Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա

Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա Շարժումը կյանք է:

Օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է և՛ որպես ախտորոշման եղանակ, և՛ որպես բուժման եղանակ: Ի տարբերություն այլ առավել հայտնի թանկ հետազոտությունների (MRI և CT), հոդերի սոնոգրաֆիան դինամիկ հետազատություն է, ինչը թույլ է տալիս հոդը հետազոտել շարժման ժամանակ՝ ուշադրություն դարձնելով ցավոտ կետերի վրա: Սոնոգրաֆիայի օգնությամբ կատարվում են տարատեսակ բժշկական միջամտություններ,

այդ թվում նաև ներհոդային կամ միջջլային ներարկումներ: Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է տարբեր տեսակի գոյացությունների պունկցիաների և բիոպսիաների նպատակով՝ սոնոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է գոյացությունը և միլիմետրային ճշգրտությամբ իրականացվում է մանիպուլյացիան:

26/12/2025

Ունե՞ք ցավ և թմրածություն ոտնաթաթի մատների շրջանում, ցավ ոտնաթաթի տակ, քայլելը և հենվելը մատների վրա ցավո՞տ է,
ապա այս հոլովակը հենց ձեզ համար է։

👩🏻‍⚕️Ոսկրահոդային ճառագայթաբան Գայանե Աշոտի Այվազյանը ներկայացնում է գանգատների առաջացման հիմնական պատճառը՝ Մորտոնի նևրոման։

Հոլովակում կիմանաք՝
🔹 ինչից և երբ է առաջանում Մորտոնի նևրոման,
🔹 ինչ դրսևորումներ կարող է ունենալ,
🔹 ինչպես և ինչ փուլերով են իրականացվում սոնոգրաֆիկ և ՄՌՏ հետազոտությունները։

09/12/2025

🏥 «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, բ.գ.թ. Գայանե Այվազյանը երկար տարիներ է, ինչ աշխատում է Canon Medical-ի ուլտրաձայնային համակարգերով։

✅ Այժմ նա աշխատում է Aplio i800 առաջադեմ ՈւՁ համակարգով և իրականացնում է խոշոր և մանր հոդերի, մկանների, մաշկի ուլտրաձայնային հետազոտություններ։

🎥 Տեսահոլովակում բժշկուհին ներկայացնում է համակարգի այն տեխնոլոգիաները, որոնք առանցքային նշանակություն ունեն ախտորոշման գործընթացում և կիսվում է համակարգով աշխատելու իր փորձառությամբ։

27/11/2025

🤚🏼Ոսկրահոդային ճառագայթաբան Գայանե Աշոտի Այվազյանը ներկայացնում է, թե ինչպես է առաջանում պոդագրան (հոդատապ), ինչ սրացումներ կարող է ունենալ և ինչ հիմնական մեթոդներով է այն ախտորոշվում ` սոնոգրաֆիկ հետազոտություն, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսա-ռեզոնանսային շերտագրում:
🎦Ավելի մանրամասն իմանալու համար դիտեք հոլովակը։

📑Նոյեմբերի 1-ին և 2-ին Թբիլիսիում կայացել է ULTRA 2025 կոնֆերանսը, որի հատուկ հյուրն էր ոսկրահոդային ռադիոլոգ, բ․գ․թ․ Գա...
10/11/2025

📑Նոյեմբերի 1-ին և 2-ին Թբիլիսիում կայացել է ULTRA 2025 կոնֆերանսը, որի հատուկ հյուրն էր ոսկրահոդային ռադիոլոգ, բ․գ․թ․ Գայանե Այվազյանը։

Նոյեմբերի 1-ին մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու Գայանե Այվազյանի դասախոսությունը ուսահոդի վերաբերյալ, իսկ նոյեմբերի 2-ին՝ պերիֆերիկ նյարդերի գերձայնային հետազոտության, նորագույն սարքավորումների և տվիչների կիրառության, ինչպես նաև հիմնական ախտաբանական փոփոխությունների առանձնահատկությունների մասին։

👩🏻‍🎓Կոնֆերանսի շրջանակում տեղի են ունեցել նաև թեմատիկ վարպետաց դասեր, որտեղ մասնակիցները գործնականորեն ծանոթացել են ներկայացված մեթոդներին ու տեխնոլոգիաներին։

📑 1 и 2 ноября в Тбилиси состоялась конференция ULTRA 2025, специальным гостем которой была MSK радиолог , к.м.н. Гаяне Айвазян.

1 ноября участники имели возможность прослушать лекцию Гаяне Айвазян, посвящённую плечевому суставу, а 2 ноября — доклад о ультразвуковом исследовании периферических нервов, применении новейших приборов и датчиков, а также об особенностях основных патологических изменений.

👩🏻‍🎓 В рамках конференции также прошли тематические мастер-классы, где участники на практике ознакомились с представленными методиками и технологиями.

Thank you to the Ultrasound Academy Georgia and Fikria Rekhviashvili for the invitation and the impeccable organization ...
10/11/2025

Thank you to the Ultrasound Academy Georgia and Fikria Rekhviashvili for the invitation and the impeccable organization of a week filled with knowledge, professionalism, and inspiration.

It was a pleasure to be part of this important event, to share experience, and to witness the growth of a community united by a passion for ultrasound diagnostics. 💫
Congratulations to all colleagues on the successful completion of Ultrasound Week 2025 — looking forward to new meetings and future collaborations!

06/11/2025

It’s a pleasure to be part of ULTRA 2025✨

16/10/2025

Շարունակելով ուսահոդի վերաբերյալ թեման՝ այսօր ևս պատասխանեցինք Ձեր ամենահաճախ տրվող հարցերին 🦴
Շնորհակալություն հետաքրքրության և ուշադրության համար 🙏
Մնացեք մեզ հետ՝ առաջիկայում մեզ սպասվում են նոր հետաքրքիր թեմաներ🎥

01/10/2025

Երբ սիրում ես աշխատանքդ, այն դադարում է աշխատանք լինել 💼❤️

24/09/2025

Մեր վիդեո շարքի մեկնարկից հետո, որտեղ ոսկրահոդային ճառագայթաբան՝ Գայանե Աշոտի Այվազյանը, պատասխանում է ամենահաճախ տրվող հարցերին, մենք ստացանք բազմաթիվ հարցեր ուսահոդի վերաբերյալ։

Այդ պատճառով որոշեցինք այս ռիլսը նվիրել հենց այդ թեմային 🎥

Եթե ունեք նաև այլ հարցեր, գրել մեկնաբանություններում ✍️, և մենք սիրով կպատասխանենք։

🎉 Այսօր մեր շատ սիրելի բժշկուհի Գայանե Աշոտի Այվազյանի ծննդյան օրն է։Մենք սրտանց շնորհավորում ենք նրան այս գեղեցիկ օրվա ...
16/09/2025

🎉 Այսօր մեր շատ սիրելի բժշկուհի Գայանե Աշոտի Այվազյանի ծննդյան օրն է։

Մենք սրտանց շնորհավորում ենք նրան այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
Նրա մասնագիտական նվիրումն ու պատասխանատու վերաբերմունքը մշտապես օրինակ են գործընկերների համար, իսկ մարդկային բարձր արժեքները՝ սիրված լինելու պատճառ։
Ցանկանում ենք առողջություն, անսպառ եռանդ և նոր մասնագիտական ձեռքբերումներ։ 🌷

27/08/2025

💬 Ոսկրահոդային ռադիոլոգ Գայանե Այվազյանը շարունակում է պատասխանել հաճախ տրվող հարցերին․

• Մենիսկը վնասվա՞ծ է, թե՞ կտրված։
• Մահիկի վնասվածքի դեպքում կատարվում է սոնոգրաֆիա՞, թե՞ ՄՌՏ։
• Քայլելուց ծունկս տակիցս փախնում է, կամ ծնկահոդի «չաշկան» դուրս է թռնում․ ի՞նչպես հետազոտել։
• Հոդս բորբոքվա՞ծ է, թե՞ «ջուր» է լցված։

✨ Եթե դուք էլ ունեք հարցեր հոդերի հետազոտությունների վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում 👇

👶 Մանկական տարիքում ոսկրերն ու հոդերը գտնվում են ինտենսիվ աճի և ձևավորման փուլում։ Ճշգրիտ պատկերային ախտորոշումն այս շրջ...
21/08/2025

👶 Մանկական տարիքում ոսկրերն ու հոդերը գտնվում են ինտենսիվ աճի և ձևավորման փուլում։ Ճշգրիտ պատկերային ախտորոշումն այս շրջանում թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել այն փոփոխությունները, որոնք կարող են ազդել երեխայի ֆիզիկական զարգացման և առողջ ապագայի վրա։

Հոդերի սոնոգրաֆիայի միջոցով հնարավոր է ախտորոշել՝
🔹 բնածին դիսպլազիաներ ու զարգացման անոմալիաներ
🔹 բորբոքային ախտահարումներ (արթրիտներ, օստեոմիելիտ)
🔹 վնասվածքներ և թաքնված կոտրվածքներ
🔹 ուռուցքային և ուռուցքանման գոյացություններ
🔹կապանների,ջլերի վնասվածքներ և կոտրվածքներ

✅ Վաղ տարիքում ախտորոշումն առանձնապես կարևոր է․ շատ պաթոլոգիաներ հնարավոր է շտկել հենց սկզբնական փուլերում՝ ապահովելով երեխայի առողջ աճն ու կանխելով բարդությունները։

Գայանե Աշոտի Այվազյան բ.գ.թ. Ոսկրահոդային ճառագայթաբան
📱 +374 99 277273

Address

Պարոնյան 21
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+374 99 27 72 73

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա:

Share

Category