Dr. Ani Ghabuzyan

Dr. Ani Ghabuzyan 14 Titogradyan Str, Erebouni Medical Center, Yerevan - 0087, Armenia

25/10/2024
Ինչո՞ւ է անհրաժեշտ մամոգրաֆիայից հետո կատարել  ուլտրաձայնային հետազոտություն։
13/05/2024

Ինչո՞ւ է անհրաժեշտ մամոգրաֆիայից հետո կատարել ուլտրաձայնային հետազոտություն։

Կոնտրաստային մամոգրաֆիա
18/10/2022

Կոնտրաստային մամոգրաֆիա

Կոնտրաստային մամոգրաֆիա
Контрастная маммография
🇷🇺 ➡️ https://nairimed.com/ru/news/kontrastnaya-mammografiya
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը:

Հետազոտությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.

1. ներերակային եղանակով ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ,
2. ստացվում են ստանդարտ պրոյեկցիաներով ռենտգեն նկարներ՝,
3. ընդհանուր հետազոտությունը տևում է մոտավորապես 15 րոպե:

Հետազոտության առավելությունները

🟠 Հետազոտության հիմքում տարանջատվում է կրծքագեղձի նորմալ հյուսվածքը ախտաբանական օջախներից կամ գոյացություններից, տեսանելի դարձնելով կոնտրաստային նյութի կուտակումները:
🟠 Գնահատվում է անոթային ցանցը. չարորակ գոյացություններում նորաստեղծ անոթային ցանցն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստանյութի կուտակումը:
🟠 Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դիտարկել հայտնաբերված նորագոյացության բազմաօջախայնությունը և հստակեցնել չափերը:
🟠 Հետազոտության շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է խուսափել բիոպսիայից:

Ո՞ւմ է ցուցված կոնտրաստային մամոգրաֆիան

Այն պացիենտները, որոնց մոտ մամոգրաֆայի ժամանակ հայտնաբեվել են ախտաբանական օջախներ կամ նորմալ հյուսվածքում պնդացած զոնաներ, կատարվում է կոնտրաստային մամոգրաֆիա` կոնտրաստանյութի կուտակման շնորհիվ տարբերակելու բարորակ ու չարորակ փոփոխությունները:

Ինչպես՞ է որոշվում. բիոպսի՞ա, թե՞ կոնտրաստային մամոգրաֆիա:

Կարդալ ավելին⬇
https://nairimed.com/hy/news/kontrastayin-mamografia

#կրծքագեղձ, #մամոգրաֆիա, #քաղցկեղ, #Նաիրի, #բիոպսիա, #կոնտրաստանյութ

🔹 Հասցե. Պարոնյան փող., 21 շենք, Երևան, 0015, Հայաստան
Տեղեկատու 📞8 900 կամ +37491555156, +37499991616
📧 hospital@nairimed.am
Վեբ կայք. nairimed.com

15/08/2022

Մենք աշխատում ենք նորագույն սարքավորումներով։
Նաիրի բժշկական կենտրոն, Էրեբունի բժշկական կենտրոն

📲 077111891

07/08/2022
Ինչու՞ է կարևոր Ձեր կրծքագեղձի խտության քննարկումը1.🛑  40% կանայք 40 տարեկանից բարձր ունեն խիտ կրծգագեղձեր։2.🛑Չնայած խիտ...
28/04/2022

Ինչու՞ է կարևոր Ձեր կրծքագեղձի խտության քննարկումը

1.🛑 40% կանայք 40 տարեկանից բարձր ունեն խիտ կրծգագեղձեր։
2.🛑Չնայած խիտ կրծքագեղձը համարվում է նորմալ հյուսվածք, սակայն այն համարվում է կրծքագեղձի ռիսկի գործոն: Ինչքան խիտ է կուրծքը այնքան բարձր է ռիսկի գործոնը։
3.🛑Մամոգրաֆիան մնում է կրծքագեղձի քաղցկեղի ստանդարտ սկրինինգային հետազոտություն։
4.🛑Այնուամենայնիվ , հազվադեպ դեպքերում խիտ կրծքագեղձեր ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է թաքնված լինել մամոգրաֆիկ պատկերներում։
5.🛑Այս դեպքում հավելյալ հետազոտության մեթոդ է ՝ կոնտրաստային մամոգրաֆիան, որը մեծացնում է քաղցկեղի հայտնաբերումը էլ ավելի վաղ ստադիաներում խիտ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ։
6.🛑 կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարվոր է դառնում գնահատել քաղցկեղի իրական չափն ու կրծքագեղձում նրա բազմաօջախայնությունը։

📲 077111891

🛑Պարբերաբար հետազոտությունների հիմնական նպատակն է հայտնաբերել հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում ( այսինքն 0-ական փո...
23/04/2022

🛑Պարբերաբար հետազոտությունների հիմնական նպատակն է հայտնաբերել հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում ( այսինքն 0-ական փուլում)

📢Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ամեն 8րդ կին հիվանդանում է։
Այնուամենայնիվ եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում բուժումից հետո մոտ 99%-ը կարող են պահպանել իրենց առողջությունը և ապրել հանգիստ։

⏱Սիրելի կանայք բաց մի թողեք Ձեր տարեկան կանխարգելիչ հետազոտությունները , որպեսզի հայտնաբերեք հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում։

📲 077111891

12/03/2022

Թվային մամորաֆիայի առավելություններից մեկն է ՝ տոմոսինթեզը, որի ժամանակ ստանում ենք շերտային պատկերներ։
Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլում։

📢Հիշե՛ք կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է առանց որևէ ցավի և վաղ փուլերում կարող է ընդհանրապես չդրսևորվել, այդ իսկ պատճառով պարբերաբար հետազոտվեք և մի հրաժարվեք ձեր տարեկան բուժզննումից։

📲077111891

Կոնտրաստային մամոգրաֆիա 🔴Կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդի ևս մեկ տեսակ է🔴Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ամենազգայո...
10/02/2022

Կոնտրաստային մամոգրաֆիա

🔴Կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդի ևս մեկ տեսակ է
🔴Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ամենազգայուն մեթոդներից է։
🔴 Ինֆորմատիվությամբ չի զիճում MRT հետազոտությանը

Հետազոտությունը իրականացվում է հետևյալ հերթականությամբ

1 . ներերակային ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ

2 . դինամիկ՝ 1րոպեից 7 րոպեն ստացվում են պատկերներ ստանդարտ պրոյեկցիաներով

3. ընդհանուր հետազոտությունը տևում է մոտ 15 րոպե։

👉հետազոտման հիմքում ընկած է պատկերների վրա կրծքագեղձի նորմալ հյուսվածքների և ախտահարված օջախների կամ գոյացությունների տարանջատումը ,որի արդյունքում տեսանելի են դառնում կոնտրաստային նյութի կուտակումները, հնարավոր դառնալով առավել ճշգրիտ ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը

👉Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հայտնաբերված գոյացության չափը գնահատվում է ավելի ճշգրտորեն

👉գնահատվում է անոթային ցանցը , քանի որ չարորակ գոյացությունները ունեն նորաստեղծ անոթային ցանց այն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստ նյութի կուտակումը

🔊Եղեք տեղեկացված ՝ որոշ դեպքերում հետազոտւթյունը թույլ է տալիս խուսափել անհիմն բիոպսիաներից

📲 077111891

18/11/2021

‼️Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնային, լաբորատոր հետազոտությունների և Tumor Board առաջատար մասնագետների թիմային աշխատանքի շնորհիվ:

Մամոգրաֆի առավելություններն են.

✅Siemens Mammomat Revelation մամոգրաֆը Low dose նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ ունի բազմակի անգամ ցածր ճառագայթում,
✅հետազոտությունը զերծ է տհաճ զգացողություններից,
✅առաջին անգամ ստեղծված է #կոնտրաստային #մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն, ինչն ապահովում է առավելագույն ճշգրիտ ախտորոշում, որ հնարավոր է ստանալ նախքան բիոփսիան,
✅հիմնավորված բիոփսիան խիստ ցուցում է ճշգրիտ բուժման ռազմավարություն մշակելու համար, որի ժամանակ կատարվում է ստերեոտաքսիկ բիոփսիա` 3D թիրախավորմամբ:

Արդյունքում առավելագույն ճշգրտությունը թույլ է տալիս հյուսվածք ստանալ անգամ 1մմ-ից փոքր գոյացությունից:

Կրծքագեղձի առողջության պահմանման կենտրոնը կոչված է ստեղծելու կրծքագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերման մասնագիտական թիմ` Tumor Board, որն աշխատում է հետևյալ ընթացակարգով:

1️⃣Նախնական զննում պոլիկլինիկայում, գինեկոլոգիական կաբինետներում, որտեղ կատարվում են սքրինինգային հետազոտություններ և պացիենտի ինքնազննման ուսուցում:
2️⃣Յուրաքանչյուր շեղում հայտնաբերելու դեպքում ճշգրիտ նախագծվում է հետագա հետազոտությունների ուղեցույցը և ուղղորդում պացիենտին կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն:
3️⃣Կենտրոնում կատարվում է մամոգրաֆիա, կրծքագեղձի էքսպերտ դասի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիաներ, լաբորատոր (օնկոմարկերների որոշում) և հյուսվածաբանական հետազոտություններ:
4️⃣Ելնելով ախտորոշումից, բուժման տակտիկան որոշվում է Tumor bord-ի հոգատար խորհրդակցության արդյունքում, որին մասնակցում են մամոլոգ, օնկոգինեկոլոգ, ռադիոլոգ, հյուսվածաբան, քիմիաթերապևտ:

Իսկ հոգեբանն ու էսթետիկ վիրաբույժը կօգնեն արագ և սահուն վերականգնել Ձեր առողջությունը:

Տեղեկատու հեռախոսահամար 8900, +37491555156

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37477111891

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ani Ghabuzyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ani Ghabuzyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram