Psycorner

Psycorner 📍Աշխատում եմ տրավմաների ու կորստի հետ
📍Օգնում եմ ճանաչել ինքներդ Ձեզ
Գրանցման համար📩

Արդեն 3 տարի է,ինչ սովորում եմ Մոսկովյան Գեշտալտ ինստիտուտում ու անցնում եմ գեշտալտ թերապևտ դառնալու դժվար ու աճեցնող ճա...
28/10/2024

Արդեն 3 տարի է,ինչ սովորում եմ Մոսկովյան Գեշտալտ ինստիտուտում ու անցնում եմ գեշտալտ թերապևտ դառնալու դժվար ու աճեցնող ճանապարհը:
Ամեն անգամ նորից ու նորից եմ համոզվում՝ինչ հուզառատ ու կարևոր ճանապարհ ենք անցնում,որպեսզի պատրաստ լինենք աշխատելու մեր այցելուների հետ,ինչքան բան ենք փոխում,զարգացնում մեր ներսում,որ հետո ուղղորենք նաև այցելուներին:

#հոգեբան #հոգեբանություն #գեշտալտ

Ըստ իս,հնարավոր չէ լինել լավ մասնագետ բոլոր ոլորտներում ու ուղղություններում:Յուրաքանչյուր մասնագետ վերապատրաստվել է և կ...
06/06/2024

Ըստ իս,հնարավոր չէ լինել լավ մասնագետ բոլոր ոլորտներում ու ուղղություններում:Յուրաքանչյուր մասնագետ վերապատրաստվել է և կոմպետենտ է կոնկրետ հայցերի հետ աշխատանքում:

Ես հոգեբանության մեջ եմ 8 տարի,որից 3 տարին արդեն աշխատում եմ որպես պրակտիկ հոգեբան-հոգեթերապևտ:Այս ընթացքում վերապատրաստվել եմ ու գտել եմ այն հայցերը,որոնց հետ աշխատում եմ ու տեսնում եմ այցելուների արդյունքները:

Ներկայացնեմ այն հայցեր,որոնց հետ ես աշխատում եմ

📍Հոգեբնական տրավմաներ
📍Ինքնագնահատական
📍Վախեր,ֆոբիաներ և տագնապներ
📍Ճգնաժամային իրավիճակներ(բաժանում,կորուստ,էմիգրացիա…)
📍ՀՏՍԽ(հետտրավմատիկ սթրեսային խանագարում)
📍Մենակության/մեղքի զգացում
📍Ընտրության դժվարություններ
📍Հույզերի ճանաչում

Իմ աշխատանքում օգտագործում եմ արդյունավետ մեթոդներ ,որոնք վերցված են տարբեր ուղղություններից:Այս մասին կլինի այլ գրառում:

Իմ գլխավոր նպատակներն այս ամառ ☀️👇🏼Այս ամառը խոստանում է լինել տաք ու ուրախ բոլոր ձևերովՆպատակներ աշխատանքում • Ամենակար...
06/06/2024

Իմ գլխավոր նպատակներն այս ամառ ☀️👇🏼
Այս ամառը խոստանում է լինել տաք ու ուրախ բոլոր ձևերով

Նպատակներ աշխատանքում
• Ամենակարևորը՝սկսել նոր գրքային պրոյեկտ youtube-ում
• Սկսել մասնագիտական 2 պրոյեկտ,մեկը հոգեբանների համար,մյուսը՝բոլորի
• Մասնակցել այս տարվա կարևոր ինտենսիվին,որ տեղի է ունենալու Ռուսաստանում

Սոց. հարթակներ
• Ակտիվ զարգացնել էջս գրառումներով ու հոլովակներով
• Բացել տելեգրամյան ալիք
• Ավելացնել նոր հետևորդներ

Առողջություն
• Շարունակել առողջ սնվել
• Փորձել սպորտը դարձնել ռեգուլար

Ո՞ր նպատակին հետևելը Ձեզ հետաքրքիր կլինի: Կիսվեք նաև Ձեր պլաններով 📩

ՏԱՐԲԵՐ ՀՈՒՅԶԵՐ ԶԳԱԼԸ ՆՈՐՄԱԼ ԷՀաճախ ենք լսում,որ ինքներս մեր հետ կոնտակտի մեջ լինելու համար պիտի ՉՃՆՇԵՆՔ հույզերը,այլ ԱՊՐ...
06/06/2024

ՏԱՐԲԵՐ ՀՈՒՅԶԵՐ ԶԳԱԼԸ ՆՈՐՄԱԼ Է

Հաճախ ենք լսում,որ ինքներս մեր հետ կոնտակտի մեջ լինելու համար պիտի ՉՃՆՇԵՆՔ հույզերը,այլ ԱՊՐԵՆՔ դրանք:Հեշտ է թվում,բայց ոչ միշտ է հասկանալի՝ինչպես:

Հույզերն ապրել սովորում ենք մանկության տարիներ,որում օգնում են ծնողները:Երբ ինչ-որ հույզ ենք ունենում նրանք անվանում են այդ հույզը ու մնում երեխայի կողքին ու աջակցում նրան:Բայց ոչ բոլոր ծնողներն են այդպես անում,քանի որ նրանք էլ չեն ունեցել այդ փորձառությունը մանուկ հասակում:

Այդ պատճառով,այսօր կծանոթացնեմ մի մեթոդի հետ,որը կօգնի ինքնուրույն ապրել Ձեր հույզերը:

Մեթոդը տեսնելու համար թերթեք նկարը 👉🏻

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ ՏԱԳՆԱՊԸՄեր համար այս դժվարին օրերին ,որտեղ տիրում են վախն ու անորոշությունը,գլուխ է բարձրացնում տագնապ...
24/09/2023

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ ՏԱԳՆԱՊԸ

Մեր համար այս դժվարին օրերին ,որտեղ տիրում են վախն ու անորոշությունը,գլուխ է բարձրացնում տագնապը։

Այսօր կառաջարկեմ մի տեխնիկա,որը որն օգնում է մի քանի րոպեում ուշադրությունը անհանգստացնող իրավիճակից ուղղել այլ տեղ։

Մեր ուղեղը որպես իրականություն ընկալում է այն,ինչին ուղղված է մեր ուշադրությունը

Տեխնիկան տեսնելու համար թերթիր նկարները 👉🏻

#հոգեբան #տագնապ

Mejanyan Art Studio
18/05/2023

Mejanyan Art Studio

🎨ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ 🎨  Արտ-թերապիան ամենամեղմ,բայց միևնույն ժամանակ օգտակար մեթոդ է,որն օգնում է գտնել խնդիրների լուծման ամենաա...
09/05/2023

🎨ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ 🎨

Արտ-թերապիան ամենամեղմ,բայց միևնույն ժամանակ օգտակար մեթոդ է,որն օգնում է գտնել խնդիրների լուծման ամենաարդյունավետ տարբերակը:

Ի՞ՆՉ ԾՐԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
💙Աշխատանք տագնապների հետ
💙Հայցերի վերլուծություն ՄԱՔ-ի միջոցով
💙Նկաչաթերապիա
💙Լարվածության պարպում
💙Նոր ծանոթություններ
💙Կստանաք Ձեր նկարը,որպես հուշ
🍷Գինու հյուրասիրություն

Վայրը 👉🏻
Օրը 👉🏻մայիսի 14
Ժամը 👉🏻17:00
Արժեքը 👉🏻 15.000 դրամ
#արտթերապիա

26/04/2023
Ես այսօր դառնում եմ 25 տարեկան 🌷Իմ ծննդյան օրերը միշտ ինձ համար սպասված են եղել(ավելի քան Ամանորը) ու ամեն անգամ ինձ համ...
17/04/2023

Ես այսօր դառնում եմ 25 տարեկան 🌷

Իմ ծննդյան օրերը միշտ ինձ համար սպասված են եղել(ավելի քան Ամանորը) ու ամեն անգամ ինձ համար ամփոփել եմ՝ինչ եմ հասցրել անել ու գիտակցել:

Ամեն տարի ես ոչ թե տխրում եմ,որ մեծանում եմ,այլ ընդունում եմ,որ ես նոր փորձառություն եմ հավաքում և նոր հնարավորություններ բացում իմ առաջ:

Ծնունդիս առիթով մրցույթ եմ ուզում կազմակերպել և նվերներ տալ իմ սիրելի հետևորդներին:

Բայց այդ մասին հաջորդ գրառման մեջ:

Իսկ հիմա գրեք՝սիրում եք Ձեր ծնունդը թե՞ ոչ:

Ինչպե՞ս սթրես չտանել Ամանորին⠀Ժամանակի ընթացքում այնպես է ստացվել,որ մեզ է փոխանցվել Նոր Տարին իր պատմությամբ և նշելու ձ...
02/01/2023

Ինչպե՞ս սթրես չտանել Ամանորին

Ժամանակի ընթացքում այնպես է ստացվել,որ մեզ է փոխանցվել Նոր Տարին իր պատմությամբ և նշելու ձևով:

🎄Զարդարել տոնածառ
🍗Պատրաստել խոզի բուդ(հայերեն էլ գիտեմ՝ազդր😂)
👨‍👩‍👧‍👦Հավաքվել ընտանիքով

Բնականաբար,եթե ինչ-որ կետերում չենք համապատասխանում,կարծես փչանում է Ամանորյա տրամադրությունը:

🥲Բոլորն ընտանիքի հետ են,իսկ ես միայնակ
🥲Ընկերուհիս նվերներ է ստացել,իսկ ես՝ոչ…

Ու այս համեմատությունը բերում է նրան,որ հասնում ենք ուժեղ սթրեսի:

Մարդիկ սկսում են իրեց մոտ նկատել բացասական կողմեր,համեմատվել,թերագնահատել այն ինչ ունեն…

Բայց ես առաջարկում եմ այս հարցին նայել այլ տեսանկյունից:

🤩Եթե Ձեզ ասեմ,որ Դուք և Ձեր կյանքը բացառիկ եք:

Եթե աշխատում եք Ամանորի գիշերը,գուցե տխրելու փոխարեն մտածեք,որ ավել գումար կաշխատեք:

Կամ,եթե միայնակ եք,գուցե այս շրջանում դա այն է ինչ պետք է Ձեզ ու ժամանակ է վայելելու հենց այդ պահը:

Այո,գուցե հիմա ամեն բան իդեալական չէ,բայց այսօր յուրաքանչյուրիս կյանքում կա մի առավելություն,որը մեզ դուր կգա:

Այդ պատճառով,եկեք չմոռանանք նաև լավ կողմերի մասին:

Իսկ հիմա մեկնաբանություններում դրեք սմայլ,որը ասոցացնում եք Ամանորի հետ:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psycorner posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Psycorner:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram