15/06/2021
🟢Ի՞նչ է հետծննդյան դեպրեսիան:
Հետծննդյան դեպրեսիան հետծննդյան շրջանում բավանակին տարածված հուզական խանգարում է:
🟢Ինչպե՞ս է այն արտահայտվում:
Հետծննդյան դեպրեսիային բնորոշ են հետևյալ ախտանշանները՝ ֆիզիկական և հուզական թուլություն, տրամադրության անկում, դյուրագրգռություն, տխրության և թախծի, տագնապի կամ խուճապի զգացում, հյուծվածություն, քնի խանգարումներ, գիշերային մղձավանջներ, նորածին երեխայի համար` ծայրահեղ անհանգստություն, որպես մայր՝ անլիարժեքության զգացողություն, անպաշտպան և միայնակ լինելու զգացումներ:
🟢Որքա՞ն հաճախ է այն հանդիպում կանանց մոտ:
Հետծննդյան դեպրեսիան հանդիպում է ծննդաբերող կանանց 50%-ի մոտ, իսկ ախտաբանական առավել արտահայտված դրսևորումներով ուղեկցվող դեպրեսիաները՝ 1%-3%-ի մոտ:
🟢Որո՞նք են դեպրեսիայի պատճառները:
Դեպրեսիայի առաջացման հիմական պատճառները երկուսն են: Առաջինը հորմոնալ փոփոխություններին ադապտացվելու կնոջ անհատական դրսևորումն է, որն արտահայտվում է վերարտադրողական ցիկլի տարբեր փուլերում և ի հայտ է գալիս հասունացման շրջանում՝ դեպրեսիվ ապրումներով, նախադաշտանային համախտանիշի արտահայտված դեպրեսիվ բնույթով, հղիության առաջին եռամսյակի ընթացքում՝ դեպրեսիաների հակվածությամբ: Հաջորդ պատճառը հղիության ցանկալի և ոչ ցանկալի լինելու փաստն է:
🟢Ո՞ր կանայք են առավել հակված հետծննդյան դեպրեսիայի:
Ըստ հոգեբանների, առկա է երկու տեսակետ. ոմանք դա համարում են ախտաբանություն, որը կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ, մյուսները կարծում են, որ հետծննդյան դեպրեսիան կնոջ ընդհանուր դեպրեսիվ վիճակի դրսևորումներից է և տեղի է ունենում նրանց մոտ, ովքեր ժառանգաբար նախատրամադրված են դրան, կամ նախկինում ունեցել են այլ դեպրեսիվ վիճակներ:
🟢Ե՞րբ է արտահայտվում հետծննդյան դեպրեսիան և որքա՞ն է տևում:
Սովորաբար, դեպրեսիան արտահայտվում է ծննդաբերությունից հետո առաջին օրերից մինչև 2 շաբաթը և տևում է 1-ից 6-7 ամիս: Բարդացած դեպքերում այն կարող է պահպանվել ընդհուպ մինչև 2-3 տարի:
🟢Ինչպե՞ս պարզել դեպրեսիայի առկայությունը:
Կարևոր է չշփոթել հետծննդյան դեպրեսիան սթրեսի հետ, որն առաջանում է ծննդաբերությունից հետո և կարող է ինքնուրույն անցնել 2 շաբաթվա ընթացքում:
Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:
Շարունակությունը այստեղ 👇
https://morevmankan.am/arm/374/Հետծննդյան-դեպրեսիա.-հարցազրույց-Էլեոնորա-Սաղաթելյանի-հետ