Dr. Armine Harutyunyan

Dr. Armine Harutyunyan Head and associate professor of the department of Obstetrics and Gynecology N1, YSMU

04/05/2026
17/04/2026

Պացիենտի մոտ ախտորոշվել էր արգանդի բազմահանգույց միոմա և արգանդի իջեցում (II աստիճան)։

Կատարվել է արգանդի էքստիրպացիա հեշտոցային ճանապարհով՝ ապահովելով նվազագույն ինվազիվ մոտեցում և ավելի արագ վերականգնում։

Ճիշտ ժամանակին դիմելը և ճիշտ բուժման ընտրությունը կարևոր դեր ունեն կնոջ առողջության պահպանման մեջ։

📍 Հայաստան, Երևան, Աբովյան 56
📞 +374 41 28 88 10

15/04/2026

Ծննդաբերությունից հետո հակաբեղմնավորման ճիշտ մեթոդի ընտրությունը կարևոր փուլ է յուրաքանչյուր կնոջ համար։

Կրծքով կերակրման շրջանում ոչ բոլոր մեթոդներն են կիրառելի, ուստի ընտրությունը պետք է կատարվի բժշկի հետ՝ հաշվի առնելով կնոջ հորմոնալ վիճակը, դաշտանային ցիկլի վերականգնումը և անհատական առանձնահատկությունները։

Բոլոր դեպքերում կարևոր է նաև գնահատել թրոմբոզի ռիսկերը՝ ապահով և անվտանգ տարբերակ ընտրելու համար։

📍 Հայաստան, Երևան, Աբովյան 56
📞 +374 41 28 88 10

07/04/2026

Յուրաքանչյուր ծնունդ իր պատմությունն ունի։
Երկրորդ հանդիպումը՝ նույն սիրով, բայց նոր զգացումներով 🤍

30/03/2026

Խորհրդատվության ընթացքում կատարվում է պացիենտի վիճակի համապարփակ գնահատում՝ հաշվի առնելով կլինիկական տվյալները, ժառանգականությունը և ռիսկի գործոնները՝ հետագա բուժման անհատական պլան կազմելու նպատակով։

📍 Աբովյան 56/4, Երևան
🏥 «Բեգլարյան» Բժշկական Կենտրոն
📞 041 28 88 10

24/03/2026

Նոր կյանքի գեղեցիկ սկիզբ 🤍

Կատարվել է անվտանգ կեսարյան հատում։
Մաղթում ենք առողջություն մայրիկին և փոքրիկին:

📍 Աբովյան 56/4, Երևան
🏥 «Բեգլարյան» Բժշկական Կենտրոն
📞 041 28 88 10

20/03/2026

Մինչ հղիությունը պլանավորելը, գինեկոլոգի խորհրդատվությունը կարևոր փուլ է՝ համոզվելու, որ օրգանիզմը պատրաստ է և ամեն ինչ ընթանալու է ճիշտ։
Կանխարգելիչ զննությունները և անհրաժեշտ հետազոտությունները օգնում են նվազեցնել ռիսկերը և ապահովել առողջ հղիություն։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել`
📞041 28 88 10

16/03/2026

41-ամյա մայրիկը մեզ դիմեց՝ սպասելով իր երրորդ բալիկին։ Անամնեզում՝ երկու կեսարյան հատում։

Վիրահատության ընթացքում հեռացվեց հին սպին և կատարվեց մաշկի կոսմետիկ կար՝ հնարավորինս գեղեցիկ և նուրբ արդյունքի համար։

Հղիության ընթացքում ախտորոշվել էր նաև գեստացիոն դիաբետ, սակայն դիետոթերապիայի շնորհիվ հաջողվեց կարգավորել գլյուկոզայի մակարդակը։

Վիրահատությունն ավարտվեց ամենակարևոր պահով՝ աշխարհ եկավ առողջ փոքրիկ աղջիկ՝ 3200 գ, 49 սմ։ 👶🏻💗

11/03/2026

Պացիենտի մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի փոփոխություն՝ դիսպլազիա և էկտրոպիոն։
Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ բջջաբանական քննություն և կոլպոսկոպիա։

Պլանավորվում է իրականացնել արգանդի պարանոցի կոնիզացիա՝ բուժական և ախտորոշիչ նպատակով։ Կոնիզացիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում հեռացվում է արգանդի պարանոցի փոփոխված հատվածը։

Խորհուրդ է տրվում միջամտությունը կատարել հղիությունից հետո։
Էկտրոպիոնի արտահայտված դեպքերում հղիության ընթացքում կարող է առաջանալ վիժման վտանգ, որի դեպքում հղիության պահպանման նպատակով կարող են կիրառվել կարեր կամ պեսարիա։

26/02/2026

Կեսարյան հատման ժամանակ շատ կարեւոր է պտղի արագ, ճիշտ դուրսբերումը, արգանդի կցկողականության ժամանակին ապահովումն ու ընկերքի ճիշտ անջատումը, կարեւոր է, որ արգանդի խոռոչում չմնան պտղաթաղանթներ, որպեսզի հետագայում չառաջանան բարդություններ, չլինի արյունահոսության վտանգ, կարը լինի «շատ ճիշտ»:
Այս ամենը պետք է կատարել բարձր պատասխանատվությամբ. չէ՞ որ գործ ունենք կնոջ՝ սերունդներ տվող օրգանիզմի հետ:

24/02/2026

Անամնեզում երկու կեսարյան հատում, 2019 թվականին՝ պոլիպի հեռացում:
Այս պահին հետազոտությունների արդյունքում ՝ ադենոմիոզ, պոլիպներ, էնդոմետրիումի գերաճ:
Միեւնույն ժամանակ բուժառուին հետաքրքրում է՝ կարո՞ղ է հղիանալ, թե՞՝ ոչ:
Բոլոր հարցերի պատասխանները եւ քայլերի հաջորդականությունը՝ տեսանյութում:

Address

Աբովյան փողոց 56, Երևան, Հայաստան
Yerevan

Telephone

+37441288810

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Armine Harutyunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Armine Harutyunyan:

Share