Dr. Lusine Aghababyan, Endocrinologist

Dr. Lusine Aghababyan, Endocrinologist Էնդոկրինոլոգիա

😴 Քունը որպես էնդոկրին մոդիֆիկատոր, թերագնահատված նյութափոխանակության ռիսկի գործոն✅Բնակչության մինչև 70%-ը քրոնիկ քնի պա...
27/03/2026

😴 Քունը որպես էնդոկրին մոդիֆիկատոր, թերագնահատված նյութափոխանակության ռիսկի գործոն✅

Բնակչության մինչև 70%-ը քրոնիկ քնի պակաս ունի։ Կլինիկական պրակտիկայում սա մնում է թերագնահատված գործոն, չնայած էնդոկրին կարգավորման վրա իր զգալի ազդեցությանը։

📌 Ինսուլինային ռեզիստենտականություն և քուն:
Նույնիսկ կարճատև քնի պակասը կապված է ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունության նվազման հետ։ Քրոնիկ քնի խանգարումները (կարճ/երկար քուն, անքնություն) ցույց են տալիս հետևողական կապ ինսուլինային ռեզիստենտականության զարգացման և 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման միջև։

📌 Ցիրկադային հորմոնալ դիսռեգուլյացիա:
Քնի կառուցվածքի և ցիրկադային ռիթմերի խանգարումը ազդում է `
— առավոտյան կորտիզոլի ավելացում, սթրեսի նկատմամբ արձագանքի խանգարում:
— աճի հորմոնի սեկրեցիայի նվազում՝ խորը քնի պակասի պատճառով ➡️ հյուսվածքների (մկանների) վերականգնման խանգարում:
— տեստոստերոնի արտադրության նվազում ➡️ լիբիդոյի նվազում, հնարավոր սեռական դիսֆունկցիա:

📌 Ախորժակի և քաշի կարգավորում:
Քնի մասնատումը հանգեցնում է գրելինի և լեպտինի անհավասարակշռության՝
— ⬆️ գրելին ➡️ քաղցի ավելացում
— ⬇️ լեպտին ➡️ հագեցվածության նվազում

Սա հանգեցնում է հիպերֆագիայի՝ բարձր կալորիականությամբ սննդի նախընտրության, և, որպես արդյունք, նպաստում է ճարպակալման զարգացմանը։

📌 Այսպիսով`
— Քնի գնահատումը պետք է լինի 2-րդ տիպի շաքարախտի և ճարպակալման ստանդարտ բուժման մաս
— Քնի օբստրուկտիվ ապնոեի սկրինինգը պարտադիր բաղադրիչ է ԻՌ-ով և ճարպակալմամբ հիվանդների մոտ
— Քնի հիգիենայի շտկումը կարող է դիտարկվել որպես նյութափոխանակության ռիսկերի կառավարման ոչ դեղորայքային միջամտություն:
Բարի գիշեր: Անուշ երազներ😇

#էնդոկրինոլոգ #ճարպակալում #առողջություն #քուն #ռեզիստենտություն

Ողջույն, Հայեր 🌞Մարդիկ հաճախ կարծում են, որ բժշկությունը միայն գիտելիք է, ախտորոշումներ ու դեղեր…Բայց իրականում դա մարդկ...
25/03/2026

Ողջույն, Հայեր 🌞
Մարդիկ հաճախ կարծում են, որ բժշկությունը միայն գիտելիք է, ախտորոշումներ ու դեղեր…

Բայց իրականում դա մարդկանց մասին է☺️

Այն պահերի, երբ պետք է նույն խոսքերը կրկնել 5 անգամ,
բայց ամեն անգամ՝ ավելի մեղմ ու համբերատար…

Այն վայրկյանների, երբ պետք է ուժեղ երևաս,
թեև ներսումդ ամեն ինչ խառնված է։

Այն գիշերների, երբ հոգնած ես,
բայց ինչ-որ մեկի ցավը քեզ չի թողնում հանգիստ քնել։

Բժշկությունը միայն բուժել չէ։
Դա ձեռքը բռնել է, լսել է, լուռ կողքիդ լինելն է։

Ու ամենամեծ ճշմարտությունը, որ ես հասկացա՝
մարդիկ միշտ չեն հիշում, թե ինչ դեղ ես տվել…,
բայց երբեք չեն մոռանում, ինչպես ես վերաբերվել իրենց։
Մի մոռացեք գնահատել նրանց, ովքեր ամեն օր պայքարում են Ձեր և Ձեր հարազատի կյանքի համար, անգամ եթե դա աննկատ է աչքի համար)
Բարի և խաղաղ օր եմ մաղթում բոլորին:

#բժիշկ #էնդոկրինոլոգ #հայմարդ # ծանրօր #հույսհավատսեր❤️❤️❤️

📌 Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ՝ հորմոնալ-մետաբոլիկ խանգարում Գանգատներն են`անկանոն դաշտան, ակնե, մազակալում, քաշի ա...
24/03/2026

📌 Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ՝ հորմոնալ-մետաբոլիկ խանգարում

Գանգատներն են`անկանոն դաշտան, ակնե, մազակալում, քաշի ավելացում, անպտղություն:

💊Բուժումը՝
• Բալանսավորված սնունդ
• Քնի գիգիենա
• Քաշի կոնտրոլ ( հիշեք, որ քաշի 5–10% նվազումը կարող է վերականգնել դաշտանային ցիկլը)
✅Դեղորայքային բուժում` Ինսուլինառեզիստենտության դեպքում նշանակվում է Մետֆորմին, անհրաժեշտության դեպքում նաև հորմոնալ թերապիա:

✍️Վաղ հայտնաբերումը և բուժումը նվազեցնում են՝
• Հղիների (հեստացիոն) դիաբետի զարգացման ռիսկը
• Մետաբոլիկ համախտանիշի ռիսկը
• Անպտղության առաջացման ռիսկը

#էնդոկրինոլոգ #ակնե #դաշտանայինցիկլ #բժիշկ #հեստացիոնդիաբետ

Ակնեն միշտ հորմոնների խախտման հետևանք է՞։Ո՛չ։Մարդկանց մեծամասնության համար ակնեն անկախ վիճակ է, որը չի առաջանում անդրոգե...
23/03/2026

Ակնեն միշտ հորմոնների խախտման հետևանք է՞։

Ո՛չ։

Մարդկանց մեծամասնության համար ակնեն անկախ վիճակ է, որը չի առաջանում անդրոգենների բացարձակ ավելցուկից կամ այլ հորմոնալ խնդիրներից։

Ե՞րբ փնտրել հորմոնալ պատճառներ
📌Անկանոն դաշտան
📌Հիրսուտիզմ՝ մազերի աճ անդրոգեն-կախյալ հատվածներում(դեմք, պարանոց, որովայնի առաջային հատված...)
📌Քաշի արագ ավելացում, նյութափոխանակության խանգարումներ
📌Ձայնի խռպոտացում և վիրիլիզացիայի այլ նշաններ

Այս դեպքերում ակնեն կարող է լինել էնդոկրին խանգարման դրսևորումներից մեկը (օրինակ՝ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ):

Հորմոնալ անալիզները կատարվում են ՄԻԱՅՆ ցուցումների դեպքում, ոչ բոլորի համար, ովքեր ունեն ակնե։

🛌🛌 Մելատոնին — “քնի հորմոն” Մելատոնինը հորմոն է, որը օգնում է մարմնին հասկանալ՝ երբ է ժամանակը քնելու ✅📌Արտադրվում է մթո...
20/03/2026

🛌🛌 Մելատոնին — “քնի հորմոն”

Մելատոնինը հորմոն է, որը օգնում է մարմնին հասկանալ՝ երբ է ժամանակը քնելու ✅

📌Արտադրվում է մթության մեջ

⚠️ Լույսը (հատկապես էկրանի) նվազեցնում է նրա արտադրությունը

📌 Ինչ է անում մելատոնինը
• Ասում է մարմնին՝ “ժամանակն է քնելու”
• Օգնում է քնել ավելի արագ
• Կարգավորում է ներքին ժամացույցը (circadian rhythm)
⚠️ Կարգավորում է քուն–արթուն ռեժիմը

✅Խորհուրդ՝ քնելուց առաջ նվազեցրու էկրանի օգտագործումը, քնիր լիարժեք մթության մեջ

✅Բավարար մելատոնին = լավ քուն

Բարի և խաղաղ գիշեր 🌑🌘🌗🌔

#էնդոկրինոլոգ #մելատոնին #քուն #առողջություն

Քնի որակը շատ կարևոր է ‼️առողջության, հիշողության, տրամադրության և աճի համար (մանկական տարիքում): Ի՞նչն է ազդում քնի որա...
19/03/2026

Քնի որակը շատ կարևոր է ‼️առողջության, հիշողության, տրամադրության և աճի համար (մանկական տարիքում):
Ի՞նչն է ազդում քնի որակի վրա⁉️⁉️
⏰ Քնի ռեժիմ
• Անկանոն ռեժիմը խանգարում է խորը և հանգիստ քնին: Կարևոր է քնել 23:00 ից)
👁 Էկրաններ (հեռախոս, համակարգիչ)
• Քնելուց առաջ էկրանի լույսը նվազեցնում է մելատոնինի արտադրությունը
🧠 Սթրես
• Անհանգստությունը կամ հուզմունքը կարող են խանգարել արագ քնելուն
☕ Սնունդ և ըմպելիքներ
• Կոֆեին (սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, որոշ գազավորված խմիչքներ) → վատացնում է քունը
• Ծանր սնունդը ուշ ժամին նույնպես կարող է խանգարել
🛏️ Միջավայր
• Մութ, հանգիստ և զով սենյակը օգնում է լավ քնել 🌒

#էնդոկրինոլոգ #քուն #մելատոնին #առողջություն

Վահանաձև գեղձի հանգույցների բիոպսիա🤗
18/03/2026

Վահանաձև գեղձի հանգույցների բիոպսիա🤗

☀️ Վիտամին D — ինչու՞ է կարևոր և ե՞րբ, որքա՞ն է պետք օգտագործել‼️Վիտամին D-ն կարևոր է՝🦴 ոսկորների, ատամների ամրության հա...
18/03/2026

☀️ Վիտամին D — ինչու՞ է կարևոր և ե՞րբ, որքա՞ն է պետք օգտագործել‼️

Վիտամին D-ն կարևոր է՝
🦴 ոսկորների, ատամների ամրության համար, կալցիումի ներծծման համար
💪 մկանների աշխատանքի համար
🌏 իմունային և հորմոնալ համակարգին աջակցման համար:

Սակայն վերջին ուղեցույցերը շեշտում են՝
հավելումները պետք է առավելապես ուղղված լինեն ռիսկային խմբերին։

📌Օրական առաջարկվող քանակը`
0–12 ամիս — 400 IU (10 μg)
1–70 տարեկան — 600 IU (15 μg)
>70 տարեկան — 800 IU (20 μg)
Հղի և կրծքով կերակրող կանայք — 600-800 IU

🎯 Ովքեր են համարվում բարձր ռիսկի խմբում`

• նորածիններ և երեխաներ
• ≥65 տարեկան անձինք
• հղի կանայք
• արևի սահմանափակ ազդեցություն ունեցող մարդիկ
• մուգ մաշկ ունեցող անձինք
• ճարպակալում ունեցող մարդիկ
• մալաբսորբցիայի համախտանիշ ունեցող մարդիկ...

Պետք է արդյոք ստուգել վիտամին D⁉️

Նոր ուղեցույցների համաձայն՝

❗ զանգվածային սքրինինգը առողջ բնակչության մոտ չի խորհուրդ տրվում:

Թեստավորումը նպատակահարմար է՝
💊բարձր ռիսկ ունեցող անձանց մոտ
💊կասկածելի կլինիկական իրավիճակներում:

📌 Հիշեցում`
Բավարար մակարդակ՝
25(OH)D ≥ 20 ng/mL (≥50 nmol/L)
Առավելագույն անվտանգ դեղաչափը - 4000 IU‼️
📌Վիտամին D հավելումները ցանկալի է ընդունել բժշկի խորհրդով:

#էնդոկրինոլոգ #վիտամինդ ☀️

Ողջույն🌞🌞🌞Ինչու՞ ենք մշտապես հոգնած զգում մեզ ⁉️Մշտական հոգնածությունը պարզապես «քիչ քնելու» արդյունք չէ։ Երբեմն մեր մար...
16/03/2026

Ողջույն🌞🌞🌞
Ինչու՞ ենք մշտապես հոգնած զգում մեզ ⁉️

Մշտական հոգնածությունը պարզապես «քիչ քնելու» արդյունք չէ։ Երբեմն մեր մարմինը փորձում է մեզ ինչ-որ բան ասել։ Եթե հաճախ զգում եք ուժերի պակաս, պատճառները կարող են լինել տարբեր․

📌Քնի որակի խնդիրներ – նույնիսկ եթե քնում եք 7–8 ժամ, անկանոն քնի ռեժիմը կամ հաճախակի արթնանալը կարող է «խլել» էներգիան։

📌Սթրես և հոգնած միտք – երկարատև լարվածությունը, քրոնիկական սթրեսը կարող է նույնքան ուժ խլել, որքան ֆիզիկական աշխատանքը (կորտիզոլի բարձրացում):

📌Վիտամինների պակաս – հատկապես երկաթի, B12-ի կամ D վիտամինի պակասը հաճախ արտահայտվում է թուլությամբ և արագ հոգնությամբ։

📌Սննդակարգ – անկանոն սնվելը, շատ քաղցր կամ արագ սնունդ օգտագործելը կարող է էներգիայի կտրուկ անկումներ առաջացնել։

📌Քիչ շարժում – հակասական է թվում, բայց ֆիզիկական ակտիվության պակասը նույնպես կարող է հոգնածություն առաջացնել։

📌Ջրի պակաս – նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է ազդել էներգիայի մակարդակի վրա

📌Վահանաձև գեղձի թերի աշխատանքը նույնպես մշտապես հոգնածության պատճառ է հանդիսանում:

⚠️Երբեմն փոքր փոփոխությունները՝ կանոնավոր քունը, հավասարակշռված սնունդը, շարժումը և հանգստի ժամանակը, կարող են մեծ տարբերություն ստեղծել։
Եթե հոգնածությունը երկար ժամանակ չի անցնում, ճիշտ է նաև խորհրդակցել բժշկի հետ՝ հասկանալու իրական պատճառը։

Հիշեք՝ ձեր էներգիան ձեր առողջության կարևոր ազդանշաններից մեկն է։ Խնամեք այն։ 💪

Իսկ ի՞նչն եք դուք ավելի շատ սիրում⁉️☔️ Անձրևը միշտ ինչ-որ առանձնահատուկ լռություն է բերում քաղաքի վրա։ Փողոցները մի քիչ ...
15/03/2026

Իսկ ի՞նչն եք դուք ավելի շատ սիրում⁉️

☔️ Անձրևը միշտ ինչ-որ առանձնահատուկ լռություն է բերում քաղաքի վրա։ Փողոցները մի քիչ դատարկվում են, քայլերը դանդաղում: 🌞 Արևոտ օրերին կյանքը կարծես արագ է շարժվում․ մարդիկ ծրագրեր են կազմում, շտապում են, լցվում էներգիայով։

Բայց անձրևոտ օրերը ուրիշ են) Այդ օրերին աշխարհը կարծես մի պահ կանգ է առնում, և մարդը հնարավորություն է ունենում լսելու իր մտքերը։

Մարդիկ միշտ տարբեր են եղել։ Կան նրանք, ովքեր սիրում են արևը՝ նրա լույսը, ջերմությունը🌞
Իսկ կան մարդիկ, ովքեր սիրում են անձրևը՝ նրա լռությունը, մեղմ ձայնը և այն մտքերը, որոնք ծնվում են այդ օրերին☔️

Իսկ ամենակարևորը՝ որևէ տեսակը ավելի «լավը» չէ։ Մեր ընտրությունը պարզում է մեր հոգեբանական աշխարհը, բայց նույնքան առողջ ու արժեքավոր է՝ լույսը սիրելը, որքան՝ անձրևը լսելը։ 🌧️☀️

Դաշտանադադար‼️‼️📌 Էստրոգենի պակասի ազդեցությունը ոսկորների վրաՍա ամենակարևոր խնդիրներից է։Էստրոգենը պաշտպանում է ոսկրայի...
13/03/2026

Դաշտանադադար‼️‼️

📌 Էստրոգենի պակասի ազդեցությունը ոսկորների վրա

Սա ամենակարևոր խնդիրներից է։

Էստրոգենը պաշտպանում է ոսկրային հյուսվածքը։ Դրա պակասի դեպքում՝
• Նվազում է ոսկրերի խտությունը
• Զարգանում է օստեոպորոզ
• Աճում է կոտրվածքների ռիսկը (հատկապես ազդրի, ողերի, դաստակի)

Առաջին 5–7 տարիներին ոսկրային զանգվածի կորուստը կարող է լինել բավականին արագ մինչև 50%:

Հորմոնալ փոխարինող թերապիան կօգնի նվազեցնել գանգատները և ռիսկերը:
Առողջ եղեք🌼

#էնդոկրինոլոգ #դաշտանադադար #օստեոպորոզ

⚠️ Ինչու՞ է կարևոր ժամանակին դիմել բժշկիՎաղ դաշտանադադարը✔️ մեծացնում է օստեոպորոզի ռիսկը✔️ կարող է ազդել սրտանոթային հա...
11/03/2026

⚠️ Ինչու՞ է կարևոր ժամանակին դիմել բժշկի

Վաղ դաշտանադադարը
✔️ մեծացնում է օստեոպորոզի ռիսկը
✔️ կարող է ազդել սրտանոթային համակարգի վրա
✔️ պահանջում է հորմոնալ գնահատում և հսկողություն

Ժամանակին ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ վերահսկել վիճակը և պահպանել կյանքի որակը։

❗️Դաշտանի երկարատև բացակայությունը «նորմալ» չէ նույնիսկ սթրեսի դեպքում։
Եթե մինչև 40 տարեկանը դաշտանը դադարել է կամ դարձել է անկանոն՝ անհրաժեշտ է հետազոտվել։

#էնդոկրինոլոգ #կնոջառողջություն #դաշտանայինցիկլ #դաշտանադադար

Address

3/15 Hakob Hakobyan Str
Yerevan

Telephone

+37499000613

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lusine Aghababyan, Endocrinologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Lusine Aghababyan, Endocrinologist:

Share