01/04/2026
ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ ԲԺՇԿԻՆ 👁
👩🏻⚕️ Արդյո՞ք ինքներդ Ձեզ կանեիք տեսողության լազերային կորեկցիա։
▶️ Այո՛, միանշանակ։ Եթե ունենայի վատ տեսողություն, ապա կանեի տեսողության լազերային կորեկցիա՝ մեկընդմիշտ ձերբազատվելու տվյալ խնդրից։
👩🏻⚕️ Որպես բժիշկ՝ ինքներդ, կարևորում եք արդյո՞ք պրոֆիլակտիկ ստուգումները՝ առնվազն տարին մեկ անգամ, ու արդյո՞ք անցնում եք պրոֆիլակտիկ ստուգումներ։
▶️ Այո՛, որպես բժիշկ շատ կարևորում եմ տարեկան գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ անցնելը, բայց, ցավոք, ոչ միշտ է, որ ինքս անցնում եմ այդ ստուգումները։
👩🏻⚕️ Արդյո՞ք Դուք ունեցել եք Ձեր պրակտիկայի ընթացքում կոնֆլիկտ պացիենտի հետ։
▶️ Այո՛, եղել է դեպք։ Նույնսիկ հաշվի առնելով իմ համբերատար ու հանգիստ բնավորությունը՝ եղել են դեպքեր, երբ բուժառուները կարողացել են ինձ հունից հանել։
📞 +374 93 01-01-54
📍 Աչքի առողջության ինստիտուտ – Բագրևանդ 8/1
📍 Շենգավիթ բժշկական կենտրոն – Մանանդյան 9
#Ակնաբույժ #ՏեսողությանԿորեկցիա #ԱչքիԱռողջություն #ԼազերայինԿորեկցիա #տեսողությանստուգում