի ինհիբիտորներով:
✅ Բացի այդ, հիմնադրամն ապահովում է ՊՇՌ թեստերով՝ ՔՄԼ բուժման ընթացքում BCR-ABL մոնիթորինգի համար։