Dr. Haykuhi Khachatryan

Dr. Haykuhi Khachatryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Haykuhi Khachatryan, Doctor, Yerevan.

30/05/2023
08/02/2023

098171404

19/01/2023

+37498171404

ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՊՈԼԻՊՄանկաբարձ-գինեկոլոգի էջ #Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի ԽաչատրյանԲջջ. (098)171404Viber` +37498171404Է...
12/12/2022

ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՊՈԼԻՊ
Մանկաբարձ-գինեկոլոգի էջ
#Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

Էնդոոմետրիումի #պոլիպը արգանդի լորձաթաղանթի բարորակ գոյացություն է, որը կազմված է գեղձերից, ֆիբրոզ հենքից և անոթներից: Դրանք կարող են լինել եզակի կամ բազմաթիվ, գտնվել բարակ ոտիկի վրա կամ ունենալ լայն հիմք, ունենալ տարբեր չափեր: Պոլիպները տարբերվում են նաև իրենց հյուսվածաբանական կառուցվածքով(գեղձային, ֆիբրոզ և այլն):
Մինչ այժմ էնդեմոտրիումի պոլիպի առաջացման պատճառներն ու մեխանիզմները վերջնականապես պարզված չեն: Գտնում են, որ առաջացման մեջ դեր ունեն ինչպես հորմոնալ, այնպես էլ ոչ հորմոնալ (բորբոքում, իմունաբանական և այլն) գործոնները:
Էնդոմետրիումի պոլիպները կլինիկորեն կարող են դրսևորվել միջդաշտանային արյունային արտադրությամբ, առատ դաշտանով, իջեցնում են հղիանալու հավանականությունը: Տարբեր տվյալներով(18-62%) էնդոմետրիումի պոլիպների մեծ մասը մնում է անախտանիշ և հայտնաբերվում է պատահական կատարված ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Ախտորոշումը կատարվում է՝ ելնելով գանգատների, անամնեստիկ, ուլտրաձայնային հետազոտության տվյալների վերլուծության հիման վրա: Ախտորոշիչ և բուժական նպատակներով կատարվում է հիստերոսկոպիա: Վերջնական ախտորոշումը հաստատվում է պաթոհյուսվածաբանական հետազոտության միջոցով:
Մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

Արտադրություն սեռական ճեղքից. նորմա, թե ախտաբանությունՄանկաբարձ-գինեկոլոգի էջ #Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի ԽաչատրյանԲ...
11/12/2022

Արտադրություն սեռական ճեղքից. նորմա, թե ախտաբանություն

Մանկաբարձ-գինեկոլոգի էջ
#Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

Նորմայում վերարտադրողական տարիքի կնոջ հեշտոցը չոր չէ. հեշտոցի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են սեկրետ, ինչը խոնավեցնում է այն և ունի պաշտպանական նշանակություն: Նորմայում արտադրությունը չի ուղեկցվում քորով, այրոցի, ցավի զգացումով, կարմրությամբ, չի ունենում տհաճ հոտ:
Դաշտաանային ցիկլի ընթացքում արտադրության բնույթը փոխվում է. դաշտանից հետո այն աղքատ է, թափանցիկ, չունի արտահայտված հոտ: Ցիկլի միջնամասում այն առատանում է, ձեռք է բերում լորձային բնույթ, ձգվող է դառնում: Այնուհետև արտադրությունը քչանում է, դառնում ավելի թանձր, կրեմանման: Սպասվող դաշտանից առաջ կրկին շատանում է:
Հղիների մոտ արտադրությունը, որպես կանոն, շատանում է, այն ավելի ջրիկ է:
Եթե կինն օգտագործում է հակաբեղմնավորիչ հաբեր, արտադրությունն ավելի քիչ է, ինչը վերականգնվում է հաբերի ընդունումը դադարեցնելուց հետո:
Արտադրության բնույթը փոխվում է նաև սեռական հարաբերության ժամանակ. Անպաշտպան հարաբերությունից հետո թափանցիկ մակարդուկների է նմանվում, իսկ մի քանի ժամ անց՝ դառնում ավելի առատ, ջրիկ, սպիտակավուն: Պաշտպանված հարաբերությունից հետո արտադրությունն ավելի սակավ է, կրեմանման:
Եթե արտադդրոությունն ուղեկցվում է քորով, այրոցի զգացումով, ցավով սեռական հարաբերության և միզարձակման ժամանակ, փոխվում է արտադրության հոտը, գույնը կոնսիստենցիան, ապա պետք է դիմել գինեկոլոգի, ով կնշանակի համապատասխան հետազոտություններ և բուժում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

ԻԳԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԳՈՆՈՐԵԱՄանկաբարձ-գինեկոլոգի էջ #Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի ԽաչատրյանԲջջ. (098)171404Viber` ...
10/12/2022

ԻԳԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԳՈՆՈՐԵԱ

Մանկաբարձ-գինեկոլոգի էջ
#Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

#Գոնորեան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է: Հարուցիչը գոնոկոկն է: Ըստ ԱՀԿ տվյալների՝ միայն 2020թ.-ին տեղի է ունեցել գոնորեայով հիվանդացության 82մլն նոր դեպք: Վարակումը տեղի է ունենում գոնորեայով հիվանդի հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու միջոցով: Նորածինը վարակվում է գոնորեայով հիվանդ կնոջ սեռական ուղիներով անցնելիս:
Կանանց մոտ գոնորեան սովորաբար տեղակայվում է միզասեռական օրգանների, ուղիղ աղու, ըմպանի լորձաթաղանթում:
Կլինիկորեն դիտվում է արտադրություն սեռական ճեղքից, քորի, այրոցի զգացում, ցավ սեռական հարաբերության, միզարձակման ժամանակ և այլն: Նախադռան մեծ գեղձերի՝ բարտոլինյան գեղձերի ախտահարման ժամանակ հեշտոցամուտքում շոշափվում է ուռուցքանման գոյացություն, ցավը սաստկանում է քայլելիս, ունենում է պուլսացող բնույթ: Հղիների մոտ գոնորեան բարձրացնում է ինքնաբեր վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Ոչ հազվադեպ գոնորեան կանանց մոտ ունենում է անախտանիշ ընթացք, ինչը կարող է բերել ուշ ախտորոշման և բարդությունների առաջացման:

Մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404
վ

ԱԴԵՆՈՄԻՈԶՄանկաբարձ-գինեկոլոգի էջ #Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի ԽաչատրյանԲջջ. (098)171404Viber` +37498171404Ըստ ԱՀԿ տվյ...
07/12/2022

ԱԴԵՆՈՄԻՈԶ
Մանկաբարձ-գինեկոլոգի էջ
#Մանկաբարձ- #գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում էնդոմետրիոզը հանդիպում է վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց 10%-ի մոտ։ Գինեկոլոգիական հիվանդույունների կառուցվածքում այն զբաղեցնում է երրորդ տեղը՝ բորբոքային հիվանդություններից և արգանդի միոմայից հետո՝ բերելով վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, կայուն ցավային համախտանիշի առաջացման(ավելի մանրամասն նկարագրված է հրապարակման մեջ )։
Արգանդի մարմնի էնդոմետրիոզը կոչվում է ադենոմիոզ։ Տարբերում են ծանրության 4 աստիճան՝ կախված պրոցեսի խորությունից։ Կարող է լինել օջախների, հանգույցների տեսքով կամ կրել տարածուն բնույթ։
Ադենոմիոզի առաջացմանը նպաստող գործոններ են համարվում հորմոնալ խանգարումները, գինեկոլոգիական միջամտությունները(հղիության արհեստական ընդհատում, արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում և այլն), ժառանգական նախատրամադրվածությունը։
Հիմնական կլինիկական դրսևորումներն են՝
• դաշտանի ժամանակ ցավ որովայնի ստորին շրջանում, գոտկատեղում,
• առատ, երկարատև տաշտան,
• դաշտանից առաջ և հետո մուգ շագանակագույն արյունային արտադրություն։
Կարող է դիտվել նաև ցավի և դիսկոմֆորտի զգացում սեռական հարաբերության ժամանակ, սակավարյունություն(ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն և այլն)՝ պայմանավորված տևական, առատ դաշտանով։
ԱԴԵՆՈՄԻՈԶԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ։
Ադենոմիոզի վտանգը կայանում է նրանում, որ երկար ժամանակ կարող է չդրսևորվել, ինչի արդյունքում կանանց մեծ մասը շուտ չի դիմում գինեկոլոգի։ Ժամանակին ախտորոշված ադենոմիոզը համարվում է արդյունավետ բուժման գրավական՝ բարձրացնելով կնոջ կյանքի որակը, հնարավորություն տալով իրագործել վերարտադրողական պլանները։

Մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ. (098)171404
Viber` +37498171404

Address

Yerevan

Telephone

+37498171404

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Haykuhi Khachatryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Haykuhi Khachatryan:

Share

Category