09/09/2022
Այսօր ինձ էր դիմել երիտասարդ կին, ով գանգատվում էր աջ աչքի👁 առարկայական ցածր տեսողությունից։
Անամնեստիկ տվյալների, վիզիոմետրիայի և իրականցված գործիքային հետազոտությունների արդյունքում (բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ավտոռեֆրակտոմետրիա) ախտորոշվեց աջ աչքի #աֆակիա..
#ԱՖԱԿԻԱՆ իրենից ներկայացնում է աչքի պաթոլոգիկ վիճակ, որի ժամանակ ակնագնդում բացակայում է բնական ոսպնյակը։
#Աֆակիան կլինիկորեն արտահայտվում է ասթենոպիկ գանգատներով, ակոմոդացիոն հնարավորությունների կորստով , տեսողության վատացմամբ, ծիածանաթաղանթի դողով։
#Աֆակիայի բուժումը ( կորեկցիան ) իրականացվում է կոնսերվատիվ և վիրահատական մեթոդներով։
✅️Կոնսերվատիվ մեթոդն իրենից ներկայացնում է կորեկցիա ակնոցի👓 և կոնտակտային ոսպնյակի միջոցով։
✅️Վիրահատականը մեթոդն աֆակիկ աչքի մեջ արհեստական ներակնային ոսպնյակի իմպլանտացիան է։
#աչք #կարճատեսություն
#биомикроскопия #зрачок
#աֆակիա #ռեֆրակցիա
#հեռատեսություն #աստիգմատիզմ
#ակնաբույժ #բժիշկ #офтальмолог
#афакия #хрусталик #гиперметропия
#авторефрактометрия #ակնոց
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել 📲098608082 հեռախոսահամարով։
Ակնաբույժ Ա. Ս. Բայրամյան 👁