01/05/2026
Սպինալ ստենոզ (Spinal Stenosis)
✅Սպինալ ստենոզի (նեղացման) դիֆերենցիալ ախտորոշման շրջանակը լայն է։ Մանրամասն կլինիկական պատմությունը և հետազոտությունը կարևոր են ճշգրիտ ախտորոշում կատարելու և այլ տարածված հիվանդությունները բացառելու համար, որոնք կարող են պատասխանատու լինել առկա ախտանիշների համար։ Դրանք ներառում են ծայրամասային նյարդերի պաթոլոգիաները, ծայրամասային անոթային հիվանդությունները և հոդերի օստեոարթրիտը։
✅Ցանկացած անատոմիական շրջանում կասկածելի ստենոզի հետազոտման հիմնական մեթոդն է հանդիսանում ՄՌՏ քննությունը ։ Այնուամենայնիվ, ասիմպտոմատիկ ստենոզը տարածված է, ուստի կլինիկո-ռադիոլոգիական համադրությունը կարևոր է ցանկացած տեսակի բուժում սկսելուց առաջ։
✅Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզից առաջացած պարանոցային միելոպաթիայով հիվանդների մոտ վիրաբուժական միջամտությունը ցույց է տվել, որ բարելավում է նյարդաբանական ֆունկցիան և կյանքի որակը: Միջին կամ ծանր միելոպաթիա ունեցողներին պետք է առաջարկել վիրահատություն: Թեթև միելոպաթիա ունեցող հիվանդներին կարող է առաջարկվել վիրահատություն, բայց կարող է նաև դիտարկվել սկզբնական պահպանողական բուժումը՝ վերականգնողական բուժում և նյարդաբանական ստատուսի դինամիկ հսկողություն։
✅Ոչ վիրահատական բուժումը սովորաբար առաջին հերթին դիտարկվում է ողնաշարի գոտկային հատվածի ստենոզի ախտանիշներով հիվանդների մոտ։ Այնուամենայնիվ, ներկայումս չկա կոնսենսուս բուժման որևէ հատուկ արդյունավետ միջոցի վերաբերյալ@, և կոնսերվատիվ բուժումից հետո վիրահատության գնալու որոշումը տարածված է։
✅Ողնաշարի գոտկային հատվածի ստենոզի վիրաբուժական դեկոմպրեսիան կապված է ցավի, հաշմանդամության և ֆիզիկական գործառույթների զգալի բարելավման հետ։
✅Ողնաշարի գոտկային հատվածի ստենոզով հիվանդները, որոնք չունեն միաժամանակյա դեֆորմացիա կամ սեգմենտար անկայունություն, չպետք է ենթարկվեն ողնաշարի միաժամանակյա ֆիքսացիոն վիրահատության: Այնուամենայնիվ ողնաշարի գոտկային հատվածի ստենոզով և ցածր աստիճանի սպոնդիլոլիստեզով հիվանդների համար միաժամանակյա ֆիքսացիոն վիրահատության դերը մնում է ակտիվ վիճաբանության առարկա:
☎️Խորհրդատվության համար զանգահարել 077 97 17 07
spine, # spine stenosis