Dr. Sargis Yeghunyan

Dr. Sargis Yeghunyan ՍԱՐԳԻՍ ԵՂՈՒՆՅԱՆ
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈւԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո Սարգիս Եղունյանը կրթությունը շարունակել է Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքի ազգային համալսարանի հետդիպլոմային կրթության ֆակուլտետի՝ նյարդաբանության, նեյրովիրաբուժության և հոգեբուժության ամբիոնի հենքի վրա գործող կլինիկական օրդինատուրայում, որը հաջողությամբ ավարտել է 2018 թվականին:
Նույն թվականին էլ ընդունվել է վերոնշյալ համալսարանի ասպիրանտուրա՝ «նեյրովիրաբուժություն» մասնագիտությամբ:
2019 թվականին հաջողությամբ հանձնել է թեկնածուական քննությունները փիլիսոփայությունից, անգլերենից և մասնագիտական այլ առարկաներից:
Ասպիրանտուրայում սովորելու տարիներին հետևողականորեն և մեթոդաբար կատարել է ատենախոսության թեմային առնչվող հետազոտություններ, ակտիվ մասնակցություն ունեցել հայրենական և միջազգային գիտաժողովներին:
Երիտասարդ մասնագետի ատենախոսության թեման է «Դիմային նյարդի պրոֆիլակտիկան և բուժումը կամրջաուղեղիկային անկյան (ԿՈՒԱ) մեծ գոյացությունների հեռացման դեպքում»:
Սարգիս Եղունյանն այս թեմայով հրատարակել է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ:
Թեև երիտասարդ տարիքին, մասնագետը կարողացել է բավականաչափ փորձ ձեռք բերել՝ ուսանելով Եվրոպայում, ԱՄՆ-ում և ծանոթանալով այստեղ կիրառվող բուժման մեթոդներին ու եղանակներին:
Այսօր Սարգիս Եղունյանը վերադարձել է հայրենիք, աշխատում է «Էրեբունի» բկ-ի նյարդավիրաբույժների փորձառու թիմի հետ՝ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իր գիտելիքները ներդնում մարդկանց բուժելու և առողջացնելու գործում:

01/11/2025

🧑‍⚕️Ծննդյան հոբելյանն է նշում Նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ Մամիկոն Եղունյանը։

Հոբելյարը նյարդավիրաբուժության ոլորտում մեր երկրի առաջատար մասնագետներից է։
🏥«Էրեբունի» բժշկական կենտրոնի Նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավարն է և հեղինակ է ավելի քան 100 գիտական ու ուսումնամեթոդական աշխատանքի։

Պրոֆեսոր Եղունյանը տարիներ շարունակ իր փորձն ու գիտելիքը կատարելագործել է աշխարհի տարբեր առաջատար կենտրոններում՝ մասնակցելով ժամանակակից նյարդավիրաբուժական տեխնոլոգիաներին նվիրված վերապատրաստումների։ Նրա ակտիվ գիտամանկավարժական գործունեությունը և մեծ ներդրումը կարևոր դեր ունեն մեր երկրում նյարդավիրաբուժության զարգացման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։

Անդամակցելով մի շարք հեղինակավոր մասնագիտական կառույցների՝ նա շարունակում է բարձր պահել հայաստանյան նյարդավիրաբուժության հեղինակությունը արտերկրի հարթակներում։

✍️Մաղթում ենք Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ամենայն բարիք։

18/03/2025
07/12/2024

«Իմ Գյումրի»

Ծնունդդ շնորհավոր լեգենդար մարդ🎂
01/11/2024

Ծնունդդ շնորհավոր լեգենդար մարդ🎂

Աշնան վերջին ամսվա առաջին օրը ծննդյան տարեդարձն է նշում Նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը:
Բժշկական համալսարանի 1979 թվականի շրջանավարտը Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ է, այս բնագավառում` հանրապետության առաջատարներից:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավարը 100-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:

👨‍🔬Աշխարհի տարբեր անկյուններում բժիշկ-գիտնականը մասնակցել է նյարդավիրաբուժության և ժամանակակից բուժման տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների:
Մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի պատրաստման, այս մասնագիտությունը մեր երկրում զարգացնելու գործում: Անդամակցում է միջազգային հեղինակավոր նյարդավիրաբուժական միավորումների:

🖋Մաղթում ենք Ձեզ առաջին հերթին ամուր առողջություն և երկար տարիների կյանք, չպակասող ձեռքբերումներ:

19/10/2024
11/10/2024
14/09/2024

Address

Տիտոգրադյան 14
Yerevan
0087

Telephone

+37443010707

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sargis Yeghunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Sargis Yeghunyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category