Dr. Nune Azizyan/ Թոքաբան Նունե Ազիզյան

Dr. Nune Azizyan/ Թոքաբան Նունե Ազիզյան Թոքաբան/ֆթիզիատր Նունե Ազիզյան
Ֆանարջյանի անվ ՈՒռուցքաբանության Ազգային Կենտրոնի ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալ

🌺 Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։Թող կյանքում առողջությունը, ուժը և ներքին ներդաշնակությունը...
08/03/2026

🌺 Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։

Թող կյանքում առողջությունը, ուժը և ներքին ներդաշնակությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները։🤍

Թող ձեր ժպիտը լինի նույնքան ազատ ու խաղաղ, որքան առողջ շնչառությունը,
իսկ ձեր օրերը՝ լի հոգատարությամբ, սիրով և երջանկությամբ։💛

Շնորհավոր Մարտի 8 💐

#մարտի8

02/03/2026

😌 Կարճ հոլովակ հեքիաթային Թաիլանդից, ուր անց եմ կացնում հանգիստս՝ ընտանիքիս հետ։

Շուտով կվերադառնամ, հարգելիներս🙂

#Հանգիստ

✅Իսկ հաջորդիվ կխոսեմ՝ ինչպե՞ս ճի՛շտ կատարել շնչառական վարժություններըnune.azizyan  #թերապիա  #թոքաբան
26/02/2026

✅Իսկ հաջորդիվ կխոսեմ՝ ինչպե՞ս ճի՛շտ կատարել շնչառական վարժությունները
nune.azizyan

#թերապիա #թոքաբան

🗓️Արձակուրդային օրերն են 23.02-08.03 #արձակուրդ
17/02/2026

🗓️Արձակուրդային օրերն են 23.02-08.03

#արձակուրդ

🙂 Արդյո՞ք ասթման դատավաճիռ է։✅ Անդրադարձել եմ հայտնիների, ովքեր կառավարելի դարձնելով ասթման՝ հաջողել են իրենց գործում #թ...
13/02/2026

🙂 Արդյո՞ք ասթման դատավաճիռ է։

✅ Անդրադարձել եմ հայտնիների, ովքեր կառավարելի դարձնելով ասթման՝ հաջողել են իրենց գործում

#թոքաբանություն #ասթմա #թերապիա

11/02/2026

✅ Աշխատանքային առօրյաս. պացիենտներիս առողջական վիճակի մշտադիտարկումն իմ աշխատաոճի հիմնական բաղադրիչն է

#թոքաբանություն #թերապևտ

📌 Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսԿոնգրեսի առաջին օրը մեկ հարկի տակ համախմբել էր ավելի քան 400 մասնագետներ...
09/02/2026

📌 Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրես

Կոնգրեսի առաջին օրը մեկ հարկի տակ համախմբել էր ավելի քան 400 մասնագետների, որոնք քննարկում էին ուռուցքաբանության զարգացման ժամանակակից ուղղությունները և մոտեցումները։

📍 Օրվա ընթացքում անցկացվեցին ուղիղ հեռարձակմամբ վիրահատություններ ՈՒԱԿ-ում, ինչպես նաև ակտիվ մասնագիտական քննարկումներ և հարցուպատասխան դահլիճում։

📌 Կոնգրեսի երկրորդ օրը ևս հագեցած էր բովանդակային զեկույցներով և առանձնանում էր բացառիկ վիրահատությունների ուղիղ հեռարձակմամբ դահլիճում։

Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն հարցեր ուղղել վիրահատող բժիշկներին և մասնակցել կենդանի մասնագիտական քննարկմանը։
Նման հարթակները կարևոր դեր ունեն փորձի փոխանակման և ժամանակակից բժշկության զարգացման գործում։

✅ Ասթման բուժելի է։ #թերապիա  #Թոքաբանություն  #ասթմա
06/02/2026

✅ Ասթման բուժելի է։

#թերապիա #Թոքաբանություն #ասթմա

Այս անգամ խոսենք  #ասթմայի մասին. Ի՞նչ է ասթման✅ Ասթման շնչառական համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բրոնխներ...
02/02/2026

Այս անգամ խոսենք #ասթմայի մասին. Ի՞նչ է ասթման

✅ Ասթման շնչառական համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բրոնխները դառնում են գերզգայուն և պարբերաբար նեղանում են։

Արդյունքում առաջանում է՝
📌շնչառության դժվարացում
📌 սուլոց
📌 կրծքավանդակի սեղմվածության զգացում
📌 հազ

‼️ Ասթմայի նոպաները կարող են առաջանալ ալերգենների, սառը օդի, վարակների, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի ազդեցությամբ։

💚 Լավ նորությունն այն է, որ ասթման վերահսկելի է։ Ճիշտ բուժման, ինհալատորների ճիշտ կիրառման և ազդող գործոններից խուսափելու դեպքում հնարավոր է ապրել լիարժեք կյանքով։

🙂 Եթե շնչառական գանգատները կրկնվում են՝ մի՛ անտեսեք դրանք։ Վաղ ախտորոշումը միշտ ավելի հեշտ ճանապարհ է։

#թոքաբանություն #թերապիա #ասթմա

📌 Տարվա ընթացքում շրջանառվում են մի շարք վիրուսներ, որոնք առաջին հերթին հարվածում են շնչառական համակարգին։ Դրանք հաճախ ս...
31/01/2026

📌 Տարվա ընթացքում շրջանառվում են մի շարք վիրուսներ, որոնք առաջին հերթին հարվածում են շնչառական համակարգին։

Դրանք հաճախ սկսվում են «սովորական մրսածությամբ», բայց որոշ դեպքերում կարող են բարդանալ։

✅ Ամենատարածվածներն են՝

🛑 Գրիպի վիրուսներ – բարձր ջերմություն, մկանացավ, ուժեղ թուլություն
🛑 Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV) – հատկապես վտանգավոր երեխաների և տարեցների համար
🛑 Ռինովիրուսներ – քթահոսք, կոկորդի ցավ, հազ
🛑 Կորոնավիրուսների տարբեր տեսակներ – շնչառական գանգատներ, թուլություն

📌 Վիրուսային վարակների ժամանակ ինքնաբուժումը և անհարկի հակաբիոտիկների օգտագործումը կարող են ավելի շատ վնասել, քան օգնել։

‼️ Հատկապես, եթե ունեք քրոնիկ շնչառական խնդիրներ կամ քնի խանգարումներ (օր.՝ քնի ապնոէ)՝ կարևոր է հետևել ախտանշաններին և ժամանակին դիմել բժշկի։

💚 Շնչառական առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկացվածությունից։

#թերապիա #թոքաբանություն #վիրուսներ

🇦🇲 Հունվարի 28-ը՝ հայոց բանակի կազմավորման օրն է💚 Սիրելի’ եղբայրներ, զինուժի ներկայացուցիչներ, սպաներ՝ շնորհակալ ենք անձ...
28/01/2026

🇦🇲 Հունվարի 28-ը՝ հայոց բանակի կազմավորման օրն է

💚 Սիրելի’ եղբայրներ, զինուժի ներկայացուցիչներ, սպաներ՝ շնորհակալ ենք անձնվեր աշխատանքի և հայրենիքի հանդեպ անսպառ սիրո համար

📌 Մաղթում եմ խաղաղ երկինք բոլորիս

Address

Ֆանարջյան 76
Yerevan
0052

Telephone

+37491465416

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Nune Azizyan/ Թոքաբան Նունե Ազիզյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Nune Azizyan/ Թոքաբան Նունե Ազիզյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Թոքաբան Նունե Ազիզյան

1999-2005 թ սովորել է Երևանի Պետական Բժշկական համալսարանում

Այնուհետև 2005-2006 թ անցել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա ֆտիզիատրիա մասնագիտությամբ

2018-2019 անցել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա թոքաբանություն մասնագիտությամբ

Մասնագիտական գործունեություն