Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան

Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան, Medical and health, Ачарян Улица , 2, Yerevan.

Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթ։
16/09/2025

Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթ։

🫁Սնկային թոքաբորբերը կազմում են թոքաբորբերի շատ փոքր մասը (

Շնորհավոր սեպտեմբերի 1!!!
01/09/2025

Շնորհավոր սեպտեմբերի 1!!!

Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում եմ առողջ, ստեղծագործ և անվտանգ տարի, միաժամանակ հիշեցում՝ աշնանային սեզոնին և դպրոցների մեկնարկին ինֆեկցիաների կանխարգելումը կարևոր է բոլորիս համար։ 📚✏️

Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակների տարածումը․

1️⃣🙌🏻Ձեռքերի հիգիենա՝ ամենաարդյունավետ սովորությունը

🔹Լվացեք ձեռքերը օճառով ու ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես դպրոց մտնելիս, դպրոցից դուրս գալիս, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հազալուց, փռշտալուց կամ տրանսպորտից օգտվելուց հետո։
🔹Ջուր, օճառ չլինելու դեպքում օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ՝ ≥60% ալկոհոլով։ Միևնույն ժամանակ մի՛ չարաշահեք ախտահանիչները, որպեսզի չառաջանա մաշկի չորություն, երբ հնարավոր է, նախընտրեք ձեռքերի լվացում։

2️⃣🪟Մաքուր օդ փակ միջավայրերում

🔹Դասասենյակներում և գրասենյակներում ապահովեք օդափոխություն՝ բաց պատուհաններ, դռներ։

3️⃣Հիվանդ լինելու, գանագտներ ունենալու, այդ թվում՝ մրսածության դեպքում
🔹մնացեք տանը, թույլ տվեք երեխային վերականգնվել և մի՛ տարեք դպրոց կիսահիվանդ վիճակում. սա պաշտպանում է մյուսներին և արագացնում է հիվանդի առողջացումը։

4️⃣🍲Սննդից թունավորումներից պաշտպանվելու արագ կանոններ (դրսում, դպրոցական ճաշարանում)

🔹Ընտրեք վստահելի վաճառողներ՝ տեսանելի մաքրությամբ, հոսող ջրով, սանիտարական պայմաններով։
🔹Նախընտրեք թարմ և լավ եփված տաք ուտեստներ, խուսափեք կիսախաշ/կիսահում սննդից։
🔹Սառը ու տաք սնունդը պահեք ճիշտ ջերմաստիճաններով և սնվելուց առաջ ձեռքերը լվացեք։

5️⃣Պատվաստումները ևս կարևոր են

🔹Թարմացրեք սեզոնային և տարիքային պատվաստումները (օր.՝ գրիպի պատվաստում սեզոնին ընդառաջ, ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներ)՝ երեխաներին պաշտպանելու ծանր ընթացքից և բացակայություններից։ Խորհրդատվության համար դիմեք ձեր ընտանեկան բժշկին։

6️⃣Դպրոցների համար կազմակերպչական պարզ քայլեր🏫

🔹Հիգիենիկ ռեժիմներ՝ դասաժամերի միջև ձեռքերի լվացման «պատուհաններ», հազի, փռշտոցի էթիկետի հիշեցումներ, հաճախ շփվող մակերեսների մաքրում, փակ տարածքների օդափոխման գրաֆիկ:

🏥Մենք՝ ԻՀԱԿ-ում, ձեր կողքին ենք՝ խորհրդատվությամբ և աջակցությամբ։ Թող այս տարին լինի առողջ ու հաջողված բոլորիս համար։

Արմեն Օհանյան
ԻՀԱԿ տնօրեն

30/08/2025

Հարգելի հետևորդներ, ուշ ուշ ենք շփվում ։))) ‼️Կարևոր ինֆորմացիա բոլորիդ համար (խնդրում եմ տարածել)։ Երևանում միակ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որը սպասարկում է թե երեխաների թե մեծահասակների գործում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Այսինքն ընտանեկան հիվանդացության դեպքերում ԻՀԱԿ_ը միակ կենտրոնն է, որ կսպասարկի ողջ ընտանիքին։ Ե՞րբ դիմել ԻՀԱԿ (Առնո Բաբաջանյան 42)։ Սուր սկսված փորլուծություն, փսխումներ, ջերմության բարձրացում, դժվարաշնչություն, հազ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցանավորումներ` ուղեկցվող ջերմությամբ։ ‼️Հիշեցում հիվանդանոցային բուժօգնությունը և անհետաձգելի բուժօգնությունը` ցուցումների դեպքում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, ամբուլատոր խորհրդատվությունները և ամբուլատոր բուժումները իրականացվում են վճարովի հիմունքներով։

Այս անգամ ջրծաղիկի մասին ամենակարևորը #տեղեկացվածպաշտպանված
12/07/2025

Այս անգամ ջրծաղիկի մասին ամենակարևորը
#տեղեկացվածպաշտպանված

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ🟰ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

🦠Այսօր շաբաթ է, ինչը նշանակում է, որ ներկայացնելու ենք հերթական իրազեկող նյութը: Այս անգամ կանդրադառնանք ջրծաղիկին: Այն խիստ վարակիչ հիվանդություն է, որն ԱՀԿ-ն դասակարգում է որպես կառավարելի հիվանդություն, քանի որ արդյունավետ պատվաստանյութի առկայությունը թույլ է տալիս նվազեցնել հիվանդացությունը և բարդությունները:

🏥Շարունակում ենք պատասխանել երեք գլխավոր հարցի՝

❓որքա՞ն է տևում հիվանդության գաղտնի շրջանը,
❓ե՞րբ է դառնում վարակիչ,
❓որքա՞ն ժամանակ է վարակիչ:

🔗Թե ինչպես է տարածվում հիվանդությունը, որոնք են ախտանշաններն ու ինչպես է կատարվում բուժումը, կարդա մեր պաշտոնական կայքում՝ https://shorturl.at/WSKcD

Սպասի՛ր հերթական նյութին հաջորդ շաբաթ։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր պաշտոնական էջին, որպեսզի ստանաս բացառապես վստահելի և ապացուցված բժշկական ինֆորմացիա՝ զերծ մնալով ապատեղեկատվությունից և միֆերից:

Մեր հասցեներն են՝

📍ստացիոնար կլինիկա՝ Մալաթիա Սեբաստիա՝ Բաբաջանյան 42
📍ամբուլատոր կլինիկա՝ Ավան՝ Աճառյան 2

📞Թեժ գիծ՝ 8424

#ԻՀԱԿ #ջրծաղիկ #վարակ

Եղանակին համահունչ հերթական վարակի մասին։ Նկարում կարող եք գտնել շատ ամփոփ և կարևոր ինֆորմացիա։
05/07/2025

Եղանակին համահունչ հերթական վարակի մասին։ Նկարում կարող եք գտնել շատ ամփոփ և կարևոր ինֆորմացիա։

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ🟰ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

🏥ԻՀԱԿ-ը շարունակում է անդրադառնալ ամենատարածված վարակներին՝ պատասխանելով երեք գլխավոր հարցի՝

❓որքա՞ն է տևում հիվանդության գաղտնի շրջանը,
❓ե՞րբ է դառնում վարակիչ,
❓որքա՞ն ժամանակ է վարակիչ:

🦠Այս անգամ՝ կոքսակի վիրուսի մասին․ այն ամբողջ աշխարհում տարածված վիրուսային վարակ է` առավել հաճախ հանդիպող մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, սակայն հանդիպում է նաև ավելի մեծ տարիքի երեխաների և մեծահասակների մոտ նույնպես:

🔗Թե ինչպես է տարածվում հիվանդությունը, որոնք են ախտանշաններն ու ինչպես է կատարվում բուժումը, կարդա մեր պաշտոնական կայքում՝ https://shorturl.at/48kuP

Սպասի՛ր հերթական նյութին հաջորդ շաբաթ։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր պաշտոնական էջին, որպեսզի ստանաս բացառապես վստահելի և ապացուցված բժշկական ինֆորմացիա՝ զերծ մնալով ապատեղեկատվությունից և միֆերից:

Մեր հասցեներն են՝

📍ստացիոնար կլինիկա՝ Մալաթիա Սեբաստիա՝ Բաբաջանյան 42
📍ամբուլատոր կլինիկա՝ Ավան՝ Աճառյան 2
📞Թեժ գիծ՝ 8424

#ԻՀԱԿ #էնտերովիրուս #կոքսակի #վարակ

Տեղեկացված = Պաշտպանված
28/06/2025

Տեղեկացված = Պաշտպանված

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ🟰ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

🏥Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր ինֆորմատիվ շարք է մեկնարկում ամենատարածված վարակների մասին՝ պատասխանելով երեք գլխավոր հարցի՝

❓որքա՞ն է տևում գաղտնի շրջանը,
❓ե՞րբ է դառնում վարակիչ,
❓որքա՞ն ժամանակ է վարակիչ:

Ամեն շաբաթ սպասի՛ր հերթական հրապարակմանը՝ լինելով իրազեկված ու պաշտպանելով քեզ ու մտերիմներիդ:

🌞Այսպիսով, ամառային սեզոնին ամենահաճախ հանդիպող վարակներից մեկի՝ սալմոնելոզի մասին ի՞նչ գիտես. ներկայացրել ենք հիմնական փաստերը, իսկ ավելին կարող ես կարդալ մեր պաշտոնական կայքում՝ https://shorturl.at/mqyvw

Մեկնաբանություններում կարող ես առաջարկել՝ որ վարակին անդրադառնանք հաջորդիվ:🦠

Բաժանորդագրվի՛ր մեր պաշտոնական էջին, որպեսզի ստանաս բացառապես վստահելի և ապացուցված բժշկական ինֆորմացիա՝ զերծ մնալով ապատեղեկատվոթյունից և միֆերից:

Մեր հասցեներն են՝

📍ստացիոնար կլինիկա՝ Մալաթիա Սեբաստիա՝ Բաբաջանյան 42
📍ամբուլատոր կլինիկա՝ Ավան՝ Աճառյան 2

📞Թեժ գիծ՝ 8424

#ԻՀԱԿ #սալմոնելոզ #վարակ

19/06/2025
05/06/2025
Կարծես անընդհատ խոսում ենք ջրծաղիկից սակայն սխալները դեռ շատ շատ են՝❌Չլողացնել      ✅ Լոգանքը կարևոր էԼոգանքի առանձնահատ...
11/05/2025

Կարծես անընդհատ խոսում ենք ջրծաղիկից սակայն սխալները դեռ շատ շատ են՝

❌Չլողացնել ✅ Լոգանքը կարևոր է

Լոգանքի առանձնահատկությունները՝

👉 Չտրորել մաշկը(ցանը չվնասել)
👉 Հեղուկ օճառ/գել/շամպուն թույլատրվում է
👉 Ջրի ջերմաստիճանն ըստ պացիենտի կոնֆորտի
👉 Չորացել այսպես ասած , դարձյալ խուսափել ցանը վնասելուց
👉 Հաճախությունը թույլատրվում/խրախուսվում է օրը 2_3 անգամ
👉 Ջերմություն ունենալը հակացուցում չէ լոգանքի համար

🦠Իսկ դուք գիտե՞ք, որ ջրծաղիկով հիվանդին ոչ միայն կարելի է լողանալ, այլև անհրաժեշտ է՝ մաշկը մաքուր պահելու և բարդություններից խուսափելու համար։

Այսօր ներկայացնում ենք, թե

❓ինչպես է տարածվում ջրծաղիկը,
❓ովքեր են ռիսկի խմբում,
❓ինչ բարդություններ կարող է առաջացնել,
❓ինչ է կարելի և ինչ չի կարելի անել ջրծաղիկով հիվանդ լինելու դեպքում:

Մանրամասները` https://shorturl.at/fC4Vz

🏥Հետևեք ԻՀԱԿ պաշտոնական էջերին` բաց չթողնելու բժշկական վստահելի տեղեկությունները:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մատուցվում է համակարգչային շերտագրության (ԿՏ) բարձրակարգ ծառայություն։ Ցա...
05/05/2025

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մատուցվում է համակարգչային շերտագրության (ԿՏ) բարձրակարգ ծառայություն։
Ցանկացած դեպքում, երբ բժիշկը ձեզ նշանակել է համակարգչային շերտագրության հետազոտություն, այն կարող եք անցնել մեզ մոտ, անկախ հիվանդության տեսակից (ուռուցքային հիվանդությունների ախտորոշում, հսկողություն, թոքերի հիվանդություններ, անոթային հիվանդություններ և այլն)։
✅Ուղեգրի առկայության դեպքում, բոլոր պետպատվերները գործում են։
✅Կարող եք հետազոտվել հենց դիմելու օրը
💡Հետազոտության պատասխանը կստանաք հնարավորինս կարճ ժամանակահատվածում։
📱Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 94 86 68 73

Տզերի առավել ակտիվ եղանակն է։Հիշեք ամենակարևորը մարմնազննությունն է, քանի որ տզի վաղ հեռացումը կանխում է հիվանդություննե...
27/04/2025

Տզերի առավել ակտիվ եղանակն է։

Հիշեք ամենակարևորը մարմնազննությունն է, քանի որ տզի վաղ հեռացումը կանխում է հիվանդությունների զարգացումը

Տզին հեռացնելու համար հարկավոր չէ դիմել բժշկի։ Հեռացնելու տեխնիկան մանրամասն գտեք ստորև նյությում։

23/04/2025

Վարակաբան Հայկ Հարությունյանը պատասխանում է հելմինթոզների(ճիճուների) մասին հաճախ տրվող հարցերին։

Բժշկին կարող եք դիմել այցելելով NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն Ավան Աճառյան 2 հասցեով։

Ամբողջական տեսանյութը հղումով` https://youtu.be/RgZ9qDi-PTs?si=0TEERZpnJfY2PoZd

Address

Ачарян Улица , 2
Yerevan
0022

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram