Doctors' home

Doctors' home Հայկական բժշկական և կրթական բլոգ

Դեքսամետազոնը առաջին կյանք-փրկող հակակորոնավիրուսային դեղամիջոցն է💊Էժան և լայնորեն մատչելի այս դեղամիջոցը կարող է օգնել ...
16/06/2020

Դեքսամետազոնը առաջին կյանք-փրկող հակակորոնավիրուսային դեղամիջոցն է💊

Էժան և լայնորեն մատչելի այս դեղամիջոցը կարող է օգնել փրկել կորոնավիրուսով լուրջ հիվանդ մարդկանց կյանքը։
Մեծ Բրիտանիայի փորձագետների կարծիքով ցածր դեղաչափերով ստերոիդային բուժումը մեծ առաջընթաց է մահացու վիրուսի դեմ պայքարում։Այն կրճատում է մահվան ռիսկը ամեն երրորդ արհեստական օդափոխության սարքով պացիենտի մոտ և ամեն հինգերորդ թթվածնաբուժությամբ պացիենտի մոտ։Դեղը աշխարհի ամենամեծ փորձերի մի մասն է,որոնք պարզում են թե գոյություն ունեցող բուժումներն ինչպես են ազդում կորոնավիրուսի վրա։Հետազոտողները կարծում են,որ եթե դեղը Մեծ Բրիտանիայում կիրառվեր կորոնվիրուսային պանդեմիայի սկսման օրերից,ավելի քան 5000 կյանք կփրկվեր։Այն շատ էժան է և նաև կարող է մեծ օգուտ տալ այն աղքատ երկրներին,ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ։

Կյանք փրկող💊💉

Կորոնավիրուսով հիվանդների 20-ից 19-ը վերականգնվում են առանց հիվանդանոց ընդունվելու։Հիվանդանոց ընդունվածներից շատերն էլ վերականգնվում են,բայց կան պացիենտներ,որոնք ունեն թթվածնի կամ արհեստական օդափոխության սարքի կարիք,և նրանց Դեքսամետազոնը պարզվում է կարող է օգնել։
Դեղն օգտագործվում է մի շարք բորբոքային վիճակների համար և ըստ երևույթին այն դադարեցնում է մի շարք վնասումներ,որոնք առաջանում են այն ժամանակ,երբ օրգանիզմի իմուն համակարգը գերակտիվ է և պայքարում է կորոնավիրուսի դեմ։Օրգանիզմի չափազանց ուժեղ ռեակցիան կոչվում է "ցիտոկինային փոթորիկ" և կարող է մահացու լինել։
Կատարվեց փորձ,որը ղեկավարում էր Օքսֆորդի համալսարանի թիմը.2000 հիվանդներ ստացան Դեքսամետազոն և համեմատվեցին 4000-ի հետ,ովքեր չէին ստացել։
Օդափոխության սարքերով պացիենտների մոտ մահվան ռիսկը իջավ 40%-28%,իսկ թթվածնաբուժությամբ պացիենտների մոտ ՝25%-20%:
Գլխավոր հետազոտող պրոֆեսոր Փիթեր Հորբին ասաց."Սա մինչ այժմ միակ դեղամիջոցն է,որը այսքան զգալիորեն նվազեցնում է մահացությունը։Սա մեծ առաջընթաց է։"
Կա հստակ օգուտ.բուժումն իրականացվում է ամեն պացիենտի համար 10 օր Դեքսամետազոն և ամեն պացիենտի համար արժե 5 ֆունտ։Սա դեղամիջոց է,որը ամենուրեք հասանելի է։
Առաջատար հետազոտողներից պրոֆեսոր Լանդրեյն ասում է,որ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային հիվանդներին պետք է տալ Դեքսամետազոն առանց հապաղելու։Բայց մարդիկ,չպետք է այն գնեն և օգտագործեն տան պայմաններում,քանի որ այն չի օգնում մեղմ ախտանիշներով հիվանդներին,որոնք իրենց շնչառության հետ խնդիրներ չունեն։Վերականգնման այս գործընթացը սկսվել է մարտ ամսվանից,այն սկզբում իր մեջ նաև ներառում էր հակամալարյային դեղամիջոց հիդրօքսիքլորոքինը,սակայն այն այժմ դուրս է մղվել այն մտավախությամբ,որ մեծացնում է սրտի հետ կապված խնդիրների ռիսկը։Ռեմդեսիվիր կոչվող մեկ այլ հակավիրուսային դեղամիջոց,որը կրճատում է կորոնավիրուսով հիվանդների վերականգնման ժամանակը այժմ հասանելի է Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունում։
Եվ այսպես առաջին դեղամիջոցը,որը հաստատվել է COVID-19-ով մահվան թվերը կրճատելու համար,ոչ թե նոր,թանկ դեղամիջոց է ,այլ հին և էժան ստերոիդ։Սա տոնելու բան է,քանի որ ամբողջ աշխարհի հիվանդները կարող են օգտվել։Դեքսամետազոնը կիրառվում է սկսած 1960 թվականից բուժելու տարբեր հիվանդություններ,ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը,ասթման։Օդափոխության սարքերի կարիք ունեցող հիվանդների կեսը չի գոյատևում,և ռիսկը 1/3-ով կրճատելը մեծ առաջընթաց է։Դեղը տրվում է ներերակային ինտենսիվ խնամքով և պերօս ավելի քիչ ծանր հիվանդների համար։Մինչ այժմ,որևէ այլ դեղամիջոց,որը արդյունավետություն է ցույց տվել,Ռեմդեսիվիրն է,որը կիրառվել է էբոլան բուժելու համար։Այն կորոնավիրուսի ախտանիշների դրսևորումների տևողությունը իջեցնում է 15-11 օր,սակայն մահացությունը իջեցնելու վերաբերյալ դեռևս ապացուցներ չկան։Սակայն ի տարբերություն Դեքսամետազոնի,այն սահմանափակ քանակությամբ դեղամիջոց է և գինը դեռևս չի հայտարարվել։
Աղբյուրը ՝ BBC news 👨‍⚕️👩‍⚕️

Address

Корюн 2
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Doctors' home posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram