Dr.Lusine Gulikyan - Фониатр / Foniatr

Dr.Lusine Gulikyan - Фониатр / Foniatr Ողջույն
Ես քիթ-կոկորդ-ականջաբան,
ֆոնիատր` Լուսինե Արտյոմի Գուլիկյանն եմ...

Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար անհրաժեշտ է խուսափել ԳԷՌՀ (գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդություն)֊ ից։👩‍⚕️Եթե ...
13/01/2026

Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար անհրաժեշտ է խուսափել ԳԷՌՀ (գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդություն)֊ ից։

👩‍⚕️Եթե ունեք ստամոքսի այրոց և ընդունած սննդի հետհոսք դեպի կոկորդ, ապա ստամոքսի թթվային պարունակությունը առաջացնում է կոկորդի լորձաթաղանթի տեղային վնասում, որն էլ հետագայում բերում է ձայնի խնդիրների։

🤔Իսկ ինչպես խուսափել գաստրոէզոֆագալռեֆլյուքսային հիվանդությունից`
📌Կարգավորեք մարմնի զանգվածը , եթե անհրաժեշտ է նիհարեք։
📌Բացառեք ալկոհոլը, ծխախոտը, սուրճը , շոկոլադը, գազավորված ըմպելիքները։
📌Սնվեք կանոնավոր փոքր չափաբաժիններով։
📌Վերջին սնունդի ընդունումը կազմակերպեք քնելուց երեք ժամ առաջ, ոչ ուշ։
📌Բացառեք կծու, յուղոտ,շատ տաք և սառը սնունդը։
📌Քնեք գլխին փոքր ինչ բարձր դիրք տալով։
📌Ընդունեք դեղորայք միայն բժշկի նշանակմամբ։
📌Գանգատների առկայության դեպքում դիմեք գաստրոէնտեռոլոգի։

#ԼՕՌ
#ֆոնիատր
#ձայն #երգիչներ
#ձայնիխնամք
#ձայնայինխնդիրներ
#ձայնիխռպոտություն
#կոկորդ




20/12/2025

Ստրոբոլարինգոսկոպիա...💚

#ֆոնիատր #առողջձայն #ստրոբոլարինգոսկոպիա #վոկալ #երգ

Շնորհակալություն վստահության համար #ֆոնիատր  #ֆոնիատրերևան  #ստրոբոլարինգոսկոպիա  #առողջձայն  #երգ  #վոկալ
15/12/2025

Շնորհակալություն վստահության համար

#ֆոնիատր #ֆոնիատրերևան #ստրոբոլարինգոսկոպիա #առողջձայն #երգ #վոկալ

🧑‍⚕️Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար խորհուրդ եմ տալիս սահմանափակել սուրճի չափաբաժինը....Դուք նկատել եք , որ մի քանի...
13/12/2025

🧑‍⚕️Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար խորհուրդ եմ տալիս սահմանափակել սուրճի չափաբաժինը....

Դուք նկատել եք , որ մի քանի բաժակ սուրճի օգտագործումից հետո կոկորդում չորություն է առաջանում։

🧑‍⚕️Ինչո՞ւ է դա տեղի ունենում
Կոֆեինը ունի մեղմ միզամուղ ազդեցություն՝ ուժեղացնելով օրգանիզմի ջրազրկումը։ Անբավարար հիդրատացման դեպքում ձայնալարերը կորցնում են իրենց էլաստիկությունը, ավելի վատ են խոնավանում , ինչի հետևանքով մեծանում է ձայնալարերի միկրովնասվածքների և ձայնի խռպոտության վտանգը։

📊Որոշ հետազոտությունների համաձայն՝ օրական 400 մգ-ից ավելի կոֆեինի կանոնավոր օգտագործումը ձայնը մասնագիտորեն օգտագործող մարդկանց մոտ կարող է բերել կոկորդի չորության գանգատների հաճախացման և ձայնի որակի ժամանակավոր նվազման:

✅ ☕Եթե չեք կարող լիովին հրաժարվել սուրճից գոնե`

✔️ Սահմանափակվեք օրական մեկ բաժակով
✔️ Խմեք սննդից հետո, ոչ դատարկ ստամոքսին
✔️ Խուսափեք սուրճից երկարատև խոսելուց կամ երգելուց առաջ
✔️ Սուրճի հետ կամ անմիջապես հետո խմեք մեկ բաժակ ջուր

Եղեք առողջ և տեղեկացված🌿
🧑‍⚕️Ֆոնիատր` Լուսինե Գուլիկյան

#ֆոնիատր #ձայնիառողջություն
#ստրոբոլարինգոսկոպիա
#երգ #վոկալ #երգիչներ

Երբ աշխատանքային օրդ լցվում է այս հրաշքների սիրով ու ջերմությամբ💚💚💚 #ԼՕՌ  #կոկորդ  #ձայն  #ձայնալար  #ֆիբրոլարինգոսկոպիա...
13/12/2025

Երբ աշխատանքային օրդ լցվում է այս հրաշքների սիրով ու ջերմությամբ💚💚💚

#ԼՕՌ #կոկորդ #ձայն #ձայնալար #ֆիբրոլարինգոսկոպիա #ադենոիդ #քթիմիս #ստրոբոլարինգոսկոպիա
#երգ #վոկալ

👩‍⚕️Առողջ և գեցեցիկ ձայն ունենալու համար խորհոիւրդ եմ տալիս կարգավորել քունը...🤔Եկե՛ք հասկանանք, արդյոք ազդում է քունը ձ...
12/12/2025

👩‍⚕️Առողջ և գեցեցիկ ձայն ունենալու համար խորհոիւրդ եմ տալիս կարգավորել քունը...

🤔Եկե՛ք հասկանանք, արդյոք ազդում է քունը ձայնի վրա:❓

Քունը օրգանիզմի կարևոր ֆունկցիա է, այն օգնում է վերականգնել ուժերը ֆիզիկական և մտավոր ծանր աշխատանքից հետո։

Երբ մարդը լիարժեք չի քնում, ապա զգում է իրեն կոտրված, առանց էներգիայի։ 😔

☝️Հիշե’ք լիարժեք քունը գեղեցիկ ձայնի գրավականն է:🥰

Ձայնային ապարատում նույնպես կան մկաններ, որոնք արձագանքում են քնի անբավարարությանը։
Ձայնի որակը պահպանելու համար՝ երգիչը պետք է խնամքով վերաբերի իր առողջությանը և հետևի քնի ռեժիմին։💯👈

Քնի տևողությունը անհատական է, այն կախված է նյարդային համակարգից։👌

Պետք է հիշել, որ ոչ մի ձայնային վարժություն չի օգնի, եթե Դուք խախտում եք քնի ռեժիմը։☝️

Ի՞նչ գործոններ կօգնեն մեզ ավելի լավ քնել։❓

Ձեզ եմ ներկայացնում մի քանի խորհուրդ👇

✅Կարդացե’ք գիրք կամ ամսագիր (ոչ էլեկտրոնային, ինչպես նաև աշխատանքի հետ կապ չունեցող):

✅Հետևե’ք մի շարք քայլերի, որոնք Ձեզ կհիշեցնեն, որ Դուք պատրաստվում եք քնել (մաքրեք ատամները, լվացվեք):

✅Փորձե’ք մեդիտացիա անել։ Հետազոտությունները պարզել են, որ այն ազդում է հոգեկան հավասարակշռվածության վրա։

✅Ընթրիքը պետք է լինի քնից 4 ժամ առաջ:

✅Քնից 30 րոպե առաջ անջատե’ք բոլոր սարքավորումները:

✅Քնից առաջ օդափոխե՛ք սենյակը:

✅Քնի կարգավորմանը կարող են նաև օգնել շնչառական վարժությունները:
Կատարեք տասը խորը ներշնչում՝ աստիճանաբար դանդաղեցնելով ռիթմը:🙌

✅Խորհուրդ չի տրվում պառկել քնելու
շատ ուշ, կամ շատ շուտ:

✅Խորհուրդ է տրվում նաև պահպանել ֆիզիկական ակտիվությունը:

✅Եթե գիշերը վատ եք քնել, խորհուրդ չի տրվում ցերեկվա տասը րոպեանոց քունը:

❌Եթե Ձեր քնի ռեժիմը խախտված է, ապա խորհուրդ չի տրվում այն փորձել կարգավորել կարևոր միջոցառումներից, համերգներից անմիջապես առաջ: Քնի ռեժիմը խորհուրդ է տրվում կարգավորել կարևոր ձայնային ծանրաբեռնվածությունից մոտ մեկից երկու շաբաթ առաջ:

Եթե նյութը օգտակար էր, չմոռանաք դնել Ձեր ❤️-ները:

👩‍⚕️Լուսինե Գուլիկյան
📱055054069


#ԼՕՌ #քիթ #կոկորդ #ականջ #ֆոնիատր, # ստրոբոսկոպիա #առողջձայն #վոկալ #երգ #երգիչ

11/12/2025

👩‍⚕️ Ինչպես պահպանել առողջ և գեղեցիկ ձայնը❓❓

💚 Խորհուրդ 💚

👩‍⚕️Ձայնը չվնասելու համար դադարեցրեք ծխելը, նամանավանդ եթե դուք ձայնի պրոֆեսիոնալ եք (մասնագիտության բերումով շատ եք օգտագործում Ձեր ձայնը).

📌Ձխելը մեծացնում է բերանի խոռոչի , ըմպանի և կոկորդի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը։

📌Շատ կարևոր է նաև պասիվ ծխելը.
Եթե ծխողը դուք չեք, այլ Ձեր հարազատը, կամ Ձեր ներկայությամբ ինչ որ մեկը , ապա խնդրեք նրանց որպեսզի ձեր ներկայությամբ չծխեն։

📌 Ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով կոկորդի լորձաթաղանթը վնասվում է, ինչը բացասաբար է անդրադառնում ձայնի որակի վրա։

👩‍⚕️Եղեք տեղեկացված, եղեք առողջ 💚

#ԼՕՌ
#ֆոնիատր
#ԼուսինեԳուլիկյան
#ձայն
#առողջձայն, #ստրոբոսկոպիա #ֆոնիատրերևան
#фониатр #фониатререван #стробоскопия

Շնորհակալություն վստահության համար #երգ  #երգիչ  #վոկալ  #ձայն  #ձայնալար  #առողջձայն  #ֆոնիատր  #ստրոբոսկոպիա  #ստրոբոլ...
10/12/2025

Շնորհակալություն վստահության համար

#երգ #երգիչ #վոկալ #ձայն #ձայնալար #առողջձայն #ֆոնիատր #ստրոբոսկոպիա #ստրոբոլարինգոսկոպիա

👩‍⚕️Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար ... ✅ Օգտագործեք տան օդը խոնավեցնող սարքեր🔥Տարվա այս սեզոնին , երբ միացված է ջե...
10/12/2025

👩‍⚕️Առողջ և գեղեցիկ ձայն ունենալու համար ...


✅ Օգտագործեք տան օդը խոնավեցնող սարքեր

🔥Տարվա այս սեզոնին , երբ միացված է ջեռուցումը տան օդը չորանում է և սա բացասաբար է անդրադառնում ձայնի որակի վրա ։

✅ Օրվա ընթացքում խմեք շատ ջուր (1.5-2լ)

📌 Խոսելիս , երգելիս կոկորդի լորձաթաղանթը ջրազրկվում է , որպեսզի կարգավորենք մեր օրգանիզմի ջրային բալանսը, պետք է խմել շատ ջուր...

✅Ջուր խմելով կպահպանեք կոկորդի լորձաթաղանթի անհրաժեշտ խոնավությունը, և կօգնենք որ ձայնալարերը իրենց ակտիվ աշխատանքի ժամանակ չվնասվեն։

Եղեք առողջ, եղեք տեղեկացված 💚
👩‍⚕️Լուսինե Գուլիկյան

#Լօռ #ֆոնիատր #ԼուսինեԳուլիկյան #կոկորդ #ձայն #ֆոնիատրերևան

Շնորհակալություն վստահության համար #երգ  #երգիչ  #վոկալ  #ձայն  #առողջձայն  #ձայնալար
08/12/2025

Շնորհակալություն վստահության համար
#երգ #երգիչ #վոկալ #ձայն #առողջձայն
#ձայնալար

Address

ֆանարջյան 55
Yerevan
ԴԱՎԹԱՇԵՆ4-ՐԴԹԱՂԱՄԱՍ33/3

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37455054069

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Lusine Gulikyan - Фониатр / Foniatr posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Lusine Gulikyan - Фониатр / Foniatr:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram