Gastro Health Center

Gastro Health Center ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ

🌐 https://www.gastroclinic.am Աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն

18/04/2026

Ո՞ր դեղամիջոցներն են ամենից հաճախ նշանակում գաստրոէնտերոլոգները։ 🤔💊
Պատասխանը գուցե իսկապես զարմացնի ձեզ։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

Ածխաջրերը մեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրներից են: ⚡️Դրանք հատկապես կարևոր են ուղեղի և նյարդային համակարգի բնակ...
15/04/2026

Ածխաջրերը մեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրներից են: ⚡️
Դրանք հատկապես կարևոր են ուղեղի և նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։

Բայց ոչ բոլոր ածխաջրերն են նույնը: 👇

🔹 Պարզ ածխաջրեր
Սրանք արագ են յուրացվում և կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Դրանցից են՝ շաքարները (գլյուկոզա, ֆրուկտոզա, լակտոզա և այլն)։

🔹 Բարդ ածխաջրեր
Մարսվում են ավելի դանդաղ և ապահովում են կայուն էներգիա օրվա ընթացքում։
Դրանց շարքում են՝ օսլան, բջջանյութը և գլիկոգենը։

Ի՞նչ է սա նշանակում Ձեր օրգանիզմի համար 👇

✔️ Արագություն
Պարզ՝ արագ էներգիա, բայց կարճատև:
Բարդ՝ դանդաղ, բայց կայուն էներգիա:

✔️ Հագեցվածություն
Պարզ՝ արագ հագեցում → արագ քաղց:
Բարդ՝ երկարատև հագեցվածություն:

✔️ Աղիքների առողջություն
Պարզ ածխաջրերի ավելցուկը կարող է առաջացնել փքվածություն կամ անհարմարություն:
Բարդ ածխաջրերը (հատկապես բջջանյութը) նպաստում են աղիների նորմալ աշխատանքին: 🫶

Կարևոր է հիշել՝
առողջ սննդակարգը չի նշանակում հրաժարվել ածխաջրերից։

Խոսքը ճիշտ ընտրության և հավասարակշռության մասին է: ⚖️
Բազմազան և լիարժեք սննդակարգի դեպքում նույնիսկ պարզ ածխաջրերը, չափավոր օգտագործման դեպքում, խնդիր չեն առաջացնում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

10/04/2026

👩‍⚕️ -Արդյոք հնարավո՞ր է նիհարել՝ ուտելով երեկոյան ժամերին կամ կարելի՞ է քաղցրավենիք ուտել նիհարելու ընթացքում։

✅ Այս և այլ շատ հետաքրքիր և կարևոր հարցերի պատասխանները կգտնեք հոլովակում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🧑‍⚕️Լակտոզայի անհանդուրժողականությու՞ն, թե ՞ ալերգիա կաթից: 📌 Ի՞նչ է լակտոզայի անհանդուրժողականությունը:Լակտոզան կաթի մե...
08/04/2026

🧑‍⚕️Լակտոզայի անհանդուրժողականությու՞ն, թե ՞ ալերգիա կաթից:

📌 Ի՞նչ է լակտոզայի անհանդուրժողականությունը:

Լակտոզան կաթի մեջ պարունակվող շաքար է, որի մարսման համար անհրաժեշտ է լակտազա ֆերմենտը։ Երբ դրա քանակը նվազում է, առաջանում է լակտոզայի անհանդուրժողականություն։

📌 Ինչու՞ է առաջանում:
Հաճախ կապված է գենետիկայի հետ․ տարիքի հետ լակտազայի արտադրությունը նվազում է, և որոշ մարդկանց մոտ դա բերում է լակտոզայի վատ մարսմանը։

📌 Ինչպես հասկանալ՝ ունե՞ք, թե ոչ:
Եթե կաթնամթերք օգտագործելուց հետո ունեք փքվածություն, ցավ, գազեր կամ լուծ՝ հավանական է անհանդուրժողականություն։
Սիմպտոմները սովորաբար ի հայտ են գալիս 30 րոպեից մինչև 2 ժամում։

📌 Չշփոթել ալերգիայի հետ.

▫️Անհանդուրժողականությունը կախված է չափաբաժնից:
▫️ Ալերգիան առաջանում է նույնիսկ փոքր քանակից և կապված է կաթի սպիտակուցների հետ:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

03/04/2026

👩‍⚕️ Կորվալոլ կամ վալոկորդին․ այս դեղամիջոցը առկա է շատերիս դեղատուփում։
✅ Սակայն պարզվում է, որ այն ոչ միայն չի օգնում սրտային գանգատների դեպքում, այլ նաև կարող է կախվածության պատճառ դառնալ։

Մանրամասներով կիսվել ենք տեսանյութում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

👩‍⚕️ Գրգռված աղու համախտանիշը միայն սթրեսով պայմանավորված խնդիր չէ։Պարզենք՝ ինչ գործոններ կարող են նպաստել դրա զարգացման...
31/03/2026

👩‍⚕️ Գրգռված աղու համախտանիշը միայն սթրեսով պայմանավորված խնդիր չէ։
Պարզենք՝ ինչ գործոններ կարող են նպաստել դրա զարգացմանը դեռ վաղ տարիքից։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

27/03/2026

🩺 Եթե ձեր ընտանիքում, օրինակ՝ ծնողներից մեկի կամ երկուսի մոտ կա 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
ապա կարևոր է հիշել, որ այդ դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը կարող է բարձր լինել նաև ձեզ մոտ։

✅ Ժամանակին խորհրդատվության դիմելը, ճիշտ հետազոտությունները և կանխարգելիչ մոտեցումը կարող են կարևոր դեր ունենալ հիվանդության վաղ հայտնաբերման և վերահսկման մեջ։

💙 Հո՛գ տարեք ձեր առողջության մասին այսօր, որպեսզի վաղը խուսափեք լուրջ խնդիրներից։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🧑‍⚕️ Արտահայտություններ, որոնք հաճախ լսում է գաստրոէնտերոլոգը, սակայն դրանք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը...
24/03/2026

🧑‍⚕️ Արտահայտություններ, որոնք հաճախ լսում է գաստրոէնտերոլոգը, սակայն դրանք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

20/03/2026

🩺 «Գաստրո Կլինիկ»-ը Հայաստանի միակ մասնագիտացված աղեստամոքսաբանական կենտրոնն է, որտեղ միախմբված են ոլորտի լավագույն փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու պացիենտակենտրոն մոտեցումը։

✔️ Այստեղ յուրաքանչյուր պացիենտ ստանում է համալիր և ճշգրիտ մոտեցում՝
սկսած ախտորոշումից մինչև արդյունավետ բուժում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🌿 Մարտը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ կարևոր ժամանակաշրջան, որը մեզ հիշեցնում է առողջության նկատմամբ ուշադրությ...
16/03/2026

🌿 Մարտը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ կարևոր ժամանակաշրջան, որը մեզ հիշեցնում է առողջության նկատմամբ ուշադրության և վաղ ախտորոշման նշանակության մասին։

✅ Հաստ աղու քաղցկեղը աշխարհում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից է․ ամեն տարի գրանցվում են միլիոնավոր նոր դեպքեր, սակայն ժամանակին իրականացված զննումների շնորհիվ այն հնարավոր է հայտնաբերել վաղ փուլում և արդյունավետ բուժել։ 🌍

Այս ամիսը ևս մեկ անգամ հիշեցնում է՝
🔹 45 տարեկանից հետո խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել կանխարգելիչ զննումներ, մասնավորապես՝ կոլոնոսկոպիա։
🔹 Կարևոր է ուշադրություն դարձնել մարսողական համակարգի ցանկացած փոփոխության՝ երկարատև փորկապություն կամ փորլուծություն, ցավեր, արյունային արտադրություն և այլ անհանգստացնող նշաններ։
🔹 Առողջ կենսակերպը մեծ դեր ունի կանխարգելման մեջ․ մասնավորապես հավասարակշռված սննդակարգը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։

💙 Հիշե՛ք՝ առողջության հանդեպ հոգատարությունը սկսվում է իրազեկվածությունից և ժամանակին մասնագետին դիմելուց։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

13/03/2026

🩺 Իրականացնում ենք գաստրոսկոպիա՝ կարևոր ախտորոշիչ հետազոտություն, որն օգնում է ժամանակին բացահայտել եղած խնդիրները և ստանալ անհրաժեշտ բուժումը:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🌶️ Ինչու՞ է կծու սնունդը «այրում»։ Կծու սննդից առաջացած յուրահատուկ զգացողությունը պայմանավորված է կապսաիցին կոչվող նյու...
11/03/2026

🌶️ Ինչու՞ է կծու սնունդը «այրում»։

Կծու սննդից առաջացած յուրահատուկ զգացողությունը պայմանավորված է կապսաիցին կոչվող նյութով, որը հատկապես առկա է կծու պղպեղների մեջ։ Երբ մենք ուտում ենք կծու ուտեստ, կապսաիցինը փոխազդում է մեր օրգանիզմում գտնվող ընկալիչների հետ։ 🔬

Դրա արդյունքում կարող են առաջանալ բնական ռեակցիաներ․
• բերանի լորձաթաղանթի կարմրում 🔥
• արցունքահոսություն 💧
• քթի փակվածություն կամ քթահոսություն 🤧
• այրոցի կամ ջերմության զգացողություն բերանում և կոկորդում 🌶️

✔️ Որոշ դեպքերում շատ կծու սնունդը կարող է առաջացնել նաև մարսողական անհարմարություն, իսկ երբեմն՝ սրել թութքի ախտանշանները։

✔️ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ չափավոր օգտագործման դեպքում կծու սնունդը սովորաբար չի վնասում լորձաթաղանթներին․ այն կարող է առաջացնել միայն ժամանակավոր անհարմարություն։

Եթե կծու սննդից հետո հաճախ եք զգում այրոց, ցավ կամ այլ մարսողական խնդիրներ, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի։ 🩺

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

Address

Bagratunyats 30
Yerevan
0039

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37433220044

Alerts

Be the first to know and let us send you an email when Gastro Health Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gastro Health Center:

Share

Category