Samadhi Yoga Studio - Սամադհի յոգա ստուդիա

Samadhi Yoga Studio - Սամադհի յոգա ստուդիա ⚡️ Յոգայի, Մեդիտացիայի և Ռեյկիի անհատական ու խմբակային դասեր
🌍 Առցանց ծրագրեր՝ հասանելի ամբողջ աշխարհում
📱 +374 55 431 007
📍 Վաղարշ Վաղարշյան 12

Կյանքում ամեն ինչ արժի վերապրել արթուն կենսաուժով  և զբաղվել այն աշխատանքով, որը բխում է քո ներուժից` վայելելով նրա պտու...
27/09/2025

Կյանքում ամեն ինչ արժի վերապրել արթուն կենսաուժով և զբաղվել այն աշխատանքով, որը բխում է քո ներուժից` վայելելով նրա պտուղները։
Բայց հաճախ դա խոչընդոտվում է վատ հիշողություններով, առողջական խնդիրներով, հուզական կուտակումներով ու էներգետիկ խցանումներով։

Եկ Samadhi Yoga Studio և յուրաքանչյուր ներշնչի և արտաշնչի հետ յոգայի դասերին վերագտիր կամ ավելի ծաղկեցրու քո ներքին ուժն ու ներդաշնակությունը կյանքի հետ ։ 🌸

📍Վաղարշյան 12
📞+37455431007

✨ Հղիների յոգա Samadhi Yoga Studio-ում ✨Սիրելի ապագա մայրիկներ 🤰💖Հղիությունը յուրահատուկ ճանապարհորդություն է, որտեղ ձեր...
26/09/2025

✨ Հղիների յոգա Samadhi Yoga Studio-ում ✨

Սիրելի ապագա մայրիկներ 🤰💖

Հղիությունը յուրահատուկ ճանապարհորդություն է, որտեղ ձեր հոգևոր և ֆիզիկական առողջությունը կարևոր է ինչպես ձեզ համար, այնպես էլ փոքրիկի։

Ինքս հղիության ընթացքում ամեն քայլին ապավինել եմ յոգային և հիմա մեծ սիրով ու գիտակցումով փոխանցում եմ այդ փորձը նաեւ ձեզ։

Հղիների յոգան՝

🌸 Օգնում է ազատվել լարվածություններից և անհանգստություններից
🌸Օգնում է ճանաչել եւ ընդունել ամեն օր փոփոխվող մարմինը
🌸 Կարգավորում է շնչառությունը և բարելավում արյան շրջանառությունը
🌸 Նպաստում է փոքրիկի հետ կապի խորացմանը
🌸 Պատրաստում է մարմինն ու միտքը ծննդաբերությանը

Յուրաքանչյուր դաս կառուցված է նուրբ, ապահով և խորը մեթոդով՝ հաշվի առնելով մոր և երեխայի կարիքները։

📍 Վաղարշյան 12
📞+37455431007

Սպասում եմ քեզ սիրով և հոգատարությամբ 🧘‍♀️✨

📲 Ամրագրիր քո ու փոքրիկիդ գորգը հիմա, որ վաղը սկսվի նոր կյանքը:

Սիրելի ընկերներ,Շարունակում ենք մեր վաղ առավոտյան տրանսֆորմացնող մեդիտացիաները՝ ամեն օր՝ ժամը 06:30-ին, տևողությունը՝ 30...
26/09/2025

Սիրելի ընկերներ,

Շարունակում ենք մեր վաղ առավոտյան տրանսֆորմացնող մեդիտացիաները՝ ամեն օր՝ ժամը 06:30-ին, տևողությունը՝ 30 րոպե։

Դրանք տեղի կունենան փակ տելեգրամյան խմբում՝ հատուկ գրանցված մասնակիցների համար։

Այս հանդիպումները՝
• Բուժում են
• Լիցքավորում են դրական էներգիայով
• Բացում են հաջողության ու առատության հոսքերը
• Պաշտպանում են բացասական ազդեցություններից
• Եվ ամենակարևորը՝ տրանսֆորմացիայի են ենթարկում ողջ էությունը՝ մարմին, միտք ու հոգի։

Հոկտեմբեր ամսվա խմբին միանալու համար գրանցումները բաց են:

Գրանցման կարգը՝
1. Կատարի’ր փոխանցում հետևյալ հաշվեհամարին՝
📍 2052822205781001 | Սամադհի Յոգա ՍՊԸ | Ինեկոբանկ
2. Ուղարկիր փոխանցման կտրոնը Samadhi Yoga-ի ֆեյսբուքյան էջին՝
👉 https://www.facebook.com/share/14LaQm8EkdB/?mibextid=wwXIfr
3. Այնուհետև կհայտնվես մեդիտացիոն խմբում։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարեք՝
📞 055 431 007

Սիրով՝
Samadhi Yoga Studio
📍 Վ. Վաղարշյան 12
📞 +374 55 431 007
💬 Մեկնաբանիր «+» կամ զանգիր՝ միանալու համար։

Կանայք հաճախ փնտրում են այն ներքին հավասարակշռությունը, որն օգնում               է զգալ իրենց ուժեղ, ազատ և ներդաշնակ:  ...
26/09/2025

Կանայք հաճախ փնտրում են այն ներքին հավասարակշռությունը, որն օգնում է զգալ իրենց ուժեղ, ազատ և ներդաշնակ:
Մեր՝ «Կանացի էներգիա և Ներդաշնակություն» թրեյնինգի շրջանակներում դու կստանաս հնարավորություն՝

• Ակտիվացնելու քո կանացի էներգիան,
• Սովորել կառուցել էներգետիկ հավասարակշռություն:

Ի՞նչու է կարևոր կանացի էներգիան՝

• Այն թույլ է տալիս կնոջը զգալ իրեն լիարժեք ու երջանիկ։
• Նպաստում է առողջ հարաբերությունների ձևավորմանը։
• Բերում է ինքնավստահություն և ներքին գրավչություն։
• Օգնում է հոգևոր և ֆիզիկական հավասարակշռությանը։

🧘‍♀️Ո՞վքեր կարող են մասնակցել՝

Կանայք, ովքեր ցանկանում են զգալ իրենց ներքին լույսն ու ուժը, ստեղծել ներդաշնակություն հարաբերություններում, աշխատանքի և կյանքի բոլոր ոլորտներում:
🗓️ 04.10.2025
⏰ 16:00
📍 Սամադհի Յոգա Ստուդիա

Մի անտեսիր այս հնարավորությունը՝ վերակենդանացրու քո ներքին էներգիան ու ներդաշնակությունը: Մեկ հանդիպում, որը կփոխի քո զգացողությունը ինքդ քո նկատմամբ:

💖 Գրանցվիր հիմա՝ +37455431007

🧘‍♀️Միջոցառման հատուկ հյուրը կլինի Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, յոգայի ուսուցչուհի Անի Նալբանդյանը, ով երգող թասիկների կախարդական թրթիռներով ու հատուկ մեդիտացիայով կօգնի յուրաքանչյուր մասնակցի կապնվել իր կանացի սկզբի հետ:

🍃✨Մեդետատիվ թեյախմություն` ներքին լռության և գիտակցության ճանապարհ ✨🍃🍃 Չինական թեյախմության արարողությունը մեդետատիվ ձևո...
25/09/2025

🍃✨Մեդետատիվ թեյախմություն` ներքին լռության և գիտակցության ճանապարհ ✨🍃

🍃 Չինական թեյախմության արարողությունը մեդետատիվ ձևով պարզապես համեղ ըմպելիքի ճաշակում չէ․ այն ներքին ճանապարհորդություն է դեպի ներկայության արվեստը։ Թեյը սովորեցնում է դիտել մեր ներքին լռությունը, տեսնել պահի գեղեցկությունը։

🍃Բաժակը ձեռքիդ՝ դու ոչ թե պարզապես թեյ ես խմում, այլ միանում ես բնության ու հավերժական հոսքին 🌿☯️

🍃Եկ միասին նստենք թեյի շուրջ, դանդաղեցնենք մեր շունչը և հիշենք՝ յուրաքանչյուր պահ արդեն իսկ կատարյալ է։ 🍵

🍃Ըմպելու ենք թեյեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեգենդը`
֊Կարմիր թեյ ջերմացնում է,
֊Դա Հոնգ Պաո տալիս է ներդաշնակություն
֊ Տե Գուան Ին պարզեցնում է միտքը։

Կհանդիպենք այս կիրակի 16:00-ին՝ թեյախմության սեզոնը բացելու:

Գիտե՞ք, որ յոգայի կանոնավոր պարապմունքները արթնացնում և ուժեղացնում են  շնորհակալության էներգիան,  հեռացնում տագնապն ու ...
24/09/2025

Գիտե՞ք, որ յոգայի կանոնավոր պարապմունքները արթնացնում և ուժեղացնում են շնորհակալության էներգիան, հեռացնում տագնապն ու անհանգստությունները ☺️😇

Ուսուցիչ` Անի Նալբանդյան
Դասերը՝ հայ/ eng/ рус
Նկարում` Ալյոնա
#գիտեքորյոգան #յոգաերևան #յոգահայաստա ն #մեդիտացիա

Լռության պրակտիկան Մահարիշիի մոտՌամանա Մահարիշին (1879–1950), ով համարվում է 20-րդ դարի ամենահայտնի հնդիկ իմաստուններից,...
23/09/2025

Լռության պրակտիկան Մահարիշիի մոտ

Ռամանա Մահարիշին (1879–1950), ով համարվում է 20-րդ դարի ամենահայտնի հնդիկ իմաստուններից, լռությանը տալիս էր բացառիկ նշանակություն։

🔹 Ռամանա Մահարիշու մոտ լռության իմաստը
1. Լռությունը որպես ուսմունք
Նա հաճախ ասում էր․ «Իմ լռությունն ամենաուժեղ ուսմունքն է»։ Շատ մարդիկ գալիս էին հարցերով, իսկ նա ուղղակի նստում էր լռության մեջ։ Ուսանողները զգում էին ներքին խաղաղություն և պատասխանները գալիս էին ներսից։
2. Խոսքից ավելի խորը հաղորդակցություն
Ռամանայի համոզմամբ՝ բառերը սահմանափակում են ճշմարտությունը։ Իսկ լռությունը բացում է ուղիղ կապ ուսուցչի և աշակերտի միջև՝ սրտից սիրտ, գիտակցությունից գիտակցություն։
3. Լռությունը որպես «Ես»-ի գիտակցում
Նրա ուսմունքի հիմքում «Ո՞վ եմ ես» հարցումն էր։ Իսկ լռությունը այն միջավայրն է, որտեղ մտքերը հանդարտվում են և բացվում է իրական «Ես»-ի՝ Ատմանի (հոգու) գիտակցումը։
4. Լռությունը՝ որպես Աստծո ներկայություն
Ռամանայի մոտ լռությունը նույնացվում էր Աստծո կամ Բացարձակ Սվաթյայի (Sat-Chit-Ananda) հետ։ Նա ասում էր՝ երբ միտքը դադարում է իր աղմուկը, Աստված ինքնին դրսևորվում է։

Ինտեգրատիվ Յոգա՝ Հարմոնիայի և Հոգևոր Արթնացման Նուրբ ՃանապարհըԻնտեգրատիվ յոգան մարմնի, մտքի և հոգու ներդաշնակեցման յուրա...
22/09/2025

Ինտեգրատիվ Յոգա՝

Հարմոնիայի և Հոգևոր Արթնացման Նուրբ Ճանապարհը

Ինտեգրատիվ յոգան մարմնի, մտքի և հոգու ներդաշնակեցման յուրահատուկ մոտեցում է, որը միավորում է տարբեր յոգական համակարգերի լավագույն տեխնիկաները՝ ներառյալ հաթա, վինյասա, յոգաթերապիա և մեդիտացիա։

🔹 Ինչու՞ մասնակցել

✔ Ազատվել ֆիզիկական լարվածությունից և էներգետիկ արգելափակումներից
✔ Բարելավել ճկունությունն ու մարմնի ընդհանուր վիճակը
✔ Զարգացնել կենտրոնացումը և մտավոր հավասարակշռությունը
✔ Բարձրացնել կենսաէներգիան ու վերականգնել ներքին ներդաշնակությունը

🔸 Ինչ է ընդգրկում դասը

✅ Կենտրոնացնող շնչառական տեխնիկաներ (պրանայամա)
✅ Հոսքային շարժումներ և ասանաներ՝ թերապևտիկ մոտեցմամբ
✅ Խորը ռելաքսացիա և մեդիտացիա՝ ներքին խաղաղության հասնելու համար
✅ Մարմնի և էներգետիկ դաշտի վերականգնման մեթոդներ

🧘‍♀️Անի Նալբանդյան
📅 Երեքշաբթի, Հինգշաբթի
⏰ 15:00-16:15

📞 055 431 007
📍 Վաղարշ Վաղարշյան 12

Գրանցվե՛ք և բացահայտեք յոգայի ինտեգրատիվ ուժը՝ վերագտնելով Ձեր մարմնի և մտքի ներդաշնակությունը։ ✨

19/09/2025

Լռության պրակտիկան գալիս է շատ հին ու բազմազան ավանդույթներից․ տարբեր մշակույթներում այն համարվել է հոգևոր, մտավոր ու մարմնական վերածննդի ճանապարհ։

Ահա հիմնական աղբյուրները․
1. Հինդու և յոգայի ավանդույթ 🕉️
Հնդկաստանում գոյություն ունի մաունա (mauna) հասկացությունը, որը նշանակում է գիտակցական լռություն։ Յոգիները և սադհուները հաճախ օրերով, երբեմն տարիներով լռության ու ճգնության մեջ էին մնում՝ մտքի մաքրության և ներսի ձայնը լսելու համար։
2. Բուդդայականություն ☸️
Բուդդայական վանքերում լռության պրակտիկան շատ կարևոր է։ «Վիպասանա» մեդիտացիայի ավանդույթում կա 10-օրյա «լռության ռիթրիթ» (Noble Silence), երբ մասնակիցները չեն խոսում, չեն նայում աչքերի մեջ, չեն շփվում, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանան ներսի դիտարկման վրա։
3. Քրիստոնեական միստիցիզմ ✝️
Քրիստոնեական վանական ավանդույթներում լռությունը համարվում է Աստծուն մոտենալու եղանակ։ Վանականները ճգնության և լռության մեջ էին մնում՝ աղոթքի ու մտորումների համար։ Լատիներեն silentium բառը հենց այս համատեքստում մեծ տեղ ունի։
4. Սուֆիական և իսլամական ավանդույթներ 🌙
Սուֆիները լռությունը դիտում էին որպես սրտի մաքրագործման և Աստծո հետ միության ուղի։ Շատ սուֆիական ուսուցիչներ ուսանողներին տալիս էին լռության ժամանակաշրջաններ՝ ներքին լսողությունը զարգացնելու համար։
5. Տեղաբնիկ ու շամանական ավանդույթներ 🌿
Շատ բնիկ ժողովուրդներ լռությունը համարում էին բնության լեզուն լսելու միջոց։ Ապահովվում էր միասնություն հողի, ծառերի, կենդանիների և ոգիների հետ։

Այսօր լռության պրակտիկան դարձել է նաև հոգեբանական և առողջարար մեթոդ․ այն օգնում է նվազեցնել սթրեսը, վերականգնել կենտրոնացումը, զգալ ներքին խաղաղություն։

Ցանկանո՞ւմ ես զգալ այս պրակտիկայի ացդեցությունը քո մարմնի եւ մտքի վրա: Միացիր մեր կիրակնօրյա ԼՌՈՒԹՅԱՆ դասին Արմեն Խաչի հետ: Միայն սեպտեմբեր ամսին առաջին դասն լինելու է անվճար նոր մասնակիցների համար:

📍Վաղարշյան 12
📞+37455431007

#լռություն

Ի՞նչ կլինի մեր հետ, եթե ամեն օր  30 րոպե մեդիտացիա անենք🧠 Մտքի և էմոցիոնալ ոլորտում • Սթրեսի նվազում․ մեդիտացիան հանգստա...
19/09/2025

Ի՞նչ կլինի մեր հետ, եթե ամեն օր 30 րոպե մեդիտացիա անենք

🧠 Մտքի և էմոցիոնալ ոլորտում
• Սթրեսի նվազում․ մեդիտացիան հանգստացնում է նյարդային համակարգը, նվազեցնում է կորտիզոլի մակարդակը։
• Ուշադրության և կենտրոնացման բարձրացում․ միտքը դառնում է ավելի հստակ, պակաս ցրված։
• Էմոցիոնալ կայունություն․ մարդն ավելի հեշտ է կառավարում զայրույթը, վախը, տխրությունը։
• Ինքնաճանաչում․ ավելի հեշտ է նկատել սեփական մտքերի, զգացմունքների իրական պատճառները։

🫀 Մարմնի վրա ազդեցություն
• Արյան ճնշման կարգավորում․ կանոնավոր մեդիտացիան իջեցնում է բարձր ճնշումը։
• Քնի որակի բարելավում․ հեշտ է քնել, քունը դառնում է խորը։
• Իմունային համակարգի ուժեղացում․ օրգանիզմը դառնում է դիմացկուն հիվանդությունների նկատմամբ։
• Մկանային լարվածության նվազում․ մարմինը ավելի թեթև ու ազատ է զգում։

🌿 Կյանքի որակում
• Հարաբերությունների բարելավում․ մարդն ավելի հանդուրժող և ուշադիր է դառնում մյուսների հանդեպ։
• Անհանգստության նվազում․ մտքերն ավելի հավասարակշռված են, անհանգիստ վիճակները՝ պակասում։
• Խոր խաղաղության զգացում․ առաջանում է ներքին հենարան ու վստահություն։
• Արտադրողականություն և ստեղծագործականություն․ միտքը դառնում է ավելի ճկուն, հեշտանում են նոր գաղափարների հոսքերը։

📌 Կարևոր է հիշել․ փոփոխությունները չեն գալիս մեկ-երկու օրում։ Սովորաբար առաջին դրական արդյունքները երևում են արդեն 2–3 շաբաթում, իսկ ավելի խորքային փոփոխությունները՝ ամիսների ընթացքում։

Նամաստե🙏Ես Լուիզան եմ։ Ավարտել եմ  200֊ժամյա ուսուցումը` Յոգակուլամ Ակադեմիայում։Յոգան իմ կյանքում ոչ միայն շարժումների ...
18/09/2025

Նամաստե🙏

Ես Լուիզան եմ։ Ավարտել եմ 200֊ժամյա ուսուցումը` Յոգակուլամ Ակադեմիայում։
Յոգան իմ կյանքում ոչ միայն շարժումների համադրություն է, այլև ճանապարհ դեպի ներդաշնակություն, հավասարակշռություն և ինքնաճանաչում։ 🌿
Իմ սրտի կոչումն է կիսվել այս գիտությամբ ու օգնել յուրաքանչյուրին՝ բացահայտելու իր ներքին լռությունը, ուժն ու սերը։
Անձնական փորձի և խորացող հոգևոր ճանապարհի շնորհիվ`սկսում եմ դասավանդել իմ սիրելի ստուդիայում` Սամադհիում💫

Յոգայի նոր խումբ`սկսնակների և ոչ սկսնակների համար🧘‍♀️

Ցանկանու՞մ եքբացահայտել Ձեր մարմնի և մտքի ներդաշնակությունը,ավելացնել էներգիան ու հանգստություն գտնել առօրյայում,ապա միացեք մեր նոր խմբին։

Ի՞նչ ենք առաջարկում.

✨️Հեշտ և հասանելի վարժություններ` սկսնակների համար

✨️Շնչառական տեխնիկաներ

✨️Մեդիտացիա

✨️Մարմնի ճկունություն և ուժի զարգացում

✨️Մտքի հանգստություն ու էներգիայի վերականգնում

Շաբաթական երեք հանդիպում՝

Երկուշաբթի/ Չորեքշաբթի/ Ուրբաթ
8։00֊09:15

Բարի գալուստ մեր յոգայի ընտանիք😇

Գրանցվելու համար զանգահարեք`
📞+374 55431007
📍Վաղարշյան 12

Address

12 Vagharsh Vagharshyan Street
Yerevan
0012

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00

Telephone

+37455431007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Samadhi Yoga Studio - Սամադհի յոգա ստուդիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Samadhi Yoga Studio - Սամադհի յոգա ստուդիա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category