Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ

Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ Մանկական վիրաբույժ, ուրոլոգ

🔴 ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ❓ - Երեխաս անընդհատ բողոքում է որովայնի շրջանում ունեցած ցավերից: Ի՞նչ խնդիր կարող ...
11/01/2023

🔴 ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

❓ - Երեխաս անընդհատ բողոքում է որովայնի շրջանում ունեցած ցավերից: Ի՞նչ խնդիր կարող է լինել:

💬 - Դա շատ հաճախ հանդիպող և տարածված երևույթ է երեխաների շրջանում, որի պատճառը կարող է շատ լուրջ լինել: Որովայնի ստորին աջ հատվածում սուր ցավերը կարող են վկայել կույրաղիքի բորբոքման մասին: Այդ դեպքում երեխային պետք է անհապաղ տեղափոխել հիվանդանոց։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

🔹 Ապենդիցիտը կույր աղու որդանման ելունի բորբոքումն է: Առավել հաճախ հանդիպում է 9-12 տարեկան երեխաների շրջանում: Հիվանդությունը սկսվում է որովայնի ցավով, որը կարող է ուժեղանալ կամ թուլանալ, սակայն ամբողջությամբ չի անցնում, կարող է դիտվել սրտխառնոց, ջերմության բարձրացում: Ցավերը սկզբում կարող են լինել ամբողջ որովայնով, հետո տեղակայվել աջ զստափոսի շրջանում: Վերը նշված գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել մանկական վիրաբույժի:

🔹 Եթե բժշկի զննման, հետազոտությունների, տարբերակիչ ախտորոշման արդյունքում հաստատվում է սուր ապենդիցիտ ախտորոշումը, ցուցվում է վիրահատություն շտապ կարգով:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

✝️ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ 🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ
05/01/2023

✝️ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ
🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս
🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ

❄🎄Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:🥂Մաղթում եմ բոլորին ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային...
30/12/2022

❄🎄Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
🥂Մաղթում եմ բոլորին ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

 #ՀԻԴՐՈՑԵԼԵ. Ի՞նչ պետք է իմանալ այս մասին🔵 Ամորձու շուրջը՝ պատյանների միջև հեղուկի կուտակումն է: Այն տղա երեխաների շրջան...
28/12/2022

#ՀԻԴՐՈՑԵԼԵ. Ի՞նչ պետք է իմանալ այս մասին

🔵 Ամորձու շուրջը՝ պատյանների միջև հեղուկի կուտակումն է: Այն տղա երեխաների շրջանում տարածված խնդիր է և ուշադիր լինելու դեպքում շատ հեշտ կարելի է նկատել:
Երեխայի ամորձիները ներարգանդային կյանքում սաղմնադրվում են պտղի որովայնում, այնուհետև աստիճանաբար , իջնում են դեպի փոշտը:
Որովայնը ներսից ծածկող թաղանթը աճուկային շրջաններում արտափքումներ արաջացնելով, թունելի նման տարածություն է ստեղծում (բունոցային ելուն), որոնցով ամորձիները իջնում են: Այնուհետև վերջինս նորմայում խցանվում, վերանում է:

Երբ խախտվում է խցանման պրոցեսը, կարող են առաջանալ 3 հիվանդություններ՝

🔹 ճողվածք (երբ հաղորդակցությունը լայն է),
🔹 հիդրոցելե (երբ հաղորդակցությունը նեղ է և միայն հեղուկը կարող է որովայնից լցվել),
🔹 սերմալարի կիստա (երբ երկու ծայրերում խցանված է, բաց է միայն միջնահատվածում):

Հիվանդության միակ արդյունավետ բուժումը վիրահատական եղանակն է, երբ հեռացվում է հեղուկը և ամորձապատյանը:

Այս հիվանդության կանխարգելման համար հարկ է ժամանակին բուժել ամորձու և դրա հավելումների բորբոքային հիվանդությունները:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ❓- Հարգարժան բժիշկ, վերջերս, փոքրիկիս լողացնելու ժամանակ աճուկային հատվածում ուռածություն նկատեցի...
21/12/2022

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ

❓- Հարգարժան բժիշկ, վերջերս, փոքրիկիս լողացնելու ժամանակ աճուկային հատվածում ուռածություն նկատեցի: Հնարավո՞ր է, որ դա աճուկային ճողվածք լինի, ինչպե՞ս է այն դրսևորվում:

💬- Երեխաների լողացնելիս կամ հագուստ հագցնելիս հարկավոր է ուշադիր լինել աճուկային հատվածներին։ Եթե նկատում եք ուռածություն, այտուցներ, ապա շտապ հարկավոր է դիմել մանկական վիրաբույժի։

ԱՀԱ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

🔹 Սուր ցավ որովայնում
🔹 Աճուկի կամ պորտի ուռածություն, այտուց
🔹 Դժվարություն՝ միզելիս
🔹 Անհանգստություն և ցավ հոդերում, մկաններում
🔹 Մեջքի ցավեր
🔹 Կղանքի խանգարում, երկարատև փորկապություններ՝ ցավերով
🔹 Պարբերաբար ջերմության բարձրացում՝ առանց ՍՇՎ նշանների
🔹 Ցանկացած տրավմայից հետո
🔹 Ամորձու չափերի մեծացում, առնանդամի գլխիկի բացվելու անհնարինություն

Սիրելի ծնողներ, հիշեք՝ ժամանակին խնդիրը չախտորոշելու ու չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Եղեք ուշադիր ձեր փոքրիկների հանդեպ և անպայման ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ🔴 Սա բավականաչափ բարդ խնդիր է, քանի որ հաճախ դրան...
15/12/2022

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ

🔴 Սա բավականաչափ բարդ խնդիր է, քանի որ հաճախ դրանք ընթանում են առանց ախտանշանների։

⚠ ՀԻՇԵՔ՝ ախտանշանների բացակայությունը դեռ չի նշանակում, որ փոքրիկին հետ պետք չէ այցելել ուրոլոգին:

Մինչև 1, 3 և 14 տարեկան դառնալը կանխարգելիչ հետազոտությունները պարտադիր են:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

🔹 Ուշադրություն դարձրեք երեխայի արտաքին սեռական օրգանների անատոմիայի առանձնահատկություններին
🔹 Հետևեք հիգիենային (հաճախ փոխեք տակդիրը, ճիշտ լվացումներ կատարեք, սովորեցրեք հիգիենայի կաննոները)։
🔹 Զրուցեք երեխայի հետ, որպեսզի նա չվախենա հայտնել ձեզ իրեն անհանգստացնող խնդիրների մասին: Երեխան չպետք է ամաչի ծնողի հետ խոսել այդ մասին:

Սիրելի ծնողներ, հիշեք՝ ժամանակին խնդիրը չախտորոշելու ու չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Եղեք ուշադիր ձեր փոքրիկների հանդեպ և անպայման ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ💬 -Շուտով ծնվելու է իմ փոքրիկը և շատ եմ ուզում իմանալ, թե ուրոլոգիական ի՞նչ խնդիրներ ...
07/12/2022

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

💬 -Շուտով ծնվելու է իմ փոքրիկը և շատ եմ ուզում իմանալ, թե ուրոլոգիական ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ երեխան մինչև 1 տարեկան դառնալը։

ℹ -Մինչև 1 տարեկան փոքրիկների հնարավոր պաթոլոգիաներից են՝

📍 Հիպոսպադիան. առնանդամի ու միզուկի բնածին արատ է, որին հատուկ են՝ թլիպի ճեղքվածությունը, առնանդամի ծռվածությունը, միզուկի արտաքին բացվածքի ստորադիր տեղակայությունը։
📍 Հիդրոցելեն. ամորձու թաղանթների արանքում (չսերտաճած բունոցային ելունի մեջ) հեղուկի կուտակումն է։
📍 Կրիպտոխրիզմը. համարվում է զարգացման բնածին արատ, որի դեպքում ամորձիներից մեկը կամ երկուսը միասին թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ։

Սիրելի ծնողներ, հիշեք՝ ժամանակին խնդիրը չախտորոշելու ու չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ: Եղեք ուշադիր ձեր փոքրիկների հանդեպ և անպայման ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ❓ - Տղաս 8 տարեկան է, նկատել եմ, որ ունի միզարձակման խնդիրներ: Արդյո՞ք դա վտանգավոր է, թե կարող է...
30/11/2022

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ
❓ - Տղաս 8 տարեկան է, նկատել եմ, որ ունի միզարձակման խնդիրներ: Արդյո՞ք դա վտանգավոր է, թե կարող է ինքն իրեն անցնել:

💬 - Եթե տղա երեխաներ դժվարությամբ են միզարձակում, հարկավոր է շտապ՝ մեկ օրվա ընթացքում, դիմել մանկական վիրաբույժի կամ մանկական ուրոլոգի: Եթե բժիշկ չեք և չեք կարողանում գնահատել միզելու ժամանակ ցավի պատճառը, ապա չի կարելի հույսը դնել «միգուցե»-ի և «ինքն իրեն կանցնի»-ի վրա: Ուշացման հետևանքները կարող են շատ տխուր լինել։

🔹 Միաժամանակ, եթե փոքրիկը արդեն բավական երկար ժամանակ ցավոտ միզարձակում է ունենում (շաբաթներ, ամիսներ շարունակ), ապա գիշերվա կեսին բժշկի շտապելն իմաստ չունի: Ուղղակի պետք է անպայման հերթագրվել և այցելել ուրոլոգի:

🔹 Եթե միզարձակման ժամանակ սուր ցավեր են և միաժամանակ նկատվում է այտուց, առնանդամի գլխիկի կարմրություն կամ ոչ բնորոշ արտադրություն միզուկից, անհապաղ պետք է դիմել մասնագետի: ☝🏻

Միայն բժշկի և ծնողի ՀԱՄԱՏԵՂ ջանքերը կարող են արդյունավետ լինել և ազատել երեխային առողջական խնդիրներից:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

 #ՊԱՐԱՖԻՄՈԶ⠀❓Ինչո՞ւ պետք է անպայման դիմել մասնագետի🙂⠀Պարաֆիմոզն առնանդամի գլխիկի օղակումն է, որի ժամանակ թլիպը օղից հնար...
23/11/2022

#ՊԱՐԱՖԻՄՈԶ

❓Ինչո՞ւ պետք է անպայման դիմել մասնագետի🙂

Պարաֆիմոզն առնանդամի գլխիկի օղակումն է, որի ժամանակ թլիպը օղից հնարավոր չէ հանել: Արդյունքում՝ խանգարվում է արյան շրջանառությունը և առնանդամի գլխիկի սնուցումը թթվածնով: Այս ամենի պատճառով կարող է առաջանալ անգամ առնանդամի գլխիկի նեկրոզ:

ՊԱՐԱՖԻՄՈԶ-ի դեպքում պահանջվում է անհետաձգելի բժշկական օգնություն։ 😱

Ի՞նչ կարող են նկատել ծնողները

🔹 Այտուցվածության պատճառով առաջացած առնանդամի գլխիկի սուր ցավ (խանգարվում է առնանդամի գլխիկը մատակարարող արյան արտահոսքը):

🔹 Գլխիկի փակելու փորձի դեպքում ցավի ուժեղացում

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐԱՖԻՄՈԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹԼԻՊԻ ՈՒԺՈՎ ԲԱՑՈՒՄՆ Է։

Տղաների կեսը ծնվում է ֆիզիոլոգիական ֆիմոզով, և առնանդամի գլխիկը լիովին կարելի է մերկացնել միայն սեռական հասունացման սկզբնական շրջանում։
Ծնողների ինտենսիվ և ուժային միջամտությունները, որով փորձում են մերկացնել գլխիկը, բերում են պարաֆիմոզի առաջացման։

Բացի դրանից, ծնողներն ավելորդ ակտիվություն են ցուցաբերում սեռական օրգանների լվացման ժամանակ, երբ տղայի մոտ ֆիզիոլոգիական ֆիմոզ կա. գլխիկն ազատվում է, սակայն թլիպի անբավարար զարգացման հետևանքով այն արագ սեղմվում է։

Սիրելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ձեր երեխաների առողջության հանդեպ և խնդիրների դեպքում ժամանակին դիմեք մասնագետի:

📞+374 93 05 88 80
🏥 Արաբկիր բժշկական կենտրոն
🔻 Մամիկոնյանց 30

Кто может ко мне записаться и какие патологии я оперирую.Патологии хирургического профиля:🔹 Хирургическое лечение паховы...
16/11/2022

Кто может ко мне записаться и какие патологии я оперирую.

Патологии хирургического профиля:

🔹 Хирургическое лечение паховых и пупочных грыж
🔹 Иссечение образований наружной локализации: невусов, атером, фибром, липом.

Диагностика и лечение врожденных и приобретенных заболеваний урологического профиля.
Оперативное лечение таких заболеваний как:
🔹 крипторхизм (неопущение яичка)
🔹 искривление полового члена
🔹 скрытый половой член
🔹 фимоз
🔹 лечение варикоцеле малоинвазивными 🔹 методами(лапароскопическая операция)
🔹 водянка яичка
🔹 киста семенного канатика
🔹 киста придатка яичка

📍 Уважаемые родители, обратите внимание на здоровье своих детей и в случае возникновения проблем обращайтесь к специалисту.
📞 Запись на прием к врачу по телефону +374 93 05 88 80.
🏥 Наш адрес: Мамиконянц 30, Медицинский центр Арабкир.

🔵 Детский хирург, уролог Андраник Симонян. Занимается профилактикой, диагностикой и лечением заболеваний мочеполовой си...
09/11/2022

🔵 Детский хирург, уролог Андраник Симонян. Занимается профилактикой, диагностикой и лечением заболеваний мочеполовой системы у детей в возрасте 0-18 лет, проблемами пороков детского возраста, требующих оперативного (хирургического) лечени

⁉ При каких симптомах у ребенка необходимо обратиться к детскому урологу?
🔹 ребенок чувствует боль при мочеиспускании
🔹 цвет и запах мочи кажутся тревожными
🔹 изменилась частота мочеиспускания (ребенок стал ходить в туалет чаще или реже, чем обычно)
🔹 Трудно удерживать мочу - ребенок не доходит до туалета
🔹 имеются отклонения от нормы в исследовании мочи
🔹 есть аномалии в реакции мочевыводящих путей
🔹 У ребенка высокая температура (39-40 и выше), но явных причин нет.
🔹 болит поясница или низ живота
🔹 у ребенка врожденная патология мочевыводящих путей (гидронефроз, уретрогидронефроз и др.)
🔹 при проблемах половых органов ребенка (боль, покраснение, отечность, выделения).
🔹 ночной энурез

Все урологические проблемы легко и быстро лечатся, если вовремя обратиться к специалисту. Но, следует помнить, что отсутствие жалоб и тревожных симптомов не означает, что вашему ребенку не нужен уролог.

Возраст для посещения уролога
👶 в 1 год
👦 в возрасте 3 лет
👨‍🦱 в возрасте 14 лет

На этих стадиях необходимо водить ребенка на профилактические осмотры.
✔ раннее выявление врожденных дефектов
✔ правильное развитие половых органов
✔ для профилактики или раннего выявления различных заболеваний половых органов.

По статистике, чаще всего к детскому урологу обращаются родители детей 4-6 лет, так как в этом возрасте дети не могут в полной мере поддерживать гигиену половых органов и существует риск развития инфекционно-воспалительных заболеваний.

📍 Уважаемые родители, обратите внимание на здоровье своих детей и в случае возникновения проблем обращайтесь к специалисту.

📞 Запись на прием к врачу по телефону +374 93 05 88 80.
🏥 Наш адрес: Мамиконянц 30, Медицинский центр Арабкир.

ՈՒՐԵՏՐԻՏԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ Այս դեպքում նկատվում է միզուկի բորբոքում, որն առավել հաճախ ունի ինֆեկցիոն ծագում։ ՊԱՏՃԱՌՆԵՐ...
02/11/2022

ՈՒՐԵՏՐԻՏԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Այս դեպքում նկատվում է միզուկի բորբոքում, որն առավել հաճախ ունի ինֆեկցիոն ծագում։

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

🔹 Իմունիտետի նվազում
🔹 Գերսառեցում
🔹 Սխալ սննդակարգ (միզուկի գրգռում ու բորբոքում առաջանում է թթու, կծու, աղի, մթերքների չարաշահման հետևանքով)
🔹 Ինտիմ հիգիենայի կանոնների ոչ պատշաճ կատարում
🔹 Միզասեռական համակարգի վարակիչ և բորբոքային պաթոլոգիաներ
🔹 Ցիստիտ (միզապարկի բորբոքում)
🔹 Աղջիկների արտաքին սեռական օրգանների բորբոքում
🔹 Առնանդամի գլխիկի բորբոքում
🔹 Պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) տղաների մոտ
🔹 Միզուղիների համակարգի զարգացման բնածին անոմալիաներ

Ախտանշանները ՏՂԱՆԵՐԻ մոտ

📍 մուգ, պղտոր մեզ՝ արյան հետքերով
📍 հաճախակի միզարձակում
📍 միզուկից թարախի արտադրություն

Ախտանշանները ԱՂՋԻԿՆԵՐԻ մոտ

📍 ցավ՝ որովայնի ստորին հատվածում
📍 ցավ՝ միզելու ժամանակ
📍 սեռական օրգանների քոր
📍 հաճախակի միզարձակում

Հիվանդության առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ուրոլոգի՝ անցնելով հետազոտություն։
Բուժման բացակայության դեպքում, ուրետրիտը կարող է դառնալ քրոնիկ, առաջացնել բորբոքային պրոցեսներ միզապարկում, երիկամներում, ամորձիներում։ Ժամանակի ընթացքում քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել անպտղության:

Սիրելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ձեր երեխաների առողջության հանդեպ և խնդիրնեի դեպքում ժամանակին դիմեք մասնագետի:

📞 Բժշկին այցելելու համար հերթագրվեք ՝ զանգահարելով +374 93 05 88 80 հեռախոսահամարով:
🏥 Մեր հասցեն է՝ Մամիկոնյանց 30, Արաբկիր բժշկական կենտրոն:

Address

Mamikoniants 30
Yerevan
0014

Telephone

+37493058880

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Andranik Simonyan / մանկական վիրաբույժ, ուրոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category