23/12/2022
Պացիենտներիցս մեկը ինձ հարցրեց
— :❓
🤔Եկե՛ք հասկանանք, արդյոք ազդում է քունը ձայնի վրա:❓
👩⚕️Քունը օրգանիզմի կարևոր ֆունկցիա է, այն օգնում է վերականգնել ուժերը ֆիզիկական և մտավոր ծանր աշխատանքից հետո։
Երբ մարդը լիարժեք չի քնում, ապա զգում է իրեն կոտրված, առանց էներգիայի։ 😔
☝️Հիշե’ք լիարժեք քունը գեղեցիկ ձայնի գրավականն է:🥰
Ձայնային ապարատում նույնպես կան մկաններ, որոնք արձագանքում են քնի անբավարարությանը։
Ձայնի տեմբրը պահելու համար՝ երգիչը պետք է խնամքով վերաբերի իր առողջությանը և հետևի քնի ռեժիմին։💯👈
Քնի տևողությունը անհատական է, այն կախված է նյարդային համակարգից։👌
Պետք է հիշել, որ ոչ մի ձայնային վարժություն չի օգնի, եթե Դուք խախտում եք քնի ռեժիմը։☝️
Ի՞նչ գործոններ կօգնեն մեզ քնել։❓
Ձեզ եմ ներկայացնում մի քանի խորհուրդ👇
✅Կարդացե’ք գիրք կամ ամսագիր (ոչ էլեկտրոնային, ինչպես նաև աշխատանքի հետ կապ չունեցող):
✅Հետևե’ք մի շարք քայլերի, որոնք Ձեզ կհիշեցնեն, որ Դուք պատրաստվում եք քնել (մաքրեք ատամները, լվացվեք):
✅Փորձե’ք մեդիտացիա անել։ Հետազոտությունները պարզել են, որ այն ազդում է հոգեկան հավասարակշռվածության վրա։
✅Ընթրիքը պետք է լինի քնից 4 ժամ առաջ:
✅Քնից 30 րոպե առաջ անջատե’ք բոլոր սարքավորումները:
✅Քնից առաջ օդափոխե՛ք սենյակը:
✅Քնի կարգավորմանը կարող են նաև օգնել շնչառական վարժությունները:
Կատարեք տասը խորը ներշնչում՝ աստիճանաբար դանդաղեցնելով ռիթմը:🙌
✅Խորհուրդ չի տրվում պառկել քնելու
շատ ուշ, կամ շատ շուտ:
✅Խորհուրդ է տրվում նաև պահպանել ֆիզիկական ակտիվությունը:
✅Եթե գիշերը վատ եք քնել, խորհուրդ չի տրվում ցերեկվա տասը րոպեանոց քունը:
❌Եթե Ձեր քնի ռեժիմը խախտված է, ապա խորհուրդ չի տրվում այն փորձել կարգավորել կարևոր միջոցառումներից, համերգներից անմիջապես առաջ: Քնի ռեժիմը խորհուրդ է տրվում կարգավորել կարևոր ձայնային ծանրաբեռնվածությունից մոտ մեկ շաբաթ առաջ:
Եթե նյութը օգտակար էր, չմոռանաք դնել Ձեր ❤️-ները:
👩⚕️Լուսինե Գուլիկյան
🏥Բեսթ Լայֆ բժշկական կենտրոն
🏥 Դավիդյանց պոլիկլինիկաներ բժշկական կենտրոն
📱041500303
📱055054069
#ԼՕՌ #քիթ #կոկորդ #ականջ #ֆոնիատր #ֆիբրոսկոպիա