Երևան ԲԳԿ/Սրտաբանության ԳՀԻ/Cardiology Research Institute

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևան ԲԳԿ/Սրտաբանության ԳՀԻ/Cardiology Research Institute

Երևան ԲԳԿ/Սրտաբանության ԳՀԻ/Cardiology Research Institute Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ-ն ստեղծվել է 1961 թվականին:

Սրտաբանության ԳՀԻ կառուցվածքը ընդգրկում է հետևյալ բաժանմունքները և ախտորոշիչ լաբորատորիաները`

1. Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
2. Ինտերվենվենցիոն սրտաբանության և կլինիկական սրտաբանության բաժանմունք
3. Սրտաբանական 1 բաժանմունք (Սրտի անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդություններիզարկերակային գերճնշման, ռևմատոլոգիական հիվանդությունների բաժիններ),
4. Սրտաբանական 2 բաժանմունք (Սրտի

ռիթմի խանգառման բաժին),
5. Սրտաբանական 3 բաժանմունք (կանխարգելիչ սրտաբանության բաժին)
6. Ռադիոլոգիայի բաժանմունք
7. Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
8. Ախտաբանա-անատոմիական բաժանմունք:

05/07/2024

📢📢📢 Բաց դռների օր «Երևան» բժշկագիտական կենտրոնում

💬 Հարգելի բուժառուներ, 06․07․2024թ ժամը 9:00- 16:00 տեղի է ունենալու բաց դռների օր «Երևան» Բժշկագիտական Կենտրոնի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում լյարդաբանական և գաստրոէնտերոլոգիական պացիենտների համար։

‼️‼️Մասնագիտական խորհրդատվությունները անցկացվելու են վերոհիշյալ բաժանմունքի մասնագետների կողմից Հարավային Կալիֆորնիայի համալսարանի , ԿԵՔ(Keck) հիվանդանոցի Գաստրո / լյարդաբանական հիվանդությունների ամբիոնի (Division of Gastroenterology and Liver Diseases) բժիշկ-լյարդաբան, բ․գ․դ․ Պրոֆեսոր Սարո Խեմիչյանի հետ համատեղ:

📆 ☎️ հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահրել 010 20 00 40 հեռախոսահամարով :

«Երևան» Բժշկագիտական կենտրոնը միշտ բուժառուի կողքին է:

21/06/2024

Սիրելի՜ բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում և խորին երախտագիտություն ենք հայտնում ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Ձեր աներեր նվիրումը, կարեկցանքը և մշտական մարտահրավերների դեմ հաստատուն պայքարը արտասովոր կամքի վառ ապացույց են: Ամեն օր դուք անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի հոգ տանեք բուժառուների մասին՝ այդ ճանապարհին դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ և անձնազոհություն:

Անհետաձգելի բուժօգնության սրահներից մինչև վիրասրահներ, լաբորատոր ախտորոշման հատվածից մինչև հիվանդասենյակներ ձեր անխոնջ աշխատանքը ապահովում է բուժառուների առողջությունն ու բարեկեցությունը:

Առանձնահատուկ շնորհավորում ենք մեր կենտրոնի աշխատակիցներին: Ձեր նվիրվածությունն ու արհեստվարժությունը ոչ միայն մեր կենտրոնի, այլ նաև ամբողջ առողջապահական համակարգի հենասյունն է: Մենք անչափ հպարտ ենք, որ ունենք այսպիսի պրոֆեսիոնալ և պատասխանատու թիմ, որը մշտապես պատրաստ է օգնության հասնելու յուրաքանչյուրին:

Սիրելի՜ բուժաշխատողներ,

շնորհակալ ենք հույսի շող և ուժ լինելու համար այն մարդկանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Մաղթում ենք շարունակական հաջողություններ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքներով՝
«Երևան» Բժշկագիտական կենտրոն

08/03/2024

«Երևան» Բժշկագիտական կենտրոնը, ի դեմս տնօրեն Հովիկ Բալյանի, շնորհավորում է Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ ։
Անսահման սեր ու կանացի երջանկություն ենք մաղթում: Թող ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները : Ձեր անկեղծ ու ջերմ ժպիտը ձեր հարազատների երջանկության գրավականն է:

Եղեք առողջ և երջանիկ։

06/01/2024

Այսօր «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Կժդրյանի ծննդյան օրն է:

Սիրով շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն, նորանոր մասնագիտական հաջողություններ, բեղուն գործունեություն: Թող Ձեր ուժն ու կորովը երբեք չպակասի կյանքեր փրկելու այս նվիրական առաքելությունը կատարելիս:

Բարի տարեդարձ:

05/01/2024

Քրիստոս ծնվավ և հայտնեցավ,
Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։🙏

31/12/2023
31/12/2023

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է մեր երկրի համար բազում դժվարություններով և անհաղթահարելի թվացող մարտահրավերներով լի 2023 թվականը։
Այս բարդ ժամանականերում անգնահատելի է հատկապես բժշկության ոլորտի մասնագետների համատեղ և արդյունավետ աշխատանքը, որը վերջին շրջանում ուղղված էր նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առողջության վերականգնմանն ու բարեկեցության ապահովմանը։

Մեզ համար տարին հատկանշական էր նախ և առաջ «Երևան» բժշկագիտական կենտրոնի վերամիավորման և կայացման գործում, որը մեկ հարկի տակ համախմբելով Լ․ Հովհաննիսյանի անվան Սրտաբանության Գիտահետազոտական ինստիտուտը և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն, կարողացավ բժշկական այս կառույցը ամուր հիմքերի վրա դնել։ Ոլորտի բարձրակարգ մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր մենք մատուցում ենք բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ ի նպաստ մեր հասարակության առողջության պահպանման։

Մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ գալիք տարին լինի խաղաղության, երջանկության և առաջընթացի տարի։

«Երևան» բժշկագիտական կենտրոնի տնօրեն՝
Հովիկ Բալյան

13/11/2023

🔊 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երևան» ԲԳԿ-ի Ախտորոշման կլինիկան համալրվել է նոր, գերհզոր Համակարգչային
շերտագրման (KT) սարքով։

Հիվանդությունների բուժման տակտիկայի ընտրության հիմքում առաջին հերթին ընկած է հիվանդության ճիշտ ախտորոշումը։ Այսօր դժվար է պատկերացնել բազմաթիվ հիվանդությունների ախտորոշումն առանց այս մեթոդի, որն ունի լայն կիրառելիություն և ցուցված է այնպիսի դեպքերում, ինչպիսիք են`
❗ սուր վիրաբուժական խնդիրները, վնասվածքները, ուռուցքային հիվանդությունները, տարբեր օրգանների բորբոքային հիվանդությունները և այլն։

Երևան ԲԳԿ-ի ՀՇ սարքը գերարագ է աշխատում, ինչը թույլ է տալիս կատարել մեծածավալ հետազոտությունը հաշված րոպեների ընթացքում։ Այն նաև հնարավորություն է տալիս ճառագայթման դոզայի նվազագույն պայմաններում ստանալ որակյալ պատկերներ, որոնց միջոցով բժիշկ-ռադիոլոգների կողմից ախտորոշվում է հիվանդությունը։

Այսուհետ Ձեզ անհանգստացնող խնդիրների դեպքում, որոնց ժամանակ ցուցված է ՀՇ հետազոտություն, կարող եք գրանցվել և հետազոտվել մեր կենտրոնում օրվա ցանկացած ժամի։

Կենտրոնում, անհրաժեշտության դեպքում, հետազոտություններն իրականացվում են նաև ներերակային կոնտրաստային ներարկումով։

Իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝

✔ Գլխի ՀՇ - հետազոտություն,
✔ Պարանոցի ՀՇ - հետազոտություն,
✔ Կրծքավանդակի ՀՇ - հետազոտություն,
✔ Որովայնի ՀՇ - հետազոտություն,
✔ Կոնքի ՀՇ - հետազոտություն,
✔ Քթի հարակից խոռոչների ՀՇ - հետազոտություն,
✔ Քունքոսկրերի ՀՇ - հետազոտություն,
✔ Ողնաշարի տարբեր հատվածների ՀՇ - հետազոտություն,
✔ Հոդերի ՀՇ - հետազոտություն,
✔ Ստորին վերջույթների ՀՇ - անգիոգրաֆիա։

#տոմոգրաֆիա #ԵրևանԲԳԿ

03/10/2023

Այսօր «Երևան» Բժշկագիտական կենտրոնի տնօրեն Հովիկ Բալյանի ծննդյան օրն է:
Մեր ողջ անձնակազմի անունից ի սրտե շնորհավորում ենք սիրելի տնօրենին տարեդարձի առթիվ և մաղթում ամուր առողջություն, բարօրություն և մասնագիտական հաղթանակներ։
Հարգելի՛ պարոն Բալյան, անգնահատելի է Ձեր նվիրումն ու անշահախնդիր աշխատանքը բժշկության ոլորտում։ Մեր պետության համար այս բարդ ժամանակաշրջանում Ձեր անտրտունջ ղեկավարման շնորհիվ ենք կարողանում ավելի մեծ պատասխանատվությամբ իրականացնել բարձրակարգ առողջապահական ծառայություններ՝ ի նպաստ մեր ազգաբնակչության բարեկեցության։
Ցանկանում ենք, որ կատարվեն ոլորտի զարգացմանն ու առաջընթացին միտված Ձեր բոլոր նախաձեռնությունները։

20/09/2023

📌«Սրտի շաբաթ» Երևան ԲԳԿ-ում
Սրտաբանի խորհրդատվություն - 50% զեղչով
Սրտաբանական գործիքային հետազոտություններ - 50% զեղչով
✅ Կորոնարոգրաֆիա (զոնդավորում) - 87500դր. (175000 դրամի փոխարեն)
✅ էխոսրտագրություն - 6000դր. (12000 դրամի փոխարեն)
✅ ԷՍԳ- 1500դր. (3000 դրամի փոխարեն).
✅ Տրեդմիլ թեստ - 7000դր. (14000 դրամի փոխարեն)
✅ Հոլտեր մոնիթորիգ- 7500դր. (15000 դրամի փոխարեն)
✅ Սրտաբանի կողմից ուղեգրված լաբորատոր ծառայությունները կիրականացվեն 40% զեղչով
⏰Առաջարկը կգործի սեպտեմբերի 25-29-ը
Գրանցվեք նախապես՝ զանգահարելով 010 20 00 40 հեռախոսահամարով:

Շնորհակալ ենք անխոնջ և նվիրված աշխատանքի համար
19/09/2023

Շնորհակալ ենք անխոնջ և նվիրված աշխատանքի համար

Այսօր լրացավ հերթապահ լաբորանտ Արև Մկտրչյանի՝ Երևան Բժշկագիտական կենտրոնում աշխատելու 50 տարին։
Շնորհակալ ենք Ձեզ այս տարիների անխոնջ և նվիրված աշխատանքի համար։

Address

5 Paruyr Sevak Street
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410288690

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևան ԲԳԿ/Սրտաբանության ԳՀԻ/Cardiology Research Institute posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Երևան ԲԳԿ/Սրտաբանության ԳՀԻ/Cardiology Research Institute:

Share