Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon

Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon Գլուխ, ողնաշար, նյարդային համակարգ․ անհրաժեշտ տեղեկություն և խորհուրդներ

𖠣 Սպինա բիֆիդա / Spina bifida 𖠣🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅Սպինա բիֆիդայի (ողնուղեղային ճողվածքի) դեպքում ողնաշարը և ողնուղեղը ճիշտ չեն ձ...
29/01/2026

𖠣 Սպինա բիֆիդա / Spina bifida 𖠣

🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅🔅

Սպինա բիֆիդայի (ողնուղեղային ճողվածքի) դեպքում ողնաշարը և ողնուղեղը ճիշտ չեն ձևավորվում։ Նյարդային խողովակը զարգացող սաղմի կառուցվածք է, որը հետագայում վերածվում է գլխուղեղի, ողնուղեղի և դրանք շրջապատող հյուսվածքների։

Սովորաբար նյարդային խողովակը ձևավորվում է հղիության վաղ փուլում և փակվում է բեղմնավորումից մոտավորապես 3-4 շաբաթ անց։

Սպինա բիֆիդան կարող է լինել ինչպես թեթև և գրեթե առանց որևէ ախտանիշների, այնպես էլ ծանր և հանգեցնել լուրջ հաշմանդամության։

Ախտանիշները կախված են նրանից, թե ողնաշարի որ հատվածում է ճողվածքը և որքան մեծ է այն, ինչպես նաև՝ ներգրավված են արդյոք ողնուղեղն ու նյարդերը, թե ոչ։

Սպինա բիֆիդայի տեսակներն են՝
❇️ սպինա բիֆիդա occulta (փակ),
✴️ մենինգոցելե,
🛑 միելոմենինգոցելե

❇️ Սպինա բիֆիդա occulta (փակ)
«Օcculta» նշանակում է «թաքնված»։ Սա սպինա բիֆիդայի ամենաթեթև և ամենատարածված տեսակն է։ Այն առաջանում է ողնաշարի մեկ կամ մի քանի ողերի միջև փոքր բացվածքի կամ ճեղքի պատճառով։ Շատ պացիենտներ, ովքեր ունեն փակ սպինա բիֆիդա՝ հաճախ տեղյակ չեն դրա մասին։ Այն կարող է հայտնաբերվել պատահաբար՝ ռենտգեն, ՀՇ կամ ՄՌՏ հետազոտության ժամանակ, ինչպես նաև այն կարող է ուղեկցվել մաշկային փոփոխություններով՝ արտահայտված մազափունջ, մաշկային փոսություն կամ մաշկի գունային փոփոխություններ։
Փակ սպինալ դիսռաֆիզմի վերաբերյալ առավել մանրամասն տես Ֆիքսված ողնուղեղի համախտանիշ բաժնում՝ https://www.facebook.com/share/p/18C6L3nWZZ/։

✴️ Մենինգոցելե
Սպինա բիֆիդայի այս տեսակի դեպքում ողնուղեղային հեղուկով լցված պարկը դուրս է գալիս ողնաշարի բացվածքից։ Ողնուղեղը ճողվածքապարկի մեջ ներառված չէ։
Մենինգոցելե ունեցող երեխաները կարող են ունենալ որոշ ֆունկցիոնալ խնդիրներ, այդ թվում՝ միզապարկի և աղիների ֆունկցիոնալ խանգարումներ, սակայն ավելի թեթև։

🛑 Միելոմենինգոցելե
Սա սպինա բիֆիդայի ամենածանր տեսակն է, որը հայտնի է նաև որպես բաց սպինա բիֆիդա։ Ողնաշարային խողովակը բաց է մնում մի քանի ողերի երկայնքով։ Ողնուղեղի մի մասը՝ ներառյալ դրա պաշտպանիչ թաղանթները և ողնուղեղային նյարդերը դուրս են գալիս այդ բացվածքից՝ ձևավորելով ճողվածքապարկ։ Հյուսվածքներն ու նյարդերը սովորաբար բաց են մնում, ինչը պացիենտին խոցելի է դարձնում վտանգավոր վարակների նկատմամբ։
Այս տեսակը կարող է առաջացնել ոտքերի շարժման կորուստ, ինչպես նաև միզապարկի և աղիների ֆունկցիայի խանգարում (միզակապություն, փորկապություն կամ ակամա միզարձակություն և ակամա կղազատություն)։ Կարող է առաջանալ նաև գլխուղեղում հեղուկի կուտակում՝ հիդրոցեֆալիա (առավել մանրամասն տես Հիդրոցեֆալիա բաժնում https://www.facebook.com/share/p/17zQ8nTFDR/ )

❓Ե՞րբ դիմել նյարդավիրաբույժին
Սովորաբար միելոմենինգոցելեն ախտորոշվում է հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այսպիսի պացիենտները կյանքի ընթացքում պետք է գտնվեն մասնագիտացված բժշկական թիմի հսկողության տակ։
Փակ սպինա բիֆիդա ունեցող երեխաները հաճախ չունեն ախտանիշներ, սակայն մաշկային նշված փոփոխությունների, քայլվածքի խանգարման, ոտքերի շարժումների, միզարձակության և կղազատության խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդավիրաբույժին։

🔎 Պատճառներ
Սպինա բիֆիդայի առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ։ Այն պայմանավորված է գենետիկ, սննդային և շրջակա միջավայրի գործոնների համադրությամբ։ Դրանց թվում են՝ ժառանգական նախատրամադրվածությունը և հղիության ընթացքում ֆոլաթթվի (վիտամին B9) անբավարար քանակը։

⚠️ Բարդություններ
Կախված տեղակայումից և ծանրության աստիճանից՝ կարող են առաջանալ հետևյալ բարդությունները․
➡️ Քայլվածքի և շարժունակության խնդիրներ (վերջույթների թուլություն, շարժումների բացակայություն),
➡️ Օրթոպեդիկ խանգարումներ (սկոլիոզ, ոտնաթաթի դեֆորմացիաներ, ազդրի հոդախախտ),
➡️ Միզապարկի և աղիների ֆունկցիոնալ խանգարումներ,
➡️ Հիդրոցեֆալիա
https://www.facebook.com/share/p/17zQ8nTFDR/
➡️ Կիարի մալֆորմացիա https://www.facebook.com/share/p/14Uf5zZNyYJ/
➡️ Մենինգիտ,
➡️ Ֆիքսված ողնուղեղի համախտանիշ
https://www.facebook.com/share/p/18C6L3nWZZ/

✳️ Կանխարգելում
Սպինա բիֆիդայի և նյարդային խողովակի այլ արատների ռիսկը զգալիորեն նվազում է ֆոլաթթվի ընդունման դեպքում։ Խորհուրդ է տրվում ֆոլաթթվի ընդունումը սկսել հղիությունից առնվազն 1 ամիս առաջ և շարունակել հղիության առաջին եռամսյակում։
Վերարտադրողական տարիքի կանանց խորհուրդ է տրվում օգտագործել օրական մոտ 400 մկգ ֆոլաթթու։ Օգտակար է նաև օգտագործել ֆոլաթթվով հարստացված մթերքներ՝ հաց, մակարոնեղեն, բրինձ, նախաճաշային շիլաներ։
Հղիություն պլանավորող կամ հղիանալու հավանականություն ունեցող անձինք պետք է ընդունեն օրական 400–800 մկգ ֆոլաթթու։
Առավել մանրամասն՝ տես Բնածին արատների կանխարգելում բաժնում https://www.facebook.com/share/p/1GT83zKwmV/

#սպինաբիֆիդա #спинабифида

Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon

🧠 ԿԻԱՐԻ ՄԱԼՖՈՐՄԱՑԻԱ 🧠Կիարի մալֆորմացիայի դեպքում գլխուղեղի հետին հատվածը «մխրճվում» է դեպի ողնաշարի պարանոցային վերին հա...
03/12/2025

🧠 ԿԻԱՐԻ ՄԱԼՖՈՐՄԱՑԻԱ 🧠

Կիարի մալֆորմացիայի դեպքում գլխուղեղի հետին հատվածը «մխրճվում» է դեպի ողնաշարի պարանոցային վերին հատվածներ:
Դա կարող է տեղի ունենալ երբ առկա է գանգի դեֆորմացիա կամ վերոնշյալ տեղամասն ավելի փոքր է, քան անհրաժեշտ է․ արդյունքում գանգը սեղմում է գլխուղեղին և ստիպում իջնել դեպի ողնաշարային խողովակ:

Տարբերում են Կիարի մալֆորմացիայի մի քանի տեսակներ:

❇️Առաջին տեսակը (Կիարի մալֆորմացիա տիպ 1). Ամենատարածվածն է, որի դեպքում ուղեղիկի նշիկները տեղաշարժված են 4-5 մմ-ից ավելի։ Այն զարգանում է գանգի և գլխուղեղի աճին զուգընթաց և հաճախ ախտորոշվում է դեռահասների/մեծահասակների շրջանում։ Կարող է կապված լինել սիրինգոմիելիայի և ողնաշարի անոմալիաների (այդ թվում սկոլիոզի) հետ։
❇️Երկրորդ տեսակը (Կիարի մալֆորմացիա տիպ 2) բնածին տեսակ է: Տիպ 2-ի դեպքում ուղեղիկն ավելի ցածր է տեղակայված ողնաշարային խողովակի մեջ։ Այս տեսակը գրեթե միշտ զուգակցվում է ողնուղեղի այլ բնածին արատների հետ և հաճախ ախտորոշվում է ներարգանդային կյանքում։
❇️Երրորդ տեսակը (Կիարի մալֆորմացիա տիպ 3) նույնպես բնածին տեսակ է, այն ամենածանր տեսակն է։ Ունի մահացության ավելի բարձր ցուցանիշ և հաճախ կյանքի հետ անհամատեղելի է։

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ.

1️⃣Կիարի մալֆորմացիա տիպ 1

✅ Սաստիկ գլխացավեր (որոնք առավել արտահայտված են դառնում հազի կամ փռշտալու ժամանակ),
✅ Պարանոցի շրջանի ցավեր,
✅ Քայլվածքի և հավասարակշռության խանգարումներ,
✅ Ձեռքերի կոորդինացիոն խանգարումներ,
✅ Թմրածության զգացողություն ձեռքերում և ոտքերում,
✅ Գլխապտույտ,
✅ Կլման դժվարություն (կարող է ուղեկցվել հազով, փսխմամբ),
✅ Ձայնի փոփոխություն
Առավել հազվադեպ․
✅ Սրտի աշխատանքի դանդաղում,
✅ Ողնաշարի դեֆորմացիաներ, սկոլիոզ,
✅ Շնչառական խնդիրներ (այդ թվում՝ քնի ապնոէ)

2️⃣Կիարի մալֆորմացիա տիպ 2

✅ Սաստիկ գլխացավեր (որոնք առավել արտահայտված են դառնում հազի կամ փռշտալու ժամանակ),
✅ Պարանոցի շրջանի ցավեր,
✅ Շնչառական խնդիրներ,
✅ Կլման դժվարություն (խեղդվելու զգացողություն),
✅ Ձեռքերի թուլություն
✅ Ողնաշարի արատ (spina bifida-ի որևէ տեսակ)։

ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ.

Դեպքերի մեծ մասն ասիմպտոմատիկ է, այսինքն պացիենտը կարող է որևէ գանգատ չունենալ և հաճախ հայտնաբերվում է պատահաբար՝ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտության ժամանակ։

ԲՈՒԺՈՒՄԸ

Եթե երեխայի մոտ առկա է Կիարի մալֆորմացիա տիպ I, սակայն չունի որևէ գանգատ և ողնուղեղի որևէ այլ արատ, ապա վիրահատության կարիք չունի։ Այդ դեպքում անհրաժեշտ է պարբերաբար կատարել գլխի և պարանոցի ՄՌՏ հետազոտություն։

Իսկ վերոնշյալ արտահայտված գանգատների դեպքում դեպքում ցուցված է վիրահատություն, այդ թվում․

➡️ Հետին գանգափոսի դեկոմպրեսիա. սա Կիարի մալֆորմացիայի բուժման ամենատարածված վիրահատությունն է։ Նյարդավիրաբույժը հեռացնում է ծոծրակոսկրի դեպի պարանոցային ողեր գնացող ոսկրի մի հատված․ դրանով իսկ ավելի մեծ տարածություն հատկացնելով հետին գանգափոսին։
➡️ Լամինէկտոմիա. կախված մալֆորմացիայի ծանրությունից նյարդավիրաբույժը կարող է հեռացնել նաև ողնաշարի պարանոցային ողի մի մասը՝ ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը վերականգնելու և ողնուղեղին ավելի լայն տարածություն տրամադրելու նպատակով։
➡️ Դուրապլաստիկա. վիրահատությունը կարող է կատարվել կարծրաթաղանթի պլաստիկայով կամ առանց պլաստիկայի: Այն կարող է ավելի մեծացնել ուղեղի համար անհրաժեշտ տարածությունը:
➡️ Ուղեղիկի նշիկների հատում. որոշ դեպքերում նյարդավիրաբույժը կարող է հեռացնել նաև ուղեղիկի անկենսունակ նշիկները:

Որոշ դեպքերում Կիարի մալֆորմացիան զուգակցված է նաև այլ պաթոլոգիաների (հիդրոցեֆալիա, սիրինգոմիելիա, ֆիքսված ողնուղեղի համախտանիշ) հետ։ Այդպիսի դեպքերում պացիենտն այլ վիրահատությունների (էնդոսկոպիկ, շունտավորում, ողնուղեղի դեֆիքսացիա) կարիք նույնպես կունենա։

Կիարի մալֆորմացիայի դեպքում պացիենտը չի վիրահատվում, եթե չկան գանգատներ։ Սակայն արտահայտված գլխացավերի, շնչառության կամ կլման ակտի հետ կապված խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդավիրաբույժին։

#Կիարիմալֆորմացիա

#նյարդավիրաբուժություն

Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon

 #նյարդավիրաբուժություն
05/08/2025

#նյարդավիրաբուժություն

15/07/2025
https://www.youtube.com/watch?v=aLOGpKx1FCI
01/03/2025

https://www.youtube.com/watch?v=aLOGpKx1FCI

Disclaimer: This video is for informational purposes only and is not a substitute for professional medical advice, diagnosis, or treatment. Always consult a ...

ՀԵՄՈՌԱԳԻԿ ԻՆՍՈՒԼՏ 🩸🧠 Հեմոռագիկ ինսուլտը (կաթվածը) գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման տեսակ է, որն արտահայտվում...
26/01/2025

ՀԵՄՈՌԱԳԻԿ ԻՆՍՈՒԼՏ 🩸

🧠 Հեմոռագիկ ինսուլտը (կաթվածը) գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման տեսակ է, որն արտահայտվում է գլխուղեղի անոթների վնասմամբ և ներգանգային արնազեղման առաջացմամբ։ Երբ գլխուղեղի անոթներն (հատկապես զարկերակները) արնահոսում են՝ գլխուղեղի բջիջները և հյուսվածքները կարող են զրկվել թթվածնի և սննդանյութերի մատակարարումից: Արնահոսությունն առաջացնում է ճնշում շրջապատող հյուսվածքներում, գլխուղեղի հյուսվածքների գրգռում և այտուց: Հեմոռագիկ ինսուլտի հետևանքները կարող են հանգեցնել գլխուղեղի բջիջների վնասման:

===========
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
===========
✴️ Արտերիովենոզ մալֆորմացիաներ (ԱՎՄ)։ Որոշ երեխաներ ծնվում են արյունատար անոթների այնպիսի կառուցվածքային առանձնահատկությամբ, որոնցում զարկերակները և երակները ուղղակիորեն միանում են միմյանց: Այս ոչ նորմալ միացումներում առաջանում է ավելորդ ճնշում՝ թուլացնելով անոթները, ինչը կարող է հանգեցնել նրանց պատռման և արնահոսության։
✴️ Անևրիզմա։ Արյան անոթի պատի պարկանման արտափքումը և անոթի պատի թուլացումն է, որի արդյունքում զարկերակի բարակ պատը կարող է պայթել և արնահոսություն առաջացնել գլխուղեղում: Երեխաները կարող են ծնվել գլխուղեղի անոթների անևրիզմայով։
✴️ Կավերնոզ մալֆորմացիաներ։ Փոքր արյունատար անոթները՝ մազանոթները լայնացած են և ունեն բարակ պատեր, որոնք կարող են վնասվել կամ պատռվել՝ առաջացնելով հեմոռագիկ ինսուլտ: Երեխաները կարող են ծնվել կավերնոզ մալֆորմացիաներով:
✴️ Արյան բարձր զարկերակային ճնշում (հիպերտոնիա)։ Հիպերտոնիան ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, սակայն արյան բարձր ճնշումը կարող է առաջանալ ինչպես նորածինների, այնպես էլ դեռահասների շրջանում: Հիպերտոնիան կարող է առաջացնել հեմոռագիկ ինսուլտ՝ բարձր ճնշում գործադրելով արդեն թույլ կամ բարակ արյունատար անոթների պատերի վրա։
✴️ Արյունաբանական խանգարումներ։ Արյան թրոմբոցիտների մակարդակի նվազումը՝ թրոմբոցիտոպենիան, հեմոֆիլիան և մանգաղաբջջային սակավարյունությունը կարող են առաջացնել արնահոսություն և մակարդելիության խանգարումներ: Թրոմբոցիտները արյան մեջ մակարդող նյութեր են և օգնում են կանխել արյան կորուստը վնասված արյան անոթներից: Թրոմբոցիտների ցածր մակարդակը կարող է արնահոսություն առաջացնել շրջակա հյուսվածքի մեջ, քանի որ այդ դեպքում օրգանիզմն ավելի քիչ ունակ է թրոմբ ձևավորել՝ վնասված անոթի լուսանցքը փակելու նպատակով: Այս խնդիրներն ազդում են արյան մակարդման ունակության վրա, ինչը նշանակում է, որ երեխաների մոտ գլխուղեղում արնահոսության հավանականությունն ավելի մեծ է: Վիրահատությունները և որոշ դեղամիջոցների օգտագործումը նույնպես կարող են արյունաբանական խանգարումներ առաջացնել:
✴️ Գլխի վնասվածք։ Գանգուղեղային ծանր վնասվածքները գլխուղեղում արնահոսության ամենատարածված պատճառներից են:
✴️ Գլխուղեղի գոյացություններ։ Գլխուղեղի որոշ գոյացությունների տեղամասում նույնպես կարող է դիտվել արնազեղում՝ հանգեցնելով հեմոռագիկ ինսուլտի:
✴️ Լյարդի հիվանդություն։ Լյարդի հիվանդությունը կապված է արնահոսության առաջացման հետ՝ մակարդման գործոնների ցածր մակարդակի պատճառով:

==========
ՏԵՍԱԿՆԵՐԸ
==========
1. Ներուղեղային արնազեղում։ Արնահոսություն դիտվում է գլխուղեղի հյուսվածքի ներսում տեղակայված արյունատար անոթներից: Հիմնական պատճառներն են՝ բարձր զարկերակային ճնշումը, արտերիովենոզ մալֆորմացիաները, կավերնոզ մալֆորմացիաները, արյունաբանական խանգարումները, գլխի վնասվածքը, գլխուղեղի գոյացությունները։
2. Սուբարախնոիդալ արնազեղում։ Գլխուղեղի մակերեսին ոստայնենի կոչվող թաղանթի տակ դիտվող արնահոսությունը կոչվում է ենթաոստայնային կամ սուբարախնոիդալ հեմոռագիկ ինսուլտ: Արյունը հոսում է ոստայնենու թաղանթի տակ, որը ծածկում և պաշտպանում է գլխուղեղը՝ լրացնելով գլխուղեղի և գանգի միջև ընկած տարածությունը: Սուբարախնոիդալ հեմոռագիկ ինսուլտի հիմնական պատճառներն են՝ սուբարախնոիդալ տարածության անոթների անևրիզման, գլխի վնասվածքը և գենետիկ խանգարումները:
3. Սուբդուրալ արնազեղում / հեմատոմա։ Սուբդուրալ արնազեղում կամ հեմատոմա առաջանում է գլխուղեղի մակերեսը ծածկող թաղանթի՝ կարծրենու տակ: Երեխաների շրջանում սուբդուրալ հեմատոմայի առաջացման հիմնական պատճառը գլխի ծանր վնասվածքն է։

============
ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
============
😨 Գլխացավ (պարբերաբար և սաստիկ արտահայտված)
♨️ Գաղթունի լարվածություն՝ մանկահասակ երեխաների դեպքում (գաղթունը՝ գլխի ոսկրերի միացման տեղամասն է)
👋 Վերջույթների (ձեռքի, ոտքի) թուլություն կամ թմրություն (պարեզ, պլեգիա)
😵‍💫 Քնկոտություն, գիտակցության մթագնում, գիտակցության կորուստ
🤮 Սրտխառնոց և փսխում
🤦🏻‍♂️ Գլխապտույտ, քայլվածքի խանգարում
🚶 Շարժման, քայլելու դժվարություն
😵 Ցնցումային նոպաներ
👁 Խոսքի կամ տեսողության խանգարում։

============
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
============
Հեմոռագիկ ինսուլտի նշաններն ու ախտանիշները կախված են գլխուղեղի ախտահարված տեղամասից և պատճառներից: Հեմոռագիկ ինսուլտների դեպքում կախված տարիքից և պատճառից՝ ախտանիշները կարող են զարգանալ կտրուկ կամ աստիճանաբար:

Հետազոտություններ․

🖥 Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)
🧲 Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
♒️ Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)` ցնցումային նոպաների դեպքում,
🩸Արյան լաբորատոր հետազոտություններ՝ արյունաբանական խանգարումների ախտորոշման նպատակով

========
ԲՈՒԺՈՒՄԸ
========
🖌 Բաց վիրահատություն։ Թաղանթային, պարենխիմատոզ արնազեղումների դեպքում արնազեղման/հեմատոմայի հեռացման նպատակով, իսկ անևրիզմաների դեպքում՝ անոթների կլիպավորման նպատակով։
💉 Դրենավորում։ Փորոքային, սուբդուրալ արնազեղումների դեպքում ներփորոքային և սուբդուրալ դրենաժների տեղադրում՝ արյան դուրս բերման նպատակով։
👨‍⚕️ Էնդովասկուլյար վիրահատություններ։ Անոթային մալֆորմացիաների դեպքում ներանոթային կաթետերների, միկրոպարույրների իմպլանտացիա, անոթների լուսանցքի խցանում կամ խցանված անոթներից խցանի հեռացում (կախված պատճառից, տեսակից և տեղակայումից)։
💊Դեղորայքային բուժում։ Պացիենտը կարող է ստանալ հակագերճնշումային դեղորայք, արյան բաղադրիչների փոխներարկում, հակացնցումային դեղորայք:
🧑🏼‍🦼Վերականգնողական բուժում։ Կախված նյարդաբանական փոփոխություններից՝ անհրաժեշտ է կինեզոթերապիա, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա և խնամք՝ վերջույթների թուլության, տեսողության, խոսքի խանգարման առնչությամբ (կախված ինսուլտի տեղամասից):

📍 Վերոնշյալ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ դիմել Մանկական Նյարդավիրաբույժին կամ նյարդաբանին։

Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon
#հեմոռագիկինսուլտ #ինսուլտ
#նյարդավիրաբուժություն

ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՖՈԼԱԹԹՈՒ՝ ՎԻՏԱՄԻՆ B9=======================Ֆոլաթթուն (վիտամին B9) և նրա ածանցյալներն առկա են...
25/11/2024

ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

ՖՈԼԱԹԹՈՒ՝ ՎԻՏԱՄԻՆ B9
=======================

Ֆոլաթթուն (վիտամին B9) և նրա ածանցյալներն առկա են սննդամթերքի որոշ տեսակներում և ունեն վիտամինային ակտիվություն։
Հղիության պահից սկսած ֆոլաթթուն օրգանիզմին անհրաժեշտ է ԴՆԹ-ի սինթեզի և բջիջների բաժանման համար։
Հղիության առաջին շաբաթների ընթացքում ֆոլաթթվի պակասը կարող է ազդել պտղի զարգացման վրա և նույնիսկ հանգեցնել զարգացման լուրջ արատների: Ահա թե ինչու հղիություն պլանավորող կանանց համար շատ կարևոր է պահպանել ֆոլաթթվի բարձր մակարդակը օրգանիզմում նույնիսկ մինչ բեղմնավորումը:
Սովորաբար, բեղմնավորումից 28 օր հետո նյարդային խողովակը արդեն փակ է և տարանջատվում է գլխուղեղի և ողնուղեղի: Եթե նյարդային խողովակը պատշաճ չի փակվում, ապա առաջանում են նյարդային համակարգի արատներ (1000 նորածնից 8-ի դեպքում):
Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ բեղմնավորման ժամանակ և հղիության առաջին շաբաթներին ֆոլաթթվի բարձր մակարդակը զգալիորեն նվազեցնում է այնպիսի արատների առաջացման վտանգը, ինչպիսիք են.
• նյարդային խողովակի արատներ՝ spina bifida, ողնաշարի փեղեքում, գանգուղեղային արատներ (էնցեֆալոցելե, անէնցեֆալիա) և այլն,
• սրտի բնածին արատներ,
• շրթունքի և քիմքի ճեղքվածք (հղիության 6-10-րդ շաբաթների ընթացքում)։

Քաղցած վիճակում ֆոլաթթվի հավելում օգտագործելիս օրգանիզմը յուրացնում է 100%-ով, իսկ սննդի հետ ընդունման դեպքում՝ 80%-ով։
Բոլոր հղի կանայք պետք է օրական ստանան առնվազն 600 մկգ ֆոլաթթու։

Եթե հղիությունը պլանավորված չէ, և ֆոլաթթվի օգտագործումը սկսվում է հղիանալուց հետո, արատների կանխարգելման նպատակով ֆոլաթթվի օգտագործումը կարող է արդեն ուշ լինել:

Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն կանանց, ովքեր պլանավորում են հղիանալ կամ վերարտադրողական տարիքում են՝ օրական 400 մկգ ֆոլաթթու օգտագործել:

Եթե Դուք արդեն ծննդաբերել եք բնածին արատով երեխա կամ առկա է ֆոլաթթվի հաստատված անբավարարություն, ապա պետք է օգտագործել օրական մինչև 1000 մկգ ֆոլաթթու՝ հղիությունից առնվազն 3 ամիս առաջ: Անհատական անհրաժեշտ չափաքանակի որոշման նպատակով դիմեք Ձեր բժշկին։

Այսպիսով․
խորհուրդ է տրվում ընդունել օրական 400 մկգ ֆոլաթթու որպես հավելում՝ բեղմնավորումից առնվազն 3 ամիս առաջ և հղիության առաջին եռամսյակում՝ անկախ սննդակարգից:

ՎԻՏԱՄԻՆ B12
==============
Վիտամին B12-ը նույնքան կարևոր դեր է խաղում, որքան ֆոլաթթուն։ Մինչ հղիանալը B12 վիտամինի ցածր մակարդակը մեծացնում է նյարդային խողովակի և այլ բնածին արատների առաջացման վտանգը:

Մինչ բեղմնավորումը կնոջ օրգանիզմում B12-ի մակարդակը պետք է գերազանցի 300 մգ/դլ։ Հղիության ժամանակ վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման:

Հետազոտությունները փաստում են, որ այն հղիները, որոնց դեպքում վիտամին B12-ի մակարդակը 250 մգ/դլ-ից ցածր է՝ 2․5-3 անգամ մեծ է արատներով երեխայի ծննդաբերության ռիսկը, իսկ 150 մգ/դլ-ից ցածր մակարդակի դեպքում այդ ռիսկը 5 անգամ ավելի բարձր է։

Վիտամին B12-ի օպտիմալ մակարդակին հասնելու համար խորհուրդ է տրվում բեղմնավորումից մի քանի ամիս առաջ և ծննդաբերությունից հետո մինչ լակտացիայի (կրծքով կերակրման) ավարտն օգտագործել Վիտամին B12` հատկապես խիստ բուսական (վեգան) դիետայի դեպքում։

Նյարդային համակարգի բնածին արատների դեպքում անհրաժեշտ է դիմել Մանկական Նյարդավիրաբույժին։

#նյարդավիրաբուժություն


Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon

Սեպտեմբերի 3-ին ժ․18:00 Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում տեղի կունենա քննարկում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Orlando Health Arnold Palmer...
02/09/2024

Սեպտեմբերի 3-ին ժ․18:00 Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում տեղի կունենա քննարկում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Orlando Health Arnold Palmer մանկական հիվանդանոցի Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, հայտնի Ֆետալ և Մանկական նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սամեր Էլբաբայի հետ։

Քննարկման թեման՝ Ներարգանդային ախտորոշված (ֆետալ) արատներ և ֆետալ նյարդավիրաբուժություն

Թիրախային լսարան՝ նյարդավիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, վիրաբույժներ, նեոնատոլոգներ, ռեանիմատոլոգներ, ռադիոլոգներ։

Վերոնշյալ հետաքրքրված բժիշկ-մասնագետներին հրավիրում ենք մասնակցել այս քննարկմանը։

Address

Yerevan

Opening Hours

Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37495040431

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մանկական Նյարդավիրաբույժ / Pediatric Neurosurgeon:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram