Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի  գիտական կենտրոն հենաշարժական համակարգի վնասվածքներ, հիվանդություննե?

ՎՕԳԿ թիմ❤️
28/12/2022

ՎՕԳԿ թիմ❤️

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն լաբորատորիայի վարիչ Լիրա Մարտունի Գալստյա...
09/11/2022

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն լաբորատորիայի վարիչ Լիրա Մարտունի Գալստյանի ծննդյան օրն էր, իսկ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճառագայթային բաժանմունքի վարիչ Ալլա Արգամի Սանաղյանի ծննդյան օրն է:🎉🎉🎈🎈
ՎՕԳԿ ողջ անձնակազմը, ի դեմս տնօրեն Թեհրան Նավիկյանի, շնորհավորում է կենտրոնի նվիրյալներին՝ մաղթելով քաջառողջություն, երկարակեցություն, ուժ և տոկունություն պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում։ Շնորհակալ ենք Ձեր անմնացորդ նվիրումի, սրտացավության և բարեխիղճ աշխատանքի համար:🙂🫶

Այսօր «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ Ընկերության տնօրեն Թեհրան Ֆրիկի Նավիկյանի ծննդյան օրն է։ 🎉Կե...
04/09/2022

Այսօր «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ Ընկերության տնօրեն Թեհրան Ֆրիկի Նավիկյանի ծննդյան օրն է։ 🎉
Կենտրոնի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է տնօրենին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ, անձնական և գործնական բոլոր նպատակների, ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունավետ իրագործում: 🙂

✅Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի սույն թվականի մայիսի 25-ի թիվ 153-Ա հրամանով Թեհրան Նավիկյանը նշանակվել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: ✔⤵️

▪️Թեհրան Ֆրիկի Նավիկյանը ծնվել է 1976 թ. սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում:
▪️1982-1993 թթ. սովորել և ավարտել է տեղի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
▪️1994-1996 թթ. զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԶՈՒ-ում:
▪️1998-2004 թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսաանում:
▪️2004-2007 թթ. սովորել և ավարտել է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի արդինատուրան:
▪️2008-2009 թ. աշխատել է թիվ 3 կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում:
▪️2009 թ.-ից մինչ օրս աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում:
▪️Ամուսնացած է, ունի 3 երեխա:

02/09/2022

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտ ամսվանից «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ Ընկերությունը COVID-19 կենտրոնից ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է մասնագիտական ուղղվածությամբ:
Մեր կենտրոնում լիարժեքորեն գործում են հետևյալ ծառայությունները.
1. Մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական,
2. Մեծահասակների վնասվածքաբանական և օրթոպեդիական,
3. Հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների,
4. Ընդհանուր վիրաբուժական,
5. Դիմածնոտային,
6. Պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն,
7. Քիթ-կոկորդ, ականջաբանության,
8. Ճառագայթային և լաբորատոր դիագնոստիկայի,
9. Ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական
10. Տեխնիկական օրթոպեդիայի (օրթեզավորում, շինաների և կորսետների պատրաստում) ծառայություններ:

Այժմ ներկայացնենք մի քանի փաստ, թե ինչու պետք է վստահեք հենց ՎՕԳԿ-ին.
• ՎՕԳԿ-ն համալրված է ախտորոշման, բուժման ժամանակակից տեխնիկական միջոցներով:
• Մեր կենտրոնում իրենց գործունեությունն են ծավալում հանրապետությունում հայտնի և մեծ հեղինակություն վայելող մասնագետներ:
• Ներկայումս ՎՕԳԿ-ում կատարվում են օրթոպեդիական և վնասվածքաբանական ցանկացած բարդության վիրահատություններ և կենտրոնի հագեցվածությունը լիարժեքորեն ապահովում է վերոնշված ծավալը:

Պետք է նաև նշենք, որ մեր կենտրոնում գործող հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների ծառայությունը հանրապետությունում միակն է, ինչում իրենց մասնագիտական մեծ դերն ունեն մի քանի տասնյակ տարիներ թարախային բարդություններով զբաղվող մեր փորձառու մասնագետները:

հենաշարժական համակարգի վնասվածքներ, հիվանդություննե?

Հունիսի 21-ը՝ Բուժաշխատողի օր:👩‍🔬👨‍🔬Սիրելի՛ բուժաշխատողներ, գործընկերներ,ՎՕԳԿ տնօրինությունը, իր աշխատակիցների գլխավորու...
21/06/2022

Հունիսի 21-ը՝ Բուժաշխատողի օր:👩‍🔬👨‍🔬

Սիրելի՛ բուժաշխատողներ, գործընկերներ,

ՎՕԳԿ տնօրինությունը, իր աշխատակիցների գլխավորությամբ, ի սրտե շնորհավորում է բոլորին մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը բացառիկ է, քանզի ձեր անմնացորդ նվիրումի, սրտացավ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և պատասխանատվության, հոգատար և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը` առողջությունը, հաճախ նաև կյանքը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում ենք ձեզ աշխատանքային մեծ հաջողություններ, անձնական երջանկություն, բարեկեցություն և, իհարկե, քաջառողջություն: Շնորհակալ ենք ձեր ամենօրյա անձնվեր աշխատանքի, պատասխանատու և պատվարժան առաքելության համար:

Հարգանքով՝ Թ. Նավիկյան

#ՎՕԳԿ
#բուժաշխատողիօր

 #ռինոպլաստիկա  #ռինոսեպտոպլաստիկա  #սեպտոպլաստիկա  #ринопластика  #риносептопластика📍Հարգելի՛ քաղաքացիներ,Սիրով հիշեցնո...
07/06/2022

#ռինոպլաստիկա #ռինոսեպտոպլաստիկա #սեպտոպլաստիկա #ринопластика #риносептопластика

📍Հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրով հիշեցնում ենք, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում կատարվում է քթի պլաստիկ վիրահատություն, ինչպես նաև քթի շնչառական խնդիրների վիրահատական բուժում:👃

✅Հերթագրման կամ խորհրդատվության համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել մեր հեռախոսահամարին: Նշենք, որ խորհրդատվությունը անվճար է:

Բժիշկ՝ Dr. Marut Hovhannisyan👨‍🔬

👨‍👩‍👧‍👦Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: ✅Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացր...
31/05/2022

👨‍👩‍👧‍👦Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
✅Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
📌«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը», երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը համարելով, նույնպես միանում է այդ միջոցառումների:
📌Տեղեկացնում ենք, որ վաղը՝ հունիսի 1-ին, ՎՕԳԿ տնօրինության կողմից հայտարարվում է բաց դռների օր. մանկական բժիշկ-օրթոպեդ վնասվածքաբանի կողմից 0-18 տարեկան երեխաների խորհրդատվությունը կկատարվի անվճար հիմունքներով (նշենք, որ լրացուցիչ այլ հետազոտությունները կլինեն վճարովի):
Հարգանքներով՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»

 #գործկա՝ ռենտգեն-տեխնիկի և համաճարակաբանի«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում ռ...
28/04/2022

#գործկա՝ ռենտգեն-տեխնիկի և համաճարակաբանի

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում ռոնտգեն-տեխնիկների և համաճարակաբանների:

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և դիմելու համար ուղարկել CV scto@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010-65-40-30:

Այսօր ՎՕԳԿ-ում կատարվել է եզակի բարդ վիրահատություն. 1) Ազդրոսկրի շտկող օսթեոտոմիա, ՄՕՍ2) Ացետաբուլոպլաստիկա Նախնական ախ...
21/04/2022

Այսօր ՎՕԳԿ-ում կատարվել է եզակի բարդ վիրահատություն.
1) Ազդրոսկրի շտկող օսթեոտոմիա, ՄՕՍ
2) Ացետաբուլոպլաստիկա

Նախնական ախտորոշումը «Մանկական ուղեղային կաթված(ՄՈՒԿ,ДЦП), սպաստիկ տետրապլեգիա բարդացած ձախ ազդրի ենթահոդախախտով»

#ՄՈՒԿ, #ДЦП, #Հոդախախտ, #Вывих

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը հրավիրում է  #ՇԱՀԱՎԵՏ համագործակցության փորձառու բժիշկների: ✅ Վնասվածք...
04/04/2022

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը հրավիրում է #ՇԱՀԱՎԵՏ համագործակցության փորձառու բժիշկների:

✅ Վնասվածքաբան օրթոպեդների
✅ Դիմածտոտային և պլաստիկ վիրաբույժների
✅ Ընդհանուր վիրաբույժների
✅ Նյարդավիրաբույժների
✅ Միկրովիրաբույժների

Համագործակցության համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 010-65-40-30:

Սիրով սպասում ենք 🤍

03/03/2022
Երեկ  ՀՀԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը Артак Джумаянաշխատանքային այցով ՎՕԳԿ-ում էր: Փոխնախարարը տեղում ծանոթացել է հիվանդ...
17/02/2022

Երեկ ՀՀԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը Артак Джумаянաշխատանքային այցով ՎՕԳԿ-ում էր: Փոխնախարարը տեղում ծանոթացել է հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին: Շրջայցից հետո՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրող հարցեր:

Address

123 9th Street, Հայաստան
Yerevan
0047

Telephone

+37410650040

Alerts

Be the first to know and let us send you an email when Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն:

Share

Category