29/04/2026
Օգտակար խորհուրդներ ապագա մայրիկների համար
Դուք դրել եք հղիությունը հաստատող թեստը և արձանագրել եք ձեր կյանքի ամենակարևոր իրադարձության սկիզբը: Դուք ունեք բուռն և հակասական ապրումներ՝ բերկրանքին միախառնվում են անհանգստությունն ու տագնապը: Սակայն պետք է գիտակցել, որ հղիությունը հիվանդություն չէ, այլ կյանքի յուրահատուկ շրջան է և հղիության ընթացքը թեթևացնելու համար հիշեք հետևյալ կարևոր խորհուրդները.
· Զտեք հղիության մասին ձեր գլխին թափվող տեղեկատվական հեղեղը: Այն կարող է պարունակել չճտված բացասական տվյալներ: Օգտվեք միայն ստուգված և վստահելի աղբյուրներից: Կանանց ինտերնետային ֆորումները սրանց թվին չեն պատկանում:
· Լսեք ինքներդ ձեզ և ձեր մարմնին: Օրգանիզմն իմաստուն խորհրդատու է. եթե հոգնել եք՝ պետք է հանգստանաք, եթե ծարավ եք կամ քաղցած՝ ընդունեք հեղուկ և սնունդ: Չարժե հերոս ձևանալ ու փորձել բոլոր գործերը հասցնել:
· Հիշեք ամուսնու մասին: Ինչպես ասում են՝ : Քննարկեք ընդհանուր ներկան և ապագան, կիսեք նրա հետ ձեր զգացողություններն ու մտքերը: Դա ավելի կամրացնի ձեր միջև կապը:
· Ապրեք ազատ: Եթե լավ եք զգում՝ ապրեք լիարժեք կյանքով: Ոչ մի պատճառ չկա տանը փակվելու և հիվանդ ձևանալու: Ընդհակառակը՝ դա ձեզ կօգնի ավելի թեթև ու աննկատ անցնել կյանքի այդ պատասխանատու շրջանը:
· Բավարար քուն: Առողջ քունը շատ կարևոր է ուժերը վերականգնելու համար: Պառկեք երեկոյան ժամը 11-ից ոչ ուշ, երբ քնի հորմոնի՝ մելատոնինի, արտադրությունը մաքսիմալ մակարդակի է հասնում: Եթե գիշերը լիարժեք չեք քնել, քնեք ցերեկը:
· Համեղ և բազմազան սնունդ: Ընդգրկեք ձեր սննդակարգում բանջարեղեն ու միս, կաթնամթերք ու մրգեր, ընկուզեղեն ու շիլա: Խուսափեք ֆասթ ֆուդերից, գազավորված քաղցր ըմպելիքներից ևալկոհոկից:
· Պակասեցրեք արտաքին սթրեսները: Լսեք միայն դրական լուրեր, հաճելի երաժշտություն, այցելեք մշակութային հաստատություններ ու հղիությունը կանցնի թեթև և ուրախ: