21/11/2025
Դե Կեռվեյին տենոսինովիտը(De Quervain tenosynovitis) հիմնականում կանանց մոտ հանդիպող խնդիր է, որը առաջանում է որպես մասնագիտական մոնոտոն շարժումների արդյունքում(երաժիշտ, վարսավիր, խոհարար և այլն) կամ նորածնի հետ խնամքով պայմանավորված՝ հիմքում հաճախ ունենալով հորմոնալ դիսբալանսը, ինչպես նաև վնասվածքների հետևանքով։ Դրսևորվում է սաստիկ ցավով և այտուցով՝ դաստակի շրջանում, բութ մատի հիմի պրոյեկցիայով։ Ջլաբունոցի հաստացման և բորբոքային այտուցի արդյունքում՝ բութ մատի և դաստակի շարժումները դառնում են շատ ցավոտ։ Բուժումը սկզբնական շրջանում դեղորայքային է, իսկ ոչ արդյունավետության դեպքում՝ տեղային ներարկման կամ վիրաբուժական եղանակով
#միկրովիրաբույժ
#գանգլիոն
#ԴեԿերվեյն