Լիլիթ Գրիգորյան - Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Լիլիթ Գրիգորյան - Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ

Լիլիթ Գրիգորյան - Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Լիլիթ Գրիգորյան - Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Obstetrician-gynaecologist, Yerevan-Armenia, Yerevan.

Միայնակ լինել կամ չունենալ զուգընկեր դեռ չի նշանակում հնարավորություն չունենալ մայրանալու: Բժշկության ժամանակակից տեխնոլ...
19/02/2023

Միայնակ լինել կամ չունենալ զուգընկեր դեռ չի նշանակում հնարավորություն չունենալ մայրանալու:
Բժշկության ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգնել միայնակ կանանց ունենալ բալիկներ ներարգանդային սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ կիրառելով դոնորակամ սերմ🧪🤰🏻🤱🏻

Գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել 055 74-77-70 հեռախոսահամարով:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

‼️Անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրից կարող են օգտվել 20-42 տարեկան ամուսնացած և չամուսնացած կանայք: Ծրագրում ներ...
05/02/2023

‼️Անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրից կարող են օգտվել 20-42 տարեկան ամուսնացած և չամուսնացած կանայք:
Ծրագրում ներառված են հետևյալ խմբերը՝

1️⃣Առաջին խումբ՝
20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ՝ 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք,
տրամադրվում է ամբողջական փաթեթ՝
✅Պարտադիր հետազոտությունների ցանկ,
✅Ներարգանդային սերմնավորումների 6 փորձ,
✅Արտամարմնային բեղմնավորում, առաջին փորձը պետության կողմից 100% ֆինանսավորում, երկրորդ փորձը՝ 50% ֆինանսավորում։

2️⃣Երկրորդ խումբ՝
36-42 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, տրամադրվում է միայն
✅Ներարգանդային սերմնավորման փորձեր,
❌ Անվճար հետազոտությունների ցանկ չի տրվում:

3️⃣Երրորդ խումբ՝
20-35 (ներառյալ) տարեկան կանայք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտիներում, ունեն մեկ երեխա, ցանկանում են ունենալ երկրորդը, տրամադրվում է՝
✅Անվճար հետազոտությունների ցանկ,
✅ներարգանդային սերմնավորման 6 փորձեր,
✅Արտամարմնային բեղմնավորում, առաջին փորձը պետության կողմից 100% ֆինանսավորում։

4️⃣Չորրորդ խումբ՝
Զոհված զինծառայողի ծնող, տրամադրվում է՝
✅Անպտղության հաղթահարման ամբողջական փաթեթ:

Ծրագրից օգտվելու համար կարող եք դիմել:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում #անպտղությանբուժում #պետպատվեր

Հղիություն պլանավորելիս բազմաթիվ կանայք օգտվում են խիստ սննդակարգերից, մինչև անգամ դետոքս ծրագրերից🥗, իբրև առողջ հղիությ...
20/01/2023

Հղիություն պլանավորելիս բազմաթիվ կանայք օգտվում են խիստ սննդակարգերից, մինչև անգամ դետոքս ծրագրերից🥗, իբրև առողջ հղիություն պլանավորելու համար🤰🏻:

Արդյո՞ք պետք է պահել դիետա, եթե պլանավորում եք հղիություն❓

Գոյություն ունի «մարմնի զանգվածի ինդեքս» մեծություն, որը թույլ է տալիս գնահատել մարդու քաշի ավելորդ, անբավարար կամ նորմալ լինելը:

Եթե կնոջ մարմնի զանգվածի ինդեքսը բարձր կամ ցածր է նորմայից, այսինքն՝ կա ավելորդ կամ անբավարար քաշ, ապա խորհուրդ է տրվում բալանսավորել սնունդը🥗🥕🥬🥦🥒, ընդհուպ մինչև պահել հատուկ դիետա՝ կարգավորելով մարմնի զանգվածը, քանի որ ինչպես ավելորդ, այնպես էլ անբավարար քաշը բացասաբար են ազդում հղիանալու հնարավորությունների վրա:

Իսկ, եթե կնոջ քաշը նորմայի սահմաններում է, ապա պարզապես պետք է սնվել առողջ և հավասարակշռված՝ շեշտը դնելով սպիտակուցներով🥩🍚🥚🧀🥛, վիտամիններով🍒🍓🍏🥝և հանքային նյութերով հարուստ սննդի վրա, կրճատելով շաքարի🍰🍩🍫❌ և ճարպերով հարուստ սննդի ընդունումը:

#դիետա #սննդակարգ #առողջսնունդ #բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Համացանցում կարելի է հանդիպել երեխայի սեռի պլանավորման բազմաթիվ հաշվարկների📆📊,որոնք կատարվում են ըստ օվուլյացիայի օրվա, ...
26/09/2022

Համացանցում կարելի է հանդիպել երեխայի սեռի պլանավորման բազմաթիվ հաշվարկների📆📊,որոնք կատարվում են ըստ օվուլյացիայի օրվա, արյան խմբի, մոր տարիքի, սեռական հարաբերությունից հետո աջ կամ ձախ կողմի պառկելու, հարևան-բարեկամների ինտուիցիայի😁:

Բոլոր այս մեթոդներն ունեն ճշգրտության միևնույն հավանականությունը՝ 50:50👫:

Մեթոդներից առավել տարածվածը օվուլյացիոն մեթոդն է, որը բացատրվում է նրանով, որ Y քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջները,որոնք «ապագա տղաներն» են👦🏻, շարժունակ են, բայց կենսունակ չեն, ուստի հենց ձվազատման օրը սեռական հարաբերություն ունենալու դեպքում ավելի մեծ է տղա բալիկ ունենալու հավանականությունը🤨:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ արտամարմնային բեղմնավորման ICSI մեթոդի ժամանակ🔬, երբ բեղմնավորման համար ընտրվում են առավել կենսունակ և շարժունակ սերմնաբջիջները, միևնույնն է, ծնվում են նաև իգական սեռի բալիկներ👧🏻:

‼️ Ուստի, երեխայի սեռի պլանավորման միակ ճշգրիտ և հավաստի մեթոդը արտամարմնային բեղմնավորումն է՝ սաղմիկի նախաիմպլանտացիոն գենետիկ հետազոտմամբ, որն էլ, սակայն ունի իր կատարման հստակ ցուցումները:

Մնացած բոլոր մեթոդները միֆ են❌

#երեխայիսեռ #սեռիորոշում #սեռիպլանավորում #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն

Ապագա մայրիկի համար ամենասպասված պահը ծննդաբերությունն է՝ բալիկի հետ առաջին հանդիպումը: Բացի դրական հույզերից, ապագա մայ...
23/09/2022

Ապագա մայրիկի համար ամենասպասված պահը ծննդաբերությունն է՝ բալիկի հետ առաջին հանդիպումը:

Բացի դրական հույզերից, ապագա մայրիկների մոտ հաճախ լինում է նաև անհանգստություն կապված ծննդաբերության ընթացքի և ելքի հետ:

Սովորաբար ծննդաբերության ընթացքը և ելքը կախված են մի շարք գործոններից, սակայն այսօր ցանկանում եմ խոսել այն գործոնների մասին, որոնք կախված են հղիից:

Հղիներ ջան, դուք մի ամբողջ 9 ամիս ունեք հոգեպես և ֆիզիկապես պատրաստվելու ծննդաբերությանը:

Մի քանի խորհուրդ հղիներին ծննդաբերությունը հնարավորինս թեթև և առանց բարդությունների անցնելու համար:

🤰🏻Հղիության ընթացքում կարդացեք ծննդաբերության, դրա փուլերի մասին, թե ինչպես պետք է ձեզ պահեք, շնչեք,
🤰🏻Կարող եք զբաղվել հղիների յոգայով, լողով,
🤰🏻Ընտրեք ձեզ համար վստահելի բժշկի, քննարկեք իր հետ ձեզ հուզող հարցերը,
🤰🏻Ծննդաբերության ամբողջ ընթացքում ուշադիր եղեք բժշկի և մանկաբարձուհու ցուցումներին,
🤰🏻Մի լսեք այլ կանանց «բարդ ծննդաբերություն»-ների մասին պատմությունները. եթե ընկերուհու, բարեկամի կամ ծանոթի մոտ բարդություններով է անցել, դա դեռ չի նշանակում, որ Ձեզ էլ է նույնը սպասվում,
🤰🏻Դրական տրամադրվեք։

Թերևս այսքանն է, ինչ կախված է հղիից:

Բոլոր հղիներին թեթև և բարի ազատում եմ մաղթում🤱🏻:

#ծննդաբերություն
#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Արտամարմնային բեղմնավորման պատրաստվող զույգերին ամենահաճախ հուզող հարցերից է, թե արդյո՞ք  արտամարմնային բեղմնավորման ժամ...
23/09/2022

Արտամարմնային բեղմնավորման պատրաստվող զույգերին ամենահաճախ հուզող հարցերից է, թե արդյո՞ք արտամարմնային բեղմնավորման ժամանակ օգտագործվող հորմոնալ դեղորայքը վնասում է կնոջ առողջությանը:

Արտամարմնային բեղմնավորման իրականացումը չի վնասում կնոջ առողջությանը, քանի որ դրա նախապատրաստական շրջանում կինը ամբողջովին հետազոտվում է, վստահ ենք լինում, որ նա լիովին առողջ է և խթանման դեղորայքը որևէ կերպ բացասաբար չի անդրադառնալու կնոջ առողջության վրա:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Շատ զույգերի երազանք է ունենալ զույգ բալիկներ՝ երջանկության կրկնակի չափաբաժին ստանալու համար👨‍👩‍👧‍👦: Եւ այստեղ հարց է առ...
22/09/2022

Շատ զույգերի երազանք է ունենալ զույգ բալիկներ՝ երջանկության կրկնակի չափաբաժին ստանալու համար👨‍👩‍👧‍👦:

Եւ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք հնարավոր է պլանավորել զույգ պտղով հղիություն, եթե չունեք դրա ժառանգական նախատրամադրվածությունը:

Այո, հնարավոր է:

Ռեպրոդուկտոլոգի օգնությամբ հնարավոր է մեծացնել զույգ պտղով հղիանալու հավանականությունը:

Տարբերակներից մեկը արտամարմնային բեղմնավորում կատարելն է և միանգամից երկու կամ երեք սաղմիկ տեղադրելը, որպեսզի գոնե երկու սաղմիկով հղիանալու շանսերը մեծ լինեն:
Հաջորդ տարբերակը բժշկի կողմից որոշակի դեղորայքի նշանակմամբ ձվարաններում մեկի փոխարեն երկու կամ ավելի դոմինանտ ֆոլիկուլներով ձվազատում առաջացնելն է, որի դեպքում կրկին մեծանում է զույգ պտղով հղիանալու հավանականությունը:

Սակայն պետք է ֆիքսել, որ բոլոր այս մեթոդները պարզապես ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳ ՊՏՂՈՎ ՀՂԻԱՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, բայց չեն երաշխավորում, որ բոլոր բեղմնավորված ձվաբջիջները կիմպլանտացվեմ արգանդի խոռոչում և հղիությունը անպայման կլինի զույգ պտղով:

Ունե՞նք աղջիկներ, ովքեր երազում են զույգ բալիկների մասին🤰🏻👫:

#զույգեր #զույգպտուղ #բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

🤰🏻📆 #բեղմնավորում  #հղիություն  #անպտղություն   #ամբ  #արտամարմնայինբեղմնավորում  #ներարգանդայինսերմնավորում  #գինեկոլոգ...
21/09/2022

🤰🏻📆 #բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

«Ինչպե՞ս հասկանամ, թե, երբ է ինձ մոտ լինում ձվազատումը»: Օրական միջինում 2-3 նամակ եմ ստանում հենց այս բովանդակությամբ, ...
20/09/2022

«Ինչպե՞ս հասկանամ, թե, երբ է ինձ մոտ լինում ձվազատումը»:

Օրական միջինում 2-3 նամակ եմ ստանում հենց այս բովանդակությամբ, այդ պատճառով որոշեցի առանձին գրառմամբ անդրադառնամ այս թեմային:

Հղիություն լինելու համար անհրաժեշտ պայման է ձվազատումը, ինչը ֆոլիկուլից հասունացած ձվաբջջի դուրս գալն է:

Ձվազատումը կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում սովորաբար տեղի է ունենում ցիկլի կեսերին, սակայն երբեմն ինչ-ինչ պատճառներից ելնելով այն կարող է վաղաժամ կամ ուշացած լինել:

Կան մի քանի նշաններ, որոնցով կարելի է ենթադրել, որ կնոջ մոտ ձվազատում է սկսվում, դրանք են՝

1️⃣Որովայնի ստորին հատվածում ձգող բնույթի ցավերը,
2️⃣Լորձային արտադրությունը հեշտոցից, որը հիշեցնում է ձվի սպիտակուց,
3️⃣Կրծքագեղձերի «լցվածության», ցավոտության զգացումը,
4️⃣Բազալ ջերմաստիճանի բարձրացումը,
5️⃣LH-թեստի միջոցով մեզում լյուտեինիզացնող հորմոնի որոշումը,
6️⃣Հորմոնալ հետազոտություններ:

Սակայն այս բոլորը հավաստի ինֆորմացիա չեն տալիս, որ ձեզ մոտ ձվատում եղել է կամ անպայման կլինի:

Ձվազատման հետազոտման ամենահավաստի մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Պատերազմական իրավիճակներում գիտակցում ենք, թե որքան կարևոր է ծնելիության մակարդակի բարձրացումը մեր հայրենիքի հզորացման հ...
16/09/2022

Պատերազմական իրավիճակներում գիտակցում ենք, թե որքան կարևոր է ծնելիության մակարդակի բարձրացումը մեր հայրենիքի հզորացման հարցում:

Յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումն ունենանք դրանում:

🇦🇲 #ծնելիություն

Հղիության թեստը դրական է: Ո՞րն է հաջորդ քայլը: Դրել եք հղիության թեստ և վերջապես  երևացել է այդքան սպասված 2 գծիկը😍Ո՞րն ...
13/09/2022

Հղիության թեստը դրական է: Ո՞րն է հաջորդ քայլը:

Դրել եք հղիության թեստ և վերջապես երևացել է այդքան սպասված 2 գծիկը😍

Ո՞րն է հաջորդ քայլը:

Ոգևորվել, ուրախանալ և սկսել հետաքրքիր տարբերակներ մտածել հարազատներին անակնկալ ձևով լուրը հայտնելու🎆:

Դեռ մի՛ շտապեք: Մինչ այդ կատարեք այս 5 քայլերը:

1️⃣ Տեղեկացրեք գինեկոլոգին հղիության մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստանաք համապատաախան ցուցումներ👩🏻‍⚕️,
2️⃣ Հղիության վաղ ժամկետում կարող եք արյան միջոցով հանձնել հղիության հորմոնի անալիզ՝ հղիությունը հաստատելու համար🩸,
3️⃣Կատարեք սոնոգրաֆիա համոզվելու համար, որ հղիությունը արգանդի խոռոչում է և զարգանում է,
4️⃣Եթե հղիության պլանավորման շրջանում չեք խմել Ֆոլաթթու, ապա սկսեք խմել այն, որպեսզի պտղի մոտ կանխարգելվի նյարդային խողովակի արատները💊
5️⃣Բացառեք սթրեսը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, սկսեք սնվել առողջ, հրաժարվեք վնասակար սովորություններից և Ձեզ շրջապատեք դրական մարդկանցով🧘🏻‍♀️🍏:

Հիշեք, որ հղիության ժամկետը հաշվվում է սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից, այլ ոչ թե բեղմնավորման օրվանից📆:

Այս նվազագույն քայլերը կատարելուց հետո արդեն կարող եք մտածել հետաքրքիր տարբերակներ ամուսնուն կամ հարազատներին այդ հրաշալի լուրը հայտնելու համար🤰🏻:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում
#հղիությանթեստ #դրականթեստ

-Դաշտանս անտանելի ցավոտ է,-Ամուսնանաս կանցնի👰🏻:-Դեմքիս և մարմնիս ակնեներ են առաջանում,-Դե ոչինչ, ամուսնանաս անցնելու է👰🏻...
10/09/2022

-Դաշտանս անտանելի ցավոտ է,
-Ամուսնանաս կանցնի👰🏻:

-Դեմքիս և մարմնիս ակնեներ են առաջանում,
-Դե ոչինչ, ամուսնանաս անցնելու է👰🏻:

-Վերջերս մարմնիս տարբեր հատվածներում ավելորդ մազեր են առաջացել,
-Հենց ամուսնանաս կանցնի👰🏻:

Ոչ, և նորից ՈՉ:

«Ամուսնանաս, չի անցնի»,
«Հղիանաս, չի անցնի»,
«Երեխա ունենաս, չի անցնի»,
«Երկրորդին էլ ունենաս, մեկ ա էլի չի անցնելու»:

Ամուսնությունը կամ սեռական կյանքով սկսել ապրելը ոչ մի խնդիր էլ չի լուծելու (եթե դրանք չավելացնի😄):

Աղջիկներ ջան, մի սպասեք այդ «կախարդական ամուսնությանը»🧙, որը Ձեր բոլոր խնդիրները լուծելու է:

Եթե ունեք գանգատներ, մի տանջեք Ձեզ, մի հետաձգեք, դիմեք բժշկի, հետազոտվեք և անհրաժեշտության դեպքում ստացեք համապատասխան բուժում:


Այնպես որ,«Բժշկի գնաս, կանցնի»😉

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում #բալիկիսեռ #երեխայիսեռ #սեռիորոշում #սեռիպլանավորում #ամուսնություն #ամուսնանասկանցնի

Ո՞ր դեպքում է ախտորոշվում «Անպտղություն»:✅ Կլինիկական պրակտիկայում անպտղություն է համարվում առանց հակաբեղմնավորիչների օգ...
09/09/2022

Ո՞ր դեպքում է ախտորոշվում «Անպտղություն»:

✅ Կլինիկական պրակտիկայում անպտղություն է համարվում առանց հակաբեղմնավորիչների օգտագործման , կանոնավոր սեռական կյանքով ապրելիս 12 ամսվա ընթացքում հղիության բացակայությունը:

Ե՞րբ դիմել ռեպրոդուկտոլոգի:

✅ Մինչև 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում դիմել ռեպրոդուկտոլոգի 1 տարվա ընթացքում հղիության բացակայության դեպքում,
✅ 35 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում դիմել ռեպրոդուկտոլոգի 6 ամսվա ընթացքում հղիության բացակայության դեպքում,
✅ 40 տարեկանից բարձր կանանց՝ հղիություն պլանավորել ռեպրոդուկտոլոգի հետ միասին:
✅ Եթե հայտնի է, որ ամուսնու մոտ կա սպերմոգրամմայի ցուցանիշների խախտում,
✅Եթե հայտնի է, որ կնոջ մոտ առկա են այնպիսի լուրջ գինեկոլոգիական խնդիրներ,ինչպիսիք են՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, էնդոմետրիոզը, ձվարանների ցածր պաշարը և բազմաթիվ այլ խնդիրներ:

Հիշե՛ք, որ անպտղությունը դատավճիռ չէ և ճիշտ մասնագետի դիմելու դեպքում այն լուծելի է♥️:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում #բալիկիսեռ #երեխայիսեռ #սեռիորոշում #սեռիպլանավորում

Հարցման արդյունքում պարզվեց, որ շատերը տեղյակ չեն, որ ապագա բալիկի սեռը «որոշում է» հայրիկը💁🏻‍♂️: Փորձեմ  մաքսիմալ մատչե...
08/09/2022

Հարցման արդյունքում պարզվեց, որ շատերը տեղյակ չեն, որ ապագա բալիկի սեռը «որոշում է» հայրիկը💁🏻‍♂️:

Փորձեմ մաքսիմալ մատչելի ձևով բացատրել, թե ինչով է այն պայմանավորված:

Ապագա բալիկի սեռը որոշվում է իր քրոմոսոմային հավաքակազմով, որը ստանում է հայրիկից և մայրիկից: Կանանց մոտ այն XX է, իսկ տղամարդկանց մոտ՝ XY:
Բալիկին մայրիկը տալիս է X քրոմոսոմ, իսկ հայրիկը կարող է տալ կամ X, կամ Y քրոմոսոմ, և կախված, թե հայրիկը որ քրոմոսոմը կփոխանցի բալիկին՝ որոշվում է ապագա բալիկի սեռը:

Այնպես որ, աղջիկներ ջան, եթե ձեր ամուսինները ձեզանից «պահանջում են» այս կամ այն սեռի բալիկ, ուղարկեք նրանց այս գրառումը և արդեն դուք սկսեք պահանջներ ներկայացնել😄:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում #բալիկիսեռ #երեխայիսեռ #սեռիորոշում #սեռիպլանավորում

Հրաշալի է, երբ տեսնում ես սիրո գեղեցիկ պատմություններ, որոնք վեր են ածվում ընտանիքների:Սակայն մեր իրականության մեջ հատկա...
07/09/2022

Հրաշալի է, երբ տեսնում ես սիրո գեղեցիկ պատմություններ, որոնք վեր են ածվում ընտանիքների:
Սակայն մեր իրականության մեջ հատկապես վերջին շրջանում շատ կանայք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դժվարանում են գտնել այն տղամարդուն, ում հետ կցանկանան ընտանիք կազմել, բալիկներ ունենալ:

Բժշկության ժամանակակից տեխնոլոգիաները եկան ցույց տալու, որ զուգընկեր չունենալը դեռևս չի նշանակում հնարավորություն չունենալ մայրանալու:

Կինը, երբ զգում է, որ անձնական կյանքը դեռևս անորոշ վիճակում է, սակայն մայրանալու ցանկությունը շատ մեծ է, ունի հնարավորություն դիմելու ռեպրոդուկտոլոգի և դոնորական սերմի կիրառմամբ մայրանալու🤰🏻🤱🏻:

Գուցե հենց մայրանալուց հետո կինը կհանդիպի իր կյանքի ուղեկցին, և իմ համոզմունքն է, որ այն տղամարդը, ով կսիրի կնոջը, կսիրի և կընդունի նաև իր բալիկին:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում #դոնորականսերմ #դոնոր

«Մեզ մոտ ոչ մի խնդիր չկա, բայց չեմ հղիանում»Հաճախ եմ լսում այս արտահայտությունը: «Ոչ մի խնդիր չունենք»-ը հարաբերական է, ...
06/09/2022

«Մեզ մոտ ոչ մի խնդիր չկա, բայց չեմ հղիանում»

Հաճախ եմ լսում այս արտահայտությունը:
«Ոչ մի խնդիր չունենք»-ը հարաբերական է, քանի որ, երբ սկսում ես աչքի անցկացնել զույգի անցած հետազոտությունները, հիմնականում պարզվում է, որ զույգը պարզապես թերի է հետազոտված:

Երբեմն էլ,իսկապես, զույգի մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվում, սակայն հղիություն չի լինում, սա կոչվում է «անհայտ պատճառի անպտղություն», և նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման, ինչպիսիք են՝ ներարգանդային սերմնավորումը, արտամարմնային բեղմնավորումը, որոնք էլ տալիս են շատ հարցերի պատասխաններ:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Անպտղությունը դատավճիռ չէ❗️Ճիշտ մասնագետին դիմելու դեպքում այն լուծելի է🤰🏻:Հիշե՛ք, որ բոլորդ անպայման մայրանալու եք🤱🏻: #...
04/09/2022

Անպտղությունը դատավճիռ չէ❗️

Ճիշտ մասնագետին դիմելու դեպքում այն լուծելի է🤰🏻:

Հիշե՛ք, որ բոլորդ անպայման մայրանալու եք🤱🏻:

#բեղմնավորում #հղիություն #անպտղություն #ամբ #արտամարմնայինբեղմնավորում #ներարգանդայինսերմնավորում #գինեկոլոգ #ռեպրոդուկտոլոգ #հղիություն #մայրություն #ձվազատում #օվուլյացիա #էնդոմետրիում

Address

Yerevan-Armenia
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Լիլիթ Գրիգորյան - Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram