Samadhi Yoga Studio

Samadhi Yoga Studio 🕉 Յոգայի, Մեդիտացիայի և Ռեյկիի անհատական ու խմբակային դասեր
🌍 Առցանց ծրագրեր՝ հասանելի ամբողջ աշխարհում
📱 +374 55 431 007
📍 Վաղարշ Վաղարշյան 12

Երբ հոգնել ես ամեն ինչից…երբ զգում ես, որ ներսում ինչ-որ բան այլևս չի աշխատում…միգուցե ժամանակն էդադարել փորձել փոխել կյ...
09/04/2026

Երբ հոգնել ես ամեն ինչից…
երբ զգում ես, որ ներսում ինչ-որ բան այլևս չի աշխատում…
միգուցե ժամանակն է
դադարել փորձել փոխել կյանքը դրսից
և սկսել նայել ներս

Այս հանդիպման ընթացքում
դու չես ստանա միայն գաղափարներ։

Դու կաշխատես քեզ հետ։

Առաջին անգամ կկիսվեմ մի շատ պարզ և միաժամանակ շատ ուժեղ մեթոդով, որը կօգնի քեզ արագ և հեշտ ձևով ճանաչել, գիտակցել և ազատվել ներսում կուտակված ծանրություններից՝
վախից, անվստահությունից, լարվածությունից…
ոչ թե պայքարելով դրանց դեմ,
այլ տեսնելով և փոխակերպելով։

Մենք նաև կաշխատենք Թվային Սուրբ Ծածկագրերով և Մանտրաներով, որպես գործիքներ, որոնք կօգնեն քեզ խորացնել այս ներքին գործընթացը։

Դու կտեսնես, թե ինչպես է նույն իրականությունն այլ կերպ բացվում,
երբ ներսում փոխվում է Գիտակցության մակարդակը։

Սա հերթական սեմինար չէ։
Սա հնարավորություն է տեսնելու ավելի խոր, ավելի պարզ, ավելի իրական։

Եթե ներսում զգում ես մի կանչ,
ապրել կյանքն այլ մակարդակի Գիտակցությամբ…
այս հանդիպումը քեզ համար է։

📅 12.04.2026
🕙10:00-12:00
💰 7000 դրամ
📍Վաղարշյան 12
📞+37455431007

🖥 Հնարավոր է նաև առցանց միացում:

🙏 ՍԻՐՈՒՄ և ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ 🙏

04/04/2026

Ապրիլի առաջին Կիրակին կանցկացնենք Առատության և Բարգավաճման Սեմինար - դասընթացը։

Այս օրը նաև համընկնում է Սուրբ Զատկի հետ՝
վերածննդի, նոր կյանքի և ներքին բացահայտման խորհրդի հետ։

Զատիկը հիշեցնում է, որ իրական վերածնունդը տեղի է ունենում ներսում,
երբ մարդը վերադառնում է իր իսկ Աղբյուրին, իր իսկ Լիությանը։

Իրական Առատությունն ու Բարգավաճումը չեն սկսվում արտաքին աշխարհից։
Դրանք ծնվում են քո իսկ ներսում։

Այս Կիրակի հրավիրում ենք քեզ վերադառնալու քո ներքին ամբողջականությանը,
այն վիճակին, որտեղ արդեն կա լիություն, վստահություն և ներքին խաղաղություն։

Երբ ներքին Առատությունը Գիտակցվում է,
արտաքին Առատությունը դառնում է դրա բնական արտահայտումը։

Այս հանդիպման ընթացքում մենք կաշխատենք Առատության և Բարեկեցության Ներքին Գիտակցության հետ,
կճանաչենք, որ դու արդեն ամբողջական ես՝ անկախ ձևերից,
և այդ հիմքի վրա կօգտագործենք Սուրբ Թվային Ծածկագրեր և Մանտրաներ՝
որպես գործիքներ, որոնք օգնում են նյութական իրականության մեջ
արտահայտել այն, ինչ արդեն գոյություն ունի քո ներսում։

Զատիկի այս շրջանում թող դա դառնա նաև ներքին հարություն՝
վախերից դեպի վստահություն,
պակասից դեպի լիություն,
փակվածությունից դեպի հոսք։

Այս հանդիպումը հիշեցում է, որ երբ ներսում կա Հոսք, Հավատք և Խաղաղություն,
դրսում ամեն ինչ սկսում է դասավորվել ինքն իրեն։

Եթե զգում ես կոչը՝ միացիր մեզ։

Առատությունը ճանապարհ չէ դեպի ինչ-որ բան,
այլ ճանաչումն է այն բանի, ինչ դու արդեն իսկ կաս։

📅 05.04.2026
🕙 10:00–12:00
💰 7000 դրամ
📍 Վաղարշյան 12
📞 +37455431007

🖥 Հնարավոր է նաև առցանց միացում։

☀️ ՍԻՐՈՒՄ և ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ☀️

Կիրակնօրյա յոգա — տարվա առաջին նվերը հատուկ  խիտ գրաֆիկով աշխատողների համար։Եթե քո շաբաթը լցված է հանդիպումներով, պարտավ...
03/04/2026

Կիրակնօրյա յոգա — տարվա առաջին նվերը հատուկ խիտ գրաֆիկով աշխատողների համար։

Եթե քո շաբաթը լցված է հանդիպումներով, պարտավորություններով և վազքով,
ուրեմն մեր կիրակնօրյա յոգան քո ճիշտ կանգառն է։

Այս դասերը կօգնեն՝

• բաց թողնել կուտակված լարվածությունը
• հանգստացնել նյարդային համակարգը
• փակել շաբաթը գիտակցաբար
• մտնել նորը՝ ավելի հավաք և կենտրոնացած վիճակում

� Գրանցման համար գրիր անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարիր։

�Վաղարշյան 12
�+37455431007

02/04/2026

Երեկոյան Յոգա Սիրանուշի հետ

Դիրքում աշխատում ենք Մուլադհարա չակրայի հետ, ստեղծում ներքին անվտանգության զգացում, օգնում մարմնին եւ մտքին արմատավորվել եւ մնալ ներկայում։

Միացեք մեր դասերին ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին ժամը 20:00-21:30

Ապրիլ ամսվա դասացուցակը  Սամադհիում 💜🔥Սամադհի Յոգա ստուդիայում յուրաքանչյուր դաս դառնում է ներքին ճանապարհորդություն:Այս...
01/04/2026

Ապրիլ ամսվա դասացուցակը Սամադհիում 💜🔥

Սամադհի Յոգա ստուդիայում յուրաքանչյուր դաս դառնում է ներքին ճանապարհորդություն:

Այստեղ քեզ սպասում է խաղաղ միջավայր, փորձառու և նվիրված ուսուցիչներ, շարժման ու շնչի ներդաշնակություն։

Դասերին միանալու համար պարտադիր է գրանցվել:

📍Վաղարշյան 12
📞 374 55431007

30/03/2026

Մեղմ Նադի Շոդհանա Հղիների համար

Պատկերացրու, որ շունչդ հոսում է ձախից աջ…
և աջից՝ ձախ…

Քո ներսում ամեն ինչ հավասարակշռվում է…
մեղմ, բնական կերպով…

Ավելին մեր հղիների դասերին ☺️

Ժամանակակից կյանքը լցված է աղմուկով, լարվածությամբ ու մտքերի խառնաշփոթով։Մենք հաճախ կորցնում ենք կապը ինքներս մեզ հետ։«Ը...
30/03/2026

Ժամանակակից կյանքը լցված է աղմուկով, լարվածությամբ ու մտքերի խառնաշփոթով։
Մենք հաճախ կորցնում ենք կապը ինքներս մեզ հետ։

«Ընտանիքի Դասերը» հենց դրա համար են ստեղծված։

Սա գործնական հոգևոր հանդիպում է, որտեղ դու կկարողանաս՝
▫ վերականգնել ներքին հավասարակշռությունը,
▫ հանգստացնել միտքը,
▫ զգալ խոր լռությունը,
▫ բացահայտել քո ներքին ուժը։

Դասերը ներառում են՝
✨ մանտրաներ և ձայնային վիբրացիաներ
✨ թվային սուրբ ծածկագրեր
✨ խոր մեդիտացիա
✨ տիեզերական կապի վերականգնում

Առանց հատուկ պատրաստվածության։
Առանց բարդությունների։
Պարզ, հասկանալի և խորքային։

📅 Ամեն կիրակի
🕙 10:00 – 12:00
📍 Samadhi Yoga Studio
👤 Ուսուցիչ՝ Արմեն Խաչ

👉 Գրանցվիր հիմա և միացիր այն մարդկանց, ովքեր արդեն ընտրել են ներքին խաղաղությունը։ Ապրիլ ամսվա խմբի գրանցումները բաց են:

📞 055 43 10 07
📩 Գրիր անձնական հաղորդագրություն

🌸 Սիրելի Լուիզա 🌸Սիրով շնորհավորում ենք քեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է հիշելու այն լու...
29/03/2026

🌸 Սիրելի Լուիզա 🌸

Սիրով շնորհավորում ենք քեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է հիշելու այն լույսը, խաղաղությունն ու ներկայությունը, որը դու բերում ես մարդկանց կյանք։

Դու Սամադհի Յոգա Ստուդիայի յոգայի ուսուցիչներից ես՝ քո ուշադրությամբ, նրբությամբ և գիտակցված մոտեցմամբ ստեղծելով անվտանգ ու ջերմ տարածք, որտեղ մարդիկ կարողանում են վերադառնալ իրենց մարմնին, շնչին և ներքին հավասարակշռությանը։ Քո փոխանցած փորձը շատերի համար դարձել է ինքնաճանաչման և ներքին վերափոխման ճանապարհ։

Թող քո ճանապարհը շարունակի բացվել նոր խորություններով, սիրտդ մնա խաղաղ ու ուժեղ, իսկ քո ներկայությունը շարունակի մարդկանց ներշնչել դեպի գիտակցության ընդլայնում, առողջություն և ներդաշնակ կյանք։

Շնորհավոր ծնունդդ, Լուիզա ջան։
Թող կյանքը բազմապատկված վերադարձնի այն ջերմությունն ու սերը, որ դու տալիս ես աշխարհին։ ✨

Սիրով՝
🕉 Սամադհի Յոգա Ստուդիա

—Եթե զգում ես մշտական լարվածություն— Հոգնածություն, որը չի անցնում հանգստից հետո— Ներսում կուտակված զգացումներ— Միտք, որ...
29/03/2026

—Եթե զգում ես մշտական լարվածություն
— Հոգնածություն, որը չի անցնում հանգստից հետո
— Ներսում կուտակված զգացումներ
— Միտք, որը չի լռում նույնիսկ լռության մեջ

Հնարավոր է՝ քո մարմինը քեզ արդեն հուշում է՝ դադարել պայքարել… և սկսել վերականգնվել։

✨ Ռեյկի թերապիան նուրբ, բայց խոր աշխատանք է՝ նյարդային համակարգի հետ, էներգիայի հոսքի հետ, քո ներքին հավասարակշռության հետ։

Ռեյկին կարող է օգնել՝

• թուլացնել ներքին լարվածությունը
• բարելավել քունը
• բերել հստակություն և թեթևություն
• զգալ անվտանգություն քո ներսում

Եթե զգում ես, որ սա արձագանքում է քեզ՝
գուցե ժամանակն է փորձել ✨

Երբ մտքերը չեն հանգստանում, մարմինը լարված է, իսկ խնդիրները կրկնվում են՝ պետք է ոչ թե փախչել, այլ հասկանալ՝ ինչ է կատարվ...
28/03/2026

Երբ մտքերը չեն հանգստանում, մարմինը լարված է, իսկ խնդիրները կրկնվում են՝ պետք է ոչ թե փախչել, այլ հասկանալ՝ ինչ է կատարվում ներսում։

Սուվար Սուվարյանի հետ անհատական խորհրդատվական հանդիպումը աշխատանք է քո իրական վիճակի հետ։

Հանդիպման ընթացքում՝
• հասկանում ենք լարվածության պատճառները
• տեսնում կրկնվող մտածողության ու վարքի ձևերը
• աշխատում նաև մարմնի ազդակների հետ

Արդյունքում հասկանում ես՝ ինչն է քեզ լարում և ինչ անել դրա հետ։

📞 Գրանցման համար՝ +374 55 431 007

📍 Հասցե՝ Վ. Վաղարշյան 12
Սամադհի Յոգա Ստուդիա

🌐 Հնարավոր է նաև օնլայն ձևաչափով

Address

12 Vagharsh Vagharshyan Street
Yerevan
0012

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00

Telephone

+37455431007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Samadhi Yoga Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Samadhi Yoga Studio:

Share

Category